Նորից կրպակներ են քանդում

19/03/2014 schedule13:08

Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության աշխատակիցները 2 օր ժամանակ էին տվել Կորյուն փողոցում՝ Բժշկական քոլեջի հարեւանությամբ գտնվող 4 տաղավարների սեփականատերերին՝ տարածքն ազատելու ու նշված տարածքում առեւտրային գործունեությունը դադարեցնելու համար:

Տաղավարներից երկուսը զբաղվում են հացաբուլկեղենի ու հյութերի վաճառքով, մեկը՝ օպտիկա է, մյուսը՝ պատճենահանման կետ: Ըստ քաղաքապետարանի, տաղավարները խաթարում են քաղաքի տեսքը: Կրպակատերերից ոմանք մեր զրույցում պատմեցին, որ քաղաքապետարանը նման ծրագիր ունեցել է դեռեւս 2008 թ.-ից. նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը կրպակները ապամոնտաժելու որոշում է ընդունել, սակայն այն ժամանակ գործը հասել է դատարան, ու տաղավարների ապամոնտաժումը որոշ ժամանակով կասեցվել է: Օրերս, սակայն, քաղաքապետարանը նորից հիշել է այդ տաղավարների գոյության մասին, ու գրություն են ուղարկել կրպակատերերին՝ տարածքն ազատելու պահանջով: Տաղավարների սեփականատերերն այս անգամ էլ են դիմել Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով չեղյալ համարել քաղաքապետարանի որոշումը: Քաղաքապետարանի աշխատակիցները, սակայն, հաշվի չառնելով այն, որ վեճը տեղափոխվել է դատարան, օրերս կրկին այցելել են կրպակատերերին՝ զգուշացնելով մինչեւ չորեքշաբթի (այսօր- խմբ.) ազատել տարածքը, քանի որ պետք է շինտեխնիկայի միջոցով դրանք ապամոնտաժեն: Դեռեւս դատարանում կրպակատերերից ոմանք դիմել են դատավոր Գագիկ Խանդանյանին՝ մինչ դատաքննության ավարտը շինարարությունը ժամանակավորապես կասեցնելու պահանջով, ինչը, սակայն, դատարանը չի բավարարել, դա էլ կրպակատերերին առիթ է տալիս մտածելու, որ դատարանը անկողմնակալ չէ ու շարժվում է քաղաքապետարանի հրահանգներով: Քաղաքապետարանի աշխատակիցների այցերից ու դատարանի որոշումներից հետո կրպակատերերը հայտնվել են անորոշ վիճակի մեջ, սակայն միաձայն պնդում են, որ չեն պատրաստվում լքել իրենց տարածքները: Նրանցից մեկը մեր զրույցում նշեց. «Քաղաքապետարանից մի քանի հոգով եկան, մեզ ասեցին, որ պետք է փակենք, խանութները դատարկենք, որ չորեքշաբթի տեխնիկա է գալու ապամոնտաժի: Հիմնավորումն էլ էն էր, որ քաղաքի տեսքը մեր կրպակները փչացնում են: Երբ ասացինք, որ հիմա դատական փուլում է գործը, իրենք հայտարարեցին, որ էդ դեպքում կգան, կրպակները կփակեն, չեն թողնի աշխատենք ու երբ արդեն դատական պրոցեսը կավարտվի, նոր կապամոնտաժեն»,- ասաց կրպակատերերից մեկը՝ ավելացնելով, որ քաղաքապետարանից իրենց որեւէ փոխհատուցում չեն առաջարկել, ոչ էլ այլ տարածք՝ առեւտուրն այնտեղ կազմակերպելու համար:

Հետաքրքիր է նաեւ այն, որ 2008 թ.-ի՝ կրպակներն ապամոնտաժելու Երվանդ Զախարյանի որոշմամբ, այդ ցանկում էր հայտնվել նաեւ «Մամա միա» սննդի կետը, սակայն այս պահին սննդի կետն ընդլայնվել է ու ապամոնտաժման ենթակա տաղավարների ցուցակում չկա: Մեկնաբանելով սա՝ կրպակատերերը պնդեցին, որ դա կապված է տաղավարների հարեւանությամբ գտնվող Բժշկական քոլեջի ռեկտոր, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մկրտիչ Մկրտչյանի գործունեության հետ. «2008-ին էլ «Մամա Միա»-ն քանդելու ծրագիր կար, բայց հիմա էդ կասեցվել է, ու տեսնում եք, որ իրենք իրենց բիզնեսը զարգացրել են: Քոլեջի ռեկտորը, վերահսկում է, որ «Մամա Միա»-ի հետ պրոբլեմ չլինի, ինքը ինչ-որ կապ ունի էդ սննդի կետի հետ»: Ավելին՝ ըստ տաղավարների սեփականատերերի, ՀՀԿ խորհրդի անդամ Մկրտիչ Մկրտչյանն ինքը մի քանի անգամ դիմում-բողոք է հղել քաղաքապետարանին՝ կրպակներն ապամոնտաժելու պահանջով, ու չի բացառվում, որ Մկրտչյանի դիմումներին ընդառաջ գնալով՝ քաղաքապետարանը պահանջել է ապամոնտաժել կրպակները. «Մի քանի անգամ բողոքել է, դիմումներ է տվել քաղաքապետարանին, որ գան, մեր կետերը քանդեն: Ամեն կերպ ուզում է նենց անել, որ մենք ստեղից գնանք, չգիտենք ինչի համար: Պատճառաբանում է, որ կրպակների տեսքը չի համապատասխանում քաղաքին, էդքան բան: Մենք անգամ առաջարկել ենք արտաքին տեսքը վերափոխել, համապատասխանեցնել քաղաքի տեսքին, բայց չեն համաձայնվել»,-նշեց կրպակատերերից մեկը:

Քաղաքապետարանի աշխատակիցներին չի կանգնեցրել նաեւ այն փաստը, որ որոշ կրպակների սեփականատերեր տվյալ տարածքում գործունեություն ծավալելու համար մինչեւ 2016 թվականը պայմանագիր ունեն քաղաքապետարանի հետ. «Ինձ եկել ասում են դուրս արի, բայց ես փաստաթուղթ ունեմ, որ մինչ 2016 թ. իրավունք ունեմ առեւտուր անելու, իրենց էդ չի հետաքրքրում, ոչ էլ հետաքրքրում է, որ հիմա դատի մեջ ենք»,-նշեց տաղավարներից մեկի սեփականատերը: Կրպակատերերից ոմանք էլ հայտնեցին, որ երբ պայմանագրի ժամկետն ավարտվեց, իրենք դիմեցին քաղաքապետարան՝ պայմանագիրը երկարաձգելու համար, բայց քաղաքապետարանը դա մերժեց՝ տարածքում առկա կրպակները ապամոնտաժելու պատճառաբանությամբ:

Երեւանի պետական բժշկական քոլեջի ռեկտոր Մկրտիչ Մկրտչյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է ինքը շահագրգռված, որ կրպակներն ապամոնտաժվեն, ինչին նա պատասխանեց. «Ինձ խանգարում է էնքանով, ինչքանով որ կապված է քաղաքի տեսքի հետ: Դուք տեսե՞լ եք այդ կրպակները: Զիբիլանոց է: Կարծում եմ, որ եթե մաքրվի էդ, տարածքը ճիշտ կլինի»: Մեր հարցին, թե արդյո՞ք ապամոնտաժելու դեպքում կրպակատերերին կհատկացնեն այլ տարածք, նա նշեց. «Դա իմ ֆունկցիան չէ, քաղաքապետարանն է դրանով զբաղվում»: ՀՀԿ-ական ռեկտորից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք փոքր կրպակները խանգարում են քոլեջին, իսկ «Մամա Միա»-ն չի խանգարում, ինչին ի պատասխան ռեկտորը նշեց. «Դե «Մամա Միա»-ից հիմնականում օգտվում է մեր ուսանողությունը, չեմ կարծում, որ խանգարում է»: Կրպակատերերը, սակայն, հերքեցին սա՝ նշելով, որ «Մամա Միա»-ում գները բավական թանկ են, եւ ուսանողները նախընտրում են սնվել կրպակներում. «Մի հատ փոքր պիցցան էնտեղ 700 դրամ արժի, ո՞վ ասեց, որ այնտեղ են սնվում: Հարակից տեղերում էդ գումարով կարաս ավելի լավ սնվես»,-նշեց կրպակատերերից մեկը:

 

Հ.Գ. Նշենք նաեւ, որ կրպակատերերից ոմանք ունեն վարկային պարտավորություններ ու կրպակների ապամոնտաժման հետեւանքով կհայտնվեն ծանր վիճակում: Նույն կրպակներում աշխատանքի շնորհիվ գոյատեւում են 6 ընտանիքներ ու դա նրանց ապրուստի միակ միջոցն է: Վերջիններս մեզ հայտնեցին, որ իրենք պատրաստ են որոշ զիջումների գնալ ու կրպակները ձեւափոխել, միայն թե չապամոնտաժեն դրանք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2464 դիտում

Հարավային Կովկասում կայունությունից կշահեն հարևան բոլոր երկրները. Հռիփսիմե Գրիգորյան

Թորոսյանը վերահաստատել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման Հայաստանի հանձնառությունը

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը վերջին խաղում պարտվել է Լիտվայի ընտրանուն

Մեքսիկայում վերականգնողական կենտրոնում մարդիկ են գնդակահարվել, կան վիրավորներ

ԲՏԱ նախարարը Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչներ հետ քննարկել է Հայրենիք-Սփյուռք գործակցության հեռանկարները

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը բանակցում է Ադրբեջանի հետ Բաքու գնալու համար. Մայքլ Օ՛Ֆլահերթի

Ջրանջատում Արարատի մարզում. հասցեներ

Հրդեհ է բռնկվել «Կիա ֆորտե»-ում. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի

Ժաննա Անդրեասյանը շարունակում է հանդիպումները աշակերտների և ուսանողների հետ. ինչպես մասնակցել. տեսանյութ

Ըմբշամարտի ԵԱ. ազատ ոճային Արման Անդրեասյանը եզրափակչում է

Կապանի տներից մեկում թմրանյութ, զենք և ռազմամթերք է հայտնաբերվել

Սերժի կամ Քոչարյանի համայնքապետը «համագործակցություն» բառը չի հասկանում, ՔՊ-ի կադրերից են խոսում. Հովհաննիսյան

Թուրքիան կարող է դառնալ Իրանի ռազմական թիրախը

Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախագիծը ստորագրելու պատմական քայլը. Արշակյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Վալերի Հայերը խաղաղությանը միտված ՀՀ կառավարության ջանքերի մասին մտքեր են փոխանակել

Պուտինն «Instagram»-ում և «Facebook»-ում գովազդի արգելքի մասին օրենք է ստորագրել

Ջրհեղեղներ և տորնադոներ ԱՄՆ-ում. հայտնի է առնվազն 20 զոհի մասին. տեսանյութ

Իրանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կոշտ պատասխան կստանա. Իրանի ԱԳՆ

Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառման դեպքի առթիվ դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել

Կապել են, դանակով հարվածել. ինչպես է սպանվել թանկարժեք մետաղադրամների առուվաճառքով զբաղվող տղամարդը. տեսանյութ

Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր են քննարկվել

Վանաձորի շտապօգնության ավտոպարկը համալրվել է ևս երկու ռեանիմոբիլով. Անահիտ Ավանեսյանն այցելել է կայան

Քննարկվել է տարածաշրջանային բարդ իրավիճակում ՀՀ-Ֆրանսիա փոխհարաբերությունների ռազմավարական նշանակությունը

Խմբի կազմում սպանություն կատարելու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ քրեական վարույթը հանձնվել է դատարան

Շվեյցարիայի կառավարությունը կաջակցի Լոռիում և Տավուշում հեղեղների պատճառով փլուզված կամուրջների վերականգնմանը

ՀԱՄԱՍ-ը չպետք է մասնակցի Գազայի հատվածի կառավարմանը. Մակրոն

Կրծքագեղձի սքրինինգի մեկնարկը` Վանաձորից. ովքե՞ր կարող են անվճար հետազոտվել

ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլ կանցկացվի. Ուկրաինայի փոխվարչապետ

Դիտարկում ենք ԱՄԷ-ն՝ որպես առանցքային գործընկեր. Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ի ներդրումային հնարավորությունները

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին. ի՞նչ հարցեր են քննարկվել

Տաքսիստի հյուրասիրած կոնֆետներից երեխան թունավորվել է. բժիշկներին հաջողվել է փրկել 3-ամյա աղջնակի կյանքը

Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել

Անկում տարադրամի շուկայում. ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 7-ին

40-ամյա հրուշակագործին դրդե՞լ են ինքնասպանության. ի՞նչ հոդվածով է վարույթ նախաձեռնվել

Շնորհակալ եմ, որ ստիպեցիք ինձ զգալ, ինչպես տանը. Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակ Պարգը Ամստերդամում է

ՌԴ-ում ՀՀ դեսպանը մասնակցել է Լավրովի հետ քննարկմանը

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը երրորդ բալիկին է սպասում. հայտնի է սեռը

Հորոսկոպը, երազահանը, կամայական բաժակ նայողն ավելի վստահելի են, քան հայկական «Գելափի» հարցումը. Ալեքսանյան

Գոռ Ասրյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից

Անձնագիր ստանալու գործընթացը թվայնացվելու է, գրասենյակ այցելելու անհրաժեշտությունը կլինի մինիմալ․ Դավթյան