ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ

17/04/2024 schedule13:09

Ամերիկայի միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղեկագրի մեջ նշվում է, որ Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական գործողություններից հետո տեղահանված անձանց, ամրապնդելու էներգետիկայի ոլորտը, պայքարելու պարենային անվտանգության խնդիրների դեմ, խթանելու տնտեսական կայունությունը, թվային կառավարումն ու տարածաշրջանային ինտեգրումն ու պաշտպանելու մարդու իրավունքները։

Աջակցություն տեղահանված անձանց

ԱՄՆ ՄԶԳ-ն 8.5 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի վերջին ռազմական գործողություններից հետո տեղահանված հայերին աջակցելու նպատակով: ԱՄՆ ՄԶԳ-ն կգործակցի կենտրոնական եւ մարզային իշխանությունների, ինչպես նաեւ միջազգային հասարակական կազմակերպությունների հետ՝ վերահաստատելու ժողովրդավարության արդյունավետությունը։ Այս ֆինանսավորման շնորհիվ կտրամադրվի հոգեբանական եւ սոցիալական աջակցություն, կառաջարկվեն բնակարանային խնդիրների հետ կապված լուծումներ եւ օժանդակություն Հայաստանի կառավարությանը՝ այս ծառայությունների մասին հանրությանն արդյունավետ կերպով իրազեկելու գործում, որպեսզի օգնություն ստանալու իրավունք ունեցող մարդիկ տեղեկանան, թե ինչպես կարող են օգտվել այդ աջակցությունից:

Առաջիկա տարվա ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի Հայաստանի կառավարությանը՝ բարելավելու տեղահանված անձանց տրամադրվող պետական աջակցության մասին հանրային իրազեկումը:

Հայաստանի էներգետիկ ոլորտի ամրապնդում

Կոնգրեսի հետ գործակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ-ն 8.6 մլն ԱՄՆ դոլար կտրամադրի՝ Հայաստանի էներգետիկ ոլորտի անվտանգության ապահովմանն օժանդակելու նպատակով: «Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի» միջոցով ԱՄՆ ՄԶԳ-ն կնպաստի Հայաստանի էներգետիկ ոլորտում պլանավորման գործընթացի բարելավմանը, վերականգնվող էներգիայի արտադրության, մատակարարման եւ տեխնոլոգիաների հասանելիության եւ ինտեգրման կարողության զարգացմանը, ինչպես նաեւ էներգաարդյունավետության բարձրացմանը:

Այս ֆինանսավորումը նաեւ կաջակցի Հայաստանին առավել արդյունավետ պլանավորել ու կառավարել ոլորտի զարգացումները, ինչպես նաեւ կխթանի էներգետիկ ենթակառուցվածքի կիբերանվտանգության կարեւորագույն խոցելիությունների հետ կապված խնդիրների լուծման կարողությունների հզորացումը։

Հնարավոր կլինի նաեւ լուծել առավել խոցելի խնդիրները՝ սկսած էներգետիկ ոլորտի հաստատությունների մակարդակում ՏՏ անվտանգությունից մինչեւ ավելի լայն աջակցություն իրավական եւ ոլորտի կարգավորման մակարդակում՝ կիբերանվտանգության ազգային ռազմավարության ստեղծմանն աջակցելու նպատակով:

Պարենային անվտանգության խնդիրների դեմ պայքար

Կոնգրեսի հետ գործակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 6 մլն ԱՄՆ դոլար՝ նպաստելու Հայաստանում պարենային անվտանգության կայունացմանը: Այս ֆինանսավորման շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել հիմնական գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրողականությունը՝ առաջարկելով խելացի լուծումներ՝ հիմնված թվային գյուղատնտեսության եւ տվյալների կառավարման նորարարությունների վրա։ ֆինանսավորումը կնպաստի պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը՝ արդիականացնելով տեղական համակարգն ու կայունացնելով շուկան՝ մեծացնելով ներքին սպառման համար արտադրության ծավալը եւ նվազեցնելով ներմուծումներից կախվածությունը։ Այս ֆինանսավորման շնորհիվ հնարավոր կլինի բարելավել գյուղատնտեսության ոլորտում տվյալների կառավարումը, բարձրացնել գյուղատնտեսական արտադրության արդյունավետությունը, պարենային համակարգի դիմակայունությունը եւ նվազեցնել ռիսկերը: ԱՄՆ ՄԶԳ-ն նաեւ կաջակցի հացահատիկի արտադրության եւ պահեստավորման գործընթացներում հայ ֆերմերների կարողությունների զարգացմանը։

Տնտեսական կայունությանթվային կառավարման եվ տարածաշրջանային ինտեգրման խթանում

ԱՄՆ ՄԶԳ-ն 7,4 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի՝ տնտեսական կայունության, թվային կառավարման եւ տարածաշրջանային ինտեգրման խթանման նպատակով: Այս ֆինանսավորման շնորհիվ ԱՄՆ ՄԶԳ-ն կնպաստի կառավարության կարողությունների ամրապնդմանը՝ առաջ մղելու հանրային կառավարման բարեփոխումները, ընդլայնելու ներդրումների թափանցիկությունն ու առեւտրի բազմազանությունը, ներգրավելու որակյալ ներդրումներ, խթանելու տնտեսական կապերը եւ հաղթահարելու հրատապ սոցիալական մարտահրավերները:

ԱՄՆ ՄԶԳ «Թվային ժողովրդավարության խթանում» - Advancing Digital Democracy ծրագրի միջոցով, գործակալությունը կգործակցի կառավարության, տեխնոլոգների, քաղհասարակության եւ այլ գործընկերների հետ՝ խթանելու տեխնոլոգիաների մշակման, օգտագործման եւ կառավարման թվային էկոհամակարգերը՝ ժողովրդավարության զարգացման եւ մարդու իրավունքների հանդեպ հարգանքի ամրապնդման նպատակով: ԱՄՆ ՄԶԳ-ն նաեւ կֆինանսավորի տրանսպորտի ոլորտի ռազմավարությունը, որն աջակցում է տարածաշրջանային տրանսպորտային ինտեգրմանը, ինչպիսին է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:

Այս ռազմավարության շրջանակում կգնահատվի, թե ինչպես կարելի է ինտեգրել Հայաստանը համաշխարհային առեւտրին եւ Հարավային Կովկասի տրանսպորտային ուղիներին՝ նպաստելու Հայաստանի եւ հարեւանների միջեւ առեւտրի աշխուժացմանը, ողջ տարածաշրջանում նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ արդյունքում՝ տարածաշրջանային տնտեսական շահույթի ավելացմանը։

Մարդու իրավունքների պաշտպանություն

ԱՄՆ ՄԶԳ-ն 2,5 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված շարունակվող խնդիրները լուծելու համար: Այս ֆինանսավորումը կխթանի Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված տեղական ջանքերը, այդ թվում՝ ԼԳԲՏՔ+ անձանց նկատմամբ բռնության կամ բռնության սպառնալիքի, խտրականության, աշխատանքային իրավունքների խախտման եւ գենդերային բռնության հանցագործությունների դեմ պայքարը:

ԱՄՆ Պետդեպարտամենտ

Ժողովրդավարություն եւ օրենքի գերակայություն

ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության գրասենյակը շարունակում է իր առաքելությունը եւ այս գարնանը նոր ծրագրեր է սկսելու։ Առաջնային նախագծերը ներառում են իրավապահ եւ արդարադատության ոլորտներում հակակոռուպցիոն բարեփոխումների ինստիտուցիոնալիզացում՝ շեշտադրելով համայնքին ծառայելու հասկացությանը միտված ոստիկանական ծառայության կարեւորությունը եւ բարելավելով մարդկանց համար արդարադատության հասանելիությունը: Նոր ծրագրերը կշարունակեն առաջ մղել Հայաստանի հակակոռուպցիոն օրակարգը՝ ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով, ինչպիսիք են աշխատանքի ընդունման եւ առաջխաղացման քաղաքականությունը, հետաքննության, ապացույցների հավաքագրման, հանրային շահերի պաշտպանության եւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված տեխնիկական հմտությունների զարգացումը: Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության գրասենյակը նաեւ աջակցում է ապրիլի սկզբին ԱՄՆ Տրանսպորտային անվտանգության վարչության կողմից Զվարթնոց միջազգային օդանավակայանում նախնական գնահատման անցկացմանը։

Տնտեսական աճ եվ դիմակայունություն

Միացյալ Նահանգներն աջակցում է առեւտրային եւ ներդրումային երկկողմ կապերի խորացմանը, Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը, երկրի առեւտրային հարաբերությունների դիվերսիֆիկացմանը եւ սոցիալական հրատապ մարտահրավերների հաղթահարմանը։

Պետդեպարտամենտը եւ ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտը կշարունակեն աջակցել Հայաստանին ատոմակայանի փոխարինման տարբերակները դիտարկելու գործընթացում՝ շարունակելով ֆինանսավորել անհրաժեշտ տեխնիկատնտեսական վերլուծություններ, ներգրավվելով գիտական փորձի փոխանակման գործընթացներում եւ ուսումնասիրելով ԱՄՆ միջուկային տեխնոլոգիաների ֆինանսավորման տարբերակները: Մենք նաեւ կշարունակենք ուսումնասիրել Հայաստանի ատոմակայանի վերազինման, արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնի եւ ատոմակայանի ծառայության ժամկետի երկարաձգման աջակցությանն ուղղված հնարավորությունները: Առեւտրի դեպարտամենտը եւ Պետդեպարտամենտն աշխատում են տեխնոլոգիաների երկկողմ առեւտրի զարգացման ուղղությամբ՝ առաջատար տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության շուրջ խորացված համագործակցության եւ ԱՄՆ-ի ու Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների միջեւ բիզնես կապերի ընդլայնման միջոցով: Միացյալ Նահանգները կաջակցի Մտավոր սեփականության իրավունքի կիրարկմանը, գնումների ոլորտում բարեփոխումներին, ինչպես նաեւ թվային ենթակառուցվածքի եւ 5G կառավարմանը: Միացյալ Նահանգները ֆինանսավորել է Հայաստանի մասնակցությունը 2024 թվականին Պրահայում կիբերանվտանգության համաժողովին՝ քննարկելու մատակարարների դիվերսիֆիկացումը, ամպային անվտանգությունը, ստորջրյա մալուխները, կիբերանվտանգությունը եւ արհեստական բանականության ոլորտում անվտանգությունը:

Պետդեպառտամենտը կշարունակի աջակցել Հայաստանի կիբերանվտանգության ազգային ռազմավարությանը եւ Համակարգչային խնդիրների արձագանքման ազգային թիմի զարգացմանը՝ օգնելով ստեղծել ճանապարհային քարտեզ, ամրապնդելով կարողությունները, խթանելով համակարգչային միջադեպերի արձագանքման թիմերի միջեւ գործակցությունը։

ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտը մեկնարկում է 900,000 ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիր՝ բարձրացնելու Հայաստանի պարենային անվտանգության մակարդակը եւ ստեղծելու ճանապարհային քարտեզ՝ Հայաստանի առեւտրային գործընկերությունների դիվերսիֆիկացման եւ ներքին արտադրության ծավալներն առավելագույնի հասցնելու նպատակով։

Մարդասիրական օգնություն

ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Բնակչության, փախստականների եւ միգրացիայի գրասենյակը շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել տեղահանված անձանց աջակցելու նպատակով, այդ թվում՝ լրացուցիչ 3.3 միլիոն ԱՄՆ դոլար մարդասիրական օգնություն տրամադրելով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ) եւ Միգրացիայի միջազգային կազմակերպությանը (ՄՄԿ): 2024 թվականի ֆինանսական տարվա ընթացքում Միացյալ Նահանգները հայտարարել է ընդհանուր առմամբ ավելի քան 7 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով մարդասիրական օգնության մասին՝ (ներառյալ վերը նշված՝ 3.3 մլն ԱՄՆ դոլար լրացուցիչ ֆինանսավորումը) Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների եւ փախստականների համար։

Այս ֆինանսավորման հետ միասին, 2020 թվականի սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի փախստականներին ուղղված մարդասիրական օգնության ընդհանուր գումարը կազմում է մոտ 31 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս ֆինանսավորումն ուղղված է կացարանների եւ ոչ պարենային ապրանքների հրատապ ապահովմանը, ինչպես նաեւ առողջապահական ծառայությունների, այդ թվում՝ հոգեբանական օգնության, սոցիալական պաշտպանության եւ դրամական աջակցության տրամադրմանը։ Այն նաեւ աջակցում է տուժած երեխաներին, դեռահասներին եւ նրանց ընտանիքներին՝ կենսական մարդասիրական օգնության ապահովմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, սնունդը, երեխաների պաշտպանությունը, կրթությունը, սոցիալական պաշտպանությունը (ներառյալ կանխիկ գումարների եւ վաուչերների տեսքով), ինչպես նաեւ ջրի, սանիտարական եւ հիգիենայի պարագաների տրամադրումը:

Միացյալ Նահանգները 5 միլիոն ԱՄՆ դոլար է ներդրել Համաշխարհային բանկի՝ Գլոբալ Կոնցեսիոն Ֆինանսավորման Հիմնադրամի (GCFF) հավատարմագրային ֆոնդում՝ ի աջակցություն Հայաստանի։

Տարածաշրջանային տնտեսական ինտեգրում

ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Արտահանման վերահսկման եւ սահմանային անվտանգության ծրագիրը 2024 թվականի ամռանը կտրամադրի չորս շարժական ռենտգեն սկաներ՝ նվազեցնելու փոխադրման խոչընդոտները եւ հեշտացնելու ապրանքների հոսքը տարածաշրջանում: Այս շարժական ռենտգեն սկաներներն անհրաժեշտ են՝ Հայաստանի տարածքով ապրանքներ փոխադրելու համար՝ նպաստելով տեղական եւ տարածաշրջանային առեւտրի զարգացմանը։

Պետդեպարտամենտը կշարունակի դասընթացները՝ միջուկային մաքսանենգությանը հակազդելու վերաբերյալ, ինչպես նաեւ կշարունակի սարքավորումներ տրամադրել, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ռադիոլոգիական սկաներները փոխարինելով ամերիկյան տեխնոլոգիայով։

Տրանսպորտային անվտանգության գործակալությունը կատարում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի անվտանգության ստանդարտների եւ գործելակերպի գնահատում՝ աջակցելով Հայաստանի ջանքերին՝ ուղղված տարածաշրջանային եւ համաշխարհային ավիացիոն փոխկապակցվածության ընդլայնմանը:

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիա

ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հանձնառու է աջակցել Հայաստանում մասնավոր հատվածի զարգացմանը եւ նախատեսում է այս տարի Հայաստան ուղարկել բարձրաստիճան ներկայացուցիչ՝ Հայաստանի տնտեսությանն աջակցելու լրացուցիչ հնարավորություններ բացահայտելու նպատակով:

Զարգացման ֆինանսական կորպորացիան այժմ 50 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկային ֆինանսավորման հաստատման վերջին փուլում է։ Վարկային ֆինանսավորումն ուղղված է գյուղական եւ գյուղատնտեսական ոլորտի, ինչպես նաեւ՝ կանանց պատկանող բիզնեսների աջակցությանը։ Կորպորացիան հույս ունի պաշտոնապես մեկնարկել այս ծրագիրն առաջիկա ամիսներին: Կորպորացիայի ներկայիս պորտֆելը Հայաստանում ներառում է աջակցություն գյուղատնտեսության եւ առեւտրի ոլորտների փոքր բիզնեսներին, կանանց պատկանող կամ կանանց կողմից կառավարվող բիզնեսներին, մատչելի հիփոթեքային վարկավորմանը եւ հյուրանոցային բիզնեսին:

Տպել
455 դիտում

Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում

Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է նպաստել Կառավարության առաջնահերթությունների կատարմանը․ վարչապետն ընդունել է Կոոպմանին

«Քաջարի» զինվորը «բախվել» է «եկեղեցին ասպատակող» լրագրողի հետ. Ստյոպա Սաֆարյան

Լևոն Քոչարյանի թիկանապահը հարվածել է լրագրողին, ԱԺ-ն թող չխառնի «Պոպլավոկ»-ի հետ․ Հովհաննիսյան

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում խաղային ոլորտը կարգավորող օրենսդրությունում

Այն պրոցեսները, որոնցում ներգրավված են նաև հոգևորականները, իրականացվում են ՀՀ պետականության դեմ. Հովհաննիսյան

ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը

Առաջարկվում է Հարկային օրենսգրքում սահմանել QR կոդի հասկացությունը․ երբ ուժի մեջ կմտնի օրենքը

«Հար-Մա եղբայրներ» ընկերության տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է․ ինչ է հայտնաբերվել

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Օդի ջերմաստիճանը կնվազի․ ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ է լինելու

Սահմանազատման հիմքում նաև իրավական փաստաթուղթ կա, ընդդիմությունը փորձում է կեղծ օրակարգեր առաջ քաշել. Տիգրանյան

16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել

Ռեստորանում ընթրելիս տղամարդը հանել է ատրճանակն ու պատահական կրակել․ կա զոհ

Լևոն Քոչարյանի «ախռանիկը» Ազգային ժողովի շենքի տարածքում հարվածել է Civic.am-ի լրագրողին

Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները տրամադրվել են ՀՀ ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին

Օպերատիվ իրավիճակը անցած 1 օրում․ բացահայտվել է հանցագործության 86 դեպք, արձանագրվել՝ 10 ճանապարհատրանսպորտային պատահար

ԱԳ նախարարի տեղակալը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը

Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ-ն ունի տիտղոս Հայաստանի Հանրապետության ամբողջ ինքնիշխան տարածքի վրա․ Վարդանյան

Ինչը կերաշխավորի Հայաստանի Հանրապետության գոյությունն ու զարգացումը․ վարչապետը հրապարակել է պետության մասին 4-րդ զրույցը

Այս ֆոնին հասկանո՞ւմ եք՝ ինչ լավ է, որ, ի վերջո, Ադրբեջանը համաձայնվել է 1991-ի դրության վիճակին վերադառնալ. Իոաննիսյան

Աշխարհում ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի. Արթուր Հովհաննիսյան

Պաշտպանության բնագավառում ՀՀ-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև ԵՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Քեզ փող են տալիս, անում ես, դու շուն ես. Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին (տեսանյութ)

Մեր հավատքը ձեր բիզնեսին մի խառնեք, Աստծուց վախեցեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Պետությունն ունենում է պետական սահման, դուք առաջարկում եք առաջնորդվել շփման գծով, դրա ի՞նչն է պետականանպաստ. Կարապետյան

Այսօր՝ ՀՀ ԱԺ, վաղը «Արմյանսկիյ օբլըստի» ինչ-որ «գարադսկոյ դումայի պատգամավոր կլինեն․Ալեքսանյանը՝ ընդդիմության մասին

Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

Լեգիտիմացնում եք ուժը, երբ այն սկսի գործել, ձեր դաշնակիցները իրենց իրավունքները չեն կատարի. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Օդեսայում հրթիռակոծության հետևանքով զոհեր կան, հրդեհվել է «Կիվալովի ամրոց»-ը․ այսօր սգո օր է հայտարարվել

Բրիտանական ընտանիքի անդամը՝ դքսուհի Սոֆին, այցելել է Ուկրաինա

Ընդդիմության առաջարկած սահմանագծման վերաբերյալ նախագիծը մերժվեց․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ քվեարկեց

Զինված հարձակում է եղել Աֆղանստանի Հերաթ նահանգի մզկիթի վրա․ կան զոհեր

ՆԳՆ փրկարարական ծառայության Երևանի վարչությունն ամփոփել է ապրիլի գործունեությունը

Լիտվացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցել ՀՀ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին

Ավտոմեքենան բախվել է ձիուն․ հոսպիտալացված տուժածներից վարորդի վիճակը ծանր է

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 30-ին

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին