Երևան
12 °C
Ներդրումային խարդախության անդրազգային դեպք է բացահայտվել:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳ նախարարությունը:
«2000 թ. նոյեմբերի 15-ին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիա, որին Հայաստանը միացավ 2003 թվականին: Մեր իրավապահները բացահայտել են այդ կոնվենցիայի չափորոշիչներին համապատասխանող` կայուն և միավորված անդրազգային հանցավոր կազմակերպություն: Այդ առումով սա աննախադեպ բացահայտում է:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնում անդրազգային հանցավոր գործունեության վերաբերյալ օպերատիվ տեղեկությունները ստացվել էին դեռևս 2023 թ. սկզբին:
Ըստ տեղեկությունների` Հայաստանի պետական ռեգիստրում աշխատանքի տեղավորման և ծրագրային ապահովման գործունեություն իրականացնելու ներքո քողարկված ընկերություններ, կառավարվելով օտարերկյա քաղաքացիների կողմից, Երևան քաղաքի տարբեր հասցեներում գործող գրասենյակային նշանակության տարածքներում ստեղծել են համակարգչային տեխնիկայի հագեցվածությամբ «Զանգերի կենտրոն»:
Հանցավոր մեխանիզմի բացահայտման նպատակով գործի դրվեց կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի գրեթե ողջ զինանոցը: Որոշիչ էր նաև միջազգային համագործակցությունը եվրոպական պետությունների իրավապահ կառույցների հետ, քանի որ, ըստ տեղեկությունների, հանցավոր սխեմայում ներգրավված էին ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ այլ պետությունների քաղաքացիներ, որոնք տիրապետելով օտար լեզուների` իրականացրել են համացանցային հեռախոսազանգեր օտարերկրյա պետություններում գտնվող անձանց և նրանց առաջարկել շահութաբեր ներդրումներ:
Ընդ որում, հանցավոր խմբի մասնակիցները պատրաստել և գործարկել են կեղծ կայքեր, որոնք ակտիվ գովազդել են տարբեր սոցիալական ցանցերում` դրանցում նշելով ներդրումների բարձր եկամտաբերությունը և գործընթացի պարզությունը: Արդյունքում՝ մոլորության մեջ գցելով օտարերկրյա քաղաքացի տարբեր անձանց և չարաշահելով նրանց վստահությունը՝ հանցավոր խմբի անդամները հափշտակել են խոշոր չափի գումարներ:
Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվեցին տեղեկություններ՝ հանցավոր մեխանիզմում ներգրավված անձանց, նրանց կեղծանունների, գործի բնույթի, ինչպես նաև հանցավոր կազմակերպություններում դերաբաշխման մեխանիզմի վերաբերյալ: Ըստ տեղեկությունների` Հայաստանում գործող հանցավոր կազմակերպությունները ղեկավարվում էին մի շարք անձանց կողմից, այդ թվում` օտարերկրացիներ և Հայաստանի քաղաքացիներ:
Ստացված տեղեկությունների հիման վրա Քննչական կոմիտեի Հատուկ կարևորագույն գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ:
«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և վարույթային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության և արտերկրի մի շարք բնակիչների կողմից համակարգչային հափշտակություններ, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում և կեղծ ձեռնարկատիրություն իրականացնելու նպատակով 2022 թ. մարտից ստեղծվել և ղեկավարվել է հանցավոր անդրազգային հանցավոր խումբ»,- ներկայացրեց ՔԿ Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Նարեկ Աբգարյանը:
Անցած տարվա դեկտեմբերի 8-ին Երևանի տարբեր հասցեներում իրականացվեցին խուզարկություններ: Իսկ արդեն այս տարվա հունվարի 16-ին Երևանում հայտնաբերվեց ու ձերբակալվեց հանցավոր խմբի պարագլուխներից մեկը:
Խուզարկությունների արդյունքում ձեռք բերված ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկությունների ուսումնասիրությամբ հիմնավորվեց, որ հիշյալ հանցավոր խումբը գործունեության երկու տարվա ընթացքում օտարերկրյա քաղաքացիներից յուրաքանչուր ամիս հանցավոր մեխանիզմով հափշտակել է խոշոր չափերի գումար` կրիպտոարժույթով, որը հետագայում հանցավոր խմբի անդամները փորձել են օրինականացնել կամ, այլ կերպ ասած, կատարել փողերի լվացում:
«Միաժամանակ, հանցավոր կազմակերպության ղեկավարի հանձնարարությամբ՝ հանցավոր կազմակերպության անդամ հանդիսացող, ինչպես նաև անդամ չհանդիսացող անձանց կողմից ապօրինի ձեռնարկատիրությունը քողարկելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել են իրավաբանական անձ համարվող ընկերություններ, որոնցում ձևական առումով ներգրավվել են աշխատակիցներ և իրականացվել գործողություններ, որոնց արդյունքում պետությանը պատճառել է ավելի քան 130 միլիոն դրամի նյութական վնաս»,-նշեց Նարեկ Աբգարյանը:
Չնայած անդրազգային բնույթով պայմանավորված բազմաթիվ դժվարություններին` հանցագործության բացահայտման աշխատանքը հաջողությամբ շարունակվում է, և արդեն կան կոնկրետ արդյունքներ:
«Հիմնավոր փաստերի հիման վրա 20 անձի մասով միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, ինչը չի մերժել»,-հավելեց ՔԿ Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Նարեկ Աբգարյանը:
Այժմ ոստիկանությունն իրականացնում է ակտիվ համագործակցություն եվրոպական երկրների կիբեռհանցագործոթյունների գծով իրավապահ մարմինների հետ` հանցավոր գործունեությունից տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Բացահայտումն ամբողջացնելու ուղղությամբ շարունակվում են նաև միջոցառումները Հայաստանում: Այս անդրազգային հանցավոր կազմակերպությանն անդամակցած կամ որևէ կերպ աջակցած անձանց հորդորում ենք ինքնակամ ներկայանալ Քննչական կոմիտե կամ ոստիկանություն:
Հ.Գ. Նման ներդրումային խիստ շահավետ առաջարկներ արտասահմանից, համացանցի միջոցով, կարող են ստանալ նաև մեր քաղաքացիները: Հորդորում ենք անտեսել նման գայթակղիչ առաջարկները, որ երկրից էլ դրանք տարածված լինեն: Եվ քանի որ անդրազգային ներդրումային խարդախության դեմ պայքարում տարբեր երկրների իրավապահների միջև համագործակցությունը զարգանում է, կասկածելի առաջարկ ստանալու դեպքում խնդրում ենք դիմել իրավապահներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. Մեծ Բրիտանիայի վարչապետը պլանավորում է հեռանալ, բայց իր սեփական պայմաններով
Որն է Նիկոլ Փաշինյանի հաջողության գաղտնիքը. ով է լինելու նրա քաղաքական ժառանգորդը
Փոքրիկ տղան վարչապետի համար երգել է ՀՀ օրհներգը. տեսանյութ
Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ԿԳՄՍ նախարարության, Գորիսի համայնքապետարանի և «Վիննեթ Գորիս» հիմնադրամի միջև
Բելառուսում հայտարարել են, թե Կիևը փորձում է «չեզոք» Մինսկին ներքաշել հակամարտության մեջ
Սեքսի նախարարի հայրը պլինտուսի նոր չափանիշներ է սահմանում. ճարահատյալ վիճակից անհեթեթություններ է հնարում
«Tօyota»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում. կա տուժած
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն, Մայիս Ներսիսյանը՝ փոխչեմպիոն
Ձեր կառավարման շնորհիվ մեր ընտանիքը ձեռքբերումներ է ունեցել, եկամտահարկի հետվերադարձից ենք օգտվել. քաղաքացի
Վարչապետը քաղաքացու հետ զրույցից հետո ձայնային հաղորդագրություն է ուղարկել փոխվարչապետին. տեսանյութ
Տեխնիկական խնդրի պատճառով Երևանի մետրոպոլիտենում առաջացել է խափանում
«Դուք պետականամետություն եք սերմանում, դա մեծ գործ է»․ «նախօրոք շնորհավորում ենք». դավթաշենցիները՝ վարչապետին
Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա երիտասարդին և ինքնաձիգը
Ըտենց մարդ չկա էս բակում, որ չգնա ու ու N16-ին չընտրի․ քաղաքացիները՝ վարչապետին
Հայաստանի պատմության թանգարանը մայիսի 19-ին փակ կլինի այցելությունների համար
Աղ ու հացը մարդուն տրված ամենամեծ պատիվն է․ Նիկոլ Փաշինյան
ՆԳ նախարարը ծանոթացել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ և կարկուտ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց, ծանոթացել իրականացված պեղումներին
Ծառուկյանը փորձել է անդրադառնալ առողջապահական թեմաների, բայց քանի որ հեռախոս չունի, տեղյակ չէ նորություններից
ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում անցկացվել է Արհեստների միջազգային փառատոնը
Փաշինյան ջան, չնայես էդ համբալներին, սրտիդ մոտիկ չընդունես. դավթաշենցի կինը՝ վարչապետին
Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզի 2 համայնքում
Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին և 10 մետրից ընկել գետը. կա տուժած
Մեկ շնչով եմ կարդացել Ձեր գիրքը. դավթաշենցի տիկինը Փաշինյանի ստորագրությունն է խնդրել. տեսանյութ
Նոր մանկապարտեզ և դպրոց` Շվանիձորում. Ժաննա Անդրեասյանը շրջել է հիմնանորոգված շենքերում
ՌԴ-ից դեպի Հայաստան չեղարկվել է 7 չվերթ, ևս 5-ը՝ հետաձգվել. պատճառն ԱԹՍ-ների hարվածների սպառնալիքն է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ, շնորհավորել նրան
Ազգային ժողովի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգ կգործուղվի
Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան
«Ուժեղ Հայաստան»-ի 10 աջակից է ձերբակալվել. նրանք ծրագրված խոչընդոտել են ՔՊ քարոզչությանը, փակել ճանապարհը
Վազգենի կողքին միշտ փոքր ես եղել քաղաքականությամբ և արժեհամակարգով. նա մնաց կանգնած, դու՝ կզած. Խաչատրյան
Շտապօգնության բժշկի ցուցումով էր ձերբակալվածը տեղափոխվել հոգեկան առողջության կենտրոն. ՆԳՆ պարզաբանումը
ԱՆ-ը մանրամասնել է Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում ձերբակալվածի կարգավիճակով պացիենտի մահվան դեպքը
Կոֆե-Կենտրոն՝ Դավթաշեն գնալուց առաջ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը
«Եվրատեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Բուլղարիան
Կարևոր լուր վարորդական իրավունքից զրկված անձանց համար. վարչապետն առաջարկ է արել
ԿԳՄՍ նախարարն այցելել է Շվանիձորի հիմնանորոգված մանկապարտեզ, չգործող մշակույթի կենտրոն
Երևանի Փարպեցի փողոցում խուլիգանության համար կասկածվող անձը ներկայացել է ոստիկանություն. նրան ձերբակալել են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT