Ստաս Նամինը դեմ է Միկոյանի արձանին

28/05/2014 schedule09:08

«Սկզբունքորեն դեմ եմ որեւէ հուշարձանի կանգնեցմանը: Ես կարծում եմ, որ հիշատակը պետք է ապրի մարդկանց սրտերում եւ մտքում, այլ ոչ՝ մարմարի, գրանիտի կամ բրոնզի մեջ»,- երեկ «ՀԺ»-ն այսպիսի մեկնաբանություն է ստացել Անաստաս Միկոյանի թոռանից՝ Մոսկվայում բնակվող անվանի երաժիշտ եւ կոմպոզիտոր, նկարիչ եւ ռեժիսոր Ստաս Նամինից, ով մեր թղթակցի խնդրանքով մեկնաբանել է իր պապի արձանը Երեւանում կանգնեցնելու՝ ավագանու որոշումը:

Երկու շաբաթ «ՀԺ»-ի թղթակիցը «Ստաս Նամինի կենտրոն» կրթամշակութային կազմակերպության աշխատակցի միջոցով նամակագրական կապի մեջ է եղել Անաստաս Միկոյանի անվանի թոռան հետ: Մայիսի 14-ին մեր թղթակիցը Ստաս Նամինին գրավոր հարցում է ուղարկել` խնդրելով մեկնաբանել Երեւանի ավագանու ապրիլի 30-ի որոշումը` միաժամանակ տեղեկացնելով թե՛ որոշման բովանդակության, թե՛ դրա շուրջ ծավալված հանրային արձագանքի մասին: Ստաս Նամինը, ով պապի անունն է կրում (իսկական անունը՝ Անաստաս Ալեքսեյի Միկոյան), ստեղծված իրավիճակի շուրջ օբյեկտիվ գնահատական տալու նպատակով ցանկություն է հայտնել նախ ծանոթանալ ռեպրեսիաներին եւ գնդակահարություններին Անաստաս Միկոյանի մասնակցությունը հաստատող փաստաթղթերին եւ հրապարակումներին: Նա լրագրողից խնդրել է իրեն ուղարկել թե՛ պատմական փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները, թե՛ այդ պատմությունների եւ Հայաստանում տեղի ունեցած հանրային արձագանքի մասին լրագրողական հրապարակումների հղումները: Մայիսի 16-ին «ՀԺ»-ի թղթակիցը անվանի արվեստագետին է ուղարկել իր ձեռքի տակ եղած նյութերից մոտ մեկ տասնյակը: Եվ ահա, տասը օր դրանք ուսումնասիրելուց հետո Ստաս Նամինը պատասխանել է, որ սկզբունքորեն դեմ է որեւէ հուշարձանի տեղադրմանը, եւ որ հիշատակը պետք է ապրի մարդկանց սրտերում եւ մտքի մեջ, այլ ոչ՝ գրանիտի ու բրոնզի:

Ստաս Նամինի այս արձագանքը ավելի մեծ նշանակություն է ստանում հատկապես Երեւանի քաղաքապետարանի այն պնդումներից հետո, որոնց համաձայն՝ ԽՍՀՄ պետական գործչի արձանը կանգնեցնելու հասարակական պատվերի հեղինակը նրա ընտանիքն է:

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Երեւանի ավագանին, Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի միջնորդագրին ընդառաջելով, որոշում է կայացրել Անաստաս Միկոյանի հուշարձանը տեղադրել մայրաքաղաքի Մոսկովյան պուրակում, ինչը հանրության որոշակի շրջանակում դժգոհություն է առաջացրել: Մեծ խումբ մարդիկ պնդում են, որ Միկոյանի ձեռքերն արյունոտ են. նա Ստալինին առաջարկել է գնդակահարել 700-ով ավելի հայ, քան նախատեսված է եղել, ինչպես նաեւ՝ Միկոյանը ստորագրել է Կատինում հազարավոր լեհ սպաներին գնդակահարելու փաստաթղթի տակ: Միկոյանի արձանը տեղադրելու որոշումը քննադատեց ոչ միայն հայ հանրության մի հատված (իհարկե, պաշտպաններ էլ կային), այլեւ Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում դեսպանն ասել էր, որ Միկոյանի արձանը կանգնեցնելը անբարոյական է: «Կատինը հանցանք էր մարդկության դեմ, եւ որոշ գիտնականներ այն սահմանում են որպես ցեղասպանություն: Հետեւաբար, Միկոյանի նման անձանց արձանը կանգնեցնելը, կարծում եմ, անբարոյական է, եւ ստեղծում է քաղաքական ու տնտեսական գաղափարների անհամաձայնություն: Ցանկացած ազգի գործն է՝ կանգնեցնել այն մարդու արձանը, ում որ ինքը ցանկանում է: Ես այստեղ ոչ մի ասելիք չունեմ: Բայց խնդրում եմ, հարցրեք այն ընտանիքներին, որոնց հարազատները գնդակահարվել են ԽՍՀՄ տարիներին, թե ինչ են նրանք ցանկանում: Դա ձեր գործն է, ձեր արձանն է եւ ձեր որոշումը, բայց ինձ համար՝ անհասկանալի»,- ասել էր Լեհաստանի դեսպանը:

Քննարկումներ ԱԺ-ում

Երեկ ԱԺ-ում շարունակվեցին 2013 թ. բյուջեի կատարողականի հաշվետվությունը մշտական հանձնաժողովների նիստում: Երեւանի քաղաքապետարանից հաշվետվությունը ներկայացնում էր ոչ թե Տարոն Մարգարյանը, այլ փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Տարոն Մարգարյանը դարձյալ ներկա չէ, ինչին ի պատասխան Արեյանը պատճառաբանեց, որ Տարոն Մարգարյանը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված հանձնաժողովի անդամ է ու մասնակցում է այդ նիստին: Արձագանքելով՝ Փաշինյանն ասաց. «Որեւէ մեկին չեմ ուզում վիրավորել, բայց Հայաստանում պաշտոնյաները ռանգերի են բաժանվում, Տարոն Մարգարյանը հերթական անգամ չի ներկայանում նիստին: Եթե համարում են, որ սա կարեւոր չէ, թող ասեն, մենք էլ չգանք»: Այնուհետեւ Փաշինյանը Արեյանին հարց ուղղեց՝ կապված Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հետ. «Հետաքրքիր է՝ այդ արձանը տեղադրելով ի՞նչ ուղերձ եք հղում հանրությանը: Ես կհասկանայի, եթե քաղաքապետարանը նախաձեռներ 2008թ. Մարտի 1-ի զոհերի արձանի տեղադրումը, ովքեր գնդակահարվել են հենց Երեւանի քաղաքապետարանի հարեւանությամբ: Հայաստանում ավելի շատ գնդակահարողների արձաններ են տեղադրվում, քան գնդակահարվողների»,- նշեց Փաշինյանը: Ի պատասխան, Երեւանի փոխքաղաքապետը ասաց, որ արձան դնելու լիազորությունը տրված է ավագանուն, ու ավագանին այդ գաղափարին կողմ է եղել. «Այնուամենայնիվ, որպես պետական գործիչ, ավագանին տվել է իր համաձայնությունը: Հանրության մեջ, բնականաբար, պատմության մասնագետների մեջ կան իրարամերժ, տարակարծիք մեկնաբանություններ»,- պատասխանեց Արեյանը: Հակադարձելով՝ Փաշինյանը ասաց, որ պարզելու համար Անաստաս Միկոյանը պետական գործիչ է, թե պետական դահիճ, պետք է ուսումնասիրել պատմությունը: Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ Անաստաս Միկոյանի անունը կապվում է Կատինում 22 հազար լեհ սպաների գնդակահարության հետ. «Տեսեք, Միկոյանի անունը կապում են Կատինում 22 հազար լեհ սպաների գնդակահարության հետ. ինչպիսի՞ն կլինի ձեր արձագանքը, եթե մի օր Վարշավայում որոշեին տեղադրել Թալեաթի արձանը»,- հետաքրքրվեց Փաշինյանը: Արեյանն էլ ի պատասխան ասաց, որ Թալեաթի անունն ու արձանը իրեն չեն հետաքրքրում: Արեյանին հայտնի չէր նաեւ արձանի տեղադրման ֆինանսական միջոցներն ու ժամկետները: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2698 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի