Անհետացած գեղանկարների մի մասի հեղինակները միջազգային նշանակություն ունեն. Կ.Աղամյան

15/10/2014 schedule17:24

ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող տարբեր մշակութային կենտրոններից Հայաստանի անկախության տարիներին անհետացել է 38 գեղանկար: Որոշ դեպքերում, իհարկե, չի բացառվում, որ արժեքավոր այդ կտավները գողացվել են ավելի վաղ, պարզապես կորուստը հայտնաբերվել է նշված ժամանակահատվածում:

Այս մասին տեղեկություններ մեզ փոխանցել է Մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը՝ պատասխանելով մեր գրավոր հարցմանը: Իսկ գողացված կտավների մի մասի հեղինակները, ինչպես մեր զրույցում նկատեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, միջազգային նշանակություն ունեն, որոնց գործերը գնահատվում են մի քանի հարյուր հազար դոլարներ: Ամեն դեպքում, ըստ նրա, եթե այս կամ այն գեղանկարը հայտնվել է Մշակույթի նախարարության ֆոնդերում, ուրեմն արդեն իսկ իրենից մեծ արժեք է ներկայացնում:

Համաձայն նախարարության տրամադրած ցանկի, գողացված կտավների առյուծի բաժինը Հայաստանի ազգային պատկերասրահինն է: Այստեղից անհետացել է 19 ստեղծագործություն: Ընդ որում, դրանցից գրեթե բոլորը հափշտակվել են միեւնույն օրը: 2009 թվականի մարտի 30-ի լույս 31-ի գիշերը պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղից գողացվել են  Հովհաննես Այվազովսկու «Նավաբեկություն» եւ Մարտիրոս Սարյանի «Ցեմենտի գործարանի բանվորի դիմանկար» գեղանկարները, Սեդրակ Առաքելյանի «Նորքի մանկական սանատորիան» եւ «Դավալուի ցեմենտի գործարանը», Ստեփան Աղաջանյանի «Կոմպոզիտոր Ա.Գ. Տեր-Ղեւոնդյանի դիմանկարը» եւ «Գրող Է. Տեր-Գրիգորյանի դիմանկարը» կտավները: Պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղից գողացված գեղանկարների թվում է Մարիամ Ասլամազյանի «Բանաններ վաճառող կինը» եւ «Օվկիանոսի ափը», Գեւորգ Բաշինջաղյանի «Սեւանը երեկոյան», Խաչատուր Եսայանի «Ուշ աշուն պեյզաժ. Երեւան» եւ «Մայրամուտին. Սեւանա կղզին» կտավները: Կորել է նաեւ Փանոս Թերլեմեզյանի վրձնին պատկանող երեք կտավ. «Ուխտավոր նավակ Սեւանում», «Լճափին», «Վանքը (Սեւան)»: Եւս երեք ստեղծագործություն անհետացել է Հմայակ Հակոբյանից՝ «Լվացք անող կինը», «Նատյուրմորտ. բանջարեղեն»,  ինչպես նաեւ «Աղջամուղջ»: Իսկ 2009-ի այս զանգվածային կողոպուտից առաջ՝ 1992 թվականին, երկու գեղանկար անհետացել է Ազգային պատկերասրահի ցուցասրահից: Խոսքը վերաբերում է Միրիսին վերագրվող «Գայթակղություն» եւ Իսահակ Լեւիտանի «Էտյուդ. Գարնանային բնանկար» կտավներին:

Մշակութային տարբեր կենտրոններում մի շարք կորուստների մասին բացահայտվել է 1998-2000 թվականներին տեղի ունեցած ֆոնդերի հաշվառման ժամանակ: Ու հետեւաբար, անհստակ է, թե հատկապես երբ եւ ինչ հանգամանքներում է անհետացել այս կամ այն աշխատանքը: Այդ կտավները հետեւյալներն են.  Հակոբ Հովնաթանյանի «Տղամարդու դիմանկար»-ը, Հովհաննես Այվազովսկու «Ալիք»-ը, Գեւորգ Բաշինջաղյանի «Սեւանա լիճը եւ կղզին», Էդվարդ Իսաբեկյանի «Թմկաբերդի առումը», «Բնանկար»-ը, ինչպես նաեւ «Արտավազդ եւ Կլեոպատրա»-ն, Ստեփան Աղաջանյանի «Ինքնադիմանկար»-ը, Հրանտ Հովսեփյանի «Առաջադրանքի ստուգում»-ը, Ալ. Բաժբեուկ-Մելիքյանի «Հրաձգարան»-ը: Ֆոնդերի հաշվառման ժամանակ պարզվել է, որ անհետացել են նաեւ Հակոբ Կոջոյանի «Այրեր, Գեղարդ», Վահրամ Գայֆեճյանի «Կարելիս», Մարտիրոս Սարյանի «Այգում, հանգստի ժամին», Մկրտիչ Սեդրակյանի «Վարդանի դիմանկարը», Հակոբ Հակոբյանի «Նատյուրմորտ /սխտորներ/», ինչպես նաեւ անհայտ նկարչի «Թասակով տղամարդ»-ը գործերը: Մշակույթի նախարարության փոխանցմամբ, դրանցից երեքը՝ Հակոբ Կոջոյանի, Վահրամ Գայֆեճյանի եւ Հակոբ Հակոբյանի ստեղծագործությունները, 2002 թվականից հետախուզման մեջ են Ինտերպոլի կողմից: 

Բացի վերը բերվածներից, 1990 թվականին Հովհաննես Թումանյանի թանգարանի ցուցասրահից գողացվել է Ռաֆայել Շիշմանյանի «Դսեղ գյուղը» կտավը, Ռուսական արվեստի թանգարանից 1995 թվականին՝ Միխայիլ Վրուբելի «Դեւը եւ հրեշտակը Թամարի կղզու հետ» ստեղծագործությունը: Ստեփանավանի մշակույթի եւ ժամանցի կենտրոնից անհետացել է Լազար Ագրիյանի «Սուրեն Սպանդարյանը Ալավերդու գործադուլավոր բանվորների մոտ զրույցի ժամանակ» կտավը, որի բացակայությունը պարզվել է 2004 թվականին՝ ֆոնդերի հերթական հաշվառման ժամանակ:

Նշված գեղանկարիչներից Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը առանձնացրեց Իսահակ Լեւիտանին, Միխայիլ Վրուբելին եւ Հովհաննես Այվազովսկուն, որոնք անառարկելիորեն աշխարհում մեծ ճանաչում ունեն, եւ նրանց գործերը գնահատվում են հարյուր հազարավոր եւ ընդհուպ մինչեւ միլիոնավոր դոլարներով: Իսկ, օրինակ, Մարտիրոս Սարյանը եւ Գեւորգ Բաշինջաղյանը թեեւ աշխարհում լայն ճանաչում չունեն, բայց այս նկարիչների գործերը նույնպես, ըստ Կարեն Աղամյանի, բարձր են գնահատվում միջազգային աճուրդներում՝ գնահատվելով մի քանի տասնյակ հազար դոլարներով:

Բայց հայաստանյան մշակութային օջախներից անհետացած կտավները երբեմն նաեւ գտնվում են: Հովհաննես Այվազովսկու «Փոթորիկ ժայռոտ ափերի մոտ» գեղանկարը, որը 1989 թվականին հափշտակված է եղել ԱՕԿՍ-ից եւ 2002-ից Ինտերպոլով հետախուզման մեջ եղել, հայտնաբերվել եւ 2012 թվականին հանձնվել է պատկերասրահ: «Փոթորիկ ժայռոտ ափերի մոտ» գեղանկարը աճուրդի էր հանվել Մոսկվայի հնարժեք իրերի «Գելոս» աճուրդատանը, ինչը, սակայն, կանխվել է իրավապահների միջամտությունից հետո: Կտավի մեկնարկային գինը, ի դեպ, եղել է 5.5 միլիոն ռուբլի կամ շուրջ 180 հազար դոլար: Ներկայում այն գտնվում է ՀՀ նախագահի նստավայրում:

 

Հ.Գ. Նկարիչների միության նախագահը նկատեց, որ Մշակույթի նախարարության տրամադրած ցանկը ամբողջական չէ: Նա նշեց, որ շուրջ տասը տարի առաջ նախարարության ֆոնդերից անհետացել են նաեւ իր կտավներից երեքը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4830 դիտում

«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը՝ Քասախ. վարչապետը հանդես է եկել բանախոսություններով. տեսանյութ

Ինժեներական քաղաքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում. ԲՏԱ նախարարը լուսանկարներ է հրապարակել

Ընդդիմությունը իշխանության գալու համար որպես «մսացու» օգտագործում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. Չախոյան

Հայաստանում սոցիալական «բեսպրեդել» թույլ չենք տալու. Մկրտչյանը՝ հանրահավաք անցկացնող ԼՂ-ից տեղահանվածներին

Վեդիի կամրջի մոտ բեռնատարներ են բախվել ու կողաշրջվել. զոհ և վիրավորներ կան

Շուրջ 250 սովորող, 94 նախագիծ. մեկնարկել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025-ի եզրափակիչ փուլը

Վարժական հավաքի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած պահեստազորայինները պարգևատրվել են. լուսանկարներ

Երկրի վրա 2025 թվականի մարտի 28-ին 1723 երկրաշարժ է տեղի ունեցել. ինչ ուժգնություն են ունեցել ցնցումները

Հանդիպում Քասախում՝ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ալիևը հասկանում է, որ եթե հիմա էսկալացիայի գնա, կարող է հակառակ իրավիճակում հայտնվել. Դալլաքյան. տեսանյութ

ԱՄՆ-ում դատարանը կասեցրել է «Ամերիկայի ձայն»-ի փակման գործընթացը

Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան

Մեծ Բրիտանիան Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին

Վերջին 3 տարում ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք, տնկել ավելի քան 20 000 ծառ. Տիգրան Ավինյան

Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. անձրևներ են սպասվում

Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից և փոխկապակցված անձից բռնագանձման պահանջ է ներկայացվել

Մարտի 30-ին ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Գյումրիում և Փարաքարում

«Օպել զաֆիրա»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել

Իրանի հետ «վատ բաներ կպատահեն», եթե նա համաձայնության չգա ԱՄՆ-ի հետ. Թրամփ

Ուկրաինան արտաքին կառավարման կարիք չունի․ երկիրն ունի լեգիտիմ կառավարություն․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՀՀ-ում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա են մի շարք խնդիրներ. ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել

Ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումների ամբողջ ծավալով իրականացումը ՆԳՆ առաջնահերթություններից է

Ռումինիայից գնված 72 սառնարանով բեռնված մեքենայի վարորդն ապրանքի հետ անհետացել է. վնասը շուրջ 43 հազար եվրո է

Մյանմարի հզոր երկրաշարժի զոհերի թիվը հատել է 1000-ի սահմանը. կան անհետ կորածներ և հազարավոր տուժածներ

Թալանել են ՍՊԸ տնօրեններից մեկի մեքենան. գողացած պայուսակում եղել են խոշոր չափի գումար և 680 գրամ ոսկի

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Լռության օր է. Գյումրիում և Փարաքարում քարոզարշավն ավարտվել է

Վանաձորի շենքերից մեկում պարանով կախված տղամարդուն հայրը հայտնաբերել, տեղափոխել է ԲԿ

ԱԳՆ-ն ցավակցել է Մյանմարում և Թաիլանդում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ

Գլուխներդ բարձր գնացեք ընտրատեղամասեր և ձեր ձայնը տվեք մեր առաջին համարներին. Հարությունյան

Խոստանում եմ հետևողական լինել, որ ձեր առաջարկած խնդիրներն ընդգրկվեն մեր քաղաքի զարգացման ծրագրում. Մինասյան

Մելիք-Ադամյան փողոցում կենսունակության ավարտին մոտ մանրատերև ծառերը փոխարինվում են հասուն կատալպաներով

Ուկրաինան չի ընդունի ԱՄՆ ռազմական օգնությունը որպես պարտք. Զելենսկի

«Արջն իր ահից է գոռում». ո՞ւմ են լսել 8 անձինք՝ դիմելով հին մեթոդին, չլինի՞ Սերժ Սարգսյանին

Կաթվածի դեպքում պացիենտի կյանքը փրկելու համար կա կարճ ժամանակ, ուստի կարևոր է ծառայությունը մարզերում. նախարար

Ամերիկյան պատվիրակությունը ժամանել է Գրենլանդիա

Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսվելու է. Արաքսիա Սվաջյան

Գյումրիում ձերբակալված 8 անձից 3-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը, 5-ի՝ վարչական հսկողությունը

Տավուշի մարզում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Սերժի, Միշիկի Ռուբոն վերջնական գնաց քաղաքական աղբանոց, Վարդան Ղուկասյանն էլ դաժան հարված է ստանալու. տեսանյութ