Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

15/04/2024 schedule18:35

Պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ այսօր հասարակական տրանսպորտում կատարվածի վերաբերյալ դժվար է քաղաքակիրթ բառապաշարով արտահայտվել։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:

«Պարզվում է՝ մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում, նրանք սովոր են պատգամավորին տեսնել մեծ ու շքեղ «ջիպերի» մեջ՝ թիկնազորով և անձնական վարորդներով շրջապատված։

Այ էդ ժամանակ անդաստիարակ լածիրակները շատ հեզ ու զգույշ են լինում անգամ նրանց ուղղությամբ հայացք թեքելիս։ Հակոբ Ասլանյանը 69 տարեկան է, մասնակցել է արցախյան երեք պատերազմներին, երկու անգամ ստացել է վիրավորում»,- գրել է Խաչատրյանն ու ներկայացրել Ասլանյանի կենսագրությունը։

Հակոբ Արսենի Ասլանյանը ծնվել է 1954թ. օգոստոսի 1-ին Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում:

1974-1976թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1988թ. ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմություն-իրավունք ֆակուլտետը:

1971-1972թթ. եղել է «Հայգլավէներգո» կենտրոնական էլեկտրացանցի բանվոր:

1972-1974թթ. եւ 1977-1978թթ.՝ Երեւանի Մյասնիկյանի շրջանի կանաչապատման գրասենյակի փականագործ բանվոր:

1978-1982թթ.՝ «Սոյուզինտերգազստրոյ» համամիութենական միավորման ապրանքագետ, ապա ճարտարագետ: 1987-1994թթ.՝ Երեւանի թիվ 149 դպրոցի ուսուցիչ:

1994-2002թթ.՝ Երեւանի Շիրակացու անվան ճեմարանի ուսուցիչ, պատմության ամբիոնի վարիչ: 2000-2003 թթ.՝ Երեւանի «Ալգորիթմ» վարժարանի ուսուցիչ:

2003-2010թթ.՝ Երեւանի թիվ 164 դպրոցի ուսուցիչ:

2010-2015թթ.՝ Երեւանի թիվ 127 ավագ դպրոցի ուսուցիչ:

2011թ. փետրվար-հուլիս՝ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ: 2015-2018թթ.՝ «Գլոբալ բրիջ» կրթահամալիր ՍՊԸ-ի ուսուցիչ:

2018-2019թթ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն:

2020թ. հունիս-դեկտեմբեր՝ ՇՄ նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական:Արցախյան երեք պատերազմների մասնակից է:

24.12.2020-02.08.2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» (1997թ.,ՊՆ) եւ «2016թ. ապրիլյան պատերազմի մասնակից» (2019թ., Արծիվ մահապարտների միություն) կրծքանշաններով, «Վազգեն Սարգսյան» (2007թ., Արծիվ մահապարտների միություն) եւ «Ասպետաց Մեծն Տիգրան» (2016թ.) շքանշաններով, «Մայրական երախտագիտություն» (2007թ., ԱՀ), «Գարեգին Նժդեհ» (2010թ., ՊՆ), «Մարտական ծառայության» (2016թ., ՀՀ), «Դրաստամատ Կանայան» (2013թ., ՊՆ), «Զինվոր հայրենյաց» (2013թ., «Զինվոր» ՀԿ), «Փառապանծ մարտիկ» (2021թ. «Հայրենասիրական միություն» ՀԿ), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2022թ., ՊՆ), «ՀՀ զինված ուժեր. 30 տարի» հոբելյանական (2022թ., ՊՆ), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի (2022թ.) մեդալներով, «Կրթության երախտավոր» ոսկե հուշամեդալով (2012թ.):

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարք դրսևորած անձը՝ Սամվել Վարդանյանը, ձերբակալվել է: 

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով այս միջադեպին՝ Հակոբ Ասլանյանն ասել է, որ մի ինչ-որ վարձու խառնակիչ էր, անհայրենիք, որը իրեն նվիրյալ է կարծում:

Միջադեպին անդրադարձել և դատապարտել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա շեշտել է, որ արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին՝ հավելելով, որ դրանում թող որևէ մեկը չկասկածի:

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և նույն խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ևս դատապարտել են տեղի ունեցած միջադեպը:

Տպել
2552 դիտում

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները մասնակցում են Իրանում հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի