Իջա՝ տեսնեմ Սիրանուշն է, ասաց՝ Լաճիկյան ջան, եկել եմ, որ ինձ նկարես․ հետմահու նվեր Թատրոնի միջազգային օրվա առիթով

27/03/2024 schedule17:10

Պիտի հատուկ հագուստ ունենար, հատուկ պատրաստվեր, դիմահարդարումը լիներ ոչ սովորական ու ամեն ինչ տեղը-տեղին։ Ինքը թատրոնի համար էր ծնված, ապրում էր թատրոնով։ Ուր էլ լիներ՝ իր վերջակետը թատրոնն էր, նրա ամենասիրելի վայրը՝ բեմը։

Արվեստի վաստակավոր գործիչ Սիրանուշ Ղուկասյանի դուստրը՝ Արմենուհին է փոքրիկ մի հուշ պատմում մայրիկից։

Նրա խոսքով՝ Թատրոնի միջազգային օրը դերասանուհու համար մեծ տոն էր։

Այն հետմահու էլ տոն եղավ Սիրանուշ Ղուկասյանի համար։ Նա կրկին ժպտաց ու շնորհավորեց իր հարազատներին, թատերական աշխարհին ու սաներին։

2630d267-8e32-4418-83c2-aa61e5ccab22.jfif (127 KB)

ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանը, ի նշան հարգանքի և իր խոստման կատարման, ներկայացրեց իր վրձնած դիմանկարն ու պատմությունը, թե ինչպես այն ծնվեց։

«2023-ի ամառն էր։ Վարդուհի արվեստի դպրոցի աշխատակիցներն ասացին՝ պարոն Լաճիկյան, Ձեզ են սպասում։ Իջա՝ Սիրանուշն էր։ Ասաց՝ Լաճիկյան ջան, եկել եմ, որ ինձ նկարես։ Դե եկել ես, եկել, խնդրեմ։ Ելանք վերև, նստեցինք դահլիճում, սկսեցի նկարել։ Էնպես չէ, որ միանգամից նկարը ստեղծվում է, չես գծում ու միանգամից ներկում։ Նկարում ես, հետո՝ հաջորդ օրը նորից, մյուս օրը՝ կրկին, և էդ ընթացքում բացահայտում ես մարդուն, շփվում հետը, խոսում։ Այս նկարում 4-5 Սիրանուշ կա. մի օր՝ ջղային, մի օր՝ ուրախ, մի օր՝ ոգևորված»,- պատմում է Լաճիկյանը։

430086976_1096597011554674_7308257286715216367_n.jpg (93 KB)b0b06244-9308-4070-860f-e41166705871.jfif (73 KB)

Անսովոր կենդանի այս դիմանկարը ջրաներկով է արված։ Դերասանուհին ասես զրույցի է բռնվում նրանց հետ, ովքեր կանգնում են դիմանկարի առաջ։

«Նկարը շատ կյանքային է, նույնիսկ իր թաց աչքերն են ակնառու ու բնական պատկերված։ Բայց ես մայրիկիս միշտ երիտասարդ եմ հիշում, նա ինձ համար չի էլ մեծացել երբեք։ Դժվար է անցյալով խոսելը, մենք սպասում ենք, որ կգա, մտածում ենք՝ ինչ-որ մի տեղ է, Վանաձորում է, այնտեղ ևս դասավանդում էր, չենք համակերպվում մեր կորստի հետ»,- հուզվում է դուստրը։

00.jfif (90 KB)

«Սիրանուշն այն արվեստագետներից էր, ով միայն թատրոնով չէ, որ հետաքրքրված էր, նա ամենուր ներկա էր և զարդարում էր միջավայրն իր անհատականությամբ ու գույներով»,- հիշում են ընկերները։

Միշտ կոկիկ, ազնվական կեցվածքով, նիստ ու կացով, կենսախինդ արվեստագետը բոլորի համար անսպասելի լքեց Գյումրին: Մահացավ քանդակագործ ամուսնու՝ Կամո Սարիկյանի մահից ընդամենը մի քանի օր անց։

«Շատ անսպասելի մահացավ, ու դրանից հետո ես այս նկարը շարունակեցի, որ իմ խոստման տերը լինեմ։ Բայց ինքն էլ ինձ խոսք էր տվել, որ կգրի իմ մասին, ափսոս»,- ասում է նկարիչը։

a5366511-4de4-4daf-bbd2-3bd4fb97f33a.jfif (84 KB)

Սիրանուշ Ղուկասյանն ուժեղ կին էր, ազդեցիկ ու իր խոսքի արժեքն իմացող։ Երբեք չէր ընկճվում, խնդիրները նրա համար չէին, նա չուներ անլուծելի հարցեր։

«Ամենածանր պահերին անգամ նա բոլորին ապրեցնում էր իր կյանքով, իր էներգիայով ու նվիրվածությամբ։ Վերջում, երբ դժվար օրեր ունեցանք, ինքը կանգնեց, հենվեց սեղանին ու ասաց՝ ես պիտի ապրեմ ու շատ պիտի ապրեմ ու պիտի ստեղծագործեմ, ես մեծ պլաններ ունեմ։ Չգիտեինք, որ 2 օր հետո էլ չի լինելու»,- մոր դիմանկարի հետ կիսաշշուկ խոսում է Արմենուհին։

d3d033b1-a93d-4ce4-9ea2-f151f68733b3.jfif (97 KB)

Դիմանկարը Սամվել Լաճիկյանն ընտանիքին չի նվիրել։ Այն դեռևս կմնա Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղում։

d9d5f23b-2857-4e73-be5c-d4c8b7a7c69a.jfif (77 KB)

Տպել
2840 դիտում

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա