Ակադեմիական քաղաքը լինելու է ամենահասանելի վայրերից մեկը․ նախարար

20/03/2024 schedule20:53

«Վերջին շրջանում շատ են ակտիվացել Ակադեմիական քաղաքի մասին խոսակցությունները և հատկապես արվեստի բուհերի և արվեստի կլաստերի շուրջ խոսակցությունը: Գիտեք Կոնսերվատորիայի հետ կապված խոսակցությունները: Եթե այս պահին նորություն կա Ակադեմիական քաղաքի հայեցակարգի և նախագծի գործընթացի վերաբերյալ, խնդրում եմ, ասեք՝ ինչ է սպասում արվեստի բուհերին, և ինչ է նախատեսվում արվեստի կլաստերում այդ բուհերի միավորմամբ ունենալ»։

Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ արձագանքելով հարցին, պատասխանեց. «Իրականում այս խոսակցությունները, որ ավելի ինտենսիվ են, մի կողմից, իհարկե, ուրախացնող են, որովհետև երբ որ նախորդ տարի հուլիսին նախարարությունը հայտարարություն հրապարակեց կայքում, որ բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների միավորման քննարկում է սկսում, և այնուհետև խոսակցություն հրահրելու համար Կառավարության նիստում մենք առանձին անդրադարձ ունեցանք հրապարակված հայտարարությանը, ինձ մոտ տպավորություն էր, որ մեր բուհական ու գիտահետազոտական համակարգը, այնուամենայնիվ, դեռևս այս տեղեկատվությունը չի մարսել և չի արձագանքում:

Այդ նույն տպավորությունն ունեի այս մի քանի ամիսների ընթացքում, երբ որ այդ հայտարարությունը ուժի մեջ էր, և մենք սպասում էինք առաջարկներին, ու երբ որ դրանից հետո ստանում ենք ինտենսիվ խոսակցություն, հարց է առաջանում՝ ի՞նչն էր դրա առիթը: Իրականում ոչինչ, այլ բան տեղի չի ունեցել, քան մենք ի սկզբանե հայտարարել ենք, և լավ կլինի, որ բուհերի մեր գործընկերները շատ ավելի ուշադիր լինեն, և չմտածեն, որ դրանք ուղղակի հայտարարություններ են: Դա պրոցես է, որ սկսված է և գնում է, և մենք այդ պրոցեսի շատ տրամաբանական հաջորդ քայլի մեջ ենք, երբ որ աշխատանքային խմբեր ենք ձևավորել, որոնք պետք է մշակեն կլաստերներից յուրաքանչյուրի հայեցակարգը:

Մենք շարունակում ենք քննարկել բովանդակությունն ու կառուցվածքը, թե արվեստների համալսարանը ինչ կրթական ծրագրեր պիտի ունենա, ինչպիսի տրամաբանությամբ պիտի կազմակերպվի կրթությունը, ինչ կարիքներ ունի շենքային տարածքների և գույքային պահանջների մասով, և այս ամենը օրակարգային հարց է»: 

Նախարարը հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ միջազգային գործընկերների մասնակցությամբ կունենան մշակված ձևակերպումները․ «Նաև պետք է նշեմ, որ առանձին ճանապարհային նախագիծ է կառուցվում, և տրանսպորտային հասանելիության տեսանկյունից Ակադեմիական քաղաքը լինելու է ամենահասանելի վայրերից մեկը»։

Տպել
2860 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ