«Պետք է քայլենք միասին». ՀԱԿ պատգամավորը՝ ԲՀԿ-ի հետ տարաձայնությունները հարթելու մասին

20/11/2014 schedule18:04

Ազգային ժողովի ոչ իշխանական եռյակը երեկ ՀԱԿ խմբակցությունում անցկացրեց իր հերթական խորհրդակցությունը: Դրան ԲՀԿ-ից մասնակցում էին Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանն ու Վարդան Օսկանյանը, ՀԱԿ-ից՝ Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը, եւ «Ժառանգությունից»՝ Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը: Նիստը սկսվեց ԱԺ լիագումար նիստի քվեարկության ավարտից հաշված րոպեներ անց:

Հանդիպման ավարտին քննարկված հարցերն ու որոշումները ներկայացնելով՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խոսեց իշխանության հետ 12 կետերի շուրջ բանակցությունների առաջարկների մասին ու եռյակի անունից հայտարարություն հնչեցրեց. «1. Եռյակը 12 կետերի շուրջ իշխանությունների հետ բանակցությունների իմաստ չի տեսնում: 2. 12 կետերի շուրջ բանակցությունների առաջարկները ոչ այլ ինչ են, քան ընդդիմությանը երկարաժամկետ ու անպտուղ իմիտացիոն քննարկումների մեջ ներքաշելու փորձեր՝ ժամանակ շահելու եւ համաժողովրդական շարժման թափը կոտրելու նպատակով: 3. Անհրաժեշտ քաղաքական կամք ունենալու դեպքում իշխանությունները, առանց որեւէ բանակցությունների, կարող են կատարել բոլոր կետերը»: Առաջ անցնելով՝ Զուրաբյանն ընդգծեց, որ քննարկել են զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու հարցը ու որոշել դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության օրը, եռյակով անցկացնել հանրահավաք-երթ. «Մենք եռյակով որոշել ենք, որ այս անգամ սա կլինի համաժողովրդական շարժման միջոցառում: Դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին մենք հրավիրում ենք Ազատության հրապարակ, որտեղ կներկայացվի մարդու իրավունքների վիճակը ու մեր անելիքները, որոնք կապված են ոչ միայն մարդու իրավունքների հետ, այլ ընդհանրապես՝ համաժողովրդական շարժման հետ, ու պատրաստվում ենք հզորագույն երթ իրականացնել»,- ասաց ՀԱԿ փոխնախագահը: Հանրահավաք-երթին առաջնորդների մասնակցության մասին հարցին պատասխանելով՝ Զուրաբյանն ասաց, որ այդ մասին դեռ տեղեկություն չունի: Եռյակը քննարկել էր նաեւ շարժման կառույցների ստեղծման գործընթացը: Ըստ այդմ, որոշվել է ստեղծել շարժման քաղաքական խորհուրդ, բացի այդ՝ կառուցվածքային այլ ստորաբաժանումներ եւս կլինեն, մասնավորապես՝ տեղեկատվական կենտրոն, տարածքային գրասենյակները համակարգող մարմին եւ այլ աշխատանքային խմբեր:

Քննարկված հարցերն ու որոշումները ներկայացնելուց հետո Զուրաբյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Խոսելով 12 կետերի կատարման մասին՝ ասաց, որ իրենք առաջիկայում մտադիր են Ընտրական օրենսգիրքը փոփոխելու հարցով արտահերթ նիստ հրավիրել ու օրենքի նախագիծ ներկայացնել, որի առանցքը կլինի մեծամասնական ընտրակարգը վերացնելն ու համամասնական ընտրակարգի անցնելը, եւ այդպիսով կստուգեն՝ իշխանությունը արժեք տալի՞ս է իր խոսքին, թե՝ ոչ. «Եթե իշխանությունները հայտնում են 12 կետերի կատարման իրենց պատրաստակամության մասին, ապա մենք այդ հնարավորությունը անմիջապես տալիս եք։ Մենք այդ քայլը անում ենք, եւ այդ քայլով կստուգվի. Արդյո՞ք իշխանություններն իրենք իրենց խոստումներին որևէ արժեք տալի՞ս են, թե՝ ոչ, արդյո՞ք Սերժ Սարգսյանն ինքն իր խոսքին որեւէ արժեք տալի՞ս է, թե՝ ոչ։ Դա արդեն իր ապացուցելու խնդիրն է»,- ասաց նա՝ հավելելով, որ դրա կատարման դեպքում եւս բանակցություններ չեն սկսվի: Ի դեպ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ news.am կայքի հետ զրույցում ասել էր, որ բանակցությունները ընդդիմության հետ կշարունակվեն. անդրադառնալով ԱԺ նախագահի այս հայտարարությանը՝ Զուրաբյանը պատասխանեց. «Կարող է ինքը բանակցելու ինչ-որ օբյեկտներ ու սուբյեկտներ գտե՞լ է: Դա իր գործն է, ում հետ ուզում է թող բանակցի, մեզ հետ դա չի լինի»: Հարցին, թե արդյո՞ք դեկտեմբերի 10-ի հանրահավաքով այս տարվա զանգվածային միջոցառումները կավարտվեն, ՀԱԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ «ամեն ինչ էլ հնարավոր է ե՛ւ դեկտեմբերի 10-ից առաջ, ե՛ւ հետո»: Անդրադառնալով անհապաղ իշխանափոխության ժամկետներին՝ Զուրաբյանը ասաց. «Շատ արագ իշխանափոխության գործընթացի կողմնակից ենք բոլորս ու այդ գործընթացը կառուցում ենք: Լուրջ չի լինի, եթե մենք հայտարարենք իշխանափոխության օր, ժամկետներ: Երկրում կան իշխանափոխության նախադրյալներ, այն հասունացած է, ժողովրդի համբերությունը սպառված է, ու մենք ընթանում ենք այդ ճանապարհով»: Զուրաբյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք ԲՀԿ-ի հետ մարտավարական տարակարծությունները հարթվեցին, ինչին ի պատասխան՝ նա նշեց. «Մարտավարական հարցերի տարաձայնությունները ինչ-որ պրոբլեմներ ստեղծում են, բայց մենք հաղթահարում ենք ու զբաղված ենք մեր դիրքորոշումները մերձեցնելով, պետք է քայլենք միասին»: Լրագրողները Զուրաբյանից նաեւ հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանի՝ եռյակին ձեռք մեկնելու պատրաստակամության մասին ու սեղմո՞ւմ են Կարապետիչի ձեռքը: Պատգամավորն ասաց, որ չի ուզում պոետիկ ձեւով խոսել, սակայն «շարժմանը աջակցելը յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքն է»: Եռյակի հաջորդ նիստի օրը, ինչպես տեղեկացրեց Զուրաբյանը, դեռեւս որոշված չէ, սպասվում է, որ հաջորդ նիստի ժամանակ արդեն պարզ կդառնա ԸՕ փոփոխությունների հարցով արտահերթ նիստ հրավիրելու օրը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
759 դիտում

ՄԻՊ աշխատակազմն ընտրությունների օրն աշխատում է արտակարգ ռեժիմով. գործում է թեժ գիծ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ

Բոլոր ընտրական տեղամասերը բացված են. ՀՀ-ում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Հայտնի է՝ որտեղ կքվեարկի վարչապետը

Քվեաթերթիկի կամ ծրարի վրա ոչինչ չգրեք, որևէ նշում չանեք. ցանկացած գրառում այն կդարձնի անվավեր

Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը

ՌԴ-ից ժամանած ոչ մի ընտրակաշառք տվող ու վերցնող չի պլստալու. Տարոն Չախոյան

Պահանջում եմ ձերբակալել բոլորին. Թորոսյանը՝ Իրկուտսկից հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին

Ղազինյան Դավոն 1.400.000-ը տվել ա Արմանին, որ մի քիչ մարդկանց փող խոստանան՝ կաշառք բաժանեն. ձայնագրություն

Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անունների տարածվող ցուցակը կդառնա քննության առարկա

Դիշովկա Հոխիկյանի ու իր տերերի աչքին ադրբեջանցիներ են երևացել, այնինչ իրանցի շինարարներ են. Հարությունյան

Դրանք պարբերական բնույթ են կրում. ԱՍՀՆ-ն՝ «Զատիկ» կենտրոնի աշխատակիցների խրախուսումների մասին

Սիսիանում բողոքի ակցիա են իրականացրել իրանցիներ, ոչ թե ադրբեջանցիներ. ՆԳՆ-ն պարզաբանում է

Չալաբյանը ՌԴ ներկայացուցիչների հետ առերևույթ քննարկել է ՀՀ ընտրություններին միջամտելու հարցեր․ Իոաննիսյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով․ Սիբիհա

Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ․ կառավարությունը պատրաստ է փոխհատուցել կարկուտի վնասները․ տեսանյութ

ԿԸՀ-ն օտարերկրյա հյուրերի համար տեղեկատվական հանդիպում է հրավիրել

Ձերբակալված 194 անձ, 209 քրեական հետապնդում, կալանքներ․ ընտրական բնույթի հանցագործությունների վիճակագրություն

Երնջատափի անտառների զովն ու արջերի առավոտյան լոգանքը Ապարանի ջրամբարում․ տեսանյութ

Առաջիկա ժամերին Երևանում սպասվում են հորդառատ անձրևներ

Տեղեկություն կա, որ կարգելվի միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը

Ստեփանավանում մոտ 20 րոպե տեղացած կարկուտը ավերածություններ է գործել․ ստեղծվել է օպերատիվ շտաբ

Ժաննա Անդրեասյանը և Դանիել Դանիելյանը ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրիմին

Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է, պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ․ դատախազություն

120 մլն եվրոյի պայմանագիր Ամերիաբանկի և FMO-ի միջև՝ ՄՓՄՁ-ների աջակցման, կանաչ ֆինանսավորման զարգացման համար

Քեզի 150+50 տվել էի, 600 էլ փոխանցեմ, հարցերը քցի տեղը․ ընտրակաշառքի ևս մեկ ձայնագրություն «Հայաստան» դաշինքից

Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը

Բացահայտվել են «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի

Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը․ տեսանյութ

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը

ՀԿԿ-ն այսօր և վաղը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ

Այսօր և վաղը կեղծիքը շատանալու է․ Հովհաննիսյանը՝ արտիստների, երգիչների անունից տարածվող կեծ տեսանյութերի մասին

Ինչի համար է ձերբակալվել «Գող Բջեն»․ մանրամասներ

«Գող Բջեն» ձերբակալվել է

ՔՊ-ի դեմ հակաքարոզչություն է արվում. Վահագն Ալեքսանյանը զգուշացնում է․ տեսանյութ

Նոր պահանջ հունիսի 8-ից․ ՍԱՏՄ-ն տեղեկություն է հրապարակել տնտեսվարողների համար

Հրազդանի նախկին քաղաքապետից բռնագանձման պահանջ է ներկայացվել