Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

06/05/2024 schedule10:30

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձավ մայրաքաղաքում տեղումների առատության հետևանքով առաջացած խնդիրներին։

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նախ հայտնեց, որ առատ տեղումների հետևանքով խնդիրներ են առաջացել տրանսպորտային հանգույցներում, թունելներում, իսկ պատճառներից առաջինն այն էր, որ քաղաքի այդ հատվածում մեծ էր ծավալը տեղումների: Երկրորդը՝ որոշակի հատվածներում կուտակումների պատճառը հեղեղատար համակարգի իսպառ բացակայությունն է, մնացած հատվածներում ջրականգի պատճառների մեծ մասը, ըստ Արեյանի, պայմանավորված է եղել և՛ թողունակությունը չբավարարելու, և՛ մաքրման աշխատանքներով։

«Հաջորդ իսկ օրերին «Վեոլիա ջրի» հետ իրականացրել ենք շրջայց, մաքրվել են հանգույցները, տեղափոխվել է տիղմը, ևս մեկ անգամ ստուգվել են ստորգետնյա անցումներն ու թունելները: Այս պահի դրությամբ մենք խնդիր ունենք միայն Վարդանանց-Խանջյան խաչմերուկում, որտեղ խափանվել է երկու հետիոտնային անցումների մակերևութային ջրերի հեռացման պոմպային ամբողջ համակարգը, երեք օր է՝ այնտեղ իրականացվում են հետազոտական աշխատանքներ: Երեկ վերջնական պատճառը պարզել ենք, նաև վնասված է մեկ հատվածը, այսօր պետք է իրականացնենք այդ վերականգնման աշխատանքների առաջին փուլը։

Համաձայն վարձակալության պայմանագրի, և դա նորություն չէ, քաղաքապետարան են ուղղվում բազմաթիվ անհարկի, ոչ կոմպետենտ հարցադրումներ․ Երևանում ամենօրյա մաքրությունը, սպասարկումը, շահագործումը իրականացնելու է վարձակալը, սա նորություն չէ «Վեոլիայի» համար։

Խնդիրը լուծելու երկու ճանապարհ ունենք, պարո՛ն քաղաքապետ, ձեր հանձնարարությամբ մեկ ամիս է՝ իրականացվում են գույքագրման աշխատանքներ, 12 վարչական շրջանների մի մասը արդեն ներկայացրել են այն վայրերի ցանկը, որտեղ բացակա է կամ վերակառուցման ենթակա հեղեղատար համակարգը, երկրորդը՝ մենք խնդրել ենք՝ «Վեոլիա ջուրը» վերանայի աշխատակազմի ցանկը, բանվորական կազմը: Կենտրոն վարչական շրջանի օրինակով ասեմ՝ 7 հոգին բավարար չէ այս ամբողջ ցանցի սպասարկման համար, պետք է մեծացնեն տեխնիկական անձնակազմը, երրորդը, իհարկե, սպասարկման պարբերականությունը պետք է խստացվի»,- ասաց նա։

Քաղաքապետն էլ նկատեց՝ քննարկում եղել է, ի թիվս այլ հարցերի, մասնավորապես, կոյուղագծերին վերաբերող։

«Անկեղծ ասած՝ արդեն մեղավորներին փնտրելն էլ կարևոր չէ․ ունենք իրավիճակ, երբ բազմաթիվ բողոքներ են հղվում քաղաքապետարան, որոնք հանգուցալուծում չեն ստացել: Այս տարի պետք է վերջապես հանգուցալուծման գանք, որովհետև անվերջանալի այս քննարկումները՝ պայմանագրում սա նախատեսված չէ, նա նախատեսված չէ, երևանցիներին չի հետաքրքրում։ Այս տարի պետք է «Վեոլիա ջրի» մեր գործընկերների հետ համաձայնության գանք, ամեն բակում կոյուղիների հարցով չենք կարող զբաղվել․ մեզ պետք է ընկերություն, որ ամբողջ ցանցի պատասխանատվությունը վերցնի»,- նշեց նա։ 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Տպել
534 դիտում

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է