Պահանջվում է 626 հազար 495 պայմանագիր

25/03/2015 schedule16:00

Հիմնադիր Խորհրդարանը երեկվանից սկսեց քաղաքացիների հետ պայմանագրեր կնքել՝ երկրում ժողովրդի իշխանությունը հաստատելու ու նոր որակի պետություն ստեղծելու համար:

ՀԽ գրասենյակում պայմանագիրը ներկայացրեցին Հիմնադիր Խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը, խոսնակ Վարուժան Ավետիսյանը եւ խորհրդարանի նախագահի տեղակալ Հայկ Գրիգորյանը: Ըստ պայմանագրի, այն  համարվում է ժողովրդի կամքն արտահայտող ու իրավական ուժ ունեցող բարձրագույն իրավական ակտ եւ դրանով քաղաքացիները ՀԽ-ին լիազորում են որպես իշխանության բարձրագույն մարմին ապահովել ժողովրդի իշխանության հաստատումը: Պայմանագիրը ուժի մեջ է մտնում, եթե այն ստորագրել են ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը, այսինքն՝ 626 հազար 495 քաղաքացի: ՀԽ-ի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը իրատեսական է համարում նման քանակի պայմանագրերի կնքումը, իսկ ՀԽ նախագահ Գարեգին Չուգասզյանն էլ, անդրադառնալով սրան, ասաց, որ քաղաքացիների հետ պայմանագրեր կնքելով՝ լեգիտիմացնում են ՀԽ-ն: Մեր հարցին, թե ի՞նչ կլինի, եթե նշված քանակի պայմանագրեր չլինեն, Չուգասզյանը պատասխանեց, որ ՀԽ-ն լեգիտիմ կառույց չի համարվի: Ինչպես երեկոյան մեզ տեղեկացրեց Վարուժան Ավետիսյանը, երեկ արդեն կնքվել է մոտ 40 պայմանագիր, չնայած՝ պայմանագրի ներկայացմանը մասնակցում էին շուրջ 80 քաղաքացիներ: Մեր դիտարկմանը, որ պայմանագիր կնքողների թիվը նվազ է, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց, որ շատերի մոտ անձնագիր չի եղել, այնուամենայնիվ՝ իրենք բաց են ու ցանկացողները կարող են ստորագրել:

Ըստ ՀԽ-ի պայմանագրի, ստեղծվելու են մի շարք պետական-այլընտրանքային մարմիններ՝ անցումային կառավարություն, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, վերահսկիչ պալատ եւ այլն, սակայն նախագահի ինստիտուտ չկա: Բացատրելով այս հանգամանքը՝ Գարեգին Չուգասզյանը հայտարարեց, որ այդ հարցում հայտարարի են եկել ՀԽ-ում, իսկ նկատառմանը, որ Սերժ Սարգսյանն էլ է փորձում խորհրդարանական կառավարման համակարգ  ներդնել, ՀԽ նախագահը պատասխանեց, որ Սարգսյանը դա անում է իր իշխանությունը երկարաձգելու նպատակով: Նշենք, որ այլընտրանքային կառույցներից այս պահին դեռ ձեւավորված է միայն խորհրդարանը, իսկ անցումային կառավարությունն ու մյուս մարմինների ձեւավորումը ընթացքի մեջ է: Ինչպես տեղեկացրին ՀԽ անդամները, քաղաքացիների հետ պայմանագրերի կնքմանը հաջորդելու է սահմանադրական փոփոխությունների հարցը: Իրենց հետ պայմանագիր կնքած քաղաքացիները դիմելու են ՀԽ-ին Սահմանադրությունը փոփոխելու առաջարկներով, որից հետո կկազմվի փաստաթուղթ: Ինչպես մեր հարցին ի պատասխան՝ ասաց Վարուժան Ավետիսյանը, այդ փաստաթուղթը հանրաքվեի կդրվի միայն ռեժիմի հեռացումից հետո. «Մեր ժողովրդի մշակած Սահմանադրության նախագիծը հանրաքվեի է դրվելու ռեժիմի հեռացումից 1.5 տարի հետո: Ռեժիմի պայմաններում այդ մասին խոսելը անիմաստ է»,- ասաց նա:

Հետաքրքիր է, որ ՀԽ-ի հետ պայմանագիր չի կարող կնքել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը: Վարուժան Ավետիսյանն ասաց, որ Սեֆիլյանը ՀՀ քաղաքացիություն չունի, իսկ մյուս քաղաքացիների համար որեւէ սահմանափակում չկա: Պայմանագիրը երեկ կնքածները հիմնականում ՀԽ-ի համակիրներ ու պատգամավորներ էին: Առաջինը, ով ստորագրեց պայմանագիրը, ՀԽ պատգամավոր Իվան Մարգարյանն էր, ով ասաց. «Այս ուժը կարող է երկրում անել փոփոխություններ, հեռացնել ռեժիմին: Ես հավատում եմ ու վստահ եմ, որ այսպես հնարավոր է հեռացնել իշխանությանը: Ընտրական իրավունքը չի գործում, ու այդ դեպքում մնում է կատարել մեկ քայլ՝ միավորվել ու հեռացնել իշխանությանը, ինչն էլ արվում է: Հաջողություն մեզ»:

Տպել
1415 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ