Հասարակությունը հակված չէ գրավոր բողոք գրել որևէ մեկի դեմ․ բժշկական էթիկայի հանձնաժողովը 6 ամսում որևէ դիմում չի ստացել

07/03/2024 schedule21:05

2023 թվականի հուլիսին ձևավորված բժշկական էթիկայի հանձնաժողովի գործունեության հետ կապված մասնագետները մեծ սպասելիքներ ունեին։ Շատերը կարծում էին, որ այն դեպքում, երբ ՀՀ-ում բացակայում են բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները, սա սթափեցնող քայլ էր լինելու առողջապահական համակարգում աշխատողների համար։ Սակայն 6 ամիս գործող հանձնաժողովը, պարզվում է, դեռևս ոչ մի դիմում-բողոք չի ստացել։

Էթիկայի հանձնաժողովի նախագահ Իզաբել Աբգարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այդ բացակայությունը պայմանավորում է մի քանի հանգամանքով: Ըստ նրա՝ գլխավորն այս հարցում հասարակության վստահությունն է, որը պետք է ձևավորվի։

«Մինչ այս Հայաստանում չի եղել որևէ նմանատիպ մարմին կամ կառույց, մարդիկ տեղեկացված չեն եղել, թե ուր կարելի է դիմել, կամ որ հնարավոր է նման հարցերի համար դիմել որևէ մեկին։ Որպես կանոն՝ նոր համակարգի նկատմամբ վստահության ձևավորման ֆոնը դժվար է ստեղծվում, հասարակությունը շատ ինֆորմացված չէ, ինչն էլ փորձում ենք լրացնել․ այժմ ընթացքի մեջ են հանձնաժողովի կայք ունենալու աշխատանքները։ Մտահոգ ենք, որ դիմումներ չկան»,- ասում է նա։

Միևնույն ժամանակ Աբգարյանը չի բացառում, որ Հայաստանում էթիկայի նորմերի խախտման դեպքեր միանշանակ լինում են, սակայն հայ հասարակության հոգեբանական և վարքագծային մոտեցումներում չափանիշ կա՝ հակված չեն գրավոր բողոքների դիմել որևէ մեկի հետ կապված։

Նկատենք՝ էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ կարող են ահազանգել պացիենտը, նրա օրինական ներկայացուցիչը կամ կոնտակտային անձը, մահացածի ընտանիքի անդամը, այն բուժաշխատողը, ում նկատմամբ տեղի է ունեցել մեկ այլ բուժաշխատողի կողմից էթիկայի նորմերի ենթադրյալ խախտում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության իրավասու անձը, ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները։ Հանձնաժողովը քննության է առնում նաև այն դեպքերը, երբ չնայած տեղի ունեցած դեպքի մասին բողոք չի ստացվել, բայց այն տարածվել է սոցիալական հարթակներում կամ տարածվել է լրատվամիջոցներում։

Հանձնաժողովը բողոք դիմումներն ընդունում են Հայաստանի ամբողջ տարածքից։

«Մենք կարծում էինք, որ ավելի շատ դիմումներ կլինեն պացիենտներից, քանի որ խնդիրներն ավելի շատ գալիս են հենց բժիշկ-պացիենտ հարաբերություններից, քան բժիշկ-բժիշկ փոխհարաբերություններում։ Եթե հանձնաժողովը լիներ ավելի շատ զանգերի կենտրոն, որտեղ ամեն ինչ անանուն կլիներ, վստահ եմ, որ մենք բազմաթիվ բողոքներ կունենայինք։ Անձն ուզում է դիմել, բայց հենց գործին պետք է ընթացք տրվի, գրավորդիմում ներկայացնի, թե ինչ, որտեղ և երբ է տեղի ունեցել, որ բժշկի կողմից, այլևս չեն ցանկանում խնդրին լուծում տալ։ Մարդկանց շատ հաճախ թվում է՝ էթիկայի կանոնների խախտումը վերաբերում է հիմնականում հարգալից վերաբերմունքին»,- ասում է մասնագետը։

Էթիկայի կանոնների խախտման լրջագույն օրինակներից է հակապատվաստումային քարոզը, որը Հայաստանում մեծ խնդիր էր դարձել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ժամանակ։

Աբգարյանն ասում է՝ դրա վերաբերյալ շատ դասընթացներ են կազմակերպվում, բժիշկներին տեղեկացվում է, որ ապացուցողական բժշկության գործունեության սկզբունքներին դեմ գործունեություն է․ «Քաղաքացին, եթե ցանկանում է նմանատիպ դեպքի համար դիմել, ապա նամակում նշում է անձնական տվյալները, երբ է դեպքը տեղի ունեցել, իննչ էթիկայի կանոն է խախտվել, ներկայացվում են մանրամասներ, ստորագրություն։ Նամակը փոխանցվում է հանձնաժողովին առձեռն կամ փոստային ծառայության միջոցով։ Քանի որ հանձնաժողովը աշխատակազմ չունի, նամակը ներկայացվում է ՀՀ առողջապահության նախարարության քարտուղարություն, որը առանց ծրարը բացելու այն փոխանցում է Հանձնաժողովին։ Դեպքը պետք է մեկ տարվա ընթացքում կատարված լինի։ Այնուհետև կողմերը հրավիրվում են լսումների»։

Եթե պարզվում է, որ խախտումը իսկապես տեղի է ունեցել, և, օրինակ, հաստատվում է խախտման փաստը ապա նրա նկատմամբ օրենքով սահմանված կարգով կարող է կիրառվել կարգապահական տույժ՝ նկատողություն, իսկ մեկ տրավա ընթացքում երկրորդ խախտման դեպքում՝ խիստ նկատողություն։ Երրորդը դեպքը կարող է լինել լիցենզիայի կասեցում՝ տվյալ բուժախատողի մասով։  Այժմ Բնակչության բժշկական» օգնության և սպասարկման մասին օրենքում նախատեսվում են, որոշակի փոփոխություններ նաև այս մասով բայց դրանց մասին կարելի է խոսել միայն դրանց ընդունումից հետո

Բժշկական էթիկայի հանձնաժողովը գործում է հասարակական հիմունքներով, այն ենթակայական կապ չունի այլ մարմնի հետ, չնայած դրան, դրա անդամների մրցութային ընտրությունը կազմակերպում է Առողջապահության նախարարությունը։

Վերջինիս անդամները 7 են, դրանում ընդգրկված են իրավաբան, հոգեբան, գիտնական, բուժաշխատող, պացիենտի իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության ներկայացուցիչ և այլ մասնագետներ։ Հանձնաժողովի անդամները ունեն նաև իրենց մշտական զբաղվածության աշխատանքները։

Էթիկայի հանձնաժողովի անդամը իր գործունեության ընթացքում անկախ է, ենթարկվում է միայն ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին։

Մերի Խաչատրյան

Տպել
4414 դիտում

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի