Հանրային լսումներ Արմանիսում

29/03/2015 schedule11:23

Ստեփանավանը հանգստի գոտի է, սակայն քաղաքից  յոթ կիլոմետր հեռավորության վրա՝ Արմանիս գյուղի կողքին, ոսկու հանք կա, որը շահագործվում է 2007-ից, բաց եղանակով։

Սակայն հանքի տնօրինությունը հանրության հետ գերադասում է փակ եղանակով աշխատել։ Հանքն ասես մի կաֆկայական դղյակ լինի, որի դռները փակ են հասարակ մահկանացուների առջեւ, հատկապես՝ եթե նրանք բնապահպան են, լրագրող եւ համայնքի ներկայացուցիչ։ Հայտնի չէ՝ ինչ է թաքցնում  հանքը հասարակությունից, սակայն հայտնի է, որ հանքի թափոնները պատշաճ ուտիլիզացիայի չեն ենթարկվում։ Մեկ դրանք հայտնվում են Արմանիս գյուղի դպրոցի բակում, մեկ փակում են արոտավայրեր տանող ճանապարհները, իսկ հիմնականում՝ սահում, թափվում են Չքնաղ անունով գետը, որն իր հերթին՝ լցվում է Ձորագետի մեջ։ Այս կողմերում վաղուց ձկներ չկան, մարդիկ գետում այլեւս չեն լողում։

Անցյալ տարվա հունիս ամսից հանքը շահագործող «Սագամար» ՓԲԸ-ի բաժնետոմսերը գնել է ռուսական «Պոլիմետալ» ընկերությունը, որը որոշել է ընդարձակել հանքի ներկայիս 40  հա տարածքը եւս 70 հեկտարով եւ այս նպատակով մտադիր է հողեր գնել գյուղացիներից։ Օրենքի պահանջի համաձայն, այս առիթով Արմանիս գյուղի խարխուլ դպրոցում մարտի 24-ին լսումներ էին, քննարկվում էր հանքի ընդարձակման նախագիծը։ 

«Ձեզ ո՞վ է ասել, թե թափոնները վնասակար են շրջակա միջավայրի համար,- ռուսերեն եւ առանց թարգմանության՝ դիմում էր գյուղացիներին ընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Ուշկովը,- դուք չեք կարող խոսել վնասից, քանի ձեռքի տակ չունեք մոնիտորինգի արդյունքները»։ Գյուղացիները չկարողացան մտաբերել, որ այս կողմերում մոնիտորինգ արված լինի, եւ Ուշկովը, զարմացած, որ մոնիտորինգ բառը նրանց շփոթության մեջ չգցեց, հավելեց. «Դուք ի՞նչ եք հասկանում մոնիտորինգ ասելով, գալիս է մի մարդ, նմուշներ է վերցնում հողից ու ջրից, նա անտեսանելի է»։ 

Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներ Կարինե Մովսիսյանը եւ Վռամ Թեւոսյանը, որոնք հանքի մասին խոսելիս ասում էին «մեր հանքը» եւ հանքի աշխատակիցների տպավորություն էին թողնում, փորձում էին հանգստացնել գյուղացիներին՝ պնդելով, թե հանքի հեռավորությունը՝ գյուղից, չի գերազանցում սանիտարական նորմերը։ Զավեշտալի էր հետեւելը, թե ոնց են զբաղվում հանքի «լոբբինգով», թեպետ տրամաբանորեն՝ պիտի որ ընդդիմախոսի դերում լինեին։ 

Արմանիս գյուղը վարչականորեն Ստեփանավանի մաս է հանդիսանում, եւ քաղաքապետարանի պնդմամբ՝ հանքի շահագործման ողջ ընթացքում ոչ մի լումա չի մտել համայնքի բյուջե։ Մի կողմից՝ բնապահպանական նորմատիվների ցանկում Ստեփանավանը չկա, մյուս կողմից՝ պաշտոնական ֆինանսական հաշվետվություններով՝ հանքը աշխատում է առանց շահույթի։ «Կար ժամանակ, որ Ստեփանավանն ուներ 26 հազար բնակչություն, եւ հանգստյան սեզոնին բնակիչների թիվը կրկնապատկվում էր, հանքի շահագործումից հետո հովեկների թիվը խիստ կրճատվել է։ Հանքի աշխատանքը խանգարում է անասնապահությանը, հողագործությանը։  Մենք այսքան վնաս ենք կրել»,- ասաց Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռոստամ Քոչարյանը,- նախկին սեփականատերը խոստացել էր զբաղվել ձկնաբուծությամբ, մեղվաբուծությամբ, աշխատատեղեր ստեղծել մարդկանց համար, բարեկարգել հանրային տարածքները, բայց դրանք մնացին խոստումներ։ Նայեք էս դպրոցի վիճակը, բայց չէ՞ որ այստեղ խոշոր արդյունաբերական կազմակերպություն է գործում։ Պետք չի գյուղացիների համար դասախոսություն կարդալ, այս մարդիկ կաթոլիկ են, մինչեւ չեն տեսնում, չեն հավատում։ Տեր կանգնեք խոստումներին, մեղվի փեթակներ դրեք, կտեսնեն՝ մեղուները չեն սատկում, կհավատան, որ հանքը վնաս չի տալիս»։ Ի պատասխան՝ Ուշկովն ասաց. «Ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի՝ հացթուխը հաց թխի, կոշկակարը՝ կոշիկ կարի… Դուք հանքարդյունաբերողներից չեք կարող նման բան պահանջել»։

Հանքարդյունաբերական պայթյունների առաջացրած ցնցումներից Արմանիսի տների մեծ մասը գտնվում է վթարային վիճակում։ Գյուղացիները բողոքում էին, որ ամեն ցնցման ժամանակ իրենք վերապրում են երկրաշարժի սարսափը։ Հանքի գլխավոր տնօրենը խոստացավ ցուցանակ փակցնել եւ բնակչությանը նախօրոք ներկայացնել պայթյունների ժամանակացույցը։ «Ի՞նձ ինչ, երկրաշարժ էր, թե պայթյուն, եթե պատս քանդվում ա, ապակիները ջարդվում,  ո՞վ ա դա վերականգնելու»,- ասաց գյուղացիներից մեկը, ինչին Ուշկովը պատասխանեց. «Եթե ձեր ապակիները փշրվեն, կանչեք ինձ, ես կգամ, կնայեմ՝ ցնցումների՞ց են փշրվել, թե՞ փշրվել են, որովհետեւ պատուհանի փեղկը լավ չի ամրացված եղել»։ Գյուղացիները ասում էին, որ իրենց հող է պետք մշակելու եւ անասուն պահելու համար։ Փորձագետները հանգստացնում էին գյուղացիներին՝ հավաստիացնելով՝ նոր օրենքով համայնքի ձայնը դարձել է վճռորոշ։ Սակայն բնապահպան Մանյա Մելիքջանյանը նշեց, որ նոր օրենքը ունի լուրջ թերություն, քանի որ  ՇՄԱԳ-ը (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում)  արվում է հայտի քննարկումների փուլից հետո, ամենավերջում։ Քննարկումների ժամանակ հնարավորություն չի տրվում իմանալու հանքի վնասների չափը։

Գյուղացիները վճռական էին տրամադրված, ասում էին, որ վաճառելու հող եւ քննարկելու բան չունեն։ Գյուղացիներից Սերոբ Հունանյանն ասաց. «Ես եկել եմ ասելու, որ հողս ոչ մի գնով չեմ վաճառելու, որ անցած անգամվա նման չգաք, «լափը» չլցնեք հողիս վրա, ապօրինի կերպով գրավեք, ստիպված վաճառեմ»։ «Գուցե ձեզ այլ հողակտոր են առաջարկում»,- փորձում էր համոզել ԲՆ փորձագետը։ «Չեմ ուզում, էդ ումից որ պիտի վերցնեն, տան ինձ, նա էլ չունի արդեն»,- ասում էր գյուղացին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3259 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի