Երևան
12 °C
«ՀՀ հարկային համակարգը, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի ղեկավարության տարիներին, բովանդակային եւ որակական որեւէ փոփոխություն չի կրել, այդ համակարգը պահպանել է հարկատուների հետ փոխհարաբերություններում իր գիշատիչ եւ մարդակերային էությունը, այն է` միջին եւ փոքր բիզնեսի հարկատուների նկատմամբ վարչարարություն իրականացնելիս անհավասար եւ տարբերակված մոտեցումը, եւ քիչ չեն այն դեպքերը, երբ հարկային ծառայողները տասնյակ տարիներ շարունակում են պաշտոնավարել նույն հարկային տեսչությունում, նույն ստորաբաժանումում, այն դեպքում, երբ ՀՀ կառավարության սահմանված կարգով` երկու տարուց ոչ ավելի` նույն ստորաբաժանման հարկային ծառայողները պարտադիր պետք է տեղափոխվեն հարկային մարմնի մեկ այլ ստորաբաժանում: Նման դեպքերում հարկային ծառայողների կողմից իրականացվող վարչարարությունը վերածվում է հարկատուների հետ բազարային պայմանավորվածությունների` ինքնանպատակ ակտեր գրելու, տարբեր հարկատեսակների գծով հարկատուներից կանխավճարներ գանձելու եւ այլ հարցերի շուրջ, որ դոնոր պետությունները ֆինանսական օգնություն չեն տա Հայաստանի Հանրապետությանը այնքան ժամանակ, քանի դեռ հարկային համակարգը, այսօր իրականացվող վարչարարության որակներով` ղեկավարում է Գագիկ Խաչատրյանը, որը, միաժամանակ խախտելով հարկային ծառայության մասին ՀՀ օրենքը, պետական ծառայությունը համատեղում է գործարարության հետ...
Վերը նշվածին ի լրումն հայտնում եմ հետեւյալը. ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի (թեժ գիծ` 060 54 44 44), ինչպես նաեւ ՀՀ ԿԱ ՊԵԿ համակարգի մյուս ստորաբաժանումների ֆիքսված հեռախոսակապի օպերատորը եւ ինտերնետ ծառայություններ մատուցողը ներկայումս Յուքոմ ՍՊԸ-ն է (նախկինում այդ ծառայություններն իրականացնում էր ԱրմենՏել ընկերությունը): Համաձայն համատարած շրջող լուրերի` Յուքոմ ՍՊԸ-ի բաժնեմասերի մի զգալի մասը տնօրինում են ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքի անդամները կամ մերձավորները, այսինքն` Գագիկ Խաչատրյանը, իր ղեկավարության տարիներին աստիճանաբար դուրս մղելով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի ֆիքսված հեռախոսակապի օպերատոր եւ ինտերնետ ծառայություններ մատուցող ԱրմենՏել ընկերությանը եւ, դա փոխարինելով Յուքոմ ՍՊԸ-ով, հնարավորություն է ձեռք բերել պետբյուջեից ստացված հսկայական ֆինանսական միջոցներն ուղղել իր իսկ կողմից վերահսկվող Յուքոմ ՍՊԸ-ին, դրանով իսկ անպատշաճ ձեւով հարստացնելով իրեն եւ իր մերձավորներին, ավելին, ԱրմենՏել ընկերության ֆիքսված հեռախոսակապի ծառայությունից օգտվող եւ բաժանորդային վճարի մեջ տեղավորվող Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր հարկատուները եւ քաղաքացիները, տարբեր առիթներով զանգահարելով ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ տարբեր ստորաբաժանումներ, ամեն րոպե խոսակցության համար լրացուցիչ վճարում են Յուքոմ ՍՊԸ-ին` հինգ դրամ, դրանով իսկ վատթարացնելով իրենց ֆինանսական վիճակը: Ըստ երեւույթին, Գագիկ Խաչատրյանը մոռացել է, որ ինքն ընդամենը կառավարիչ է աշխատում պետական կառավարչական հիմնարկում, այն է` ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում, եւ որ Հայաստանի Հանրապետության ԿԱ ՊԵԿ-ն իր սեփականությունը չէ: Ամեն գնով փող աշխատելու մոլուցքը ամբողջովին կլանել է այդ բարձրաստիճան պաշտոնատար անձին: Գտնում եմ, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը թույլ է տվել կոռուպցիոն վարքագիծ, այն է` պետական պաշտոնը օգտագործել է անձնական նպատակների եւ շահերի համար: Հավատում եմ, որ Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ, հարկատուներ` սպասվող նախագահական ընտրություններում իրենց ձայնը կտան նախագահի այն թեկնածուին, ով գործով եւ ոչ թե խոսքով` բիզնեսը կտարանջատի իշխանությունից, կառավարությունը կմաքրի ամբողջովին բիզնեսի մեջ ներքաշված ագահ, անկուշտ, կոռումպացված պաշտոնյաներից, կղեկավարվի Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրինական իրավունքներով եւ շահերով, այլ ոչ թե կբավարարի բարձրաստիճան պաշտոնատար անձանց ապօրինի նկրտումները, եւ երկրում կհաստատի օրենքի իշխանություն:»
Խմբագրությունը պատասխանատվություն չի կրում քաղաքացիների նամակներում տեղ գտած փաստերի ճշգրտության համար: Մենք պատրաստ ենք տպագրել նյութում բերված փաստերի հետ անհամաձայնություն ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տեսակետները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT