«Մի տեղ սատկացնելու են, ի վերջո: Հարկավոր է կանգ առնել». կոչ իշխանություններին

15/10/2014 schedule00:01

Հարցազրույց գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի հետ

- Պարոն Աղաբաբյան, այսօր Հայաստանն ինչպիսի՞ միջավայր է ստեղծագործող մարդու համար: Դուք, օրինակ, Ձեզ ինչպե՞ս եք զգում:

- Այսօր Հայաստանում հանցագործ միջավայր է, շատ վատ միջավայր է, եւ վատ է հատկապես նրանով, որ մարդկանց բարոյահոգեւոր դաշտը աղճատված է: Առաջ եթե ենթադրում էինք, որ իշխանությունները պարզապես չեն կարողանում լավ բան անել, հիմա համոզվում ենք, որ սա մտածված պրոցես է, որը ամեն ինչով նպաստում է հայաթափմանը: Այսինքն՝ թշնամու գործիք են դարձել մեր իշխանավորները մեր գլխին: Թշնամին վաղուց (արդեն երկու հազար տարի է, է՛), աշխատում է, որ հայի տեսակի հախից գա: Վերջապես 23 տարի առաջ՝ Կիլիկյան թագավորության անկումից հազար տարվա ընդմիջումից հետո, մենք ինքնիշխան պետություն ունեցանք ու հաղթանակ տարանք Ղարաբաղում, ողնաշարներս ուղղվեց: Եւ հիմա պետք է նորից ջարդել: Վերջին շտրիխներն են կատարում սրանք:

- 1918 թվականի անկախությունը չե՞ք հաշվում:

- Ես չեմ համարում, թե դա անկախություն էր: Դա մասոնների սարքած մի ինչ-որ անհասկանալի կառույց էր: Չմոռանանք, որ Դաշնակցությունը հենց մասոնական ծնունդ ունի, եւ որեւէ դրական բան մենք չենք տեսել ոչ դաշնակներից, ոչ էլ այդ մասոնական օթյակների հրամայականից: Լավ բան չեմ տեսնում, ինչը ցավալի է բոլորիս համար: Իրենց՝ իշխանությունների համար էլ է ցավալի, բայց կուրացել են այդ նյութից, իշխանությունից: Մոռանում են, որ շատ արագ կարող է իշխանությունն էլ ձեռքներից առնի այն նույն թշնամին, որն իրեն պարտադրում է այս ամեն ինչն անել:

- Իսկ այսօր ո՞վ է այդ թշնամին, ըստ Ձեզ:

- Մենք բարեկամ ազգ չունենք, դա պիտի հասկանանք ու գիտակցենք: Ու քանի որ բարեկամ ազգ չունենք, պիտի ինքներս կազմակերպվենք, հույսներս չդնենք ոչ մեկի վրա: Որ պահին հույսը դնում ենք օտարի վրա, տուժում ենք, կորուստներ ենք ունենում եւ ահռելի կորուստներ: Հիմա՝ ուրբաթ օրը Մինսկում ինչ-որ բան ստորագրեցին, բայց այդպես էլ չեն ասում՝ դա ինչ է: Նույն ռուսն էլ չգիտի՝ իր ուզածն ինչ է: Ինքը ուզում է իր կայսրությունը վերականգնել, իսկ մենք գնացել, ասում ենք՝ առաջինը ես եմ գալիս քո կայսրություն, ինձ լավ նայիր: Հենց առաջինը քո գլուխը կջարդի: Ջարդել է, ջարդում է եւ պիտի շարունակի ջարդել: Իհարկե, այս մեծ աշխարհի մեջ մենք չենք կարող բեւեռացված մնալ, բայց առաջնայինը պիտի երկրի, ժողովրդի շահը լինի: Ոչ թե՝ հանուն իմ իշխանության դու ինչ ասես կանեմ:

- Քաղաքական կուսակցությունների եռյակը հանրահավաքների շարք է սկսել, ասում է՝ իշխանափոխություն է անելու: Դուք ինչ-որ ակնկալիքներ ունե՞ք:

- Այդ եռյակից ես ոչ մեկին չեմ հավատում: Բոլորը նույնն են մնացել, նույն գիծն են տանում: Ի՞նչ է փոխվել: «Մարտի մեկ» են ասում: Նույն Հայ ազգային կոնգրեսը չէ՞ր, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, որ թողեց փախավ, ժողովրդին անտեր թողեց: Այսօր որքանո՞վ ես վստահ լինեմ, որ բանը հասնի դրան, նորից չեն փախչելու: Եկել էին կոտորելու ժողովրդին, ո՞ւր թողիք գնացիք: «Ժառանգության» Րաֆֆին ի՞նչ արեց: Ազնիվ տղերքին բացահայտեց, էն խեղճ Վարդանն էլ եկավ ելույթ ունեցավ, տեսա՞ք գլխին ինչ սարքեցին: Ես նրանց ինչի՞ն հավատամ: Կամ՝ նույն ԲՀԿ-ն խորհրդարանական, իսկ հետո էլ նախագահական ընտրությունների ժամանակ վերջին պահին ծռվեց դեպի իշխանությունը, դուք վստա՞հ եք, որ հիմա չի ծռվելու: Այս եռյակի հավաքները մի առողջ բան ունեն: Սա առիթ է, որ ժողովուրդը իրար գլխի հավաքվի, միգուցե մի առողջ բան ծնունդ ունենա:

- Իսկ ո՞ւմ եք տեսնում, որին արժե վստահել:

- Հային եմ տեսնում: Իսկ դրանց մեջ հայ չկա: Հայը մարդու էտալոնն է եղել: Այսօր էլ է այդպես: Երբ որ Ղարաբաղյան պատերազմը սկսվեց, հայը գնաց սահման: Կամավո՛ր գնաց: Հայը այդ տղերքն էին: Նրանցից մնացել են, եւ հետո սերունդ է գալիս: Իսկ այս խաժամուժը այն ժամանակ էլ կար: Պատկերացնո՞ւմ եք, երեք միլիոն բնակչություն կար Հայաստանում, ընդամենը 7 հազար հոգի գնացին ազգային ազատագրական պայքարին մասնակցելու: Հայը այդ 7 հազարն է: Հայաստանում շատ հայ չկա: Հայը չի կարող դավաճան լինել: Հայը Նժդեհն էր, Աղբյուր Սերոբն էր, Սոսեն էր հայը: Բեկոր Աշոտն էր, Մոնթեն էր հայը, Լեոնիդն էր Ազգալդյան, Գինոսյան Գագոն է հայը, Ժիրոն է Սեֆիլյան, Կոմանդոսն է: Մենք սովորել ենք անընդհատ մեռածներին մեծարել, բայց կենդանի մարդիկ կան, որոնք գիգանտներ են, անդավաճան տեսակ են, այ դրանց պիտի փառաբանել:

- Նույն Կոմանդոսն այսօր իշխանություններին է սատարում:

- Դուք սխալ տեղեկություն ունեք: Ինքը կարող է ոգեւորելու նպատակով սատարել, եթե մի դրական բան են անում: Այդ դեպքում բոլորը պիտի սատարեն: Արած գործը պիտի նայել: Մի Կոմանդոս կարողացավ ամբողջ ջոկատները հավաքել եւ Շուշին ազատագրել: Ընդ որում՝ դա այն պահին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը գնացել էր Իրանում Էլչիբեյի հետ կապիտուլյացիայի պայմանագիր կնքելու: Իրենք ամեն ինչ անում էին, որ մենք առաջխաղացում չունենանք: Ես ինքս անկախության բանակի ազատամարտիկ եմ եղել, օդից բաներ չեմ ասում: Իմիջիայլոց, երբ իրենց ջոկատները գալիս էին, մենք զգուշանում էինք թիկունքից խփվելուց, եւ այդ 7 հազար տղերքի մեծ մասը թիկունքից են խփվել: Հիմա այդ թիկունքից խփողները ի՞նչ հայրենասիրության մասին են խոսում: Ճանապարհ անցանք, տարիներ անցան, ի՞նչ արեցին, ավերեցին ամբողջ մշակութային հոգեւոր դաշտը:  ...Կործանվում է մեր երկիրը: Պիտի սթափվենք, է: Երկիրն առանց ժողովրդի չի կարող լինել: Եթե գնում է, արդեն դավաճանություն է: Երկրիդ վիճակը վատանում է, դու թողնում ես գնո՞ւմ: Դա նույն է, որ տանդ խնդիրներ լինեն, փոխանակ դրանք լուծելու, երեխաներիդ տիրություն անելու, գլուխդ առնես ու հեռանաս: Հիմա նոր շենքեր են սարքում, որտեղ բոլոր բնակարանները տեր ունեն: Բայց ովքե՞ր են դրանք: Հայեր չեն: Մենք չենք: Այսինքն՝ հայերին տանում են, նրանց տեղը բերում են այլազգիների, ինչպես որ Արեւմտյան Հայաստանում: Նույն ձեռագիրն է, ամեն տեսակ ազգ եկավ, լցվեց, հայերին կոտորեցին, մի մասն էլ փախավ, ու կորցրինք մեր երկիրը: Հիմա էլ ողբ ենք դնում՝ էրզրումս, Սարիղամիշս, չգիտեմ ինչս: Մե՛նք ենք մեղավոր: Մե՛նք թույլ տվինք: Այսօր մե՛նք ենք մեղավոր, մե՛նք ենք թույլ տալիս: Փոխանակ մի հատ բահի կոթ վերցնի, գլխներին տա, ասում է՝ թողնեմ գնամ: Գնալը լուծում չէ ո՛չ իր համար, ո՛չ էլ առավելեւս երկրի: Փակուղի չէ, տպավորություն չստացվի, որ փակուղու մասին եմ խոսում: Ընդհակառակը, սա կոչ է, որ չի կարելի այսպես, եւ այն առաջին հերթին իշխանություններին է ուղղված. սա նաեւ ձեր երկիրն է, չէ՞, այս ժողովուրդը նաեւ ձեր ժողովուրդն է: Որ երկիր չունեցար, ո՞ւմ ես պետք, քո միլիոնները ո՞նց ես ծախսելու: Մի տեղ սատկացնելու են, ի վերջո, է՛: Հարկավոր է կանգ առնել եւ ի շահ ժողովրդի գործել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13405 դիտում

Լավ դուք ի՞նչ սորտ եք. ո՞նց եք ձեզ զգում հիմա, այս նկարների ֆոնին. Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել

Նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Վարչապետը Երևան-Գյումրի ավտոերթի կազմակերպչական հարցերի մասին հիշեցում է արել. տեսանյութ

ՀԷՑ-ը պետական բյուջե է ուղղել շուրջ 4,1 միլիարդ դրամ․ Ռոմանոս Պետրոսյան

Նուբարաշենի աղբավայրի տնօրենն ու աշխատակիցը տեղափովել են հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն, չկա հարկ՝ ուրեմն ոչ մի հարց չի լուծվում․ վարչապետ․ տեսանյութ

Առողջության ապահովագրության շրջանակում 1 մլն 700 հզր մարդ է ապահովագրվել, 614 հազար անձ օգտվել է

Թեհրանը, պակիստանյան միջնորդի միջոցով, ԱՄՆ-ից նոր առաջարկներ է ստացել, քննարկում է․ Իրանի ԱԽ

Ակունք գյուղում անասնագոմ է այրվել

ԿԸՀ-ն դիտորդական առաքելություն իրականացնող ևս 3 կազմակերպություն է հավատարմագրել

Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով․ հայտնի է խափանման միջոցը

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ստամբուլում գործող հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ․ լուսանկարներ

ՆԳՆ ենթակա ծառայություններն իրականացրել են հուշարձանների լվացման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ

Նոր նշանակում պրոբացիայի ծառայությունում

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանից կբռնագանձվի 12 անշարժ գույք, շուրջ 960 մլն դրամ

Վախենում եմ ոչ թե Սամվել Կարապետյանից, այլ Սամվել Կարապետյանի համար՝ մինչև տարեվերջ նրա բոմժ դառնալուց

Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց

Դիլիջանի թունելում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը շրջվել է․ կա տուժած

ՄԻՊ-ն այցելել է «Սաբինե» փոքր խմբով տուն․ երեխաների իրավունքներին առնչվող հարցեր քննարկվել են անձնակազմի հետ

Մենք հոգեբանական դիմակայունության հետ խնդիրներ ունենք․ վարչապետը՝ բանակում ինքնասպանության դեպքերի մասին

Կմեկնարկեն Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհային հատվածի անավարտ մասի կառուցման շինարարական աշխատանքները

Ապահովագրության շրջանակում իրականացվում են մեծաթիվ վիրահատություններ, որոնց արժեքը գերազանցում է 1 մլն դրամը

Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել

Այս փուլի աշխատանքն ավարտված է․ վարչապետը ծանոթացել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հիմնանորոգմանը

Ցուցակը ունեմ․ խոսում եմ առաջին հերթին քաղաքական դերակատարների մասին․ վարչապետը՝ «ինոագենտների» մասին

Ալեն Սիմոնյանն այցելել է Կ. Պոլսի Հայոց Պատրիարքություն․ ինչ հարցեր են քննարկվել արքեպիսկոպոս Մաշալյանի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5, այնուհետ կնվազի 4-6 աստիճանով․ տեղումները չեն դադարի

Անթալիայում մեկնարկել է Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը․ տեսանյութ

ԲՏԱՆ և Firebird AI-ի միջև պայմանագիր է ստորագրվել․ նախարար

Հորմուզի նեղուցը փակված չէ․ խիստ վերահսկողությունը վերականգնվել է․ տեսանյութ

Ապրիլի 19-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Մ-1-Ուջան հատվածից մինչև «Շիրակ» օդանավակայան

Իրանի հետ գործակցության Հայաստանի պատկերացումը ռազմավարական է՝ ընդլայնել Իրանի տարածքով լոգիստիկ շղթաները

Հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու համար մեղադրվողից բռնագանձման պահանջ է ներկայացվել

Ապրիլի 19-ին տեղի ունենալիք ավտոերթով պայմանավորված երթևեկության սահմանափակումներ կլինեն․ տեսանյութ

ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի ընթացքում կբարձրացվեն վիզաների տրամադրման գործընթացում առկա խնդիրները․ վարչապետ

Ներողություն, եթե վիրավորել եմ․ կերակրող մայր, հերոսածին հայր լինելը չի ազատում պատասխանատվությունից

Տեղի է ունեցել Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոների պետերի համաժողովը․ մասնակից 148 երկրի թվում է նաև ՀՀ-ն

Ավագանու «Մայր Հայաստան»-ի անդամը տարրական գիտելիքի դեպքում կարող էր խուսափել աբսուրդային ձևակերպումից․ ՔԿ

Ճանաչե՛նք, պահպանե՛նք, ժառանգե՛նք սերունդներին մեր պատմության և մշակույթի հուշարձանները․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը

Աննա Հակոբյանը նոր տեսանյութ է հրապարակել