24 ժամում 6 ավտոմեքենայի հրկիզման փորձ. ոստիկանությունը փորձաքննություն է նշանակել (լուսանկարներ)

27/11/2014 schedule10:50

Նախախորհրդարանը քիչ առաջ տեղեկատվություն է տարածել՝ տեղեկացնելով, որ վերջին 24 ժամվա ընթացքում հրկիզել են Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ Շահեն Պողոսյանի, Վարդան Հակոբյանի, Վարուժան Ավետիսյանի եւ Սուսաննա Մելքոնյանի ավտոմեքենաները:
«Այս բոլոր ավտոմեքենաներին վերաբերող ընդհանուր հանգամանքն այն է, որ դրանք մասնակցել են «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթերին»,- ասվում է Նախախորհրդանի հաղորդագրությունում: 

Ի դեպ, եթե Շահեն Պողոսյանի ավտոմեքենայի հրկիզելու փորձի մասին հայտնի էր արդեն երեկ, ապա մյուսների դեպքում դա թերեւս տեղի է ունեցել այս գիշեր: Հիշեցնենք, որ երեկ Նախախորհրդարանը հայտարարել էր, որ չարագործները փորձել են հրկիզել իրենց համակիր, Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Շահեն Պողոսյանի ավտոմեքենան, որը մասամբ է այրվել: Դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է մարել կրակը: Մեքենան, ի դեպ, կայանված է եղել ԱԱԾ շենքի դիմաց:

Իր հերթին այսօր Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում իր ավտոմեքենայի հրկիզման փորձի մասին տեղեկատվություն է տարածել ակտիվիստ Կարեն Հարությունյանը: «Գիշերը ժամը 6-ի կողմերը բակում կայանած ավտոմեքենաս հրկիզել են։ Վառել են անվադողը։ Հարևաններից են տեսել 911 ահազանգել։ Հրշեջները եկել են հանգցրել, թե չէ կողքի կանգնած մեքենաներով, խանութներով ու էլեկտրական ենթակայանով վառվելու էին։ Սա արդեն 3-րդ դեպքն է ավտոմեքենաս վնասելու։ Ու պարզվում է միայն իմը չէ, մի քանի մեքենա են վառել։ Ինչպես ասում են «ամեն ինչ մեր երկրում լավ է»»,- գրել է նա: 

Քիչ առաջ հայտարարություն տարածեց նաեւ Վարդան Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ այս գիշեր փորձել են հրկիզել նաեւ Նախախորհրդարանի անդամներից Կարո Եղնուկյանի մեքենան, բայց չեն կարողացել հասցնել ավարտին տեխնիկական պատճառներով:  

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից մեր թղթակցին փոխանցեցին, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում եւ բոլոր դեպքերով փորձաքննություններ են նշանակվել:

Հ.Գ. Նշենք, որ Նախախորհրդարանը Հանրապետության ամբողջ տարածքում կազմակերպում է «100-ամյակը՝ առանց ռեժիմի» խորագրով իրազեկման ավտոերթեր: 

Հերթական՝ երրորդ ավտոերթը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին եւ այն անցել է մի քանի բնակավայրերով, այդ թվում՝ Աշտարակ, Օշական, Ոսկեվազ, Ագարակ, Բյուրական, Անտառուտ, Օրգով, Աղձք, Ուջան, Կոշ, Պռոշյան, եւ ավարտվել Երևանում: Ավտոերթն առաջնորդել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը:
Նախախորհրդարանի ձեւակերպմամբ՝ «ավտոերթերի նպատակն է հորդորել ժողովրդին, որ նա չհավատա Սերժին, նրա հետ սեղան նստող հանցագործ օլիգարխին եւ կեղծ ընդդիմադիր կուսակցապետերին, քանի որ նրանք նույն ռեժիմի տարբեր գլուխներն են, այլ տեր կանգնի իր երկրին եւ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին` 2015թ. ապրիլի 24-ին, դուրս գա փողոց և իր համախմբված ուժի պարտադրանքով հեռացնի ռեժիմին ու ձեռնամուխ լինի նոր որակի ազգային պետության կերտման գործին:

Հաջորդ ավտոերթը նախատեսված է դեկտեմբերի 7-ին:

Տպել
1250 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ