Երևան
12 °C
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը այսօր ասուլիս է հրավիրել եւ պարզաբանել դրամի փոխարժեքի արժեզրկման պատճառները: Ջավադյանը հայտարարել է, որ ներկայումս դոլարը գերարժևորված է, այսինքն՝ այն արժի ավելին, քան նորմալ պայմաններում կարժենար: Ըստ ԿԲ նախագահի՝ գերարժևորման հիմնական պատճառներն են խուճապային իրավիճակը և որոշ տնտեսվարողների կողմից սպեկուլյացիաների իրականացումը:
ՀՀ դրամի իրական գինը հայտնի կլինի գերարժեզրկման պատճառները վերանալուց հետո: Ներկայումս ՀՀ դրամը գերարժեզրկված է և սպեկուլյացիոն և անհարկի խուճապային իրավիճակը վերանալուց հետո ՀՀ դրամը զգալիորեն կարժևորվի:
«ԿԲ-ը զգուշացնում է, որ քաղաքացիների կողմից անհարկի փոխարկումները փոխարժեքի կայունացման ժամանակ կարող են բերելէական կորուստների: Ցանկանում ենք հորդորել զերծ մնալ նման փոխարկումներից: Նաև հորդորում եմ մեր քաղաքացիներին լինել ողջամիտ, ձեռնպահ մնալ փոխարժեքի տատանման վրա գումար աշխատելու գայթակղությունից:
Կենտրոնական բանկը հայտարարում է, որ բանկային համակարգում արտարժույթի խնդիր չկա և անհրաժեշտության դեպքում ԿԲ-ն ունի հնարավորություն տրամադրելու անհրաժեշտ ծավալի իրացվելիություն: Նման խուճապով փոխարկումները պարզապես անիմաստ են:
ԿԲ-ն իրավիճակը միշտ պահում է վերահսկելի: Մենք վստահ ենք, որ տիրապետում ենք գնաճի զսպման բոլոր հնարավորություններին և մեր գերնպատակը մնում է գների կայունությունը: Գնաճի կարճաժամկետ սպասումների կայունացման և դոլարայնացումը զսպելու համար Կենտրոնական բանկը դեռևս երկու շաբաթ առաջ արդեն իսկ բարձրացրել է կարճաժամկետ (մեկ օրով տրամադրվող) լոմբարդային վարկերի տոկոսադրույքը մինչև 21 տոկոս: Սա կարճաժամկետ բարձրացում է և հնարավոր է նաև արագ նվազեցնել: Բոլոր հանգամանքները հաշվի առնելուց հետո ԿԲ Խորհուրդը իր որոշումը կկայացնի տոկոսադրույքների մակարդակի և գնաճը իր նպատակին վերադարձնելու արագության և ժամանակի մասին»,- ասվում է ԿԲ կողմից տարածված տեղեկատվությունում, որի մասին այսօր խոսվել է ասուլիսում:
Անդրադառնալով գնաճին՝ Ջավադյանը նշել է, որ այն վերահսկվում է գրագետ և հստակ քայլերով: «Գնային չարաշահումները նույնպես վերահսկվում են: Պղտոր ջրում ձուկ որսալ փորձողները պատժվելու են` չկասկածեք:
Օգտվելով իրավիճակից, որոշ բիզնեսվարողներ հնարավոր է արհեստականորեն բարձրացնեն որոշ ապրանքների գները կամ անգամ գնանշումը անեն արտարժույթով:
Դա օրենսդրության խիստ խախտում է: ՀՀ-ում դրամական գնանշումները արգելված է կատարել արտարժույթով:
ՀՀ-ում ապրանքների վաճառքի, ծառայությունների մատուցման, աշխատավարձի վճարման գնանշումները պետք է իրականացվեն ՀՀ դրամով (ըստ «Արժութային կարգավորման և վերահսկողության մասին» ՀՀ օրենքի): Սա նշանակում է, որ երբ Դուք ցանկանում եք գնել ապրանք կամ օգտվել որևէ ծառայությունից, ապա Ձեզ ապրանք վաճառողը կամ ծառայություն մատուցողը իրավունք չունի պահանջել, որ Դուք վճարում կատարեք արտարժույթով (դոլարով կամ եվրոյով):
Նման չարաշահումներ բացահայտելու դեպքում դիմեք պատկան մարմիններին»,- ասվում է ԿԲ ուղերձում եւ հավելվում. «Մենք ունենք հուսալի և կայուն բանկային համակարգ: Բանկային համակարգը կայուն է, բանկերը վճարունակ են և կարող են սպասարկել իրենց բոլոր պարտավորությունները, այդ թվում՝ հանրության բանկային հաշիվները և ավանդները:
ՀՀ կենտրոնական բանկը սահմանափակում չի դրել և ոչ մի դեպքում չի դնելու բանկերի վրա՝ հաշիվների և ավանդների սպասարկման կամ այլ ծառայությունների գծով:
ՀՀ ԿԲ-ն խստորեն և հետևողականորեն է վերաբերվում այդ հարցին և, այդ դեպքում եթե բացահայտվի, որ բանկերը իրականացնում են որևէ սպեկուլյատիվ գործողություն, այդ թվում՝ հրաժարվում են սպասարկել հաշիվները և ավանդները, կենթարկվեն խստագույն պատասխանատվության»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT