«Բամբիռ»-ն անում է` ինչ ուզում է

08/11/2012 schedule11:58

Խումբն այժմ Հայաստանում է, նոյեմբերի 10-ին նվագելու է «Ստոպ» ակումբում: Ավելի ուշ կրկին շրջագայություններ են նախատեսված նույն Իռլանդիայում, եվրոպական այլ երկրներում:

«Բամբիռ»-ի անդամներից մեկը` վոկալիստ, կիթառահար Նարեկ Բարսը (Բարսեղյան), երեկ մեր զրույցում վստահեցրեց, թե պետք չէ Հայաստանից այսքան երկար բացակայությունները նույնացնել արտագաղթի հետ: Բայց մինչ այդ պատմեց, թե որտեղից են սկսել համերգային շրջագայություններն ու մինչեւ ուր են հասել:

«Երեւան-Թբիլիսի, Թբիլիսի-Ստամբուլ: Ստամբուլում մի համերգ նվագելուց հետո հասանք Ֆրանսիա` Փարիզ: Ու գնացինք Նորմանդիա, մի փոքրիկ քաղաք, որտեղ մարդ չկար: Դատարկ, շատ հետաքրքիր քաղաք էր, որը, որքան ես հասկացա, լցվում է միայն տոն օրերին: Մեզ պետք էր մի այդպիսի դատարկ քաղաք, որ մեր փորձերն անեինք, տեխնիկապես պատրաստվեինք, որ մեր շուխուռը գցեինք, մարդկանց չանհանգստացնեինք: Որոշ ժամանակ այդտեղ մնալուց հետո հասանք թաց եւ խոնավ Իռլանդիա: Այնտեղ տարին 12 ամիս նույն եղանակն է, ամառ թե ձմեռ, գարուն թե աշուն «ոչ էն է աշուն է, ոչ էն է գարուն է» վիճակն է: Միշտ կանաչ: Էդպես սկսեցինք խմբակային հազալ ու համերգ նվագել: Ինն ամիսների ընթացքում ամեն օրը մի հատ համերգ էր»,- վերհիշեց երաժիշտը: 

- Նարեկ, կարո՞ղ ենք ասել, որ այդ շրջագայություններն արտագաղթի նախերգանքի նման մի բան են, որ ձեր խումբն էլ աստիճանաբար արտագաղթում է:
- Ես շատ ցավում եմ, որ բոլորը նման տեսակի մտքեր ունեն` արտագաղթ, գնալու եք, մնալու եք: Մենք երբեք էլ ոչ գնացել ենք, ոչ մնացել ենք: Մեզ համար մենք ճանապարհորդում ենք, մեր երաժշտությունն ենք նվագում, ուզում ենք` մի գիշեր էս կտուրի տակ ենք քնում, մի ուրիշ գիշեր` մյուս: Ու երբեք մեր առաջ այդպիսի նպատակներ չենք դնում, որովհետեւ էմիգրանտի այդ դառը, ողբերգական կյանքը չենք ընտրում: Երբեք: Բայց ճանապարհորդում ենք եւ վայելում ենք մեր ամեն օրն ու ժամը: Դա կարող է լինել մի օր Իռլանդիայում, մի օր Գյումրիում, մի օր Ջաջուռ սարի վրա:

- Դե, ինչպես ասում են, տառապանքը փորձ ունի: Արդեն տեսել ենք, թե ինչքան շատ են գնում արվեստագետները, եթե ունեն այդ հնարավորությունը:
- Ինչո՞ւ չէ. եթե ստեղծագործող մարդը գտնում է, որ ինքը պետք է գնա, ու իր ստեղծագործությանը ավելի օգուտ է դրսում, քան այն երկրում, որ իրեն ծնել է, ինքը երեւի ճիշտ կանի, որ հանուն դրա փորձի: Բայց եթե շատերը գնում են եւ այնտեղ սկսում են իրենց գործով չզբաղվել, դա էլ է ողբերգական: Ամեն դեպքում դաժան վիճակում են:

- Հիմա, փաստորեն, ձեր արվեստի համար դուք է՞լ ինչ-որ տեղ ասպարեզ չեք գտնում Հայաստանում:
- Ցավոք սրտի` այո, ինչ-որ տեղ այդպես է: Առհասարակ, անցած տարի երկու «Բամբիռներ»-ով` առաջին սերնդի «Բամբիռ» խմբի հետ թողարկեցինք «Armenian scotch» ձայնասկավառակը, որտեղ շատ  կարեւոր երգեր են, եւ շատ լավ ալբոմ է: Ես չգիտեմ որն է խնդիրը, բայց նույն Իռլանդիայում այն ավելի պոպուլյար է, թեկուզ նաեւ հայերեն է: Որ նայում ես CD-ների վաճառքին, զգում ես, որ իռլանդացին կամ այնտեղ ապրող հայը թե թուրքը ավելի շատ են առնում, քան Հայաստանի Հանրապետությունում է վաճառվում:

- Հնարավո՞ր է` այդ ամենը սոցիալական պայմանների հետ է կապված, դրան հերթ չի հասնում ուղղակի:
- Չեմ կարծում, որովհետեւ մարդիկ, միեւնույն է, CD-ներ ու ալբոմներ առնում են:

- Առաջիկայում նախագահական ընտրություններ են լինելու: Դուք ի՞նչ հույսեր եք կապում այդ ընտրությունների հետ, ինչ-որ փոփոխություններ սպասո՞ւմ եք:
- Ոչ: Ճահճի մեջ փոփոխություններ ես չեմ ակնկալում: Ամեն ինչ հավասարաչափ հետույքային է, կարելի է ասել, ու ամեն ինչ` բալանսի մեջ: Չկա ոչ մի բան, որից կարողանաս կառչել: Ես չեմ կարծում, որ մի մարդու փոփոխությամբ ամբողջ երկիրը` մուրացկանից մինչեւ օլիգարխ, կփոխվեն ու կդառնան լավը` էս ի՜նչ կայֆ երկիր դարձավ: Չէ՛, հաստատ:

- Իսկ ի՞նչ ճանապարհով պիտի փոխվի:
- Նախեւառաջ ճիշտ ճանաչել սեփական ես-ը թե՛ որպես ազգ, թե՛ որպես մարդ: Մի քիչ սեփական կուրությունից, ինքնավստահությունից հետ կանգնել ու տեսնել` իրականում իրենք ով են, ինչի ընդունակ են, ու այդ ժամանակ` դա հասկանալուց հետո կարելի է առաջ քայլել, եւ անպայման կքայլենք:

- Իսկ Իռլանդիայում նորմալ վաստակո՞ւմ էիք, Հայաստանի հետ համեմատած տարբերությունը մե՞ծ էր:
- «Բամբիռ»-ը միշտ էլ շատ աննորմալ է վաստակում: Կարող է երբեմն շատ լավ վաստակել, երբեմն` ոչ, որովհետեւ անում ենք այն, ինչ որ ուզում ենք, դրա համար երբեմն կրիզիսային վիճակներում ենք հայտնվում: Բայց, ընդհանուր առմամբ, ինն ամիսները մենք ապրեցինք նորմալ: Ռոք երաժշտությունը շատ ավելի թանկ է, պիտի մեքենա ունենաս, պիտի ամբողջ տեխնիկան հետդ ման տաս, քեզնից բացի` թիմ պահես… Ճանաչված ռոք խմբերի չափ «Բամբիռ»-ը չի վաստակում, բայց կարեւորը` անում է այն, ինչ որ ուզում է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
874 դիտում

Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին

Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան

Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը

Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին

Ես կրքոտ հռետոր եմ, ես այդպես եմ հաղորդակցվում, 15 տարի առաջ էլ եմ էդպես խոսել, սա կյանքն է, որը ես ապրում եմ

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածից ապամոնտաժվում է «մահաբեր» անունը ստացած խողովակը. տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ մասնակցելու է ԵԱՏՄ առաջիկա նիստին

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում

Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը

ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով կզբաղվենք. Նիկոլ Փաշինյան

13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորվի 1 մլրդ 634 մլն դրամով. վարչապետը թվարկել է աշխատանքները

ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների

Ներկայացվել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

Հանցավոր կազմակերպությունը խոշոր չափերով թմրամիջոցներ է իրացրել. մեղադրյալներից մեկը ՌԴ-ից տեղափոխվել է ՀՀ

Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. հունիսի 21-ից ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կնվազի. Սուրենյան

Օլիգարխ Կարապետյանը որոշել է իր «Նոյյան տապան»-ը ստեղծել. նա առաջարկել է համախմբված ճակատով հանդես գալ

«Պալիտ եմ արե, վրից կռճել են», «100 եմ վեկալե», «արա, սրանով մի խոսա սենց բաներ». նոր ձայնագրություններ

Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ

Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով

Վանաձորում գետն ընկած քույրերից ավագի որոնումները շարունակվում են

Արփինե Սարգսյանը ծանոթացել է ՆԳՆ կրթահամալիրի նոր կացարանի շինաշխատանքներին և շփվել ապագա պարեկների հետ

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն. ում են պատկանել դրանք

Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ֆիդան

ԱՄՆ-ն և Իրանը նախնական խաղաղության համաձայնագիր են ստորագրել. հրապարակվել են հիմնական կետերը

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին

Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները

ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները

Զելենսկին և Պուտինը ցանկանում են խոսել, բայց չգիտեն՝ ինչպես. Թրամփ

Մուսալեռում բախվել են «Օպել»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ վերջինս գլխիվայր հայտնվել է դաշտում

Կալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի. մանրամասներ

Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը

Դավիթ Ղազինյանը կալանավորվել է

Խոպանից եկել էին, ուզում էին այստեղ լուրջ դերակատարում ունենալ. փողի տոպրակը հանես՝ տակները բան չկա. տեսանյութ

ԿԸՀ-ն համաձայնել է «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրհետապնդում հարուցել

Մոսկվայում և մի շարք այլ շրջաններում կսահմանափակվեն թեթև ինքնաթիռների թռիչքները

Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածներն ու «ռումբեր նետել գլխներին», եթե դժգոհ մնա համաձայնագրից

Նողկալի է այլասերվածների ներգրավվածությունը խորհրդարանում. նրանց բոլորի տեղը բանտն է. Սաֆարյան. տեսանյութ

Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է