Գարեգին Չուգասզյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գեւորգ Սաֆարյանը ձերբակալված են

07/04/2015 schedule14:15

16:00 ՀՀ քննչական կոմիտեն քիչ առաջ որոշել է ձերբակալել նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին: Այս մասին մեր թղթակցին հայտնել է կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: 

Տռուզյանը տեղեկացրել է, որ ձերբակալվածները փաստաբաններ են պահանջել, նրանց հնարավորություն է ընձեռնվել գործում ներգրավել իրենց ցանկացած փաստաբաններին: 

14:39 Մեր թղթակիցը փոխանցում է, որ ձերբակալված Գեւորգ Սաֆարյանին եւս դուրս բերեցին Քննչական կոմիտեից եւ ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ նրան տեղափոխեցին Ձերբակալվածների պահման վայր:

Քննչական կոմիտեում մնաց Ժիրայր Սեֆիլյանը:

14:05 Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ձերբակալվել են  Ժիրայր Սեֆիլյանն ու Գեւորգ Սաֆարյանը: Ավելի վաղ ձերբակալվել էին նաեւ Պավել Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը:

«2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է 4 անձ:

Հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը»,- տեղեկացնում են կոմիտեից տարածված հաղորդագրությամբ:

13:55 Քիչ առաջ Քննչական կոմիտեից ազատ է արձակվել Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը, ով մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ իր տեղեկություններով Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալել են: 

12:07 Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այսօր իրավապահների իրականացրած գործողություններին՝ հիշեցրեց 2008թ. փետրվարի 28-ը, երբ նման քաղաքական հետապնդումներ եւ ոտնձգություններ էին սկսվել ՀԱԿ անդամների նկատմամբ:

«Եթե հիշում եք՝ պատասխանը չուշացավ եւ տեղի ունեցավ մարտի 1-ը»: Վարդան Հակոբյանի կարծիքով  չի բացառվում, որ քաղաքացիական անհնազանդություն կսկսվի: 

11:45 Հիմնադիր խորհրդարանից տեղեկացնում են, որ խուզարկությունից հետո բերման են ենթարկել Հիմնադիր խորհրդարանի  Կապանի գրասենյակի պատասխանտու Գևորգ Գասպարյանին, Վանաձորի գրասենյակի պատասխանու Հովհաննես Ղազարյանին, Գյումրու պատասխանատու Արամ Հակոբյանին, Երևանից բերման են ենթարկել նաև Գևորգ Սաֆարյանին։

12:00 Վարուժան Ավետիսյանն ու Պավել Մանուկյանը ձերբակալվել են: Այս մասին հաղորդագրություն է տարածել քննչական կոմիտեն: 

10:49 Քիչ առաջ հայտնի դարձավ, որ այսօր առավոտյան խուզարկել են նաև Վանաձորում բնակվող Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հովհաննես Ղազարյանի բնակարանը, այնուհետև բերման ենթարկել նրան։ Այս պահին խուզարկում են նաև Հիմնադիր խորհրդարանի Վանաձորի գրասենյակը։

10:26 Քիչ առաջ իրավապահները բերման են ենթարկել «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման անդամներից Ժիրայր Սէֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին, Թորոս Սէֆիլյանին: Ավելի վաղ բերման էր ենթարկվել նաեւ Պավել Մանուկյանը: 

10:16 Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հիմնադիր խորհրդարանի անդամ Պավել Մանուկյանը ոչ թե ձերբակալվել է, այլ բերման ենթարկվել: Ձերբակալելու որոշում այս պահին չկա: Ի պատասխան մեր հարցի՝ այլ բերման ենթարկվածներ կա՞ն, Տռուզյանն ասաց, որ կճշտի:

09:40 Այսօր՝ ապրիլի 7-ին, առավոտյան ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք (Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտան հարեւանությամբ) են մուտք գործել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ՝ ներկայանալով որպես Ազգային անվտանգության, Հատուկ քննչական կոմիտեի եւ ոստիկանության աշխատակիցներ: Խումբը, որ գլխավորել է Հատուկ քննչական կոմիտեի ավագ քննիչ Ռոման Սարդարյանը, ներկայացրել է Հիմանդիր խորհրդարանի շենքում խուզարկություն իրականացնելու պահանջ:

Նախաձեռնության գրասենյակից հայտնում են, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի գրասենյակ ժամանած փաստաբանին իրավապահները հրաժարվել են ներկայացնել խուզարկության հիմք հանդիսացող որեւէ փաստաթուղթ եւ արգելել են նրան եւ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցչին՝ մուտք գործել շենք:

«Այս պահին «իրավապահները» գտնվում են Հիմնադիր խորհրդարանի շենքում:
Այս պահին «իրավապահների» մեկ այլ խումբ ներկայացել է Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Կարո Եղնուկյանի բնակարան:

Տեղեկացնում ենք, որ այսօր առավոտյան ձերբակալել են Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր, ազատամարտիկ Պավել Մանուկյանին եւ այս պահին խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի եւ Կարո Եղնուկյանի բնակարանները»,-նշվում է նախաձեռնության անունից տարածված հաղոդրագրությունում:

Տպել
7101 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ