Հրապարակվել է մեթոդական ուղեցույց հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ

10/05/2024 schedule12:48

ՀՀ Կառավարության որոշմամբ հանրակրթական ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում կատարվել են փոփոխություններ:

Ըստ այդմ՝ ուսուցիչների վերապատրաստումներն այսուհետ իրականացվելու են 12 առանձին բաժիններով, որոնցից յուրաքանչյուրը նկարագրում է ուսուցչի մասնագիտական գործունեության ձևերը։

Վերապատրաստման չափորոշչով՝ յուրաքանչյուր մասնագիտական գործունեության ձևի մասով սահմանվել են հետևյալ չորս մակարդակները.

1. ՏԱՐՐԱԿԱՆ - երբ ուսուցիչը գիտի և հիմնականում կարողանում է դրսևորել անհրաժեշտ կարողություններ։

2. ՁԵՌՆԱՀԱՍՈՒԹՅԱՆ - այս մակարդակն իր մեջ ներառում է նաև տարրական մակարդակը. ուսուցիչը գիտի, կիրառում է իր գիտելիքն ու հմտությունները և ստեղծագործաբար մոտենալով՝ կարողանում է լուծումներ գտնել, դրսևորել նշված կարողությունները՝ գործելով ըստ իրավիճակի նպատակահարմարության։

3. ՏԻՐԱՊԵՏՄԱՆ - ուսուցիչը կարողանում է նաև աջակցել այլ ուսուցիչներին՝ իրենց կարողությունների բարելավման ուղղությամբ՝ հանդես գալով իբրև վերապատրաստող, մենթոր։

4. ՓՈՐՁԱԳԵՏԻ - ուսուցիչը հանդես է գալիս մանկավարժական գործունեության նոր մոտեցումների մշակման և ներդրման առաջարկություններով, իրականացնում է հետազոտական ակտիվ աշխատանք ինչպես սեփական, այնպես էլ մանկավարժական գործունեության բարելավման ուղղությամբ։

Յուրաքանչյուր հաջորդ մակարդակում ուսուցիչը պետք է տիրապետի նաև նախորդների վերջնարդյունքներին։

Ուսուցիչների մասնագիտական զարգացման վերապատրաստումներն իրականացվում են առկա կամ հիբրիդ կամ հեռավար եղանակով։ Կազմակերպվող ծրագրի իրականացման համար սահմանվում են հետևյալ նորմատիվային ծավալները (ակադեմիական ժամ)՝

ա) տարրական և ձեռնահասության մակարդակներ՝ 228 ժամ, որից 90 ժամը հատկացված է առարկայական գիտելիքների զարգացմանը։

բ) տիրապետման մակարդակ՝ 72 ժամ։

գ) փորձագետի մակարդակ՝ 36 ժամ։

Տարրական և ձեռնահասության մակարդակներին համապատասխան իրականացվում է մեկ վերապատրաստում, տիրապետման և փորձագետի մակարդակներին համապատասխան՝ առանձին վերապատրաստումներ։

Ուսուցիչն ինքնագնահատման միջոցով որոշում է, թե վերապատրաստման յուրաքանչյուր բաժնից որ մակարդակի վերապատրաստմանն է ցանկանում մասնակցել։ Ուսուցչին գնահատում է նաև տնօրենը, և արդյունքում ձևավորվում է ուսուցչի կարիքը՝ ըստ բաժինների։ Գնահատումն իրականացվում է դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում հարցաթերթիկի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով։

Տնօրենի և ուսուցչի կողմից կարիքի գնահատման անհամաձայնության դեպքում բարդության համապատասխան մակարդակի վերապատրաստումներին մասնակցելու համար հիմք է ընդունվում տնօրենի կողմից իրականացված՝ տվյալ ուսուցչի կարիքի գնահատումը:

Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքին համապատասխան՝ ուսուցիչը մասնակցում է տվյալ մակարդակի վերապատրաստումներին։

Վերապատրաստող կազմակերպություններն ինքնուրույն են որոշում այն բաժինը (ները), վերապատրաստման մակարդակը և եղանակը, որի վերապատրաստումը ցանկանում են իրականացնել։

Մինչև վերապատրաստվողի դպրոցի հետ վերապատրաստման պայմանագիր կնքելը կազմակերպությունը դիմող ուսուցչի համար կազմակերպում է վերապատրաստման մակարդակին վերապատրաստվողի համապատասխանության հայտորոշիչ գրավոր ստուգում։ Այն կազմակերպվում է տիրապետման և փորձագետի մակարդակների ժամանակ՝ տվյալ մակարդակին նախորդող մակարդակի վերջնարդյունքներին համապատասխան։

  1. Տարրական և ձեռնահասության մակարդակների վերապատրաստումից առաջ հայտորոշիչ աշխատանք չի իրականացվում։
  2. Տիրապետման մակարդակի վերապատրաստումից առաջ իրականացվում է ձեռնահասության մակարդակի վերջնարդյունքներին համապատասխան հայտորոշիչ աշխատանք։
  3. Փորձագետի մակարդակի վերապատրաստումից առաջ իրականացվում է տիրապետման մակարդակի վերջնարդյունքներին համապատասխան հայտորոշիչ աշխատանք։

Եթե վերապատրաստվողը չունի նախորդ մակարդակին համապատասխան գիտելիքներ, ապա վերապատրաստող կազմակերպությունը վերապատրաստվողին չի ընդգրկում վերապատրաստվողների ցուցակում և չի կնքում համապատասխան պայմանագիր դպրոցի հետ։

  1. Վերապատրաստման ավարտից հետո վերապատրաստող կազմակերպությունը չի իրականացնում վերապատրաստվողների գիտելիքների ամփոփիչ ստուգում։
  2. Վերապատրաստման ավարտից հետո վերապատրաստող կազմակերպությունը վերապատրաստվողին տալիս է տեղեկանք վերապատրաստման տևողության, վերապատրաստվողի բացակայությունների և վերջնարդյունքներին համապատասխան կարողությունների զարգացման մասին։
  3. Վերապատրաստման ավարտից հետո նախարարության կողմից իրականացվում է վերապատրաստվածների ամփոփիչ արտաքին գնահատում։
  4. Ամփոփիչ արտաքին գնահատման արդյունքների և վերապատրաստման մասին վերապատրաստող կազմակերպության տեղեկանքի հիման վրա վերապատրաստվողը ստանում է համապատասխան կրեդիտ։

Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ մեթոդական ուղեցույցը և տեսաբացատրությունը հետևյալ հղմամբ:

Հավելենք, որ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման գործընթացը կարգավորվում է հետևյալ իրավական ակտերով՝

  • ՀՀ Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման կարգը սահմանելու մասին» N 1667-Ն որոշում.
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի օգոստոսի 5-ի N 30-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 168-Ն հրաման, որով նոր խմբագրությամբ է շարադրվել ուսուցչի մասնագիտական չափանիշների հավելվածը.
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 648-Ա/2 հրաման, որով նոր խմբագրությամբ է շարադրվել ուսուցիչների վերապատրաստման չափորոշչի և օրինակելի ծրագրի հավելվածը։
Տպել
741 դիտում

Փրկարարները ջրատարից կնոջ դի են դուրս բերել․ համայնքի ղեկավարը գտել է հողաթափերն ու ձեռնափայտը

Պաշտպանության նախարարն այցելել է գումարտակներից մեկի նոր շահագործված մշտական տեղակայման վայր (լուսանկարներ)

Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն․ օրը հայտնի է

Ամեն ոք պատասխան է տալու Աստծո մոտ. երկար տարիներ եկեղեցում ծառայած Արթուր Մանուկյանին ապշեցնում է Գալստանյանի վարքագիծը

Իրանի նախագահի կործանված ուղղաթիռում գտնված իմամը աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել

Կիրանցից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահի, արտգործնախարարի և մյուս զոհերի հիշատակը

Ուժ եմ մաղթում այս դժվարին պահին․ Անահիտ Ավանեսյանը ցավակցել է Իրանի գործընկերոջը

Տրվում է վերջին նախազգուշացումը․ Շիրազի պատանեկության երկու թաքնված էջ է բացահայտվել, գտնվել՝ երկու կարևոր փաստաթուղթ

Կուտակային կենսաթոշակի մասնակիցը ֆոնդի գումարն օգտագործելուց հետո կրկին կկարողանա միանալ համակարգին․ ինչ պայմանով

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը․ ԱԳ նախարարի ելույթը Վիեննայում

Կրակել են հենց եկեղեցու բակում՝ հոգեհանգստի արարողության ժամանակ․ մանրամասներ Հրազդանի «վենդետայից»

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի նախագահի և նրան ուղեկցած պատվիրակության

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի, հետևել դիրքեր տանող ճանապարհների կառուցմանը

Կոտայքում հեղուկ գազալցակայանի գործունեություն է դադարեցվել

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը կարևոր է․ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Էլիսո Բոլքվաձեին

Հայաստանում Իրանի դեսպանությունում սգո մատյան կբացվի

Ինչի հետևանքով է կործանվել Ռաիսիի ուղղաթիռը․ Բելառուսում Իրանի դեսպանը մանրամասներ է հայտնել

Հայաստանի հետ հարաբերությունները զարգանալու և ամրապնդվելու են․ ԱԺ է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը

Խաղաղության օրակարգը խթանելու համար կան լավ և բարենպաստ հնարավորություններ․ Ալիևը՝ Լատվիայի Սեյմի նախագահին

Կիրանցում բողոքի ակցիայի վայրից 14 հոգի է բերման ենթարկվել

Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի գործընկերներին

Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է պահանջել

Կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում․ Նիկոլ Փաշինյան

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Սուտ է, նման բան չկա, Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի. Ղալումյան

Կիրանցում հավաքված Գալստանյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին

Վազգեն Գալստանյանի աջակիցները Կիրանցում թիրախավորել են Հանրայինի անձնակազմին

Ռուբինյանը Բունդեսթագի գործընկերներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին

Իրանում չեղարկվել են բոլոր մշակութային միջոցառումները, փակվել կինոթատրոնները, սահմանափակվել հաղորդումները

Իրանի նախագահի պաշտոնակատարը 6 հատուկ կոմիտե է ստեղծել երկիրը ժամանակավորապես կառավարելու համար

Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը

Հավերժ կպահեմ Իրանի նախագահ Ռաիսիի հետ կապված ամենավառ հիշողությունները․ Պուտին

Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարին

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. գարնանային մռայլ եղանակը կշարունակվի առաջիկա օրերին

Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա

Իրանի հայ պատգամավորները ցավակցել են Ռաիսիի և ուղղաթիռի մյուս անդամների զոհվելու կապակցությամբ