«Լիկբեզ»՝ դավադրապաշտների համար. ինչու Լեռնային Ղարաբաղ և ոչ թե Արցախ

27/10/2023 schedule23:00

Անվիճելի է, որ Լեռնային Ղարաբաղին առնչվող թեկուզեւ աննշան թվացող որեւէ գործընթաց անմիջապես հայտնվում է ուշադրության կենտրոնում եւ հանրային մեծ ռեզոնանս առաջացնում։

ԼՂ հարցի՝ մեծ զգայունություն ունենալն է գուցե, որ որոշ շահագրգիռ սուբյեկտների ստիպում է դավադրապաշտական վերլուծություններ անել «Արցախի Հանրապետության» փոխարեն «Լեռային Ղարաբաղ» անվանումը գործածելու շուրջ՝ «գուցե «վերեւից իջեցված» հրահա՞նգ կա չգործածել «Արցախ»-ը եւ այն փոխարինել «Լեռնային Ղարաբաղ»»-ով։  

Նշենք, որ ամիսներ առաջ հայկական ԶԼՄ-ներից մեկը, երբ Ադրբեջանը փակել էր Լաչինի միջանցքը, «դարակազմիկ» մի հետեւություն էր արել առ այն, թե ՀՀ կառավարության նիստի ժամանակ ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի գործածել Արցախ բառը։ 

«Իր կարճ խոսքում, որով փորձում էր միջազգային եւ սեփական հանրությանը իրազեկել Ադրբեջանի հրեշավոր ծրագրերի մասին, նա ուղիղ 19 անգամ օգտագործում է Լեռնային Ղարաբաղ տերմինը եւ ոչ մի անգամ չի համարձակվում ասել Արցախ, այն դեպքում, որ երկրորդ հայկական պետության Սահմանադրությամբ պետության պաշտոնական անվանումը Արցախ է, խոսում է այն մասին, որ ի սկզբանե տանուլ տված խաղ է սա։ Խոսում է այն մասին, որ ՀՀ վարչապետն անգամ խոսքի մեջ չի համարձակվում հակառակվել Ադրբեջանին եւ Արցախ բառը գեթ մեկ անգամ օգտագործել։ Ի դեպ, նման հրահանգ է իջեցվել բոլոր ՔՊ-ական պաշտոնյաներին ու պատգամավորներին»։

Կա՞ վերեւից իջեցված հրահանգ, որ այլեւս չպետք է կիրառել «Արցախի Հանրապետություն» ձեւակերպումն ու դրա փոխարեն գործածել միայն «Լեռնային Ղարաբաղ» ձեւակերպումը. երեկ էլ լրագրողներն այսպիսի հարց հղեցին ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, ինչին ի պատասխան՝ նախարարը զարմացած արձագանքեց․ «Բնականաբար՝ ոչ, որեւէ նման միտում կամ վերեւից իջեցված հանձնարարական չկա»։

Իբրեւ, այդպիսի հանձնարարականի կամ հրահանգի ապացույց, նկատենք,  վկայաբերեցին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի խոսքը․ շաբաթներ առաջ տեղի ունեցած ասուլիսում բռնի տեղահանված արցախցիների մասին խոսելիս նա գործածել էր «Արցախ» բառը, ապա ներողություն խնդրել եւ այն փոխարինել «Լեռնային Ղարաբաղ»-ով։

«Ապրիր դու միշտ խաղաղ, մեր հին ու նոր Ղարաբաղ»

Հարկ է նշել, որ Արցախի Հանրապետություն անվանումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կապակցության փոխարեն գործածվում է ԼՂՀ-ի  կողմից 2017 թվականին ընդունված Սահմանադրությամբ․ մինչ այդ՝ 2006-ի Սահմանադրությամբ, չճանաչված պետությունը անվանվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։   

«Արցախի ժողովուրդը, դրսեւորելով անսասան կամք՝ զարգացնելու եւ պաշտպանելու ինքնորոշ­ման իրավունքի հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծված եւ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հաստատելով հավատարմությունը 1992 թվականի հունվարի 6-ին ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետու­թյան պետական անկախության մասին Հռչակագրի սկզբունքներին, կարեւորելով 2006 թվականին ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետու­թյան Սահմանադրության դերը անկախ պետականության կայացման եւ ամրապնդման գործում․․․․ ընդունում է Արցախի Հանրապետության Սահմանադրությունը»,- մասնավորապես նշված է ԼՂ Սահմանադրության նախաբանում։

Իսկ այդ փաստաթղթի առաջին հոդվածի երկրորդ կետում էլ, ընդգծենք, նշված է․ «Արցախի Հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետու­թյուն անվանումները նույնական են»:

Նկատենք, որ 2006-ին ընդունված Սահմանադրության առաջին հոդվածում նույնպես նշված է ԼՂՀ-ի եւ ԱՀ-ի համարժեքության՝ նույնական լինելու մասին։ Ասել է թե հիշյալ անվանումներից որեւէ մեկի գործածումը սխալ, առավել եւս՝ հանցանք չէ եւ չի ենթադրում ԼՂ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն։   

ԼՂ պետական զինանշանի վերեւի կիսաշրջանում էլ, նկատենք, հայերեն գրություն է՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Արցախ»։ Իսկ ԼՂ պետական օրհներգում, որը կոչվում է «Հիմն Արցախի», ահա այսպիսի քառատող կա․

«Դու մեր լույս հայրենիք,
Երկիր, հայրենյաց դուռ սիրո.
Ապրիր դու միշտ խաղաղ,
Մեր հին ու նոր Ղարաբաղ»:

Հարկ է նշել նաեւ, որ հենց «Լեռնային Ղարաբաղ» ձեւակերպումն է գործածվում 1990-ականների սկզբներին ընդունված՝ ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձեւերում, այդ անվանումն է  մի քանի անգամ գործածվում 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ՌԴ ՊՆ-ն իր՝ խաղաղապահ առաքելության մասին ամենօրյա տեղեկագրերում գործածում է նույն՝ «Լեռնային Ղարաբաղ» տերմինը։ ԼՂ հակամարտության լուծման առաքելությամբ ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր փաստաթղթերում նույնպես գործածված է «Լեռնային Ղարաբաղ»-ը, եւ, վերջապես, հենց «Լեռնային Ղարաբաղ» անվանումն է հիշատակվում ՀՀ անկախության հռչակագրում։

Արդ, ի՞նչ շահագրգռություն պետք է ունենա ՀՀ կառավարության ղեկավարը կամ որեւէ պետական պաշտոնյա՝ «Արցախի Հանրապետության» փոխարեն «չարամտորեն», «դավադրաբար» դրա համարժեքը գործածելով, անվանում, որը, ինչպես արդեն ասվեց, միջազգային մի շարք կառույցների՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ եւ այլք,  Հայաստանի Հանրապետության, ԼՂՀ-ի կողմից ընդունված մի շարք փաստաթղթերում հիշատակվող տեղանուն է։ Թերեւս ոչ մի ուրիշ շահագրգռություն, բացի ԼՂ հարցը միջազգայնացնելը՝ հենց այդ համատեքստում ու այդ նպատակով էլ հոլովելով միջազգային հանրության ականջների համար ընկալելի անունը՝ Լեռնային Ղարաբաղ։    

Հ․Գ․ Մի կարեւոր դիտարկում էլ՝ Լաչինի միջանցքի շրջափակումից հետո հայկական լրատվադաշտում «Լաչին» աշխարհագրական օբյեկտին զուգահեռ գործածվում էր նաեւ դրա հայկական անվանումը՝ Բերձորի միջանցք, ինչը միջազգային ընկալման, նույնականացման տեսանկյունից խնդրահարույց էր, քանի որ աշխարհն այդ միջանցքը ճանաչում է «Լաչին» անվանումով։ Նույն կերպ էլ ԼՂ-ի շուրջ տարածքների պարագայում է․ հայկական միջավայրում այդ տեղանուններից մեկը անվանվում էր Քարվաճառ, իսկ, օրինակ, Մինսկի խմբի կարգավորման առաջարկներում՝ Քելբաջար, հայկական քարոզչական հոսքերում Ղուբաթլուի փոխարեն գործածվում էր Սանասարը, Զանգելանի փոխարեն՝ Կովսականը, Աղդամի  փոխարեն՝ Ակնան․․․․ սակայն աշխարհագրական այս օբյեկտների «հայաֆիկացումը» չէր բերում դրանց նկատմամբ միջազգային ընկալման փոփոխության, միջազգային հանրությունը հիշյալ տեղանունների մասին խոսելիս համառորեն շարունակում է կիրառել դրանց ոչ հայկական անվանումները։  

Հ․Մանուկյան

Տպել
3725 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել