Երևան
12 °C
Հիշեցնենք, 2008-ի փետրվարի 22-ին, շուրջօրյա հանրահավաքների ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Ղազարյանը Ազատության հրապարակի հարթակից հայտարարել էր. «Ես լիազորված եմ Աժ 7 պատգամավորների անունից հայտարարել, որ մենք ձեզ հետ ենք»: Այնուհետեւ Ղազարյանն ընթերցել էր պատգամավորների անունները` ՀՀԿ խմբակցության անդամներ` գեներալ-լեյտենանտ Սեյրան Սարոյան, Հրանտ Գրիգորյան, Արմեն Մխիթարյան, Մանվել Ղազարյան, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Կարո Կարապետյան եւ Տիգրան Ստեփանյան, ինչպես նաեւ այն ժամանակ անկախ պատգամավոր, այժմ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյան: Ավելի ուշ այս պատգամավորները Ռոբերտ Քոչարյանի սպառնալիքների ներքո հրաժարվել էին իրենց հայտարարությունից, իսկ Մանվել Ղազարյանը երկար ժամանակ խորհրդարան չէր մտնում: Երբ Ղազարյանի արձագանքն էինք փորձում ստանալ Սերժ Սարգսյանի վերը նշված հրահանգի կապակցությամբ, նա պատասխանեց. «Նման բան չկա, ես նման բան նոր եմ լսում: Համենայնդեպս, ես նման բան չգիտեմ»: Չնայած սրան, պատգամավորն ասաց, որ մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու չի առաջադրվելու:
Հարցին` հիմա դուք 2008-ին ստորագրե՞լ էիք հայտարարության տակ, որ միանում եք համաժողովրդական շարժմանը, պատգամավոր Մանվել Ղազարյանը պատասխանեց. «Բայց ինչի՞, ես ասել եմ, որ չեմ ստորագրե՞լ»: Թե իշխանությունները ում կփորձեն պատգամավոր առաջադրել թիվ 18 ընտրատարածքից (Արարատի մարզ), որտեղից 2007-ին Մանվել Ղազարյանն ընտրվել էր մեծամասնական ընտրակարգով, դեռ հստակ չէ:
Նույն մարզի մեկ այլ ընտրատարածքում` թիվ 16-ում, որտեղից 2007-ին պատգամավոր էր դարձել ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանը, ՀՀԿ-ն ինչպես նախօրեին տեղեկացրել էինք, մտադիր է մեծամասնականով պատգամավորի թեկնածու առաջադրել բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանին: Տիգրան Ստեփանյանը, ի տարբերություն Մանվել Ղազարյանի, մտադիր է առաջիկա ընտրություններում կրկին առաջադրվել նույն ընտրատարածքում: Նաեւ, ի տարբերություն Ղազարյանի, ԲՀԿ-ական Ստեփանյանը պնդում է, թե 2008-ին ինքը ոչ մի հայտարարության տակ էլ չի ստորագրել: Երբ նրան հարցրինք Սերժ Սարգսյանի հրահանգի մասին, պատասխանեց. «Ես եւ մյուս պատգամավորները ոչ մի փաստաթղթի տակ չենք ստորագրել, որ միանալու ենք: Ես բոլորի անունից դա խոստանում եմ ձեզ: Ոչ ոք ոչ մի փաստաթղթի տակ չի ստորագրել եւ ոչ ոք չի ասել, որ միանում է շարժմանը: Ես հայտարարում եմ, հիմա էլ եմ ասում, չկա, նման բան չի եղել, մենք մի վայրկյան այնտեղ մտել, դուրս ենք եկել, բայց ես ո՞նց կարող էի միանալ Լեւոնի շարժմանը, եթե ես եղել եմ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետը ամբողջ տարածաշրջանում ու առանց բողոք-դիմումի ես ձայներ եմ բերել»: Հարցին` Մանվել Ղազարյանի անունից է՞լ եք հայտարարո՞ւմ, որ նման հայտարարություն չի ստորագրվել, Ստեփանյանը պատասխանեց. «Այո, Մանվել Ղազարյանը չի ստորագրել, փաստաթուղթ չի եղել»:
Հայտնի յոթնյակից մեկ այլ պատգամավոր` գեներալ Սեյրան Սարոյանը, որը 2007-ին մեծամասնականով պատգամավոր էր դարձել Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքից, մեր հարցին` մեծամասնականով կրկին առաջադրվելո՞ւ եք, պատասխանեց. «Կգա ժամանակը` կասեմ, դեռ չեն քննարկել, հենց քննարկեն` կասեմ»: Երբ հարցրինք Սերժ Սարգսյանի հրահանգի մասին, ասաց. «Սուտ է, սուտ, մի հավատա, տենց բան չկա, չի հրահանգել, սուտ է: Ես չեմ լսել: Հավայի խոսակցություն է, հիմա խոսացնում ես, որ գրե՞ս, գիտեմ էլի»,- ու անջատեց հեռախոսը: Գեներալ Սարոյանը, սակայն, ըստ հավաստի տեղեկությունների, իսկապես պատրաստվում է նույն ընտրատարածքում կրկին առաջադրվել: Նրա դեմ իշխանությունները մտադիր են ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի` Ճոյտի թեկնածությունն առաջադրել:
Յոթնյակից հաջորդը` ՀՀԿ-ական Հրանտ Գրիգորյանը` գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին (ի դեպ, նրանք այժմ խիստ թշնամական հարաբերություններ ունեն), որ 2007-ին մեծամասնականով պատգամավոր էր դարձել Արմավիրի մարզի թիվ 20 ընտրատարածքից, կրկին մտադիր է մեծամասնականով առաջադրվել: Նրա հետ երեկ զրուցել չհաջողվեց, բայց Գրիգորյանը դեռ 2008-ին էր հայտարարում, թե Շարժմանը միանալու հայտարարությանը չի միացել: Այս ընթացքում Գրիգորյանը ջանք չի խնայել` հարաբերություններն իշխանությունների հետ վերականգնելու համար: Մանվել Գրիգորյանն այս անգամ իր եղբորորդուն չի սատարելու: Հավաստի աղբյուրները հայտնում են, որ Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, հասկացել է, որ Գրիգորյանն ավելի թույլ ու անպաշտպան վիճակում է եւ այս օրերին մտմտում է մեծամասնականով առաջադրվել ոչ թե Սեյրան Սարոյանի, այլ Հրանտ Գրիգորյանի դեմ: Գրիգորյանն ու ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանն էլ` Շմայսը, փորձում են հասնել նրան, որ Հակոբ Հակոբյանին ՀՀԿ համամասնական ցուցակ մտցնեն: Այսինքն, Հրանտ Գրիգորյանը մտահոգված է անգամ Հակոբյանի առաջադրումից:
Արմավիրի մարզից 2007-ին մեծամասնականով (թիվ 21 ընտրատարածք) պատգամավոր ընտրված ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը, որը նույնպես 2008-ին ստորագրել էր հայտնի հայտարարության տակ, երեկ մեզ ասաց, որ` այո, նույն ընտրատարածքում մեծամասնականով կրկին առաջադրվելու է: Նրա դեմ իշխանությունը, հիշեցնենք, առաջադրելու է ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանին` Նովոյին, որի մասին Գասպարյանը եւս լսել էր: Սերժ Սարգսյանի հրահանգի կապակցությամբ Ռուստամ Գասպարյանն ասաց. «Ես ճիշտն ասած, նման բան չեմ լսել, տեղյակ չեմ նման հրահանգից, բայց ամեն դեպքում այսօր ժողովուրդն է որոշելու, թե ով կդառնա պատգամավոր»: Իսկ 2008-ի հայտարարության կապակցությամբ պատգամավորն ասաց. «Մենք ընդամենը ստորագրություն էինք տվել, որ ժողովրդի հետ ենք, որտեղ ժողովուրդն է, այնտեղ էլ մենք ենք, ու մեր հավաքն էլ այնտեղի նրանում էր կայանում, որ Աստված չաներ` զորքի ու ժողովրդի բախում, մենք գոնե արանքը մտնեինք, կարողանայինք ինչ-որ ձեւով հանդարտեցնեինք: Դա էր, ժողովրդի հետ էինք, դա է եղել ստորագրությունը»: Երբ հիշեցրինք, որ բախում եղավ, ու ինքը որտեղ էր այդ ժամանակ, Գասպարյանը պատասխանեց. «Ես եղել եմ այնտեղ` քաղաքապետարանի մոտ, ինչ կարողացել եմ, արել եմ, բայց ինձանով բան դուրս չէր գա»: Իսկ ումո՞վ դուրս կգար` հարցին պատասխանեց. «Դե, ընդհանուր պիտի լիներ, ես իմ տեղն եմ պատասխան տալիս, ես եղել եմ անձամբ, այնտեղ ահագին մարդկանց օգնել եմ եւ այլն, աջակցել եմ ժողովրդին իմ հնարավորությունների սահմաններում»: Ի դեպ, Գասպարյանն ասաց նաեւ, որ իր շանսերը շատ բարձր է գնահատում առաջիկա ընտրություններում եւ տեր է կանգնելու իր ձայներին:
ՀՀԿ-ական Արմեն Մխիթարյանը (նա 2007-ին խորհրդարան էր մտել ՀՀԿ-ի համամասնական ցուցակով), երեկ ասաց, որ Փարիզում է եւ վերադառնալուց հետո կպատասխանի մեր հարցերին:
Յոթնյակից ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի հետ նույնպես զրուցել չհաջողվեց: Նա 2007-ին ԱԺ էր մտել ԲՀԿ համամասնական ցուցակով: Մեր աղբյուրները հայտնում են, որ այս անգամ նա ցուցակում չի լինելու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT