Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

16/04/2024 schedule17:53

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները Հայաստանում» թեմայով Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) XIII-րդ անվտանգային ֆորումին:

Միջոցառմանը մասնակցել են ոլորտի մասնագետներ, դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Արայիկ Հարությունյանն իր ելույթում ողջունել է միջոցառման մասնակիցներին և ներկայացրել ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նախ նշել է, որ այս ոլորտում մեկնարկել է բարեփոխումների շարք, որը ցանկալի է, որպեսզի ավելի ներառական լինի և ավելի շատ ընդգրկվածություն ապահովվի: Արայիկ Հարությունյանը նշել է, որ բավականին մեծ աշխատանք է կատարվել ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման ուղղությամբ և ընդգծել.

«Նախ ի՞նչ է հաղորդակցությունը: Սա մի գործիք է, որով ամենալավ մտադրությունները կարելի է կյանքի կոչել և նույն ամենալավ մտադրությունները սխալ աշխատանքի դեպքում՝ չեզոքացնել, բացասական լույսի ներքո ներկայացնել: Եվ այդ պրոցեսն իրականացնելու համար պետք է սեղանին լինեն բազմաթիվ գործիքներ, որոնք թույլ կտան դա արդյունավետ իրականացնել: Կառավարության կարևորագույն խնդիրներից է քաղաքացիներին հստակ, ամբողջական, ճշգրիտ և ժամանակին տեղեկատվության տրամադրումը: Եվ դրանով է պայմանավորված, որ մենք ձեռնամուխ ենք եղել այս բարեփոխմանը: Միաժամանակ, պատշաճ հաղորդակցությունը նվազեցնում է ապատեղեկատվությունը, սա փաստ է, և մեծացնում ու ամրապնդում կառավարության հանդեպ հանրային վստահությունը»:

Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով այն հարցին՝ արդյոք կառավարությունը գո՞հ է այն գործիքներից, որոնք կան և արդյոք ռազմավարական հաղորդակցությունը պատշաճ իրականացվո՞ւմ է, պատասխանել է. «Ասեմ, որ ոչ, որովհետև եթե գոհ լինեինք, այս բարեփոխումներին միտված չէինք լինի: Վերջին տարիներին Հայաստանն առերեսվել է երեք մեծ ճգնաժամերի՝ համավարակ, պատերազմ և հետպատերազմական անկայուն իրավիճակ: Եվ այս ընթացքում մենք իր ամբողջության մեջ տեսել ենք ռազմավարական հաղորդակցության բոլոր բացերը, բայց նաև այն առավելությունները, որոնք ունեցել ենք մինչև հիմա»:

Հաջորդիվ՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն առանձնացրել է այն հիմնական խնդիրները, որոնք առկա են պետական համակարգում ռազմավարական հաղորդակցության ոլորտում: «Կուզեի ասել, որ դրանք են, մասնավորապես, ՀՀ պետական գերատեսչությունների հաղորդակցության համար պատասխանատու ստորաբաժանումների կառուցվածքն ու հաղորդակցության թիմերի գործառույթների բազմազանությունն ու տարբերությունը»,- ասել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ այստեղ փորձ է արվել մի շարք փոփոխություններ իրականացնել, բայց դրանք լրջագույն հաջողությամբ չեն պսակվել:

«ՀՀ պետական գերատեսչությունները չունեն հաղորդակցության հաստատված հաղորդակարգեր, կանոնակարգեր և ուղեցույցներ: Սա նույնպես ամենամեծ պրոբլեմներից է, որովհետև այս հաղորդակարգերի բացակայությունը ստիպում է, որպեսզի համակարգերը հիմնականում լինեն անձակենտրոն և ըստ իրավիճակների որոշումներ կայացվեն, որոնք երբեմն ստեղծում են առավելություններ, որովհետև հաղորդակարգերը կարող են նկարագրել իրավիճակները, բայց քանի որ իրավիճակների ընդհանրական ելքեր և պարամետրեր կան, հաղորդակարգերի առկայությունը թույլ կտա շատ արագ արձագանքել նման իրավիճակներին»,- շարունակելով հաղորդակցության ոլորտում խնդիրների արձանագրումը՝ ասել է Արայիկ Հարությունյանը և նշել.

«Հաղորդակցության ոլորտում ինստիտուցիոնալ խնդիրները ծագում են նաև տարբեր մարմինների միջև տեղեկատվական թույլ համակարգման, իրավասությունների ու գործառույթների հստակության բացակայության, որոշ դեպքերում պարտականությունների և գործառույթների կրկնությունների և աշխատանքի օպտիմալ բաժանման բացակայության պատճառով: Այստեղ խնդիրները վերլուծելիս նաև նայել ենք, թե ինստիտուցիոնալ առումով ինչ մարմիններ են այս ամեն ինչով զբաղվում, որտեղ ունենք կրկնություններ և փորձել ենք նաև այս խնդիրները վեր հանել: Խնդիրներից է նաև ռազմավարական հաղորդակցության պլանավորումը: Գերատեսչությունների կողմից չի իրականացվում կամ թերի է իրականացվում հաղորդակցության ռազմավարական կամ առնվազն գործողությունների երկարաժամկետ պլանավորում: Նոր մարմինը, որի մասին շուտով կխոսեմ, իր առջև նաև ունենալու է խնդիր՝ գերատեսչությունների հետ միասին մշակել հաղորդակցության ռազմավարություն, որպեսզի բարեփոխումների դեռ սաղմնային փուլից սկսած՝ մենք կարողանանք ժամանակին ներկայացնել խնդիրները, ներառականությունն ապահովել, որպեսզի հետագայում դիմադրությունը, նաև չիմացությունից դիմադրությունը քիչ լինի: Հաղորդակցության ոլորտում առկա է նաև մարդկային և տեխնիկական ռեսուրսների անբավարարություն և անարդյունավետ բաշխում, որի մասին մասամբ խոսեցի»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ հաղորդակցության ռազմավարության ճարտարապետության ձևավորման հարցում ուսումնասիրվել է միջազգային փորձը. «Մենք այս ընթացքում անդրադարձել ենք նաև միջազգային փորձին, միջազգային փորձի ուսումնասիրություն ենք իրականացրել, մասնավորապես՝ նայել ենք Լիտվայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Միացյալ Թագավորության և Շվեդիայի փորձը: Ուսումնասիրված բոլոր երկրներում առկա է հաղորդակցության համակարգի կենտրոնացում կամ կենտրոնացման միտում, ինչը պայմանավորված է մի շարք հարցերով, մասնավորապես՝ մեդիա դաշտի խիստ բազմազանեցմամբ և սոցիալական մեդիայի զարգացման հետ կապված մարտահրավերներով, բազմակուսակցական համակարգերի առկայությամբ, ինչը կարող է հանգեցնել, օրինակ, կոալիցիոն կառավարությունների ձևավորմանը՝ առանձին քաղաքական գործիչների անձնական օրակարգերով, ինչը կարող է խոչընդոտել կառավարության հաղորդակցման միասնական քաղաքականությունը, հաղորդակցության՝ որպես ազգային անվտանգության նշանակության խնդրի ձևակերպմամբ:

Հիմա ի՞նչ սկզբունքներ ենք դրել հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում և ի՞նչ առաջնահերթություններ ենք ընտրել: Դրանք են՝ արդյունավետ կառավարումը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, մասնակցությունը, նախաձեռնողականությունը և նորարարությունը: Սկզբունքների մեջ նաև առանձնացրել ենք տվյալահենք քաղաքականության իրականացումը: Ի՞նչ նոր ճարտարապետություն ենք առաջարկում: Առաջարկվում է հաղորդակցության ճարտարապետության հիբրիդային մոդել, որը ենթադրում է գործառույթների մի խմբի կենտրոնացում և մեկ խմբի պատվիրակում ու ցանցային համակարգում: Այս մոդելի մշակման գործընթացում հաշվի են առնվել ՀՀ կառավարության հանրային հաղորդակցության գործող համակարգի համապարփակ վերլուծությունը, ոլորտի քաղաքականության հիմնական սկզբունքները և առաջնահերթությունները: Համաձայն այս մոդելի, առաջարկվում է Վարչապետի աշխատակազմի կառուցվածքում ստեղծել հանրային հաղորդակցության գրասենյակ, որի նպատակն է աջակցել և սպասարկել կառավարությանն ու պետական գերատեսչություններին համակարգված հաղորդակցության գործառույթի իրականացման հարցում: Գրասենյակի գործառույթն է իրականացնել հանրային հաղորդակցության համակարգում՝ ռազմավարական մակարդակում, մինչդեռ՝ մարտավարական մակարդակում ամենօրյա աշխատանքը շարունակելու են իրականացնել գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումները»:

Ամփոփելով՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այս հարցում դոնոր կազմակերպությունների լայն ներգրավվածությամբ աշխատանք է տարվում: «Նրանք մեզ օգնում են թե՛ հայեցակարգի մշակման, թե՛ նոր ճարտարապետության, թե՛ ինստիտուտների ձևավորման, թե՛ ընթացակարգերի և հաղորդակարգերի մշակման հարցում: Հաղորդակարգերը մի քանի խմբերի ենք բաժանելու, որոնցից մի մասին արդեն անդրադարձա, ստանդարտ իրավիճակների հաղորդակարգեր են լինելու, արտակարգ իրավիճակների հաղորդակարգեր են լինելու և արտաքին հաղորդակարգեր են լինելու»,-ասել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Հաջորդիվ՝ հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել է ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման թեման:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և նշել, որ կատարված դիտարկումները հիմք կհանդիսանան ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության մշակումն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Տպել
584 դիտում

16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել

Ռեստորանում ընթրելիս տղամարդը հանել է ատրճանակն ու պատահական կրակել․ կա զոհ

Լևոն Քոչարյանի «ախռանիկը» Ազգային ժողովի շենքի տարածքում հարվածել է Civic.am-ի լրագրողին

Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները տրամադրվել են ՀՀ ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին

Օպերատիվ իրավիճակը անցած 1 օրում․ բացահայտվել է հանցագործության 86 դեպք, արձանագրվել՝ 10 ճանապարհատրանսպորտային պատահար

ԱԳ նախարարի տեղակալը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը

Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ-ն ունի տիտղոս Հայաստանի Հանրապետության ամբողջ ինքնիշխան տարածքի վրա․ Վարդանյան

Ինչը կերաշխավորի Հայաստանի Հանրապետության գոյությունն ու զարգացումը․ վարչապետը հրապարակել է պետության մասին 4-րդ զրույցը

Այս ֆոնին հասկանո՞ւմ եք՝ ինչ լավ է, որ, ի վերջո, Ադրբեջանը համաձայնվել է 1991-ի դրության վիճակին վերադառնալ. Իոաննիսյան

Աշխարհում ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի. Արթուր Հովհաննիսյան

Պաշտպանության բնագավառում ՀՀ-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև ԵՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Քեզ փող են տալիս, անում ես, դու շուն ես. Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին (տեսանյութ)

Մեր հավատքը ձեր բիզնեսին մի խառնեք, Աստծուց վախեցեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Պետությունն ունենում է պետական սահման, դուք առաջարկում եք առաջնորդվել շփման գծով, դրա ի՞նչն է պետականանպաստ. Կարապետյան

Այսօր՝ ՀՀ ԱԺ, վաղը «Արմյանսկիյ օբլըստի» ինչ-որ «գարադսկոյ դումայի պատգամավոր կլինեն․Ալեքսանյանը՝ ընդդիմությանը մասին

Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

Լեգիտիմացնում եք ուժը, երբ այն սկսի գործել, ձեր դաշնակիցները իրենց իրավունքները չեն կատարի. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Օդեսայում հրթիռակոծության հետևանքով զոհեր կան, հրդեհվել է «Կիվալովի ամրոց»-ը․ այսօր սգո օր է հայտարարվել

Բրիտանական ընտանիքի անդամը՝ դքսուհի Սոֆին, այցելել է Ուկրաինա

Ընդդիմության առաջարկած սահմանագծման վերաբերյալ նախագիծը մերժվեց․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ քվեարկեց

Զինված հարձակում է եղել Աֆղանստանի Հերաթ նահանգի մզկիթի վրա․ կան զոհեր

ՆԳՆ փրկարարական ծառայության Երևանի վարչությունն ամփոփել է ապրիլի գործունեությունը

Լիտվացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցել ՀՀ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին

Ավտոմեքենան բախվել է ձիուն․ հոսպիտալացված տուժածներից վարորդի վիճակը ծանր է

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 30-ին

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը

Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել