Ռուսաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները. ովքեր են Պուտինի «հակառակորդները» և ինչ է սպասվում

15/03/2024 schedule10:53

ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է:

Մարտի 15-ի առավոտյան ընտրատեղամասերը բացվել են արևելյան շրջաններում, ապա՝ ողջ հանրապետությունում։ Քվեարկությունը կտևի երեք օր, իսկ մարզերի մեկ երրորդում այն կլինի էլեկտրոնային։

Կասկած չկա, որ ընտրությունների արդյունքներով Վլադիմիր Պուտինը հինգերորդ անգամ կդառնա նախագահ։ Պուտինն ունի երեք «հակառակորդ», սակայն նրանցից ոչ մեկը հաղթելու հնարավորություն չունի:

Պուտինն ու իր «հակառակորդները», որոնք շանսեր չունեն

Ներկայիս նախագահ Պուտինի հետ «մրցակցում են» ՌԴ Կոմունիստական կուսակցության պատգամավոր Նիկոլայ Խարիտոնովը, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն ղեկավար Լեոնիդ Սլուցկին և Դումայի փոխխոսնակ «Նոր մարդկիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը։

Թեկնածուներից որևէ մեկը ո՛չ դատապարտում է ուկրաինական պատերազմը, ո՛չ էլ ուղղակիորեն քննադատում Պուտինին։ Անկախ թեկնածուներին թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին. գրանցման գործընթացում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է ինչպես Ռժևի լրագրող Եկատերինա Դունցովային, այնպես էլ Քաղաքացիական նախաձեռնություն կուսակցության կողմից առաջադրված քաղաքական գործիչ Բորիս Նադեժդինին։ Երկուսն էլ քննադատել են Ուկրաինա ներխուժումը և հանդես եկել  պատերազմի ավարտի օգտին:

Միակը, ով նկատելի քարոզարշավ է վարել (թեև դա քարոզարշավ այնքան էլ ճիշտ չէ անվանել) Վլադիմիր Պուտինն էր։ Սա նրա հինգերորդ ընտրությունն է լինելու։ Նա կարող է կրկին ընտրվել պետության ղեկավարի պաշտոնում այն պատճառով, որ 2020 թվականին Պետդումայի օգնությամբ նա վերաշարադրեց Ռուսաստանի Սահմանադրությունը՝ «վերափոխելով» սեփական նախագահական ժամկետները։

Փետրվարին և մարտին Պուտինն ակտիվորեն շրջել է երկրով մեկ՝ հանդիպելով զինվորականների, աշխատողների, գիտնականների, ֆերմերների և երիտասարդության հետ։ Իրականում այս բոլոր իրադարձությունները նախընտրական իրադարձություններ էին, թեև դրանցում ոչ «ընտրություններ» բառն էր հնչում, ոչ էլ ընտրատեղամասեր գալու կոչեր։ 

Մնացած թեկնածուները փորձել են ուշադրություն չգրավել իրենց վրա։ Քվեարկության միակ ինտրիգն այն է, թե նրանցից ով կզբաղեցնի երկրորդ տեղը և ինչ արդյունքով։

Ընտրողների իրավունքների «Գոլոս» շարժումը ընտրությունների նախօրեին հրապարակել է զեկույց, որում ընթացիկ քարոզարշավն անվանել է «ամենանիմաստը» Ռուսաստանում նախագահական ընտրությունների պատմության մեջ։ «Գոլոս»-ի փորձագետները եկել են այն եզրակացության, որ ոչ դաշնային, ոչ էլ տարածաշրջանային լրատվամիջոցները հետաքրքրություն չեն ցուցաբերել ընտրությունների նկատմամբ։ 

Նույնիսկ Պուտինի սեփական քարոզարշավը սովորականից անգույն է: «Ըստ էության, ամեն ինչ արվում է, որպեսզի քաղաքացիները չնկատեն ընտրությունների անցկացման փաստը։ Հիմնական խաղադրույքն ակնհայտորեն վերահսկվող ընտրողների վարչական հավաքագրման վրա է, որոնց հավատարմության մեջ իշխանությունները ակնհայտորեն վստահ են»,- նշել է «Գոլոս»-ը։

Ինչ նպատակ է դրված

Ինչպես գրել է «Մեդուզա»-ն, այս ընտրություններում Կրեմլի հիմնական նպատակը ընտրողների 70-80%-ից բարձր մասնակցություն ապահովելն է։ Մոտ 80%-ը պետք է, ըստ կանխատեսման, քվեարկի Վլադիմիր Պուտինի օգտին։

Կրեմլը որոշել է նման մասնակցության և նման արդյունքի հասնել՝ օգտագործելով ավանդական մեթոդը, այն է՝ տարատեսակ ոլորտների աշխատակիցներ քվեարկելու այլընտրանք չունեն։ Նրանց թվում են ամբողջ երկրում պետական կորպորացիաների աշխատակիցները, ուսուցիչները և բժիշկները, զինվորականները, գերատեսչությունների աշխատակիցները:

Նախագահական այս քարոզարշավի գլխավոր նորամուծությունը ընտրությունների հեռակա քվեարկությունն է։ 29 շրջաններում, այսինքն՝ Ռուսաստանի տարածքի մեկ երրորդում, նախագահական ընտրություններում առաջին անգամ կկիրառվի էլեկտրոնային քվեարկություն: Այնտեղ, ինչպես գրել է BBC-ն, վարչական ռեսուրսներն օգտագործվում են հենց այնպես, որպեսզի մարդկանց ստիպեն քվեարկել էլեկտրոնային եղանակով հենց քվեարկության առաջին օրը՝ մարտի 15-ին։

Շատերին խնդրել են մասնակցել համակարգի փորձարկմանը: Ինչպես հաղորդում է BBC-ն, պետական հատվածի որոշ աշխատակիցներից պահանջվել է աշխատավայրում ուղարկել սքրինշոթեր, որոնք ապացուցում են, որ գրանցվել են հեռավար քվեարկությանը մասնակցելու համար:

Շաբաթվա սկզբին ԿԸՀ-ն հայտնել էր, որ հեռավար քվեարկությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 4,5 մլն մարդ։ Սա չի ներառում Մոսկվան, որտեղ հեռավար միջոցառմանը մասնակցելու համար առանձին հայտի կարիք չկա։

Այս ընթացակարգը հարցեր է առաջացնում անկախ դիտորդների մոտ՝ ի վերջո, արդյունքը վերահսկել գրեթե անհնար է։ 2021 թվականի Դումայի ընտրություններում էլեկտրոնային քվեարկության արդյունքներն էին, որ փոխեցին արդյունքը Մոսկվայի միամանդատ շրջաններում՝ ապահովելով իշխանամետ թեկնածուների հաղթանակը։

Ընտրություններին ընդառաջ սոցիալական ցանցերում հայտնվեցին նաև ավանդական «վիրուսային տեսանյութեր», որոնք կոչ էին անում քվեարկել, թեև ոչ այնքան նկատելի, որքան 2018 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ։

Այս ընտրությունների առանձնահատկություններից է քվեարկությունը նոր գրավված տարածքներում

2024 թվականին ՌԴ նախագահն առաջին անգամ կընտրվի Ուկրաինայի նախկին չորս շրջանների՝ Զապորոժիեի, ինչպես նաև Խերսոնի, Դոնեցկի և Լուգանսկի՝ ռուսական կազմում ներառված տարածքներում (կցված Ղրիմում նախագահական ընտրություններն արդեն անցկացվել են 2018 թվականին և այս տարվանն առաջինը չէ)։

Այս շրջաններում բնակիչները նույնպես ակտիվորեն մասնակցելու են ընտրություններին, որոնք հարմարեցվել են ռազմական դրության պայմաններին։

Կցված տարածքներում քվեարկությունը վաղ է սկսվել։ Ընտրատեղամասերը գործում են մարզերում, սակայն իշխանությունները խրախուսում են բնակիչներին քվեարկել տնից: Արդյունքում, հանձնաժողովների անդամները քվեատուփերով՝ զինված մարդկանց ուղեկցությամբ, գալիս են անմիջապես իրենց բնակության վայր, հաղորդում է BBC-ն:

Ուշագրավ է, որ նշված տեղերում քաղաքացիներին թույլատրվում է քվեարկել՝ օգտագործելով ցանկացած փաստաթուղթ, ներառյալ ուկրաինական անձնագրերը։

Ընտրությունները՝ ՌԴ սահմաններից դուրս

Աշխարհի 144 երկրում ռուս ընտրողների համար ընդհանուր առմամբ կբացվի 288 ընտրատեղամաս։ Սա 113-ով պակաս է նախորդ ընտրությունների համեմատ. թիվը նվազել է «ոչ բարեկամ երկրների իշխանությունների շնորհիվ», հաղորդում են ռուսական պետական լրատվամիջոցները։

Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների թիվը, որտեղ քաղաքացիները քվեարկում են արտասահմանում, զգալիորեն նվազել է Ուկրաինայի հետ լայնածավալ պատերազմի սկզբից: Իսկ այն երկրներում, որոնք դիվանագիտական հարաբերություններ չունեն Ռուսաստանի հետ, օրինակ՝ Վրաստանում, ընդհանրապես ընտրատեղեմասեր չեն լինի։

Ընտրությունների նախօրեին Պուտինը տեսաուղերձով դիմել է ՌԴ քաղաքացիներին, կոչ է արել մասնակցել ընտրություններին՝ արտահայտելով իրենց քաղաքացիական և հայրենասիրական դիրքորոշումը, քվեարկելով իրենց թեկնածուի և «Ռուսաստանի հաջող ապագայի օգտին»։

ՌԴ նախագահական ընտրությունները կտևեն երեք օր և կավարտվեն ընտրությունների հիմնական օրը՝ մարտի 17-ին։

Տպել
1037 դիտում

Հարցնելու են՝ մեզ ապուշի տեղ ես դրե՞լ, Կիրանցի և Ոսկեպարի անունը տալով, գնացիր Քոչարյանի թրի տակով անցար․ Ալեքսանյան

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

Ինչպես են ցուցարարները հանրահավաքի ժամանակ հարվածում «Կամազ»-ին (տեսանյութ)

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Տղամարդը «Կամազ»-ը վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները․ նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ձերբակալվել է

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան