Երևան
12 °C
Որոշների ֆինանսավորումն էլ նախատեսվում էր դադարեցնել ավելի ուշ։ Այդ սպառնալիքին ենթակա էին 80-85 տարվա պատմություն ունեցող «Կանչ», «Ծիծեռնակ» եւ «Աղբյուր» պարբերականները։ Վերջիններիս խմբագիրները հրավիրվել էին ՀՀ կառավարություն ու «աչքալուսանք» ստացել` 2010 թվականից իրենց պարբերականներն այլեւս չեն ֆինանսավորվելու։ Լավագույն դեպքում` խոստացել էին ֆինանսավորում տրամադրել համաֆինանսավորման սկզբունքով։ Այսինքն` գումարի մի մասը պետք է հայթայթեր պարբերականի ղեկավարությունը, մյուսը` պետությունը։ «Շատ ծանր տարիներ են եղել, երբ որ ֆինանսավորումը դադարեցնելու պես բան է եղել։ Պարզապես գումար չի եղել, չեն տրամադրել, բայց չեն ասել` չենք ֆինանսավորելու, ինչո՞ւ պետք է պետությունը ձեզ ֆինանսավորի։ Նման հարց չի դրվել... Մեզ ասում են` դուք ՍՊԸ-ներ եք, ինչո՞ւ պետք է պետությունը ձեզ պահի։ Այս կտրվածքով խոսակցությունը մենք չենք հասկանում »,- այն ժամանակ մեզ հետ զրույցում ասել էր «Աղբյուրի»` նախկին «Պիոների» երկարամյա գլխավոր խմբագիր Թադեւոս Տոնոյանը։ Իսկ օրինակ` «Լուսապսակ» մանկապատանեկան պարբերականի դեպքում կառավարությունը գործնական քայլերի էր դիմել։ Ու թեեւ 2009-ի պետական բյուջեով «Լուսապսակի» համար ֆինանսավորում նախատեսված է եղել, սակայն հենց տարեսկզբից այն դադարեցվել էր։ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից էլ տեղեկացել էինք, որ դադարեցվել է պետբյուջեից ֆինանսավորվող մանկապատանեկան 9 պարբերականներից 4-ի ֆինանսավորումը` «Խատուտիկ», «Փերի», «Մանկանց երկիր» եւ, ինչպես արդեն նշեցինք, «Լուսապսակ»։ Ու քանի որ նախօրեին արդեն Ազգային ժողովը հաստատել է ՀՀ-ի` 2010 թվականի բյուջեն, երեկ նույն կրթության եւ գիտության նախարարությունից տեղեկացանք, որ դրանով ֆինանսավորում նախատեսվում է նաեւ մանկապատանեկան պարբերականների համար. եւ նրանց, ում ֆինանսավորումը արդեն դադարեցվել էր, եւ նրանց, ումը խոստանում էին դադարեցնել։ Թե ինչն է մեր իշխանություններին ստիպել փոխել այս պարբերականների նկատմամբ նախկինում ունեցած վերաբերմունքը, ԿԳՆ-ից դժվարացան պատասխանել։ Կառավարությունից եւս մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց։ Իսկ արդյոք հնարավոր է` փորձը կրկնվի, ու չնայած պետբյուջեով գումար նախատեսվել է, այնուամենայնիվ` այն չտրամադրվի, ինչպես, ասենք, վերը նշված «Լուսապսակի» դեպքում եղավ։ ԿԳՆ-ից այս կապակցությամբ նկատում են` «Բյուջեն օրենք է, եւ եթե գումարը նախատեսվել է, ուրեմն կտրամադրվի»։ Ճիշտ նույնկերպ, սակայն, օրենք էր նաեւ 2009 թվականի բյուջեն, բայց դրա փոփոխությունների արդյունքում մի շարք մանկապատանեկան պարբերականների ֆինանսավորումը դադարեցվեց։ Երեկ դարձյալ դիմեցինք նաեւ «Աղբյուրի» եւ «Լուսապսակի» գլխավոր խմբագիրներին` պարզելու, թե արդյոք իրենք մտավախություն ունե՞ն, որ 2010-ի բյուջեով նախատեսված լինելով հանդերձ` ֆինանսավորումը կարող է չտրամադրվել։ «Չեմ կարծում, որովհետեւ երեւի դա առիթ էր, որպեսզի ճշտվեր, ասենք, այդ մամուլը, ի վերջո, ի՞նչ երեւույթ է։ Մեր ղեկավարության որոշ մասի համար երեւի կարիք կար, որ ճշտվեր դա։ Իրենք չէին իմանում, թե ինչ են անում։ Կարծում եմ` հիմա ինչ-որ չափով իրենք գիտեն` մանկապատանեկան մամուլը ինչ բան է, ինչ տրադիցիաներ կան այնտեղ, մանավանդ որ` այս տնտեսական ճգնաժամը արդեն կարծես հաղթահարվում է»,- հույս հայտնեց «Աղբյուրի» գլխավոր խմբագիր Թադեւոս Տոնոյանը։ Ինչ վերաբերում է ճգնաժամի հաղթահարմանը, նկատենք, որ կառավարությունը գալիք 2010-ի համար 1.2 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում։ Բայց դա` միայն այս տարվա ավելի քան 17 տոկոսի հասնող անկման համեմատությամբ։ Ասել է թե` 2008-ի մակարդակին վերադառնալու եւ հետեւաբար` ճգնաժամը հաղթահարված համարելու համար դեռ շատ ջրեր պետք է հոսեն։ Իսկ իր խոսքում «առիթ» ասելով` Տոնոյանը նկատի ունի, որ իրենց հրավիրել էին կառավարություն` տեղեկացնելու, թե պետությունն այլեւս չի ցանկանում մանկապատանեկան մամուլ պահել։ «Դա չնայած վատ առիթ էր, բայց նաեւ իր դրական հետեւանքները, կարծում եմ, ունեցավ։ Իրենք, ի վերջո, շփվելով մեզ հետ` երեւի հասկացան` այս մամուլը ինչ է, ինչ գործ է անում, պե՞տք է իրենց, թե՞ պետք չէ։ Իրենց մեջ կային մարդիկ, որոնք այդ մամուլի տրադիցիոն ներկայացուցիչներին նոր ստեղծվածներից չէին զանազանում։ Զրույցը շատ խիստ էր, եւ բավականին տհաճ ու լարված հանդիպումներ են եղել։ Այդ հանդիպումների ընթացքում երեւի հաջողվեց ապացուցել կամ համոզել, որ դեռեւս ժամանակը չէ, երկիրը չի հասել այն վիճակին, որ ասենք` մանկապատանեկան մամուլը ինքնուրույն կարողանա գոյատեւել»,- հավելեց «Աղբյուրի» գլխավոր խմբագիրը։ «Լուսապսակի» գլխավոր խմբագիր Ծովինար Տիրատուրյանը նույնպես լավատեսորեն է տրամադրված եւ հույս ունի, որ իր ղեկավարած պարբերականի հետ այս տարի պատահածը չի կրկնվի։ «Չեմ կարծում, որովհետեւ կրթության նախարարը խոստացել է, եւ ամեն դեպքում` մենք նախահաշիվ ենք պատրաստվում ներկայացնել»,- ասաց նա։ Իսկ ի՞նչն է ստիպում, փորձն ունենալով հանդերձ, լավատես լինել։ «Մենք այս պահին լավատես ենք եւ ընդհանրապես` ավելի շատ հակված ենք մտածել, որ անպայման գումարը կտան»,- հայտարարեց Ծովինար Տիրատուրյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT