Երևան
12 °C
Անդրեասյանը չի կարողանում նորմալ սնվել ու քնել, քանի որ երիկամների շրջանում սուր ցավեր ունի: Դրանք ոստիկանության Նոր Նորքի բաժնում դաժան ծեծի հետեւանք են:
Պաշտպան Անի Թորոսյանի փոխանցմամբ, նոյեմբերի 15-ին Մհեր Անդրեասյանը բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին` 308 հազար դրամ արժողությամբ ոսկե շղթա գողանալու կասկածանքով: Նախօրեին իր պաշտպանի` Թորոսյանի հետ հանդիպելով, Անդրեասյանը պատմել է, որ բաժնում ոստիկաններն իրեն ստիպել են ծնկի իջնել, գլուխը կախ պահել եւ ծեծել են քացիներով ու բռունցքներով: Անդրեասյանի հետ տեղի ունեցածի վերաբերյալ երեկ Հելսինկյան ասոցիացիան տեսագրություն տարածեց, որում պաշտպանը ներկայացնում է իր պաշտպանյալի պատմածն այն մասին, որ Անդրեասյանին տեղափոխելով քննիչ Ավագյանի սենյակ, ոստիկաններն այնտեղ շարունակել են ծեծը: Այլեւս չկարողանալով կանգնած մնալ` Մհերն ընկել է պատուհանի վրա, որը ջարդվել է եւ վնասվածքներ պատճառել երիտասարդին: Ծեծը դադարել է ոչ թե ոստիկանների «գթասրտության», այլ նրանց վախի հետեւանքով: Նրանք տեսել են, որ Անդրեասյանն ուշագնաց է եղել, ինչից հետո Շտապ օգնություն են կանչել: Դեպքի վայր հասած բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել ծեծի ենթարկվածին ու հեռացել:
Մհեր Անդրեասյանի հորաքույրը` Ռիտա Անդրեասյանը, երեկ պատմել է, որ երիտասարդը տնից դուրս էր եկել նոյեմբերի 15-ի առավոտյան` երեխային դպրոց տանելու համար եւ չէր վերադարձել: Ամբողջ գիշեր ընտանիքի անդամները զանգահարել են Մհերին, հեռախոսազանգին ոչ ոք չի պատասխանել, իսկ հետո դարձել է անհասանելի: Հաջորդ օրը տարբեր մարդկանց հարցուփորձ անելով պարզել են, որ նա Նոր Նորքի ոստիկանությունում է: Հարազատներն անմիջապես գնացել են ոստիկանություն: «Ես խնդրում էի` թույլ տային հանդիպել որդուս, երբ տեսա, որ շորերը քաշքշելով, ձեռքերից ու ոտքերից բռնած` վերեւից մի ութ հոգի մեկին բռնած իջեցնում են: Ես էդ պահին նայեցի իրա դեմքին, ասեց. «Մամ, չես ճանաչո՞ւմ»... Ասելուց հետո հասկացա, որ ծեծվածը Մհերն է: Ասեցի` տղա ջան, ի՞նչ ես արել, ի՞նչ է քեզ հետ կատարվել: Ասեց. «Մամ, ոչ մի բան: Ճանապարհից բռնել` բերել են», - պատմել է Անդրեասյանի մայրը` Ոսկի Գեւորգյանը: Կինը որդուն տեսնելուց հետո վատ է զգացել, գիտակցությունը կորցրել է: «Երեխու դեմքը մի հատ չէ, երկու հատ երեւաց իմ աչքին ու ամբողջությամբ ուռած»,- պատմում է մայրը: Մոր վիճակը տեսնելով` որդին բղավել է ոստիկանների վրա, որ նրանք շտապ օգնություն կանչեն: Ի վերջո, բժիշկ են կանչել: Դրանից միայն երկու ժամ հետո է կինը ուշքի եկել եւ հասկացել, թե ինչ է տեղի ունեցել իր հետ:
Անի Թորոսյանի խոսքով` Մհեր Անդրեասյանի հետ կատարվածի առնչությամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությունը իրականացվել է խախտումներով` չեն արձանագրվել Անդրեասյանի մարմնի վրա առկա բազմաթիվ վնասվածքներն ու վերքերը: «Մի քանի` ամենաշատը մեկ սանտիմետրանոց վերքեր են նշված այդ եզրակացության մեջ, իսկ Մհերի վնասվածքները շատ են: Կան մինչ օրս ցավացնող վերքեր, երիկամների ցավից չի կարողանում միզել: Մենք պահանջում ենք նոր փորձաքննություն»,- երեկ ասել է Թորոսյանը: Նրա փոխանցմամբ` քննիչը հերքում է, որ Մհերին խոշտանգել են. նա ասում է` իբր, Մհերը փորձել է փախչել եւ ընկել է ապակու վրա:
Նշենք, որ պաշտպան Անի Թորոսյանը երեկ դիմել է ոստիկանություն` կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու պահանջով: Մեր ունեցած տեղեկություններով, երբ պաշտպանը քննիչներին հարցրել է, թե ինչու չեն արձանագրել Անդրեասյանի մարմնի վրա պարզ երեւացող վնասվածքները, քննիչն ասել է. «Ախր ման էինք գալիս` վերքերը չէինք գտնում»: Իսկ ոստիկանությունը, կարծես, ծառայողական քննություն է սկսել տեղի ունեցածի հետ կապված: Այս տեղեկության վերաբերյալ երեկ պաշտոնական հաստատում ստանալ չհաջողվեց:
Արդեն հայտնել ենք, որ ոստիկանության Նոր Նորքի բաժինն այժմ ղեկավարում է տխրահռչակ Արթուր Մեհրաբյանը, որին բազմիցս առիթ ենք ունեցել անդրադառնալու: Վերջերս նաեւ հայտնել էինք, որ նախկինում նրա ղեկավարած ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղի ունեցած խախտումների հետ կապված` ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել, եւ նախաքննությունն այժմ էլ ընթացքի մեջ է: Ու դա Մեհրաբյանի «գործերի» միայն հայտնի հատվածն է: Վերջերս զանգահարել էինք Մեհրաբյանին եւ հետաքրքրվել, թե հիմա է՞լ իր կողմից ղեկավարվող բաժնից աղմկոտ միջադեպերի սպասենք: Նա այս հարցին չէր պատասխանել: Ստացվում է, որ այս անգամ էլ իրականացան վատագույն կանխատեսումները:
Մհեր Անդրեասյանի ծեծի եւ խոշտանգման առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար երեկ զանգահարեցինք Մեհրաբյանին: Նա երկար ժամանակ հեռախոսազանգերին չպատասխանեց, ի վերջո` պատասխանեց եւ ասաց, որ խորհրդակցության է: Եւ` նրա հեռախոսն անջատվեց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱռգրավվել են որսորդական զենքեր և ապօրինի որսված 90 արտույտ
ՊԵԿ նախագահը ԵՄ պատվիրակության ղեկավարին է ներկայացրել երկկողմ համագործակցության օրակարգը
Տավուշի մարզի Գոշի հիմնական դպրոցում կազմակերպվել է ազգային փոքրամասնություններին նվիրված միջոցառում
Ժամանակ չկա Բաքվի հանդեպ «փափուկ» դիվանագիտություն վարելու համար. բելգիացի պատգամավորը՝ երկրի կառավարությանը
Սյունիքի դպրոցներից մեկում ազգային փոքրամասնություններին նվիրված միջոցառում է եղել․ այն երեխաներին տպավորել է
Ակումբում տղամարդիկ ապակյա շշերով հարվածել են իրար, կոտրել գույքը և վիճաբանությունը շարունակել դրսում
Ինչպե՞ս միանալ «Կրթվելը նորաձև է» շարժմանը. մանրամասներ
Գլխավոր հարկադիր կատարողն այցելել է Շիրակի, Լոռու մարզային բաժիններ. աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել
Խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ կլինի տարածաշրջանի անվտանգության համար. Ղազախստան
Այս արյունալի պատերազմը կարող է վերջապես ավարտվել, երեկ արդյունավետ զրույց ենք ունեցել Պուտինի հետ. Թրամփ
ՀՀ վարչապետն ընդունել է ՌԴ նախագահի հրավերը. Կրեմլը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից
Սրբուհի Գալյանը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի պլենար նիստին
Թրամփի տեսլականին համահունչ է. ժամանակն է վավերացնել համաձայնագիրը. ԱՄՆ
Ոչ կառուցողական հայտարարություններով տորպեդահարում են բանակցային գործընթացը. Միրզոյանը՝ Հաջիևի պահանջի մասին
ՀՀ Սահմանադրության մեջ որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ չկա․ նախարար
Արտաշատի խճուղում մեքենաներ են բախվել. վիրավորներ կան
Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել. ինչ հարցեր են քննարկվել
ԼՂ լուծարման մասին փաստաթուղթը ես չեմ ստորագրել․ նախարար
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 14-ին
Երեխեքը՝ ձեզնից, մանկապարտեզը՝ մեզնից. շինարարության մեկնարկից 4 տարի անց Գյումրիում բացվեց «Զանգակ»-ը
Մերձավանի սպանության գործով ձերբակալվել է ևս 2 անձ
Ոստիկաններն ԱԺ-ում տուգանեցին ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին
Արսեն Մկրտչյանը նշանակվել է ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ
Սպառողների իրավունքների պաշտպանությունը գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում. վարչապետ
Եվս 2 ֆուտբոլիստ է հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական
Ուշ երեկոյան Պուտինն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացին, նրա միջոցով՝ տեղեկություն փոխանցել Թրամփին
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կայցելի Երևան
Եվրամիությունը ողջունում է ՀՀ-ին, որը ճանապարհ է հարթում խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման համար
Առաջիկայում նորություններ կլինեն. Միրզոյանը՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին
Փոխվարչապետը ՏԿԵ նախարարի տեղակալին է հանձնել «ԵԱՏՄ-ն 10 տարեկան է» մեդալը
24 մլն դրամ արժեքով բնակարանի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը. վարչապետ
Այս պահին ԼՂ հայերի՝ իրենց բնօրրան, իրենց տներ վերադառնալու և անվտանգ ապրելու պայմաններ չեմ տեսնում. Միրզոյան
Այս պարզագույն բաները չհասկանալը անհնար է, իսկ հասկանալով քարոզելը՝ 5-րդ շարասյանը և թշնամուն բնորոշ. Սիմոնյան
Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար տուգանքի մասով նախաձեռնություն կա․ մանրամասներ
Նուբարաշենի գերեզմանատանը մեքենա է այրվել
Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների գործով նիստը
«Շիրակ» գերեզմանատան հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
Վիլնյուսում անցկացվել են ՀՀ-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
Խաղաղությունը Հայաստանի գոյության միակ ձևն է, եթե խաղաղություն չլինի՝ ընկղմվելու ենք ու թաղվենք. Միրզոյան
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT