Երևան
12 °C
www.ancient-origins.net կայքը, որ մասնագիտացած է հնագիտական նորագույն հայտնագործությունները լուսաբանելու ոլորտում, հետաքրքիր հոդված է տպագրել հին հայկական մայրաքաղաք Անիի մասին: Ստորեւ ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:
Պատմության մեջ առաջին անգամ գիտական աշխարհը ուշադրություն է դարձնում հինգ հազար տարվա պատմություն ունեցող հայկական Անի քաղաքի (գտնվում է Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին) ստորգետնյա գեղատեսիլ աշխարհին:
«Հյուրիեթ» օրաթերթը գրում է, որ հետազոտողներ, գիտնականներ, ակադեմիկոսներ են մասնակցել Կարսում տեղի ունեցած սիմպոզիումին՝ «Անիի ստորգետնյա գաղտնիքները» խորագրով, քննարկելու համար քաղաքի ստորգետնյա աշխարհը, որը հին ձեռագրերում հիշատակվել է որպես հինմիջագետքյան գաղտնի դպրոցի գտնվելու վայր:
Տեղաբաշխված լինելով Ախուրյան գետի ափին գտնվող բլրի վրա` Անին Հայաստանի մայրաքաղաքներից ամենահայտնին է: Հռչակավոր իր վեհաշուք եւ պատկառազդու կերպարի համար` Անին հայտնի էր որպես հազար եւ մեկ եկեղեցիների եւ քառասուն դարպասների քաղաք: Իր լավագույն ժամանակներում Անին ազդեցությամբ եւ չափերով մրցակցում էր Կոնստանտինոպոլիսի, Բաղդադի եւ Կահիրեի հետ: 11-րդ դարում Անիի բնակչությունը աճել հասել էր հարյուր հազարի: Ավելի ուշ այն պիտի դառնար մրցակից կայսրությունների բախումների մարտադաշտ, ինչը հանգեցրեց նրա ավերմանն ու ամայացմանը:
Այսօր հարյուրավոր հնագույն եկեղեցիներ, զրադաշտական տաճարներ ու տարբեր շենքեր՝ մեծամասնությունը ավերված, սփռված են խորդուբորդ ու լքված տարածքների վրա: Պեղումները բացահայտել են, որ այս տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից, առնվազն Բրոնզե դարից, բայց Անիի ամրոցի մասին առաջին գրավոր հիշատակությունը պատկանում է Ք.Ծ. 5-րդ դարին: 8-րդ դարի վերջում Անին իր մերձակա տարածքների հետ հայտնվեց Բագրատունիների հարստության հսկողության տակ: Քաղաքը սկսեց աճել Ք. Ծ. 961 թվականից, երբ Բագրատունի Աշոտ 3-րդ թագավորը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Անի: Ընդամենը 40-50 տարվա ընթացքում Անին փոքրիկ ամրոցից վերակերպվեց-դարձավ մեծ միջնադարյան քաղաք:
1880 թվականն էր, որ «Ընդհատակյա Անին», ինչպես տեղացիները կոչում են այն, առաջին անգամ հայտնաբերվեց: Գեւորգ Գյուրջիեւը, ով իր մանկության ու պատանեկության մեծ մասն անց էր կացրել Կարսում, Պողոսյան ազգանունով իր ընկերոջ հետ ճեղք նկատեց գետնի վրա: Նրանք սկսեցին փորել եւ հայտնաբերեցին մի նեղ անձավ: Դա դարձավ աննկարագրելի հայտնագործության սկիզբը. գաղտնի ջրագծեր, անհայտ վանականների խցեր, աղոթքի սենյակներ, հսկայական միջանցքներ, թունելների ցանց, որոգայթներ եւ փակուղիներ հայտնաբերվեցին հին հայկական Անի քաղաքի ավերակների տակ:
Սենյակներից մեկում Գյուրջիեւը մագաղաթի մի կտոր հայտնաբերեց: Թեեւ նա շատ լավ հասկանում էր հայերեն, մեծ դժվարություններ ունեցավ մագաղաթի գրվածքը կարդալու հարցում: Ինչպես հետագայում պարզվեց, գրվածքը Հայոց հին լեզվով էր՝ առաջին նշանը, որ Անիի ստորգետնյա աշխարհը չափազանց հին է: Որոշ ժամանակ անց Գյուրջիեւը կարողացավ վերծանել գրվածքի իմաստը: Նա պարզեց, որ դա մի վանականի գրած նամակ է՝ մեկ ուրիշ վանականի: Գրվածքի համաձայն, այս վայրում եղել է հնագույն Միջագետքյան գաղտնի (էզոթերիկ) դպրոց: Գյուրջիեւը իր հայտնագործության մասին պատմել է ամսագրում: Նա գրում է. «Մենք հատկապես հետաքրքրված էինք մի նամակով, որի հեղինակը հիշատակում էր իր ունեցած խորհրդավոր տեղեկությունների մասին: Նամակի վերջին պարբերություններից մեկը հատկապես գրավեց մեր ուշադրությունը. «Մեր թանկագին Հայր Թավլենտը հաջողել է Սարմունգի եղբայրության մասին իր հետազոտություններում: Նրանց կազմակերպությունը իրականում գոյություն է ունեցել Սիրանուշ քաղաքի մերձակայքում եւ հիսուն տարի առաջ, ժողովրդի գաղթից հետո, նրանք նույնպես գաղթել են եւ տեղավորվել Իզրումին գյուղի մոտակայքում, Նիվիսսի մոտից երեք օրվա ճամփորդության հեռավորության վրա», ապա նամակը շարունակվում է այլ թեմաներով: Ինչը մեզ ցնցեց ամենաշատը՝ «Սարմունգ» բառն էր, ինչին մի քանի անգամ հանդիպել էինք «Մերխավաթ» կոչվող գրքում: Սարմունգը մոգերի հանրահայտ դպրոցի անունն է, որ ավանդույթի համաձայն, հիմնադրվել է Ք.Ծ.Ա. 2500-ական թվականներին՝ Բաբելոնում: Համարվում է, որ այն գոյություն է ունեցել մինչեւ Ք.Ծ. 7-րդ դարը՝ ինչ-որ տեղ Միջագետքում: Բայց նրա հետագա գոյության մասին որեւէ մեկը որեւէ տեղից որեւէ տեղեկատվություն չուներ: Ընդունված է կարծել, որ այս դպրոցը տիրապետում էր հսկայական գիտելիքների եւ ուներ բազմաթիվ առեղծվածների բանալիները»:
«Գյուրջիեւի՝ 135 տարի առաջվա հայտնագործությունները չէին հաստատվում մինչեւ 1915 թվականի պեղումները: Տարիներ անց, իտալացի հնագետների խումբը հաստատեց, որ այդտեղ վանական համալիր է եղել»,- ասում է պատմաբան Սեզայ Յազիչին, ով ելույթ է ունեցել Կարսի սիմպոզիումի ժամանակ: Այդ ժամանակներից Անիի ստորգետնյա տարածքների նոր շերտեր են բացահայտվել: Յազիչին ասում է, որ ստորերկրյա կարեւորագույն կառույցների թվում են «Գիդեն Գելմեզ» անվանակոչված թունելը, Ընդհատակյա Անին եւ Գաղտնի դուռը: Ընդհանուր առմամբ, այս պահին 823 ստորգետնյա կառույցներ են հայտնաբերվել Անիում, ներառյալ բնակարաններ, պահեստներ, մթերային խանութներ, վանքեր, մատուռներ, ալրաղացներ, ախոռներ, ջրամբարներ: Յազիչին պնդում է, թե ժամանակն է, որ աշխարհը լրջորեն ուսումնասիրի Անիի ընդհատակյա աշխարհը եւ անհրաժեշտ է հետագա ուսումնասիրություններ կազմակերպել այդ վայրում: Կարսի սիմպոզիումը առաջին քայլ էր այդ նպատակին հասնելու ճանապարհին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀամաձայնություն է տրվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրին
Նոր եմ հասկանում, թե Տեր-Պետրոսյանն ինչ քիմիա զգաց 2-ին Արցախից բերելու և թիմակից դարձնելու համար. Սաֆարյան
Նախկինում ավտոներկրմամբ զբաղված 42-ամյա տղամարդը փորձել է նետվել կամրջից. նրա կյանքը հաջողվել է փրկել
Ինչու Լեռնային Ղարաբաղում հայտարարվեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ». Չախոյանը մանրամասնել է. տեսանյութ
Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով. աշխատանքային ժամերում փոփոխություններ կլինեն
Խմած վարորդները կաշառք են առաջարկել պարեկներին. նրանք ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե. տեսանյութ
Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին. դատախազության հայցը բավարարվել է
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել ադրբեջանական ինքնաթիռի կործանման կապակցությամբ
Երևանի և 3 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Հետազոտողների և արվեստագետների հետ քննարկում էինք «Կրթվելը նորաձև է» արշավը. Աննա Հակոբյան. տեսանյութ
Ինչպես խոստացել էի. վարչապետը տեսանյութ է հրապարակել Վանաձորից
Կեղծված ընտրություններով նորանկախ երկրի ֆունդամենտ դնողների քաղաքական դիակապտությանը վերջ տալ է պետք. Մկրտչյան
ՀՀ նախկին նախագահների հարցում գործ ունենք բացարձակ քաղաքական անպատասխանատվության հետ. Չախոյան
Նուբարաշեն վարչական շրջանն առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկում. տեսանյութ
Սովոր են նեղ շրջանակում հնչեցնել թեզեր, քաշվել մի կողմ. Չախոյանն ասաց՝ ինչու նախկին նախագահները չեկան բանավեճի
Բախվել են «Դարոյնք» ՍՊԸ-ին պատկանող «Տոյոտա կորոլա»-ն և «Օպել աստրա»-ն․ կա վիրավոր
Մենք քաղաքական դիակներին վերջնականապես հուղարկավորում ենք, պատրաստվում՝ 7-ին ու 40-ին. Հովհաննիսյան. տեսանյութ
ԱԺ այգում իրականացավ ամանորյա հրաշքը. լուսանկարներ
Տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների համար պատասխանատվությունը կխստացվի. քայլեր են ձեռնարկվել
Մեքենաներ են բախվել, «Օպել»-ը կողաշրջվել է․ կա վիրավոր
Ամիօ բանկի հայտարարած մրցույթը շարունակվում է. մրցանակը՝ շքեղ weekend Աբու Դաբիում
Ադրբեջանական կործանված ինքնաթիռի «սև արկղը» հայտնաբերվել է, անձնակազմի 3 անդամները ողջ են
Հեշտ է ասել՝ Փաշինյանը «կապիտուլյանտ» է ու չգնալ բանավեճի, բա Պուտինին պատասխանեք, ձեզ մեղադրել է. Դալլաքյան
5 ոստիկան է ազատվել ծառայությունից. ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել, դիերն անճանաչելի են. մանրամասներ
Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ինքնությունը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում
Բաքուն և Երևանը կարող են համատեղ նախաձեռնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը. Զախարովա
ՏԿԵ նախարարն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ծանոթացել առկա խնդիրներին. լուսանկարներ
ՌԴ ԱԻՆ-ը հատուկ չվերթ է իրականացրել Ղազախստան՝ տեղափոխելու ավիավթարից տուժած ռուսներին
ՀԱԳՄ ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ձևավորել 2025-ի աշխատանքային օրակարգը
Ներկայացվել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցուցակը
Առաջնորդվում եմ վարչապետի պաշտոնական հայտարարություններով, պետք չէ մութ սենյակում սև կատու փնտրել. Կոնջորյան
Փաստ, որ ապացուցեց հակառակը նրա, ինչ ոմանք փորձում էին հիմնավորել. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Աննա Հակոբյանն այցելել է «Աբովյան» ՔԿՀ. լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի են հունվարին 12-րդ դասարանցիների պետական ավարտական քննությունների օրերը. ժամանակացույց
Հրավերը չմերժելու պարագայում առաջին իսկ րոպեներից արձանագրվելու էր ասելիքի տոտալ բացակայություն. Ազարյան
Եղանակի պատճառով ինքնաթիռը փոխել է ուղղությունը, տարբեր վարկածներ կան, որոնց մասին խոսելը վաղ է. Ալիև
«Աբովյան» ՔԿՀ-ում ներկա էի տարեմուտի տոնական համերգին. Աննա Հակոբյան. տեսանյութ
Հռոմի պապը Սուրբ ծննդյան ուղերձում համընդհանուր հաշտության և խաղաղության կոչ է արել. տեսանյութ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT