Երևան
12 °C
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հովհաննես Երիցյանն ու իր փաստաբան, ՔԱԳՎ իրավական հարցերով Երիցյանի խորհրդական Ռոբերտ Աղաջանյանը մտածում ու խոսում են գրեթե նույն կերպ: Տարբերությունն այն է, որ իրենց ինքնատիպ մեկնաբանություններով գերազանցում են իրար: Իսկ որ նրանք եզակի են ու միեւնույն վարչությունում, անվիճելի է, ինչում համոզվեցինք երեկ՝ երկուսի հետ միաժամանակ մի սենյակում գտնվելով:
Օրինակ, Հովհաննես Երիցյանն ու Ռ. Աղաջանյանը Հայաստան երկրի ու պետության մասին մտածում են նույն կերպ: Նրանց կարծիքով, իրենք են ճիշտ հայերը եւ ոչ թե, ասենք, մենք, «Առավոտն» ու «Հայկական ժամանակը»: Նրանք ու Ռոբերտ Քոչարյանն են այս ազգի մասին միակ մտածողներն ու հօգուտ հայ ազգի աշխատողները: Նրանք երկուսով են միայն այն համոզմունքին, որ Հայաստանի ավիացիան Հ. Երիցյանի օրոք աճել ու հասել է իր պիկին, որ ավիացիան երբեք այսքան լավ չի եղել ու չի էլ կարող լինել առանց Հովհաննես Երիցյանի գործուղումների ու կապերի: Հովհաննես Երիցյանն, օրինակ, ասում է, որ Հայաստանի նախագահը Ռոբերտ Քոչարյանն է, ու Ռ. Աղաջանյանն անմիջապես հաստատում է. «Այո, բա էլ ո՞վ է»: Երիցյանն ասում է, որ ով էլ լինի՝ մեկ է, իր նախագահը եղել է եւ մնում է Ռ. Քոչարյանը: Եվ Ռ. Աղաջանյանը դարձյալ անմիջապես հաստատում է. «Այո, բա էլ ով», ու այսպես շարունակ: Իսկ այս երկուսի ամենացնցող նմանությունն այն է, որ նրանք երկուսն էլ տեղյակ չեն, թե ինչ է ընդհանրապես ինտերնետն ու էլեկտրոնային թերթը:
Երեկ ՔԱԳՎ պետի ընդունարանում Ռ. Աղաջանյանը ինձ տեսնելուն պես սփրթնեց. «Դուք դեռ համարձակվել եք գալ այստե՞ղ, ա~խ» (գլուխն աջ ու ձախ տանելով ու անլսելի բառեր մրմնջալով,-Լ. Ս.): Մեր զարմանքին Ռոբերտ Աղաջանյանը պատասխանեց. «Դուք «ՀԺ»-ի եւ «Առավոտի» կցորդն եք»: Աղաջանյանի բարձրացրած աղմուկից ՔԱԳՎ աշխատակիցներից մի քանիսը դուրս եկան ընդունարան: «Դուք ինձ գիժ եք ասում, հետո էլ համարձակվում եք գալ այստեղ ու զարմանա՞լ, թե ինչու եմ ես զարմանում Ձեզ վրա»: Բայց քանի որ ես նրան «գիժ» չէի ասել, շարունակեցի զարմանալ, ինչից նա է՛լ ավելի էր փրփրում ու կրկնում. «Դուք ինձ գիժ եք ասել»: Հետո հասկացա, որ Ռ. Աղաջանյանը ոչ թե «Տարեգիրի» հարցազրույցն էր կարդացել, այլ՝ «Առավոտում» արտատպված՝ «Տարեգիրի» հարցազրույցի մի հատվածը, որի հետգրության մեջ «Առավոտի» թղթակից Աննա Իսրայելյանը մի նկատառում էր հայտնել, այն է՝ «հաստատված է, որ հոգեբույժները երկար տարիներ գժերի հետ շփվելուց հետո իրենք էլ են, մեղմ ասած, տարօրինակ դառնում: Թերեւս, ղեկավարների մտավոր կասկածելի մակարդակն է՞լ է ինչ-որ կերպ փոխանցվում նրանց ենթականերին...»
ՔԱԳՎ պետի ընդունարանից վեճը տեղափոխվեց Երիցյանի աշխատասենյակ, իսկ նրանց երկուսին, հավատացեք, շատ ավելի դժվար էր միաժամանակ լսելը, առավել եւս՝ հասկացնելը, թե ինչ է ինտերնետն ու էլեկտրոնային թերթը: Ռ. Աղաջանյանը Հ. Երիցյանին փոխանցեց «Առավոտի» վերոհիշյալ հրապարակումը: Երիցյանն այն ընթերցելով՝ ասաց. «Սպասի, ստեղ ինձ են գիժ ասել: Առաջին գիժը ես եմ»: Ու սկսվեց: Ճիշտ է, արդեն հասկացել էի, որ նրանք ոչինչ, միեւնույն է, չեն հասկանում, բայց շարունակեցի բացատրել, որ «Առավոտի» եւ «ՀԺ»-ի հրապարակումներն այլ բան են, «Տարեգիրն»՝ այլ: Նրանք նաեւ չհասկացան, որ երբ հոդվածի տակ ստորագրված է «Ա. Ի.» կամ «Վահագն Թեւոսյան», դա չի նշանակում Լիլիթ Սեյրանյան: Մենք կարծում էինք, թե միայն դեգեներատները չեն հասկանա դա, սակայն պարզվեց, որ այդ բանը չեն հասկանում նաեւ չափազանց խելացի մարդիկ, ինչպիսիք Հովհաննես Երիցյանն ու նրա փաստաբան Ռոբերտ Աղաջանյանն են: Հովհաննես Երիցյանը բղավելով իր կենսագրությունն էր պատմում, որն արդեն մեկ անգամ լսել էի նույնությամբ: Միակ տարբերությունն այն էր, որ այն ժամանակ չէր գոռում:
«Փաշինյանի կռիվը Երիցյանի հետ չի, սրա հետ է (ձեռքով հարվածում է իր գլխավերեւում կախված Ռոբերտ Քոչարյանի լուսանկարին,-Լ. Ս.): Սրա հետ է, ոչ թե Երիցյանի, Դուք հասկանու՞մ եք»,-բղավում էր Հ. Երիցյանը: «Սա իմ նախագահն է ու միշտ իմ նախագահն է լինելու»,-շարունակում էր Երիցյանը, ինչին նույնությամբ արձագանքում էր Ռ. Աղաջանյանը, սակայն չէր համարձակվում մոտենալ ու Երիցյանի նման հարվածել Քոչարյանի լուսանկարին: «Ես իմ կյանքը իմ ազգին եմ տալիս, Դու՞ք ինչ եք անում: Գիտե՞ք ինչեր եմ արել...»: «Էդ մենակ մենք գիտենք»,- գլուխը թափահարելով՝ Երիցյանի ասածները հաստատեց Աղաջանյանը: «Ինձ Պուտինը շնորհակալություն հայտնեց պասոլստվայի միջոցով, որ ես բարձր ամբիոնից սառույց ջարդելով ելույթ ունեցա սեպտեմբերի 25-ին: Բա Դուք ինչի՞ չեք գրում: Որովհետեւ Ձեզ ես պետք չեմ, Ձեզ Քոչարյանն է պետք»,-գոռում էր Երիցյանը: Ընթացքում անընդհատ մեկը մյուսին հանգստացնում էր. «Հովհաննես Պավլովիչ, Դուք մի քիչ հանգստացեք, մի քիչ էլ ես ասեմ: Դուք հանգստացեք»,- ժամանակ առ ժամանակ ասում էր Ռ. Աղաջանյանը: Իսկ Հ. Երիցյանն էլ նրան էր ասում. «Պարոն Աղաջանյան, Դուք միշտ հանգիստ եք ու ինձ եք միշտ հանգստացնում, Դուք ինչի՞ եք տենց, մի քիչ հանգստացեք»: Ու շատ հաճախ նրանք միաժամանակ էին խոսում: «Դուք բոլոր էս նյութերը հավաքեք, իրար հետեւից դասավորեք ու ինձ տվեք, եղա՞վ»,-իր փաստաբանին կարգադրեց Երիցյանը, որին հետեւեց Աղաջանյանի ցնցող պատասխանը. «Ես Ձեզ կարող եմ տալ համ նախագահի մասին տպված բոլոր հոդվածները, համ առանձին բոլոր նախարարների մասին տպվածները, համ ավիացիայինը, ո՞րն եք ուզում»: Երիցյանն էլ պատասխանեց. «Առայժմ ավիացիայինը մենակ: Տուր, որ կցենք դատախազությանը տված նյութերին: Սրանց էլ դատի կտանք: 50-ից ավել նյութեր ենք հավաքել»,-ասաց Երիցյանը:
Իր գրասեղանի ու Ռոբերտ Քոչարյանի նկարի շուրջը զայրացած ետ ու առաջ անելու ընթացքում Երիցյանը հանկարծ կտրուկ շարժումով բացեց իր գրասեղանի դարակն ու հանեց ատրճանակը: Եվ քանի որ Երիցյանն անկանխատեսելի երեւույթ է, մի պահ քարացա: Հետո Երիցյանը ատրճանակը կտրուկ շարժումով խրեց գոտու արանքը ու այդպես նա պատրաստվում էր գնալ կառավարություն: Ինչեւէ, Երիցյանից, այնուամենայնիվ, փորձեցինք ճշտել, թե ինչպես է իր նախագահը այսուհետ մեկնելու եվրոպական երկրներ, երբ ԻԿԱՕ-ն արգելել է բոլոր այն ինքնաթիռների մուտքը, որոնք չեն համապատասխանում սահմանված չափանիշներին: Եվ պրն Երիցյանը պատասխանեց. «Մինչեւ հիմա ոնց թռել է, տենց էլ թռնելու է»: Ու ավելացրեց. «Շուտով մի հատ մեծ նորություն կլսեք, մեծ»: «Ավիացիայի՞ մասին» հաջորդ հարցին Երիցյանը պատասխանեց. «Հա»: Ի դեպ, մեր տեղեկություններով, իսկապես, շուտով «մեծ նորություն» է սպասվում: Երիցյանը, ըստ այդ տեղեկությունների, հեռացվելու է ՔԱԳՎ պետի պաշտոնից: Ափսոս:
ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2002 թվականի մարտի 28-ի համարում
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱլեն Սիմոնյանը արձագանքել է մեղադրանքներին, թե ՔՊ-ն Գյումրիում փորձում է ձայն գողանալ
Աղավնաձորում գտնվող 37,5 մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ իրավունքը. վարչապետ
Դավիթ Աղաբալյանը նշանակվել է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ
Իրանի ԱԳ փոխնախարարն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը
Գիշերը խոցվել է ավելի քան հարյուր անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ. տեսանյութ
65-ամյա կինը վրաերթի է ենթարկվել
Անձը հեռախոսում մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր է պահել և տարածել դրանք. նա կալանավորվել է
Անկախ քաղաքական տարաձայնություններից՝ արարքն անթույլատրելի է. Գալջյանը՝ Ստեփանյանի մեքենայի հրկիզման մասին
Ինչպե՞ս են ձեռք բերվել «Շանթ» ՀԸ 48 տոկոս բաժնեմասերը. Մինասյանի՝ փողերի լվացման գործն ուղարկվել է դատարան
Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել. ՆԳՆ-ն ներկայացրել է քայլերը
Ռեկորդային տեղատարափ. Սուրենյանը մանրամասներ է հայտնել մայիսի 5-ի տեղումներից
Ակտիվ ցիկլոն է գործել. ՀՀ ողջ տարածքում դիտվել են հորդառատ անձրևներ, որոշ տեղերում՝ կարկուտ
Ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին․ Նիկոլ Փաշինյան
Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում հայ-կատարական համագործակցության խորացման ուղիները
Դեբեդն ընկած ուղևորի մարմինը դեռ չի հայտնաբերվել. հատուկ դրոններ են օգտագործվում
Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները
Երևանում հրկիզել են ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենան
Հայ-վրացական սահմանի Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատարների մուտքը և ելքը. ՊԵԿ
Չինաստան մեկնած մեր շահառու կին գործարարները կիսվում են իրենց փորձով ծրագրի մյուս մասնակիցների հետ. «Իմ քայլը»
ԱՄՆ-ն ու Իսրայելը համատեղ հարվածներ են հասցրել Հոդեյդա քաղաքին և Եմենի մայրաքաղաք Սանային. տեսանյութ
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի քանի երկրի հետ՝ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար
Վարչապետի որոշմամբ Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով կստեղծվի
Ինչպե՞ս անվանել մեկին, ով ցանկանում է իշխանության գալ մի երկրում, որը կլինի կայսրության ծայրագավառ. Չախոյան
Արցախի ԱԺ աղբակույտահատվածը և նախկին տխրահռչակները պահանջեցին՝ «բացարձակ անկախություն և միայն ռուս». Սաֆարյան
Քոչարյանը Սերժ Սարգսյանին տվել է իշխանություն, որի տակ ռումբ է եղել, նա էլ «քցել է» Քոչարյանին. տեսանյութ
Աշխարհի տարբեր անկյուններից կարդինալները ժամանել են Վատիկան. նրանք կընտրեն Հռոմի նոր պապին
Մարսելը՝ որպես քաղաք, ինչ-որ չափով հայություն է իր մեջ կրում. քաղաքապետ Բենուա Պայանը՝ ՀՀ նախագահին. տեսանյութ
Գագիկ Սուրենյանը Երևանից տեսանյութ է հրապարակել
Շվեդիան պատրաստ է շարունակելու աջակցել. կայացել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան»-ի խորհրդի նիստը
Նիդերլանդներում հարձակվել են Լեհաստանի վարչապետի վրա. տեսանյութ
ՀՀ-ում գրիպով և այլ վիրուսներով հոսպիտալացվածների մեծ մասը երեխաներ են․ ի՞նչ վտանգներ կան, ի՞նչ անել
Վեդիի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Էրդողանը Թրամփին հրավիրել է Թուրքիա. ի՞նչ են քննարկել նախագահները հեռախոսազրույցի ընթացքում
Փարաքարում ավտոմեքենա է այրվել
Նոր նշանակում վարչապետի աշխատակազմում
Շվանիձոր-Նռնաձոր հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու
Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ընթացքը
Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նոր նշանակում Առողջապահության նախարարությունում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT