Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

06/05/2024 schedule21:00

Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը թեև խնդրահարույց է համարում Տավուշից մեկնարկած սահմանազատման գործընթացը, սակայն չի հասկանում իրենց ընդդիմադիր հռչակած և տեղի թեմի սրբազանի առաջնորդությամբ սկսած քայլերթի իմաստը:

Վերջինս ասում է՝ պահելով անմեղության կանխավարկածը՝ հնարավոր չէ այդ անձանց անվանել գործակալներ, սակայն նրանք առաջ են քաշում պնդում, որը ընդունելի չի լինի աշխարհի համար։

Դալլաքյանի հետ «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցը՝ ստորև.

- Տիկին Դալլաքյան, մի քանի օր է, ինչ Տավուշից սկիզբ է առել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի քայլերթը։ Ինչպե՞ս եք գնահատում հոգևորականի կամ, կարելի է ասել, Մայր Աթոռի այս շարժումը։ Ըստ Ձեզ՝ ի՞նչի կարող է սա հանգեցնել։

- Հայաստանը դեմոկրատական երկիր է, եթե ասենք՝ ոչ, ճիշտ չէ, կհիշեցնեն Փաշինյանի քայլերթը։ Այլ հարց է՝ հոգևորականը իրավունք ունի՞ քաղաքականությամբ զբաղվել, թե՞ ոչ։  Ինչ-որ ժամանակաշրջան մեր պատմության մեջ եղել է, որ եկեղեցին քաղաքական դեր է կատարել, իսկ այս քայլերթի նպատակը իշխանությանը ճնշելն է, որպեսզի չգնան սահմանազատմանը։ Փորձում են Երևան գալ, բայց անհասկանալի է, թե որն է իրենց ցույց տված ճանապարհը։ Այո՛, որոշ փորձագետներ էլ են հայտնում, որ սահմանազատման գործընթացը խնդրահարույց է, այս փուլում նման պայմաններում առանց խաղաղության համաձայնագիր, առանց Ալմա Աթայի հռչակագրի կլինեն լուրջ խնդիրներ։ Բայց դրան վերաբերող օրինական հարցերը խեղդվում են նմանատիպ այլ լույսի ներքո։ Հոգևորականների տեսակետն այն է, որ չգնանք սահմանազատման, 1993 թվականի շփման գիծը համարվի Հայաստանի սահմանը, բայց դա չի կարող լինել այդպես, որևէ երկիր չի ճանաչի։

- Երկու տարի առաջ Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսներից մեկում հայտարարել էր, որ նախագահի թեկնածուն սրբազան պետք է լինի։ Բագրատ սրբազանն էլ մասնակցել էր «Հայաստան» դաշինքի հանրահավաքին և հնչեցրել նույն թեզերը, որոնք այսօր լսում ենք քայլերթի ընթացքում։ Սրանից կարո՞ղ ենք ենթադրել, որ Քոչարյանը նրա մասին էր ակնարկում:

- Մենք չենք տեսել, որ Բագրատ սրբազանը իրեն տարանջատի այդ ուժերից, հայտարարի, թե նրանց հետ չէ ու քննադատի նրանց։ Քանի դեռ նա դա չի արել, և այդ անձինք, որոնք մերժված են ժողովրդից ու իրեն են պաշտպանում, կասկած չի կարող լինել, որ սա նախօրոք պլանավորված էր։ Թե նա գիտեր այս մասին, հետո է հասկացել, կամ մինչև այսօր չի հասկացել, որ սցենարի մեջ է, դա այլ հարց է։

- Ինչպես նկատեցիք, վերջինիս առաջնորդությունը ողջունում են նախկին իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ, անձինք, որոնք գտնվում են հետախուզման մեջ։ Ինչի՞ մասին է վկայում նրանց այդպիսի ոգևորությունը և ողջույնների, այսպես ասած, «հրավառությունը»։

- Այո՛, մեզ համար նույնպես անտրամաբանական է, թե ինչու են նրանք ևս աջակցում։ Լավ, մի՞թե Ռուսաստանը չի տեսնում, թե ում վրա է խաղադրույք անում։ Բոլորն իրենց աջակցությունն են հայտնում և շարժումը դատապարտում անհաջողության, ստիպում, որ ժողովուրդը չմասնակցի: Սրանից ելնելով՝ կարող ենք սա կա՛մ խաղ համարել, կա՛մ էլ փորձում են բալանս առաջացնել, որ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա։ Կասկած կա նաև, թե արդյոք հասկանալո՞վ են պաշտպանում, որովհետև եթե իրենց նպատակը Փաշինյանին հեռացնելն է, պետք է խորամանկ լինեին ու չերևային, քանի որ նրանց ներկայությունը վարկաբեկում է շարժումը։ Իրենք պաշտպանում են Ռուսաստանին, ասում՝ մեր դաշնակիցն է։ Հետևաբար սրբազանին շրջապատող անձինք ակնհայտ ռուսական կողմնորոշում ունեն։

- Հասնելով Երևան՝ ի՞նչ գործողություններ կարող ենք սպասել քայլերթի մասնակիցներից։

- Իրականում իրենք էլ չգիտեն, թե դեռ ինչ են ձեռնարկելու։ Ուզում են շոշափել բնակչության տրամաբանությունները, ասում են՝ կրիտիկական կլինի իրավիճակը, Սերժ Սարգսյանը մնացածը կանի։ Բայց եթե չհավաքվի իրենց անհրաժեշտ զանգվածը, խնդիրը հասարակությանը սև ու սպիտակի բաժանելն է։ Սա ձեռնտու է նաև դրսին։ Օրինակ՝ այսօր մի հրապարակում տեսա ռուսական մամուլում, գրված էր՝ «Հայաստանում քաղաքացիական պատերազմ է սկսվելու։ Այսինքն՝ փորձում են ժողովրդին ավելի խորացնել պառակտման մեջ, լարվածություն ստեղծել. նրանց մինիմումը պատերազմն է, մաքսիմումը՝ իշխանափոխությունը։

- Գործող ուժը հայտարարում է, որ ծրագիր կա պատերազմ հրահրել Հայաստանի դեմ, ռուսական զորախումբ տեղակայել Հայաստանում և պետությունը դարձնել ՌԴ ենթակայության տակ գործող մարմին։

- Դե քանի որ ասում են՝ սահմանը 1993 թվականի հիման վրա պետք է լինի, Արևմուտքին ասում են՝ դուք գործ չունենք, լուծում էլ չեն առաջարկում, միակ ելքը մնում է պատերազմի վտանգ ստեղծելը։ Այստեղ մի քանի շերտ կա․ Արևմուտքն ու Ռուսաստանը մրցում են Հարավային Կովկասի համար։ Եթե առաջինը փորձում է երկրորդին տարածաշրջանից դուրս հանել, երկրորդը ցանկանում է ամեն գնով մնալ։ Ղարաբաղում իրավիճակը անհասկանալի է, որովհետև բնակչություն չկա, Վրաստանում տեղ չունեն, Ադրբեջանում փորձում են իրավիճակը սրել, ուստի Ռուսաստանի համար միակ տարբերակը մնում է հայ-ադրբեջանական սահմանը։ Ռուսաստանն էլ է փորձում Հայաստանում իրավիճակը լարել, իրենց սոցցանցերում անընդհատ գրում են՝ «Նիկոլ դավաճան», «Փաշինյանին պետք է հեռացնել», այսինքն՝ ուզում են ժողովրդի օրինական անհանգստությունները օգտագործել, կրակոց առաջացնել, հետո՝ կռիվ, որ Հայաստանը ստիպված դիմի ՌԴ-ին, Ադրբեջանը դեմ չլինի, ու ռուսական զորախումբը կանգնի սահմանին, հետո անընդհատ պատերազմ լարի երկու երկրների միջև։ Արևմուտքը սա պարզ տեսնում է, դրա համար է Բլինքենը զանգահարում թե՛ Փաշինյանին, թե՛ Ալիևին, հիշեցնում Ալմա Աթայի հռչակագիրը։ Այլ բան է, սակայն, թե ի՞նչ հակազդեցություն կլինի Արևմուտքից, երբ պատերազմը սկսվի, ի՞նչ ընտրություն կանի իշխանությունը։ Առաջիկա օրերին նկատելի կդառնա։

- Ինչ եք կարծում՝ մայիսի 9-ին Գարեգին Բ կաթողիկոսին կտեսնե՞նք քայլերթի մասնակիցների հետ հրապարակում։

- Հնարավոր է, քանի որ վերջինս դեռ չի հստակեցրել իր վերաբերմունքը շարժմանը։ Հայաստանի այսքան խնդիրների մեջ իրականում կարևոր էլ չէ՝ Կաթողիկոսը կգա, թե չի գա, որովհետև նրա հեղինակությունը այդքան բարձր չէ, որ եթե եկավ, իր խոսքով բան է փոխելու։ Օրինակ՝ Վրաստանում Իլհան ունի դեր, և Սահակաշվիլի շրջանում ժողովուրդը նրան էր լսում, իսկ Գարեգին Բ-ի դեպքում հայ ժողովուրդը չի ընդունում նրան որպես հոգևոր հովվի։ Դեռևս 2022 թվականին էր Մայր Աթոռը միացել Փաշինյանի հրաժարականի մասին հայտարարությանը, և այդ ժամանակվանից իր տեսակետը հայտնել։ Եկեղեցին չի ասում, որ Ռուսաստանը մեզ դավաճանել է, մեր տարածքային ամբողջականությունը խախտվելու դեպքում չի օգնել, ԼՂ հայաթափմանը մեղավոր չի ճանաչել, փոխարենը, օրինակ, Աջապահյանից լսել ենք, որ դրա մեջ մեղավոր է Հայաստանը։ Այսինքն՝ իրենք գիտեն, թե 30 տարիների ընթացքում ինչ է եղել Հայաստանում, որը բերել է այս վիճակին, կամ 30 տարի է՝ եկեղեցուն մեղադրում են, որ իրենց ղեկավարը սուպերմարկետներ, բիզնեսներ ունի, սա որևէ հերքող արձագանքի չի արժանացել։

Ռուսաստանում Կիրիլը ԿԳԲ ագենտ է, դա Նավալնին էլ էր ասել, այսինքն՝ իրենք սրբություն չունեն ու եկեղեցուն գործիք են օգտագործում, հիմա նույն բանը փորձում են հայ եկեղեցու հետ անել։

Մերի Խաչատրյան

Տպել
3537 դիտում

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի