Թատրոնը աճող օրգանիզմ է, սերնդափոխությունը դրական է ազդում. Սուրեն Շահվերդյանը՝ Ստանիսլավսկու ծրագրերի մասին

04/02/2024 schedule22:11

Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնակատար, բեմադրիչ Սուրեն Շահվերդյանն արդեն մեկ ամիս է՝ ղեկավարում է մշակութային հաստատությունը։ Վերջինս թատրոն է մուտք գործել բազմաթիվ նորություններով և սպասվող փոփոխությունների ծրագրերով։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Շահվերդյանը խոսել է առաջիկա անելիքներից և հանդիսատեսի համար նախատեսված նոր ներկայացումներից։

- Պարոն Շահվերդյան, վերջին շրջանում մեր երկրում գործող որոշ թատրոններում տնօրենների փոփոխությունները կարծես թե ընդունվում են, այսպես ասած, «սվիններով»: Ձեր ղեկավարած թատրոնում, սակայն, դա եղավ անցնցում: Ինչպե՞ս հաջողվեց:

- Գաղտնիքը շատ պարզ է․ թատրոնի նախկին տնօրենը որոշեց իր պաշտոնավորման ժամկետից ավելի շուտ հեռանալ և իր ժամանակը տրամադրել «Արմոնո» փառատոնին։ Դա էր այն, ինչ տիկին Մխիթարյանը արեց թատրոնի համար, մինչև այն պահը, երբ որոշում կայացրեց զբաղվել հիմնականում փառատոնով և թատրոնի ղեկավարումը հանձնել այլ ղեկավարի։ Երկրորդ հանգամանքը, իմ կարծիքով, կապ ուներ նրա հետ, որ դեռ մեկ տարի առաջ ես թատրոնում ներկայացում էի բեմադրել, որը անձնակազմը ընդունեց մեծ սիրով։ Թատրոնում ինձ ճանաչողները գիտեն, թե ով եմ ես, ուր եմ ցանկանում տանել թատրոնը և ինչ ծրագրեր ունեմ։ Այս մեկ ամսվա ընթացքում ամեն ինչ համաձայնեցվել է անձնակազմի հետ, կոլեկտիվը գալիս է այն ճանապարհով, որով ես գնում եմ։

- Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ թատրոնն ուներ այս փոփոխության կարիքը։

- Բոլոր թատրոններն ու մշակութային օջախները, ըստ իս, ունեն փոփոխությունների կարիք։ Մի քանի տարի ղեկավարելով թատրոնը՝ ղեկավարը որոշակի ծրագիր ներկայացնելուց հետո հասկանում է, որ իր մաքսիմումը կատարել է և պատրաստ է ու կարող է դրա հետագա աշխատանքը հանձնել մեկ ուրիշի։ Թատրոնը միշտ աճող օրգանիզմ է, և սերնդափոխության ճանապարհը միշտ դրական ազդեցություն է ունենում։ Համենայն դեպս, ես այդ առումով լավատես եմ։

- Նշեցիք, որ անձնակազմը գնում է Ձեր նախանշված ճանապարհով. ո՞րն է այն

- Մենք քննարկում ենք և սկիզբ ենք դնում նոր հարթակների։ Մեր հանդիսատեսը ռուսալեզու է, պետք է մտածենք, թե ինչպես կարող ենք նաև հետաքրքրություն առաջացնել այն հանդիսատեսի շրջանում, որոնք չեն գալիս ռուսական թատրոն ռուսերենով ներկայացումներ նայելու համար։ Մեր երկրում երիտասարդներն այժմ քիչ են հետաքրքրված ռուսերենով և օտար լեզուներից ավելի շատ նախընտրում են անգլերենը։ Նպատակ ունենք ստեղծել այդպիսի հարթակ, որի միջոցով նաև երիտասարդները կառնչվեն ռուսական մեծ մշակույթին և նրա ժամանակակից ու դասական ներկայացումներին։

Թատրոնի բակը ընդարձակ է, նախատեսում ենք ամռանը այնտեղ ներկայացումներ բեմադրել։ Ապրիլի կեսից մեր թատրոն Եվրոպայից նոր ռեժիսոր կգա, որը ներկայացում կբեմադրի՝ շքեղ մոտեցումներով, հատուկ գրված երաժշտությամբ։ Նախատեսում ենք բեմադրել «Ռապունցել»-ը։ Խնդիրներ ունենք շենքային պայմանների հետ, որին նույնպես նախատեսում ենք լուծում տալ․ հրավիրել ենք մարդկանց իրենց առաջարկներով ու դիզայներական լուծումներով։ Դիմել ենք մեր ընկերներին ու լիազոր մարմիններին։ Աթոռները նույնպես շատ հնամաշ են, դրանք կփոխվեն օգոստոսին, երբ թատրոնը կգնա արձակուրդ։ Փետրվարի 23-24-ը նոր առաջնախաղեր կունենանք։

- Իսկ թատրոնի անձնակազմում փոփոխություններ կլինե՞ն։

- Այո՛, նոր մարդիկ և նոր բեմադրիչներ կգան։ Մեր թատրոնում տաղանդավոր և հետաքրքիր դերասան կա, որը ժամանել էր ՌԴ-ից՝ վերջին շրջանում այնտեղ կատարվող իրադարձություններով պայմանավորված, ցավոք, նա հիմա հետ է վերադառնում։ Մի քանի հաստիքներ ևս ազատվելու են, ու արդեն կհայտարարենք մրցույթ, քասթինգի միջոցով թատրոն կընդունենք նոր դերասաններ, բեմադրիչներ, որոնք իրենց կրեատիվ առաջարկներն ու ծրագրերը կներկայացնեն։

- Ի՞նչ է պահանջում այսօր հանդիսատեսը թատրոնից։

- Հանդիսատեսը ցանկանում է որակյալ և լավ բեմականացված ներկայացում։ Չէի ասի, թե թատրոնում այժմ չկան այդպիսիք, սակայն դրանք պետք է ճանաչելի դարձնել հասարակությանը։ Թատրոնի մարքեթինգային մասը պետք է ավելի ակտիվացնել և երիտասարդների ուշադրությունը գրավել։ Իմ խորին համոզմամբ՝ այն ծրագրերը, որոնք ես իմ խոսքում նշեցի, կնպաստեն, որպեսզի երիտասարդները գան թատրոն ու տեսնեն այլ ֆորմատի ներկայացումներ։

- Ո՞րն է այս պարագայում պետական մակարդակով անհրաժեշտ աջակցությունը։

- Ես շատ ակտիվ շփվում եմ թե՛ համապատասխան նախարարության, թե՛ Կառավարության հետ։ Այդ աջակցությունը մշտապես կա։ Ինչպես արդեն նշեցի, թատրոնի շենքը վերանորոգվել է դեռևս 2000 թվականին, այն մնացել է խորհրդային շնչով ու հոտով։ Մտածում ենք դրա մասին, ցանկություն ունենք շենքը դարձնել ժամանակակից ու հանդիսատեսի պահանջը բավարարող միջավայր ստեղծենք։

Մերի Խաչատրյան

Տպել
5620 դիտում

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան