Մարդիկ կան, որ զանգում են, ասում՝ ուզում ենք շփվել. ինչ փոփոխություն է կատարվել «Շտապօգնության» ծառայությունում

06/03/2024 schedule22:00

Մարտի 1-ից շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկների շուրջ 95 տոկոսը լրացվում է էլեկտրոնային եղանակով:

Նկատենք, սակայն, որ օրեր առաջ ուժի մեջ մտած որոշումը քաղաքացու կյանքում որևէ բան չի փոխել. նրանք նախկինի պես զանգահարում են 1-03 հեռախոսահամարով։ Այժմ պարզապես ծառայության անձնակազմերը կանչի մասին տեղեկատվությունը ստանում են բջջային հավելվածով, հիվանդին օգնության շտապում պլանշետներով, որոնցում նախապես լրացված են կանչի հետ կապված բոլոր տվյալները։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Շտապբուժօգնության» տնօրեն Ռուբեն Գրիգորյանը նկատում է՝ այս քայլը հեշտացրել է շտապօգնության բրիգադների աշխատանքը:

«Նախկինում կանչին պատասխանողը տվյալները հավաքագրում էր և փոխանցում ենթակայանի դիսպեչերին, նա էլ՝ բժշկին։ Հիմա կանչը անմիջապես փոխանցվում է ազատ բրիգադին։ Բացի դրանից՝ կար կանչի թերթիկը, որտեղ գրիչով էին լրացնում հիվանդի մասին տվյալները, էլեկտրոնային տարբերակում այդ տեղեկատվությունը շատ հեշտ է լինելու լրացնել։ Նախ այն հնարավորություն է տալու ոչ միայն գրելով, այլ նաև ձայնային տարբերակով դա անել, հետո հնարավոր է նույնականացնել հիվանդին, նկարել կամ ներբեռնել այլ ինֆորմացիա ևս։ Ընդ որում՝ պլանշետի միջոցով ծառայության մեքենայի վարորդն էլ կարող է քիչ խցանումներով կամ կարճ ճանապարհ գտնել»,- ասում է նա:

Հասնելով կանչի վայր՝ ծառայության անձնակազմը պլանշետի միջոցով կարող է արագ կողմնորոշվել, թե որ բժշկական հաստատություններում կա ազատ մահճակալ հիվանդին տեղափոխելու համար, քանի որ էլեկտրոնային հարթակում Երևանի բոլոր ԲԿ-ները կարող են մուտքագրել՝ արդյոք իրենց մոտ կա՞ ազատ մահճակալ, թե՞ ոչ։

Տնօրենը այս հարցով դիմել է Երևանի քաղաքապետարան և ՀՀ առողջապահության նախարարություն, որպեսզի բոլոր ԲԿ-ներին տեղեկացնեն՝ պարտադիր է ազատ մահճակալ ունենալ կամ չունենալու վերաբերյալ տեղեկատվության առկայությունը։ Դրանով, ըստ Գրիգորյանի, հնարավոր կլինի խուսափել խնդրից․ երբ հիվանդին հասցնում են մոտակա բուժհաստատություն, պարզվում է՝ նրան ընդունելու ազատ տեղ չկա։

Էլեկտրոնային պլանշետների միջոցով շտապօգնության բժիշկը, ըստ ձայնային տարբեր ազդանշանի, կիմանա՝ հրատա՞պ է կանչը, թե՞ ոչ։ Նույնիսկ, եթե անձնակազմը ինչ-որ մեկի տանն է, բուժսպասարկում է իրականացնում, հավելվածի միջոցով իմանալու է՝ հաջորդիվ ի՞նչ կանչ ունի և ի՞նչ հրատապության:

«Եթե տվյալ պահին բոլոր բրիգադները ազատ են լինելու, կանչը փոխանցվելու է կանչին մոտ գտնվողին։ Իսկ եթե այնպես լինի, որ բոլոր բրիգադները կանչի լինեն, և այդ պահին նորից կանչ գրանցվի, ապա պլանշետի միջոցով կանչի ձայնային ազդանշան է տրվում բժիշկներին, որոնք էլ ձայնի տեսակից հասկանալու են՝ ինչ կանչ է։ Այդ պլանշետում բժիշկը կարողանալու է լրացնել նաև դեղամիջոցի տվյալները՝ ինչ դեղ, որքան քանակությամբ է տրամադրել հիվանդին։ Այն ժամանակ այս ամենն արվում էր թղթով, երբեմն՝ անընթեռնելի, այժմ պարզապես նշումներ են»,- նկատում է նա:

Միևնույն ժամանակ Գրիգորյանը հավելում է՝ չնայած ամիսների ընթացքում աշխատանքներ են տարել, որ բժիշկներն ամբողջությամբ տիրապետեն էլեկտրոնային հարթակին, սակայն որոշում է կայացվել դեռևս գործածությունից չհանել կանչի գրավոր թերթիկները։

Երբեմն եղել են դեպքեր, երբ կանչը ծրագրային խնդրի պատճառով չի հասել բժշկին, կամ խնդիր է եղել պլանշետի հետ կապված, բժշկի համար դժվար է եղել գտնել անհրաժեշտ դեղամիջոցի տվյալները համակարգում, կամ հիվանդին հնարավոր չի եղել նույնականացնել․ «Կանչի գրավոր թերթիկները երևի թե ապրիլ-մայիս ամիսներին այլևս չեն լինի։ Էլեկտրոնայինի աշխատանքների արդյունավետությունն ու հստակությունը ստուգում է նաև ենթակայանի վարիչը․ նախկինում նայում էր կանչի թերթիկները, այժմ տվյալները երևում են համակարգչով, աչքի տակ է անցկացնում, սեղմում հաստատել կոճակը, և այդ տվյալները հայտնվում են «Արմեդում»։ Գրավոր կերպով թերթիկի վրա եղած տվյալները նույնպես անցկացվում են համակարգ»։

Այսինքն՝ պլանշետի ճիշտ գործածությունը հիմնականում կախված է լինելու բժշկից, ասում է Գրիգորյանը։

Բոլոր պլանշետներն ունեն իրենց ինտերնետային քարտերը, քանի որ համակարգը ամբողջությամբ աշխատելու է միայն ինտերնետի միջոցով։ Նախկինում, եթե հիվանդի հասցեն ավելի մանրամասն ճշտելու համար բժիշկն իր անձնական համարով էր զանգահարում հիվանդին, այժմ կարող է անել պլանշետի միջոցով։

Ըստ ծառայության տնօրենի՝ եթե ինտերնետի հասանելիության խնդիր լինի, բժիշկը կարող է հիվանդի հետ կապված բոլոր տվյալները լրացնել թղթային տարբերակով, հետո դրանք գրանցել էլեկտրոնայինում։

«Շտապբուժօգնության» տնօրենը չի հերքում՝ առաջ խոսակցություններ կային, որ երբ կանչը էր լինում, կարգավարը, այսպես ասած, «ամենալավ» կանչերը տալիս է իր նախընտրած բրիգադին, էլեկտրոնային համակարգով բժիշկը կանչի կոճակը էկրանին սեղմելուց հետո է միայն իմանալու՝ ուր պետք է գնա, իսկ եթե սեղմեց, նշանակում է՝ իր բրիգադն է այդ կանչի պատասխանատուն։

Շտապօգնությունն ունի 47 բրիգադ, որից երկուսը դիակային տեղափոխության համար են, մեկը՝ հոգեբուժական, մնացած 44-ը համարվում են գծային․ «Հիվանդներ ունենք, որոնք օրվա ընթացքում 4-8 անգամ կանչ են տալիս, մեր օպերատորները արդեն գիտեն նրանց, բայց, միևնույն է, եթե անգամ գիտեն, թե ովքեր են զանգահարել, լուրջ խնդիր չէ, ծառայությունը պարտավոր է բրիգադ ուղարկել այդ հասցեով։ Այժմ այս համակարգը հնարավորություն է տալու պարզապես հասկանալ՝ հրատա՞պ է, թե՞ ոչ, կարող են մոտենալ անգամ 120 րոպեում։ Հիվանդներ կան, որոնք զանգում են զրուցելու համար, ասում են՝ ուզում ենք շփվել։ Երբեմն պարզապես ներարկումների համար են զանգահարում։ Ամեն դեպքում բրիգադը գնում է, քանի որ գուցե մի քանի ամիս լուրջ խնդիր չի եղել, բայց մի օր էլ, օրինակ, ճնշումը շատ բարձր լինի»։

Ռուբեն Գրիգորյանը այս համատեքստում կարևորում է՝ մարդիկ պետք է հասկանան, որ շտապօգնությունը կյանքին սպառնացող վիճակների համար է։ Ըստ նրա՝ Սահմանադրության մեջ նշված է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրել իրեն բուժող բժշկին, բայց որևէ տեղ նշված չէ, որ շտապօգնության մեքենան պետք է անի այն, ինչ անձն է թելադրում։

Շտապօգնությունը ունի վճարովի մի քանի ծառայություններ, օրինակ՝ տնային մահերի դեպքում դիակի տեղափոխությունը վճարովի ծառայություն է, արժե 10 հազար դրամ, սակայն եթե իրավապահ մարմիններից է դիակի տեղափոխության պահանջ լինում, արվում է պետպատվերի շրջանակում։ Եթե հիվանդը չի ցանկանում, որ իրեն տեղափոխեն այն ԲԿ-ն, որն ավելի մոտ է կանչի վայրին, այլ ցանկանում է, որ տեղափոխեն մեկ այլ ԲԿ, դա վճարովի է և նույն գինն արժե: Այլ ԲԿ տեղափոխությունը պետպատվերի շրջանակում է արվում, երբ տվյալ բուժհաստատությունում հնարավոր չէ հիվանդին համապատասխան ծառայություն մատուցել։

Վիճակագրությունը, ըստ Գրիգորյանի, ցույց է տալիս, որ երբ հիվանդը տեղեկանում է ծառայության վճարովի լինելու մասին, հրաժարվում է իր պահանջներից։

Էլեկտրոնային թերթիկների ծառայությունը դեռ գործում է միայն Երևան քաղաքում:

Մերի Խաչատրյան

Տպել
5652 դիտում

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի