Սերժ Սարգսյանն այսօր պետք է դատավորի կալանքի հարցով որոշում կայացնի

27/12/2014 schedule16:30

Սա նմանատիպ առաջին դեպքն է վերջին 15 տարում

Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին միջնորդություն է ներկայացրել Արդարադատության խորհուրդ: Այս մասին մեր զրույցում ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Երեկ հրավիրված է եղել Արդարադատության խորհրդի նիստ, որտեղ գլխավոր դատախազը օրենքով սահմանված կարգով ԱԽ-ին է ներկայացրել դատավոր Խաչատրյանին ձերբակալելու հիմքերը: Այս տեղեկատվությունը գլխավոր դատախազը ԱԽ-ին է ներկայացրել է ՀՀ դատական օրենսգրքի 168-րդ հոդվածով նախատեսված կարգով: Արդարադատության խորհուրդը պետք է քննարկի միջնորդությունը եւ դատավորին մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու առաջարկը ներկայացնի Սերժ Սարգսյանին: Վերջինս երկօրյա ժամկետում պետք է որոշում կայացնի: Երկօրյա ժամկետում համաձայնություն չտալու դեպքում՝ դատավորին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին Արդարադատության խորհրդի առաջարկը համարվում է մերժված եւ դատավորն ազատ է արձակվում: Նշենք, որ Խաչատրյանի ձերբակալման 72 ժամը լրանում է կիրակի լույս երկուշաբթի գիշերը: Սա նշանակում է՝ արդեն վաղը Սերժ Սարգսյանը պետք է որոշում կայացնի, որովհետեւ կիրակին ոչ աշխատանքային օր է:

Խաչատուր Խաչատրյանը ձերբակալվել է դեկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում՝ կաշառք ստանալու պահին: Այս մասին հաղորդագրություն տարածեց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը՝ մասնավորապես նշելով.  «Խ. Խաչատրյանը իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ  քաղաքացիական գործով, նրա  օգտին գործողություններ կատարելու համար, պահանջել եւ ստացել է 20.000 ԱՄՆ դոլար»: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, որը կատարվել է դատավորի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով):

Նշենք, որ ՀՀ դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ կետով դատավորը չի կարող ձերբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո: Նույն կետով, դատավորի ձերբակալման մասին անմիջապես տեղեկացվում են Հանրապետության Նախագահը եւ Վճռաբեկ դատարանի նախագահը:

Ինչպես նշել էինք մեր թերթի երեկվա համարում, ԱԱԾ-ի գործողությունները կապված են տնտեսական մի գործի հետ, որտեղ շոշափվում է պատուհանների արտադրությամբ զբաղվող «Զոսեկար» ՍՊԸ-ի անունը, որը նույն դատարանի վճռով 02.10.2014 թվականին սնանկ է ճանաչվել: Ըստ որոշ չճշտված տեղեկությունների, ԱԱԾ-ի հաղորդագրությունում նշված գործարարը «Զոսեկար» ՍՊԸ-ի տնօրեն Սեյրան Կարապետյանն է, ով էլ հաղորդում է ներկայացրել ԱԱԾ: Դատավոր Խաչատուր Խաչատրյանի շահերի պաշտպան Կարեն Թումանյանը երեկ մեր զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը կաշառք չի ստացել, դա իրականությանը չի համապատասխանում. «Ես չեմ կարող այս պահին ասել, թե ինչ է եղել, որովհետեւ մեղադրանք դեռեւս չի առաջադրվել: Ես եւ մյուս փաստաբանը հանդիպել ենք Խաչատուր Խաչատրյանի հետ, քննարկել ենք բոլոր հանգամանքները, բայց դա դեռեւս հրապարակման ենթակա չէ»,- ասաց փաստաբանը: Անդրադառնալով ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությանը՝ Թումանյանն ասաց. «Հաղորդագրության մեջ նշված է, որ իմ պաշտպանյալը հօգուտ գործարարի գործողություն կատարելու համար գումար է պահանջել: Անմեղության կանխավարկածի մասով պետք է պետական մարմինը զերծ մնա տեղեկությունները հաստատելուց,  ընդամենը նա պետք է փաստական տեղեկություններ փաստի այնքանով, որքանով հանրությանը կարող է դա հետաքրքրել: Իհարկե, պետք է ամեն ինչ պարզվի օբյեկտիվ քննությամբ, մեղադրանք առաջադրվի հասկանալու համար, թե այդ ի՞նչ գործողություններ պետք է աներ դատավորը, որն արդեն իսկ դատական ակտ էր կայացրել: Միայն գումարի մասին նշելը, հրապարակելը դեռեւս կաշառք չի կարող համարվել: Եթե խորը նայենք, պետք է պաշտոնական հաղորդագրությունը լիներ չոր տեղեկություններ եւ ոչ թե գնահատականներ: Իրավական գնահատականները տալիս է դատարանը»,- մեր զրույցում ասաց փաստաբանը: Մեր հարցին, թե ի՞նչ քննչական գործողություններ է կատարվել դատավորի մասնակցությամբ, Թումանյանն ասաց, որ դեռեւս նա դիրքորոշում չի հայտնել, ցուցմունք չի տվել. «Այս պահին որեւէ քննչական գործողություն չի կատարվել»,- եզրափակեց դատավորի փաստաբանը: Հավելենք, որ վերջին 15 տարում սա առաջին դեպքն է, երբ գործող դատավոր է ձերբակալվում: 44-ամյա դատավոր Խաչատուր Խաչատրյանը ծնվել է Լենինական քաղաքում, 2009 թվականի փետրվարի 7-ից նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Մինչ այդ՝ 2008 թվականից մինչեւ 2009 թվականը, աշխատել է որպես Հյուսիսային քաղաքացիական դատարանի՝ սնանկության գործեր վարող դատավոր:

Տպել
5527 դիտում

Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կկիրառի օտարերկրյա գործակալների մասին օրինագծի հանդեպ

Անդրեյ Բելոուսովը նշանակվել է ՌԴ պաշտպանության նախարար

Սլովակիան Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է․ Հակոբ Արշակյանը՝ Մարիան Քերիին

Հյուրանոցային համալիրի մոտ վիճաբանել, հայհոյել, ծեծել են իրար․ կան բերման ենթարկվածներ

«Ազգային Բևեռ»-ի հանրահավաքի ժամանակ ոստիկանի գլխին բռունցքով հարվածած կնոջը մեղադրանք է ներկայացվել

ՀՀ կառավարությունը լավագույնս գիտակցում է իր անելիքների ու պատասխանատվության չափաբաժինը․ Մխիթար Հայրապետյան

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին

Լիտվայի ոստիկանությունը կաջակցի ՀՀ Քրեական ոստիկանության ծառայողների կրթության և վերապատրաստման աշխատանքներին

Խնդիրը Փաշինյանի հրաժարականը չէ, այլ երկրում անկայունություն ստեղծելն է, պարտվածության զգացումը խորացնելը. Միսկարյան

Թալանել են դպրոցներից մեկի զինղեկի բնակարանը․ հափշտակել են ոսկեղեն և գումար

Նոր բան մտածեք մաեստրո, մեսիայի քաղտեխնոլոգները մոռացել են, որ այդ խաղաքարտն արդեն խաղացել են․ Թորոսյանը՝ Գալստանյանին

Եկեղեցու բակում նորածնին լքած մայրը հայտնաբերվել է

ԲԿ-ներից մեկի բժիշկ-ստոմատոլոգի վարած մեքենան կողաշրջվել, ընկել է առուն

Գուցե սադրանքի գնան, մի բան պայթի, ասեն՝ «էսպես եղավ, գնում ենք տուն», որ շարժման ձախողումը արդարացնեն այդպես. Խաչատրյան

Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024-25 թթ. համագործակցության պլանը

Նախագահն ասաց, որ վետոյի իրավունք ունի․ Շառլ Միշելը հիասթափված է Վրաստանում ընթացող զարգացումներից

Գալստանյանը հանդիպել է «Պատիվ ունեմ» դաշինքի, «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչների և նախկին վարչապետների հետ

Ադրբեջանական ԽՍՀ-ից և Նախիջևանից տեղահանվածների համար գործարկվել է կայք. մանրամասներ

Սոճիների ծաղկման շրջանում հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի կամ բրոնխիալ ասթմայի սրացման պատճառ դառնալ

Սյունիքի մարզում Մաքսային և լոգիստիկ կենտրոն կհիմնվի․ տեղի է ունեցել փաստաթղթի ստորագրման արարողությունը

Ադրբեջանում անհետացած ընդդիմադիր գործչին մահացած են գտել․ որտեղ է հայտնաբերվել վերջինիս մարմինը

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել․ բախումներ են սկսվել (տեսանյութ)

Եթովպիայում ՀՀ դեսպանը Քլեվր Գաթեթեին է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի նամակը

Վաշինգտոնում Հայաստանի տնտեսական և էներգետիկ անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկվել

Երևան-Երասխ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանն ու Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ

Մեր քաղաքական դիրքորոշումը և քաղաքականությունն է դիվերսիֆիկացնել արտաքին հարաբերությունները բոլոր ոլորտներում․ Փաշինյան

Շարունակո՞ւմ է Հայաստանը մնալ ՀԱՊԿ անդամ․ Փաշինյանը պատասխանել է «Politico in Europe»-ի հարցին

Անվտանգային իրավիճակն այժմ ավելի բարդ է նաև գլոբալ իրավիճակի բերումով, ակնհայտորեն աշխարհակարգը փլուզվում է․ վարչապետ

Ժողովրդավարությունը ռազմավարություն է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերում ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ են մեկնարկել

Արձանը պատրաստ է, տեղը պատրաստ է, ճոպանուղին են տեղադրում․ Ծառուկյանն ասել է՝ երբ կբացվի Հիսուսի արձանը

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 14-ին

Վրաստանի խորհրդարանում պատգամավորների միջև հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել (տեսանյութ)

Վրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է վիճահարույց «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը

Անբովանդակ, մարող շարժում է. Փամբուխչյան

Հայաստանում փակ փողոցներ չկան, բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

ՊՆ-ն անդրադարձել է Էդվարդ Ասրյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու և որդու՝ ծառայությունից ազատվելու վերաբերյալ լուրերին

ԱԺԲ-ի ակցիայի ժամանակ կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. մանրամասներ

Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները վերացնելու ժամանակը. Ալիև