Երևան
12 °C
Իրանի միջուկային ծրագրի շուրջ Լոզանում ձեռք բերված պայմանավորվածությունները շատ կոնկրետ հեռանկարներ եւ անելիք են բացում Հայաստանի առաջ: Մի քանի օր առաջ մենք մի հատված էինք տպագրել Հայաստանի գազամատակարարման համակարգի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցից, որտեղ շատ մանրամասն նկարագրված էին իրանական գազի՝ դեպի Եվրոպա տարանցման հնարավորությունները եւ հստակ արձանագրված էր, որ Հայաստան-Վրաստան-Եվրոպա երթուղին ամենակարճ ճանապարհն է այդ նախագծի համար եւ ուրեմն՝ նաեւ ամենաէժան տարբերակը: Սա նշանակում է, որ Իրան-Հայաստան-Վրաստան էներգետիկ համագործակցության լրջագույն հեռանկար է բացվում:
Մինչեւ լոզանյան համաձայնությունները՝ նման համագործակցությանը դեմ էին Ռուսաստանը, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Թուրքիան եւ Ադրբեջանը: Ռուսաստանը՝ որովհետեւ նման խողովակաշարի գործարկումը կթուլացներ ոչ միայն Հայաստանի, այլեւ Եվրոպայի վրա իր ունեցած էներգետիկ ազդեցությունը: ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն՝ Իրանի միջուկային ծրագրի եւ դրա հետեւանքով հարուցված պատժամիջոցների պատճառով: Թուրքիան եւ Ադրբեջանը՝ որովհետեւ նման խողովակաշարը կմեծացներ Հայաստանի ազդեցությունը տարածաշրջանում եւ կթուլացներ Վրաստանի էներգետիկ կախվածությունը Ադրբեջանից եւ Թուրքիայից: Հիմա թուրքերն ու ադրբեջանցիները Վրաստանին նաեւ այս լծակի գործադրմամբ են ներքաշում հակահայկական պրոցեսների մեջ: Եւ ուրեմն՝ թուրքերին եւ ադրբեջանցիներին բացարձակապես ձեռնտու չէ, որ Վրաստանը գազային որեւէ այլընտրանք ունենա: Ինչպես հայտնի է, ներկայումս Վրաստանն Ադրբեջանից է ստանում բնական գազի հիմնական չափաբաժինը:
Ահա, ուրեմն, եթե լոզանյան հանդիպումներում գրանցված արդյունքը դե յուրե արձանագրվի եւ դառնա համապարփակ համաձայնություն, ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն փոխելու են իրենց դիրքորոշումը եւ շահագրգիռ են լինելու իրանական գազը Եվրոպա արտահանելու հարցում: Սրանով Եվրոպան կնվազեցնի իր գազային կախվածությունը Ռուսաստանից, որը ԵՄ երկրների գազային համախառն պահանջարկի 34 տոկոսի մատակարարն է: ԱՄՆ-ն, որ Եվրոպայում Ռուսաստանի ազդեցության թուլացման ջատագովն է, պիտի փորձի աջակցել այդ գործընթացին: Ու քանի որ եվրոպացիք ու ամերիկացիք պրագմատիկ են, շատ հավանական է, որ նրանց համար իրանական գազի արտահանման նախընտրելի ուղին դառնա հենց հայ-վրացականը, որովհետեւ, ինչպես ասացինք, դա ամենակարճ եւ էժան տարբերակն է: ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն հայկական երթուղու կողմնակից կլինեն նաեւ այն պատճառով, որ սա Հայաստանին կօգնի որոշակիորեն թուլացնել կախվածությունը Ռուսաստանից, Վրաստանի համար էր կդառնա Ռուսաստանից տնտեսապես եւ քաղաքականապես պոկվելու եւս մեկ գործոն:
Այս ամենին հասկանալիորեն դեմ է լինելու Ռուսաստանը, որի համար նման նախագծի իրագործումը ռազմավարական առումով կարող է դառնալ ոչ միայն գազային ազդեցության թուլացում կամ չեզոքացում Եվրոպայում, այլեւ Հայաստանի ռազմավարական կորուստ: Ու այս հարցում Ռուսաստանը, միանշանակ, դաշնակցելու է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Վերջիններս էլ, իրենց հերթին, աշխատելու են իրենք դառնալ իրանական գազի արտահանման երթուղի, որովհետեւ դա կմեծացնի նրանց ազդեցությունը: Այստեղ է, որ նրանք որոշակի հակասությունների մեջ կմտնեն Ռուսաստանի հետ: Որովհետեւ Ռուսաստանը դեմ է ոչ միայն իրանական գազը Եվրոպա հասցնելու հայկական երթուղուն, այլեւ իրանական գազը Եվրոպա հասցնող ցանկացած նախագծի, որովհետեւ այսպես թե այնպես՝ դա թուլացնելու կամ զրոյացնելու է նրա գազային ազդեցությունը Եվրոպայի վրա: Վրաստանը, իր հերթին, կողմ կլինի ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական երթուղուն, որովհետեւ ինքը բոլոր դեպքերում դառնում է երկրորդ տարանցիկ երկիր: Վրաստանի համար անցանկալի կլինի Թուրքիայով տարանցման տարբերակը, չնայած՝ տեսականորեն, խողովակը Իրանից կարող է Թուրքիա մտնել, ապա՝ Վրաստան: Ինչ վերաբերում է Իրանին, կարծում ենք, այս երկրի համար էլ նախընտրելին լինելու է Հայաստան-Վրաստան տարբերակը, որովհետեւ Թուրքիայի հետ մրցակից լինելով՝ Իրանը չի ցանկանա նրան ուժեղացնել գազային այսպիսի լծակով: Ադրբեջանը նույնպես Իրանի համար ցանկալի տարբերակ չէ, որովհետեւ երկու երկրները խորքային պրոբլեմներ ունեն՝ կապված Իրանի հյուսիսում ապրող ադրբեջանցիների անջատողական տրամադրությունների հետ:
Ահա, ուրեմն, հայկական դիվանագիտությունը կանգնած է չափազանց պարզ եւ չափազանց բարդ մի խնդրի առաջ. Հայաստանը դարձնել իրանական գազի տարանցիկ երկիր: Խնդիրը պարզ է նպատակի ձեւակերպման իմաստով, բարդ է իրագործման տեսակետից, որովհետեւ Ռուսաստանը ունի բոլոր լծակները նման զարգացում թույլ չտալու համար, ներառյալ՝ ղարաբաղյան լծակը: Բայց իրանական գազի տարանցիկ երկիր դառնալը բխում է Հայաստանի ռազմավարական շահերից: Նաեւ տնտեսական շահերից: Գազային հանձնաժողովի հաշվարկներով, Հայաստանով հնարավոր է տարեկան տարանցել մինչեւ 70 միլիարդ խ/մ բնական գազ: Իսկ այդքան գազի տարանցման դիմաց Հայաստանը, որպես վճար, կարող է ստանալ այնքան բնական գազ, որ մոտ 200 տոկոսով կբավարարի նրա տարեկան սպառումը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT