Հայաստանն աշխարհի «ամենաոստիկանացված» ու էկզոտիկ պետությունների շարքում է

19/01/2015 schedule08:07

Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը եւ դրան հաջորդած զանգվածային իրադարձությունները զուտ իրավական հարթության մեջ դիտարկելու դեպքում կհանգենք այն եզրակացությանը, որ իրավիճակի գլխավոր մեղավորը մեր իրավապահ մարմիններն են եւ առաջին հերթին՝ ՀՀ ոստիկանությունը:

Դրանում դժվար չէ համոզվել: Մի ամբողջ ընտանիք գնդակահարած Պերմյակովը գիշերով Գյումրիի միջով, ավտոմատը ուսին գցած, քայլել է մի քանի կիլոմետր ու չգիտես ինչպես վրիպել ոստիկանական պարեկների աչքից: Եթե չվրիպեր ու նրան կանգնեցնեին, ողբերգությունը չէր լինի: Սպանությունից հետո Պերմյակովը, ըստ պաշտոնական վարկածի, Գյումրիից ուղղվել է դեպի ՀՀ-Թուրքիա սահման: Քայլել է մի քանի կիլոմետր, բայց ոստիկանությունը նրան չի կարողացել հայտնաբերել, չնայած նա ունի սլավոնական արտաքին եւ խիստ առանձնանում է տեղաբնակներից: Եթե ՀՀ ոստիկանությունը նրան բռներ մինչեւ սահման հասնելը եւ բերման ենթարկեր ոստիկանական բաժանմունք, ռուսական կողմը որեւէ հիմնավորում այլեւս չէր ունենա նրան պահանջելու, եւ ռուսական օրենքներով ու ռուսական կայազորում դատելու հեռանկարը չէր լինի: Իսկ դա նշանակում է, որ չէին լինի նաեւ Գյումրիի զանգվածային ցույցերը, վիրավորները... Ինչպես տեսնում ենք, իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը կրում է հենց ՀՀ ոստիկանությունը:

Եւ ահա այստեղ է, որ հարց է բարձրանում մեր ոստիկանության պրոֆեսիոնալիզմի ու կարողությունների վերաբերյալ: Գուցե մենք որպես պետություն չե՞նք կարողանում «լավ նայել» մեր ոստիկանությանը: Այս հարցին պատասխանելու համար դիմենք վիճակագրությանը: Առաջին փաստը, որ անհրաժեշտ է արձանագրել, դա այն է, որ Հայաստանը աշխարհի ամենաոստիկանացված պետությունների շարքում է: ՄԱԿ-ի հրապարակած տվյալների համաձայն, տարբեր երկրների միջին վիճակագրական ցուցանիշներով, 100 հազար բնակչին բաժին է ընկնում ոստիկանության մոտ 300 աշխատակից: Հայաստանում այդ ցուցանիշը մոտ 1000 է: Այսինքն՝ Հայաստանում յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով կա մոտ հազար ոստիկան, ինչը ավելի քան 3 անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը: Ոստիկանների մեծ թիվ սովորաբար ունեն խիստ կասկածելի, անհեռանկար, ավտորիտար, տարօրինակ ու էկզոտիկ երկրները: Օրինակ՝ յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով 720 ոստիկան ունի Ամերիկյան Սամոա կոչվող երկիրը: Անտիգուա եւ Բարբուդայում այդ ցուցանիշը 733 է: Բահամներում՝ 848, Բերմուդներում՝ 729, Գրենադայում՝ 818, Դոմինիկում՝ 709, Կայմաններում՝ 625, Նաուրուում՝ 800, Սենտ Կիդս եւ Նեւիսում՝ 899 եւ այլն, եւ այսպես շարունակ: Ոստիկանների թվի մեծությամբ աչքի ընկնող այս երկրների անունները շատերիս նույնիսկ անծանոթ են: Իսկ ահա մեզ շատ ծանոթ երկրներում 100 հազար բնակչին բաժին է հասնում շատ ավելի քիչ ոստիկան: Օրինակ՝ ԱՄՆ-ում 256 է, Գերմանիայում՝ 298, Բելգիայում՝ 373, Ավստրիայում՝ 326, Մեծ Բրիտանիայում՝ 307, Ճապոնիայում՝ 197, Ռուսաստանում՝ 285, եւ այլն: Եւ ուրեմն, մենք աշխարհի «ամենաոստիկանացված» ու էկզոտիկ պետությունների շարքում ենք, ու ամենեւին պետք չէ զարմանալ, որ հինգ հոգով որեւէ բողոքի ցույց անցկացնելիս նրանց դեմ հանվում է 50-100 ոստիկան:

Իսկ ինչպե՞ս է ֆինանսավորվում ոստիկանությունը: Ստորեւ ներկայացնում ենք վերջին մի քանի տարիներին «Հասարակական կարգի պահպանություն եւ անվտանգություն» հոդվածով ՀՀ պետբյուջեից հատկացված գումարները՝ արտահայտված թե՛ դրամով եւ թե՛ դոլարով:

2010թ. - 34.7 մլրդ դր. ($ 93 մլն )
2011թ. - 36.8 մլրդ դր. ($99 մլն)
2012թ. - 37.8 մլրդ դր. ($94.2 մլն)
2013թ. - 46.3 մլրդ դր. ($113 մլն)
2014թ. - 52.4 մլրդ դր. ($127 մլն)
2015թ. - 61.7 մլրդ դր. ($146 մլն)

Այլ կերպ ասած՝ վերջին 6 տարիների ընթացքում ոստիկանությանը պետբյուջեից, այսինքն՝ հարկատուների հաշվին հատկացված գումարները գրեթե կրկնապատկվել են՝ 34.7 մլրդ դրամից հասնելով 61.7 մլրդ դրամի կամ 93 մլն դոլարից հասնելով 146-ի: Եւ ի՞նչ արդյունք է տվել ոստիկանության ֆինանսավորման այսպիսի տեմպերով աճը: Դա պետք է դատենք վիճակագրական մեկ այլ ցուցանիշներից. վերջին տասը տարվա ընթացքում, ըստ պաշտոնական վիճակագրության,  Հայաստանում հանցագործությունների թիվը նույնպես կրկնապատկվել է՝ 9 հազարից հասնելով 18 հազարի (տես գծապատկերը): Այսինքն՝ որքան ավելանում է ոստիկանության ֆինանսավորումը, այնքան շատանում են հանցագործությունները:

Ամփոփենք: Հայաստանում չափազանց մեծ է ոստիկանների թիվը: Ոստիկանության ֆինանսավորումը ահռելի տեմպերով աճում է: Սարսափելի տեմպերով աճում է նաեւ հանցագործությունների թիվը: Ո՞րն է սրա պատճառը: ՀՀ ոստիկանության հիմնական գործառույթը հանցագործությունների կանխումը եւ բացահայտումը չէ: Ոստիկանության հիմնական գործը Հայաստանում իշխող ռեժիմի հարատեւությունը պահպանելն է եւ ռեժիմի դեմ ցանկացած զանգվածային եւ ոչ զանգվածային դրսեւորումները կանխելն է. նաեւ արյան գնով: Իսկ նման պայմաններում ոստիկանության պրոֆեսիոնալիզմի, գրագիտության, դաստիարակության, որակի եւ այլնի մասին խոսելն իսկ ավելորդ է: Սա պարզապես ոստիկանական լիազորություններ ունեցող բանդա է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
17789 դիտում

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին