Պեպելյանի ամուսինը ծեծե՞լ է տվել

08/02/2012 schedule11:57

«Ջոս» համալիրում, ըստ նույն տեղեկությունների, քառյակը փորձել է աննկատ մնալ` նստելով մութ անկյունում: Նրանք սկսել են ինչ-որ բաներ պատվիրել, եւ երբ Քրիստինե Պեպելյանի մականունավոր ամուսնու` «Վստրեչի Ապերի» պատվերը, իր կարծիքով, ուշացել է, նա հրահանգել է «տղերքին»` ծեծել մենեջեր Գեւորգ Ավետիսյանին, իսկ դրանից հետո Գեւորգին ավտոմեքենայով տարել են: Ի դեպ, նշվում է, որ մենեջերը «Ջոս»-ի  նախկին սեփականատիրոջ` Մհեր Ավետիսյանի եղբայրն է:

Դեպքի հետ կապված մանրամասներ ճշտելու ակնկալիքով այցելեցի «Ջոս» ժամանցի համալիր: Տնօրեն Գեորգի Հարությունյանը վստահեցրեց, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ասաց, որ այդ օրը իրենց մոտ նշվել է «Լեւոն Թրեվըլ» ճամփորդական գրասենյակի սեփականատեր Կարպիս Թիթիզյանի ծննդյան տարեդարձը, եւ այդ արարողությանը ներկա են եղել շոու բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ: Քրիստինե Պեպելյանն ու նրա ամուսինը, ըստ համալիրի տնօրենի, ներկա չեն եղել: Գեորգի Հարությունյանը նաեւ նշեց, որ խնդրո առարկա ակումբի մենեջերը ոչ թե Գեւորգ Ավետիսյանն է, այլ Վահագն Հարությունյանը, ում տեսնելով` արդեն պարզ կդառնա, որ այդ հաղթանդամ տղամարդուն հնարավոր չէ ծեծել (մենեջերն այդ պահին այնտեղ չէր, նրա աշխատանքային օրը սկսվում է երեկոյան): Իմ հարցին, թե իր հետ մեր զրույցից առաջ համալիրի որոշ աշխատակիցներ հաստատել են, որ ակումբում իսկապես միջադեպ է տեղի ունեցել, Հարությունյանը պատասխանեց. «Ակումբում շատ վաղուց ինչ-որ մի կռիվ եղել է, մինչեւ իմ տնօրեն լինելը, մոտավորապես մի վեց ամիս առաջ: Բայց թե ինչ կռիվ է եղել, ինչքան մարդ է խառնված եղել, չգիտեմ: Որքան ես գիտեմ, նույնիսկ ներսի աշխատողների հետ կապված չի եղել»: Նա հայտնեց, որ «Ջոս»-ի նախկին սեփականատիրոջ` Մհեր Ավետիսյանի եղբայրը` Գեւորգ Ավետիսյանը, փետրվարի 1-ից այդ համալիրում չի աշխատում: Ավետիսյաններից ոչ ոք, ըստ նրա, ընդհանրապես այլեւս կապ չունի «Ջոս»-ի հետ: Գուրգեն Հարությունյանն, ի դեպ, նաեւ հայտարարեց, որ «Ջոս» ժամանցի համալիրի նոր սեփականատերը ԱԺ պատգամավոր Հարություն Փամբուկյանն է: Նշենք, որ մամուլում ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, թե ԱԺ պատգամավորն այս համալիրը ձեռք է բերել 12 միլիոն դոլարով: Իսկ ահա «Ջոս»-ի նախկին սեփականատերը` Մհեր Ավետիսյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի սանիկն է: Հենց նրա անվան հետ է կապվում Նավասարդ արքեպիսոկոպոս Կճոյանի հայտնի «Բենթլին», որն, ինչպես հայտարարել էր արքեպիսկոպոսը, նվեր է ստացել իր սանիկից: Ինչեւէ: Վերադառնալով երգչուհի Քրիստինե Պեպելյանի ամուսնու հետ կապված միջադեպի մասին տեղեկություններին, նշեմ, որ երեկ այդ առնչությամբ փորձեցի մեկնաբանություն ստանալ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից: Վարչության պետ Աշոտ Ահարոնյանը փոխանցեց, որ այդ միջադեպի վերաբերյալ որեւէ հաղորդում չի ստացվել: Սակայն, ըստ նրա, արձագանքելով լրատվամիջոցների հրապարակած տեղեկություններին, ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցները այցելել են «Ջոս», զրուցել նաեւ այն մարդկանց հետ, որոնց անունները նշված են եղել լրատվական կայքերի հրապարակումներում: Արդյունքում պարզվել է, որ տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Հ.Գ. Նշենք, որ այս տարվա սկզբին հայտնի դարձավ, որ երգչուհի Քրիստինե Պեպելյանն Ամանորից առաջ ամուսնացել է: Ամուսնացել է գաղտնի եւ ընտրյալի անունը խնամքով թաքցնում է` դա համարելով իր անձնական եւ ոչ` լրատվամիջոցների գործը: Մամուլը, սակայն, այնուամենայնիվ գրեց, որ երգչուհին ամուսնացել է «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի 40-ամյա Արամ Վարդանյանի հետ: Ու չնայած Քրիստինե Պեպելյանը, փաստորեն, ցանկանում է, որպեսզի իր ամուսնու անունը հնարավորինս քիչ հոլովվի, ամուսնությունից կարճ ժամանակ անց նրան ինչ-որ տուրուդմփոցներ են վերագրվում, եւ վերջինս դառնում է մամուլի այդ օրվա հերոսներից մեկը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
21529 դիտում

Փամբակ գետում հայտնաբերվել է օրերս մեքենայով ջուրն ընկած ու ջրահեղձ եղած տղամարդու մարմինը

Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մոլդովա, Ուկրաինա, Հունգարիա, Հայաստան. այս երկրները ռուսական քարոզչական արշավի լուրջ թիրախ են դարձել. Ցահքնա

Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան

Վիրավոր արագիլը տեղափոխվել է կենդանաբանական այգի

Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել․ հայտնաբերվել է 3 կիսամոխրացած դի

Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը

Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով

Օգոստոսի 1-ից «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումների համար նոր չափանիշներ կլինեն

Երևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկած

Վարչապետը Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցել է սուրբ պատարագի. տեսանյութ

Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղած տղամարդկանց ինքնությունը

Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր եղանակային ռեկորդներ են սահմանել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Արուսյակ Ջուլհակյանն ու Արման Եղոյանն առաջադրվել են որպես ԱԺ փոխնախագահի թեկնածուներ

Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ հավասարվելով 13 տարի առաջ գրանցված ցուցանիշին

Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները

Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը

«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ

Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև

Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում

Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է

Էապես աճել են կենսաթոշակները, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներով

Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն

Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին

Հրազդանում «Օպել»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր

Ուկրաինան հարվածել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին

Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են

Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում

Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները

Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում

Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար