Փողը տուր, «ատկատիր» ինչքան ուզում ես

22/05/2013 schedule09:00

«Գոմեշի մսի» գործով կալանավորված բոլոր անձինք ազատ են արձակվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազության կողմից շաբաթ օրը տարածած հաղորդագրությունից: Մեր թերթի շաբաթ օրվա համարում գրել էինք, որ «Գոմեշի մսի» գործով դեռեւս անցած տարվա սեպտեմբերի 29-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով կալանավորված՝ Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանն ազատ է արձակվել: Պաշտոնապես, նա ազատ է արձակվել ծանր հիվանդության պատճառաբանությամբ: Ըստ գլխավոր դատախազության, Օհանջանյանի մոտ ախտորոշվել է «շաքարային դիաբետ, արյան շրջանառության սուր անբավարարություն, զարկերակային հիպերտենզիա» եւ քանի որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հնարավոր չէ ապահովել Օհանջանյանի մշտական հետազոտումը եւ բուժումը, որոշվել է նրա խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինել: Դատախազությունն իր հաղորդագրությունում չի նշել, թե Օհանջանյանի նկատմամբ նոր ինչ խափանման միջոց է ընտրվել, ասենք , արդյոք նրան իրավունք է տրվել լքել Հայաստանի տարածքը: Սակայն առավել ուշագրավ է «Գոմեշի մսի» գործով դատախազության տարածած հաղորդագրության հետեւյալ հատվածը. «Մեղադրյալ Ա.Օհանջանյանի կողմից միջոցներ են իրականացվել իր իսկ կողմից պետությանը պատճառված նյութական վնասը վերականգնելու ուղղությամբ»: Այլ կերպ ասած, Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրենը վերադարձրել է պետությունից գողացած գումարները: Բայց սա էլ դեռ ամենը չէ: Օհանջանյանին ազատելու դրդապատճառները ներկայացնելուց հետո դատախազության հաղորդագրությունում կարդում ենք. «Վերջին նկատառումներից ելնելով փոփոխվել են նաեւ մյուս մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցները»: Այսինքն ստացվում է, որ մյուս մեղադրյալները, որոնց անունները գաղտնի են պահվում, նույնիսկ թիվը հստակ չի նշվում, նույնպես վերադարձրել են պետությունից գողացված գումարները: Ստացվում է, որ Հայաստանում կարելի է պետության միջոցները գողանալ, իսկ երբ ինչ-որ մի պահի բռնվում են, նրանցից պահանջվում է այդ պահին բացահայտված գողության գումարները վերադարձնել եւ դրանից հետո կարող են գնալ եւ մնացած չբացահայտված գումարները վայելել: Իհարկե առավել տարածված է այն տեսակետը, որ պետության փողերի գողության բացահայտումները լինում են միայն այն դեպքում, երբ «վերխ» տեղ չի հասնում կամ ավելի ճիշտ՝ պակաս է վճարվում: «Գոմեշի մսի» գործով էլ հենց նման մի բան է տեղի ունեցել, երբ Սերժ Սարգսյանը կառավարությունում խոսում էր ատկատների մասին, նա հո չէր ասում, որ ատկատները Հայաստանում արգելվում են, կամ դրանով բոլոր զբաղվողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Նա նման բան չի հայտարարել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1438 դիտում

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին