Ձերբակալվել է Հակոբ Հակոբյանը (Ճոյտ). Հարկայինի պարզաբանումը

02/02/2015 schedule17:53

18:40 Հայաստանի ֆինանսների նախարարությունը պարզաբանում է տարածել Հակոբ Հակոբյանի (Ճոյտի) ձերբակալման կապակցությամբ:

«Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապօրինի ձեռնարկատիրությունը), 188-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի ձեռնարակտիրությունը, որը զուգորդվել է պետությանը խոշոր վնաս պատճառելով), 38-205-րդ հոդվածի 1-ին մասով (հարկեր, տուրքեր կամ այլ պարտադիր վճարումներ վճարելուց խուսափելը), 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով (ապօրինի ձեռնարկատիրությունը, որը զուգորդվել է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով), 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով (հարկերը, տուրքերը վճարելուց չարամտորեն խուսափելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է Հարկային ծառայության քննչական վարչության հաղորդագրությունում:

18:00 Հարկային ծառայության լրատվական վարչությունից փորձեցինք պարզել, թե ի՞նչ գործի շրջանակներում է ձերբակալվել Հակոբ Հակոբյանը: Լրատվականի աշխատակիցը հրաժարվեց տեղեկություն տրամադրել՝ նշելով, որ քիչ հետո իրենք հաղորդագրություն կտարածեն: 

17:50 Քիչ առաջ մենք տեղեկություն ստացանք, որ ձերբակալվել է հայտնի գործարար Հակոբ Հակոբյանը (Ճոյտ): 

Տեղեկությունը ՀՀ ոստիկանությունից հաստատեցին՝ առաջարկելով դիմել Հարկայինի քննչական վարչություն:

Մեր տեղեկություններով ոստիկանները նրան բերման են ենթարկել, իսկ Հարկայինի քննիչը գործարարին ձերբակալելու որոշում է կայացրել: Նրան այս պահին տեղափոխում են Ձերբակալվածների պահման վայր (ՁՊՎ):

Հիշեցնենք, որ 2014-ի ամռանը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող «Ուրախ եւ տխուր» ՍՊԸ-ում հարկային մարմինները ստուգումներ էին իրականացրել, որի ժամանակ 428,5 միլիոն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն էր առաջացել:

Խոսքը նախկին պատգամավորին պատկանող գազալցակայանի մասին է: «Նաիրիտ» գործարա՞նն ենք, թե օդանավակայանը, որ 428 միլիոնի լրացուցիչ պարտավորություն ունենանք: Դա պարզապես հաշվապահական վրիպակի արդյունք է: Բայց պետությանը ընդհանրապես մի դրամի վնաս չենք տվել,- «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում դեռեւս 2014-ի հուլիսին ասել էր նախկին պատգամավորը:

Դրանից մոտ 3 ամիս առաջ էլ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի տեսչության կողմից «Ուրախ եւ տխուր» ՍՊԸ-ն տուգանվել էր 100 հազար դրամի չափով՝ իր կողմից Երեւան-Արմավիր-Թուրքիայի Հանրապետության սահման Մ-4 միջպետական նշանակության ավտոճանապարհի 14,7 կիլոմետրին առանց համապատասխան թույլտվության գովազդային վահանակ փակցնելու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8525 դիտում

Զելենսկին հայտնել է Թրամփի հետ հանդիպելու մտադրության մասին

Ադրբեջանի սահմանի մոտ մոլորված անչափահաս տղաներն արդեն Հայաստանում են. ԱԱԾ

Ինչ է նշանակում՝ «եթե նիկոլական ես, չմտնես եկեղեցի», եկեղեցին հո քո հոր դուքանը չէ, դու ո՞վ ես. Հակոբյան

Ակտիվ աշխատանքներ են Հյուսիս-Հարավի տարբեր մասերում՝ հատկապես Սյունիքի բնակավայրերում. Խուդաթյանը՝ նախագահին

Վրաստանն արգելել է Հայաստանից ծաղիկների խոշոր խմբաքանակի ներկրումը

Խուզարկության ժամանակ փաստաբանի աշխատանքային սեղանը չի խուզարկվել, համակարգիչներ չեն վերցվել. ՀԿԿ պարզաբանումը

Աբովյանում բեռնատար է հրդեհվել

Կայծակի հարվածի հետևանքով զինծառայող է մահացել. ՊՆ

Ով եք դուք, արա՛. թե ուխտը խախտել եք, պետք է ձեր գանգին ստանաք. Հայկ Սուքիասյան. տեսանյութ

Մեր երկրներին ու ժողովուրդներին մաղթում եմ խաղաղություն. Փաշինյանի ուղերձն Ադրբեջանին

Որոշվել է 5 ծառայողի ազատել ոստիկանությունից, 3-ին՝ տալ խիստ նկատողություն. ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է խորհրդակցական մարմին

ՀՀԿ-ական թթվի քարը որոշել է սպառնալ. քեզ սկի քո շեֆը լուրջ չէր վերաբերվում, ա՛յ վեցնոց. Սիմոնյանը՝ Հակոբյանին

Անչափահաս երեխաների` Ադրբեջանում հայտնվելու դեպքով առևանգման հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնվել

Ինչու Սերգեյ Լավրովի այցից հետո ակտիվացավ Եկեղեցու ղեկավար դասը. Ստեփան Գրիգորյանը մանրամասնում է. տեսանյութ

Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը Շվեդիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը. Փաշինյան

Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. երկու ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն

Վերահաստատում եմ ՀՀ անկեղծ ցանկությունը՝ խորացնելու Պորտուգալիայի հետ փոխշահավետ համագործակցությունը. Փաշինյան

Աղիքային ցուպիկներ, անաէրոբ մանրէներ. ևս 3 ընկերության պաղպաղակ չի համապատասխանում չափանիշերին

2024-ին ՊՎԾ-ի կողմից վերահսկողական լիազորությունների արդյունքում բյուջե վերականգնվել է 922 մլն դրամ. Պետրոսյան

Թրամփը շահագրգռված չէ Մասկի հետ զրույցով. Սպիտակ տուն

Մատվիենկոն վերահաստատել է ՌԴ պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՀՀ-ի հետ

Քննարկվել են Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի, Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի կառուցման ծրագրերը

Գրիգորյանը ՌԴ նահանգապետների պատվիրակության հետ քննարկել է առևտրատնտեսական և այլ ոլորտների համագործակցությունը

Քրեական ոստիկանները ձերբակալել են վեց հոգու, հայտնաբերվել են հրազեններ. տեսանյութ

Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հարուստ պատմություն ունեն` հիմնված հարգանքի վրա. Սիմոնյան

Կայացել է վարչապետ Փաշինյանի և Իրանի նախագահի հեռախոսազրույցը

Արմեն Փամբուխչյանը Թբիլիսիի գործընկերոջ հետ քննարկել է երկու մայրաքաղաքում իրականացվող ծրագրերը

4 նախապայման, որոնք հանգիստդ կդարձնեն անմոռանալի

Արմեն Պետրոսյանի դուստրը՝ Էլինան, ամուսնացել է

ՔԿ-ից հափշտակված 590 հազար դոլարից 11 հազար 200 դոլարը դեռ չի հայտնաբերվել. Նահապետյան

«Հրապարակ» թերթին անպայման դատի կտամ. պնդում եմ՝ Գարեգին Բ-ն զավակ ունի, թող նա էլ ինձ դատի տա. վարչապետ

«Կրթվելը Նորաձև է» շարժումը կրկին տեղի կունենա Երևանում. հայտնի են բանախոսներն ու օրը

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն անկանխիկ գործարքների խթանման միջոցառումների մասին

Շահարկում եք 2 անչափահասի ճակատագիր՝ հանուն նեղ խմբային շահի. մեղմ ասած, լկտիություն է. Հակոբյանը՝ Առաքելյանին

Վարչապետն ընդունել է Վալենտինա Մատվիենկոյին, անդրադարձել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ընթացիկ վիճակին

Ռուսաստանը մեծ կարևորություն է տալիս եղբայրական Հայաստանի հետ միջխորհրդարանական համագործակցությանը․ Մատվիենկո

Նոր Գյուղ բնակավայրը մանկապարտեզ ունի. բացմանը նաև ՏԿԵ նախարարն է մասնակցել

Պապոյանից ներողություն են խնդրել, ասել՝ ծանրաբեռնված են. Վրաստանի գյուղատնտեսության նախարարը չի եկել Հայաստան

«Մայր Հայաստան»-ի ավագանու անդամների հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում. Կոստանյան