Սեւանի քարտեզը փոխել են, որ Ալրաղացի Լյովի խաղատունը էժանո՞վ հարկվի

09/11/2014 schedule00:49

Այս տարվա հունվարի մեկից խաղատները դուրս բերվեցին Երեւանի եւ Հայաստանի այլ քաղաքների վարչական տարածքներից: Բացառություն կազմեցին միայն Ծաղկաձոր, Սեւան, Ջերմուկ եւ Մեղրի քաղաքները: Այս քաղաքներում խաղատուն բացելու լիցենզիա ստանալու համար պետք է վճարել պետական տուրք՝ 30-ից մինչեւ 150 միլիոն դրամ տարեկան: Այլ վայրերում խաղատուն բացելու համար պետական տուրքը կազմում է տարեկան 4.5 միլիարդ դրամ: Այսքանը՝ որպես նախաբան, իսկ հիմա ավելի կարեւորի մասին: Այս տարվա ապրիլի վերջին Սեւանի ափին գտնվող «Ախթամար» համալիրում մեծ շուքով բացվեց «Գոլդեն Փալաս» խաղատունը: Այն գործում է արդեն մի քանի ամիս: Բայց ըստ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկանքի, «Ախթամարը» խաղատան լիցենզիան ստացել է միայն այս տարվա սեպտեմբերի 10-ին: Այսինքն՝ ամիսներ շարունակ այնտեղ գործել է ապօրինի խաղատուն: Ընդ որում, գործել է ոչ թաքուն՝ Սեւանի մայրուղու վրա դեռ ամռանը տեղադրված էին խաղատան գովազդ-պաստառները: Ու ընդհանրապես՝ այս հյուրանոց-ռեստորան-խաղատուն համալիրի հետ կապված պատմությունը չափազանց հետաքրքիր է: Այն ցույց է տալիս, թե ինչպես է մեր կառավարությունը «հոգ տանում» խոշոր բիզնեսի մասին՝ պահում ու փայփայում է: «Ախթամար» համալիրը դեռ այս տարվա սկզբին գտնվում էր Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում: Մայիսի 19-ին փոփոխություն կատարվեց «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում եւ Սեւան քաղաքից տասնյակ կիլոմետրեր հեռու գտնվող այս «օբյեկտը» բարակ «վզիկով» սահուն միակցվեց Սեւան քաղաքին: Ինչո՞ւ: Որովհետեւ եթե «Ախթամարը» գտնվում է Ծովագյուղի վարչական տարածքում, ապա այդտեղ խաղատուն բացելու համար տարեկան տուրքը 4.5 միլիարդ դրամ է: Իսկ եթե Սեւանի վարչական տարածքում է՝ տուրքը ընդամենը 120 միլիոն դրամ է: Նույն հաջողությամբ իշխանությունը կարող է մի նոր փոփոխություն կատարել նշված օրենքում եւ, օրինակ, Փարաքարում գտնվող կազինոները, որոնք այլեւս չեն գործում, բարակ «վզիկով» միացնել, ասենք, Ջերմուկ կամ նույնիսկ Մեղրի քաղաքներին, եւ կազինոները կվերագործարկվեն: Բայց «Ախթամարի»՝ Սեւան քաղաքի վարչական տարածքում լինելը մի քիչ կասկածելի է: Խնդիրն այն է, որ վարչական սահմանները փոխելով՝ կառավարությունը մոռացել է փոխել նաեւ Սեւան քաղաքի գլխավոր հատակագիծը, որի մեջ «Ախթամարը» ներառված չէ: Եւ ուրեմն, ինչո՞ւ է կառավարությունը այսքան բարեհաճ այդ համալիրի նկատմամբ: Այդ համալիրը պատկանում է Լեւոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին, ով Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ է, ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի է բազմատեսակ եւ բազմապիսի սկանդալային պատմություններով եւ իշխանական արտոնյալների շարքում է: Արտոնյալ՝ բառիս բուն իմաստով: Նույն այդ «Ախթամար» համալիրը կառավարությունից հարկային արտոնություններ է ստացել դեռ շինարարության ժամանակ ու չնայած իր հսկայական չափերին՝ ներառված չէ առաջին 1000 հարկատուների ցանկում: Այսքանից հետո ուղղակի անիմաստ է խոսել այն մասին, թե քանի աշխատող կա այդ համալիրում, քանիսն է գրանցված, քանիսն են աշխատել ու առանց աշխատավարձ ստանալու հեռացվել, եւ այլն: Եթե համապատասխան մարմիններին դա հետաքրքրեր, ապա մանրամասները պարզելը ամենեւին էլ դժվար չէր լինի: Բայց հաշվի առնելով վերոգրյալը՝ որեւէ «համապատասխան» մարմնի «Ախթամարը» չի հետաքրքրում: Համենայն դեպս՝ օրինականությունը պարզելու տեսանկյունից: Իսկ ահա «կայֆավատ» լինելու համար այդ «համապատասխան» մարմինների ներկայացուցիչները բավականին հաճախ են լինում այնտեղ: Այդ տեսանկյունից՝ «Ախթամարը» նրանց լավ էլ հետաքրքրում է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9198 դիտում

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ

Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին

Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին

Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ

Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից

Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը

Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին

Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել

Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան

Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել

Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին

Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է

«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է

Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ

Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ