Ստեփանակերտին մերձակա վառելիքի պահեստի պայթյունից զոհվել է 218, վիրավորվել 120, անհետ կորել 21 մարդ․ ՔԿ նախագահ

05/01/2024 schedule14:10

Արցախի Պաշտպանության բանակի՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին տեղակայված վառելիքի պահեստում 2023թ․ սեպտեմբերի 25-ին գրանցված պայթյունի հետևանքով զոհվել է 218 անձ, վիրավորվել՝ 120-ը, 21-ն անհետ կորած են։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Նրա փոխանցմամբ՝ 3 դի մինչ այժմ չի նույնականացվել, ինչը վկայում է այն մասին, որ բոլոր տուժածների հարազատները չէ, որ գենետիկական փորձաքննության համար նմուշ են հանձնել։ «Պետք է խնդրեմ, որ բոլոր տուժածների հարազատները կապվեն վարույթն իրականցնող մարմնի հետ՝ հարցը կարգավորելու նպատակով»,- ասել է Քյարամյանը։

Նրա խոսքով՝ Քննչական կոմիտեն այս գործով վարույթը նախաձեռնել և իրականացնում է այն պատճառով, որ ընդհանուր իրավիճակը բխում է էթնիկ զտման իրողություններից։

«Եթե մարդիկ հարյուրներով կամ հազարներով առանց մեկը մյուսին հերթ տալու, գնացել, փորձել են օրհասական վառելիք ձեռք բերել, դա ցույց է տալիս, որ նրանք անելանելի վիճակում են եղել, ինչը վկայում է այն հոգեբանական վիճակի մասին, որում նրանք հայտնվել են Ադրբեջանի գործողությունների պատճառով։ Նման պայմաններում իրարանցումն անխուսափելի է»,- նշել է նա։

ՔԿ նախագահը հայտնել է, որ Պաշտպանության բանակը բառելիքի պահեստի կառավարումը՝ այդ թվում գրավոր հիմքով, հանձնել է Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, և դա տեղի է ունեցել սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայից հետո, ենթադրաբար՝ ՊԲ կազմալուծման գործընթացով պայմանավորված։

Արդյո՞ք տեղում անվտանգության կանոնների պահպանման և գործընթացի վերահսկման համար պատասխանատու անձինք են եղել՝ ՔԿ նախագահը չի հստակեցրել՝ նշելով, որ դեռևս քննություն է ընթանում։

Քյարամյանը հայտնել է, որ պահեստում պահվել է շուրջ 42 հազար տոննա վառելիք․ բռնկվել է միայն բենզինը՝ դառնալով պայթյունի պատճառ։

Տպել
1782 դիտում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով