Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

29/04/2024 schedule21:00

«Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանի խոսքով՝ ընդդիմության և այս օրերին բողոքի ակցիա իրականացնողների մեծ մասի օրակարգը Հայաստանի Հանրապետության պետականության փլուզումն է:

«Այդ մարդիկ ձևականորեն գոռում են ազատություն, բայց գովերգում են ճորտությունը, նաև ունեն ֆունկցիա իրենց հայրենիքի նախագահից՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինից, ցնցել Հայաստանը, հանձնել ՀՀ-ն նրանց»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Ըստ զրուցակցի՝ վերջիններս արդեն 5 տարի է՝ փողոց նետվելով տարբեր լոզունգներով, պատրվակներով՝ փորձում են դրան հասնել, սակայն չեն հաջողում. «Հիմա էլ իրենց ընդհանուր հնչեղությանը միացել են եկեղեցու պետերը, որպեսզի օրհնեն Հայաստանի փլուզումը, բայց այդ մարդկանց հետ ժողովուրդ չկա, իրենք մեր ժողովրդի հետ կապ չունեն, մեր ժողովրդից չեն. էթնիկական հատկանիշներով հայ են, ազգանունն է հայի, տատն է հայ, բայց ազգային ինքնագիտակցությամբ ռուս են: Իրենք զարմանում են, թե էդ ոնց է լինում, որ ամեն ինչ անում են, բայց էս ժողովուրդը չի միանում, բա էս ժողովուրդը օտարին ինչո՞ւ պիտի միանա»:

Հայկ Սուքիասյանը ՀՀ իշխանություններին, մասնավորապես՝ Ազգային անվտանգության ծառայությանն առաջարկում է ճշտել, թե ովքե՞ր են և ինչո՞վ են զբաղվում այդ ակցիաներին միացած հոգևորականները:

«Գիտենք՝ իրենք ովքեր են, ՌԴ-ից՝ Կիրիլից նամակներ են ստանում, թե ինչպես ցնցել Հայաստանը, որովհետև մեր կաթողիկոսը Կիրիլի տեղակալն է, սրբազաններն էլ՝ Կիրիլի տեղակալի տեղակալները, պիտի այնտեղից ինֆորմացիան գա: «Սխոդկա» է հոգևորականների, հավանաբար մյուռոնն էլ դրած է սեղանին, մի հատ էլ կխմեն Հայաստանի «ազատության» համար: Եթե սա Գերմանիայում լիներ, վաղուց նրանց հավաքել լցրել էին կոնսլագեր: Հո չէի՞ն թողնելու, որ պետությունը ցնցեին»,- ասում է նա:

«Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահն ասում է՝ եկեղեցին բազմաթիվ գործառույթներ ունի, որից մեկը ժողովրդի բարոյական, հոգևոր կյանքը քննելն է, ոչ թե քաղաքականությամբ զբաղվելը:

«Պարզ է, թե այս մարդիկ ովքեր են, նաև պարզ է, որ ռուսական հատուկ ծառայությունները մեր եկեղեցին օկուպացրել են: Ես պահանջ ունեմ իշխանություններից՝ մեր եկեղեցին պիտի վերադառնա դեպի մեր ժողովուրդը, իրենք իրենց кгб-շնիկությամբ կտրում են մեր ժողովրդի և եկեղեցու կապը, ժողովուրդը պիտի մտնի եկեղեցի, Աստվածաշունչ լսի, մեր հոգևորականները դա պիտի անեն, բայց իրենք էս ամեն ինչը թողել են՝ «դե էսի կարևոր գործ չի, գնում ենք Ոսկեպարով Կասպից ծովը փրկենք», որ երևի հետո էնտեղից Դաղստանով ուղարկեն ՌԴ իրենց»,- տեսակետ է հայտնում նա:

Ըստ նրա՝ ակցիաները միաժամանակ առաջացնում են հազարավոր քաղաքացիների զայրույթը, քանի որ նրանց ազատ տեղաշարժի իրավունքն է խախտվում. «Մեր ժողովրդի հավաքական մեծամասնությունը ուզում է պետություն, հիմա կա մի հատված, որը դեմ է դրան, որը թշնամի է ՀՀ օրինական քաղաքացուն: Մարդիկ ուզում են հանգիստ գնալ իրենց գործերին, այսինքն՝ այս մարդիկ մարդկանց առօրյա կյանքն էլ են փչացնում: Սա հայության կյանքում դարավոր հոգեկան հիվանդ հատվածն է, որը մեզ հետ կապ չունի, դրա համար պետք է, որ պետությունն ինքն իրեն հարգի, պիտի առանձին դեպքերում չվախենա օրինական ուժ կիրառել: Էս ոստիկաններին տարել, սովորական ամառային հագուստով կանգնեցրել են կերած, խմած, պարապած ցուցարարների առաջ, հա՞. եթե պետք է, պետությունը պետք է օրինական ուժ կիրառի»,- ասում է Սուքիասյանը:

Վերջինիս խոսքով՝ թեև պարզ է, որ փողոցում, այսպես ասած, պայքարողները թույլ են, քիչ են, բայց պետք է լինեն վերահսկողության տակ. «Վերջին շունչն է, վերջին շանսն է, հավաքել են ամբողջ պոտենցիալը, որպեսզի ՀՀ ազատությունը թույլ չտան, քանի որ տեսնում են, որ Հայաստանը հասել է դելիմիտացիայի գործընթացին, արդեն պոկվելու վրա ենք այդ 200 տարվա ռուս-թուրքական մահաբեր գործարքից: Էս վերջին շանսն է, հասկացել են, որ ՀՀ-ն պոկվում է՝ ոտքով, ձեռքով, տնեցիքով, հոգևորականով, թաշախուստով, նախկին՝ չգիտես ինչով կախվել են էս պետության ոտքից, որպեսզի ազատություն թույլ չտան:  չպիտի պետությունը թուլացնի զգոնությունը»:

Հերմինե Կարապետյան

Տպել
1623 դիտում

Բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը և հետադարձի ժամանակ բախվել է մեկ այլ մեքենայի, փակել ճանապարհը

Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍՆ-ի հետ

Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին․ դեսպան

Ադրբեջանը նախիջևանացնում է ԼՂ-ն, որովհետև այդպես էլ չարժանացավ պատժի և պատասխանատվության․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Դատախազի միջնորդագրով Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից

Գտնվել է Փամբակ գետն ընկած ռեստորանի աշխատակցուհու դին

Ես էլ եմ տեսել և ուրախ եմ, որ այդ սքրին-շոթերը տարածվել են, դրանք ցույց են տալիս, թե որքան ժողովրդավար ենք․ Խանդանյան

Մետաքսե ազդագիր, Իսահակյանի սրճեփը, Ֆրունզի կամոդը․ ինչ է առաջարկում Գյումրին Թանգարանների միջազգային օր-գիշերում

Կրակել են, գրասենյակի պատի ժամացույցով հարվածել ընկերներին․ քրվարույթի նախաքննությունը 3 անձի վերաբերյալ, ավարտվել է

Ալեն Սիմոնյանն այցելել է Ժնևի համալսարան, հանդիպել ուսանողների հետ

Սուրեն Պապիկյանը հետևել է ՀՀ զինված ուժերում մեկնարկած զորավարժությունների գործնական փուլի ընթացքին (լուսանկարներ)

Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ մտքեր են փոխանակել

Կոնվերս բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները

Ոստիկանական բռնաճնշումներն անընդունելի են, ցուցարարների հետ վարվեք այնպես, ինչպես Քոչարյանի ժամանակ. Ղազարյան

«Լադանիվա»-ն նոր տեսահոլովակ է ներկայացրել

ԵԽ նախարարների կոմիտեն լիակատար աջակցություն է արտահայտել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Նրա հետ հանդիպման չենք գնա նման օրակարգով, որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել Կառավարության լեգիտիմությունը․ Խանդանյան

Պատասխանելը անտրամաբանական էր․ Խանդանյանը՝ Մատվիենկոյի՝ ուղարկած նամակի մասին

Հանրային տրանսպորտում պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ առերևույթ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել հանրային, ինչպես նաև հանրային ծառայության պաշտոնները

Դոլարն ու եվրոն կրկին թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 17-ին

Փոփոխություններ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կարգում. առաջարկվում է հանրային քննարկում

Շոյգուն շատ աշխատանք կունենա, նա գիտի զինված ուժերի կարիքները և արդյունաբերության հնարավորությունները. Պուտին

Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակ է բացվել

«Կասկադ» համալիրի ավարտուն տեսքի 2 նախագիծ է քննարկվում, դիտարկվում է Նորագյուղը դարձնել Երևանի նոր կենտրոնը

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները

Հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես սեփական ցանկությամբ, զինծառայողները սննդի կարիք չունեն. ՊՆ

Մենք անցնում ենք դժվարին ժամանակաշրջանով, որտեղ ուժի չկիրառման նորմի խախտման շեմն անհանգստացնող կերպով բարձր է. Միրզոյան

Եթե ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն էլ ասի՝ կմտածեմ. Թունյանը՝ Գալստանյանի հետ հանդիպելու մասին

Հայաստանում թունավորման ավելի քան 900 դեպք է գրանցվել․ մասնագետը զգուշացնում է

AMIO Mobile բանկինգը այսուհետ կունանա նոր հնարավորություն

Ադրբեջանում 21 մարդ հետախուզվում է մարդկանց վաճառքով զբաղվելու, թրաֆիքինգի մեջ ներգրավելու համար

Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ

Խուզարկություններ են իրականացվում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում. ինչն է պատճառը

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն հայտարարել է նոր բաց մրցույթ

Վազգեն Գալստանյանը հայտարարել է, որ շտապել են վարչապետի հրաժարականի պահանջի հարցում

Գազ չի լինի Լոռու մարզի և Երևանի մի շարք հասցեներում

«Ամիօ բանկ»-ը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍՆ-ի հետ

Նոր նշանակում՝ վարչապետի որոշմամբ

Շիրակի մարզում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել