Սեֆիլյանն ու ընկերները ամուր են. Տեսանյութ

09/04/2015 schedule13:10

Երեկ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության ձերբակալվածների պահման վայրի դիմաց տասնյակ քաղաքացիներ հավաք անցկացրեցին՝ պահանջելով ազատ արձակել նախօրեին ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանին, Հիմնադիր Խորհրդարանի անդամներ Գարեգին Չուգասզյանին, Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Արամ Հակոբյանին եւ Գեւորգ Սաֆարյանին:

Քաղաքացիները նշում էին, որ ընդդիմադիրների ձերբակալությունները ապօրինի են եւ պատվիրված են Ս.Սարգսյանի կողմից: Մինչ հավաքի մեկնարկը՝ ՁՊՎ մտավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով այնտեղ մնաց շուրջ 40 րոպե: Դուրս գալով՝ նա ասաց, որ բացի Պ.Մանուկյանից, հանդիպել է մյուսների հետ, իսկ Մանուկյանի հետ չի հանդիպել, քանի որ ժամանակը սուղ էր. «Իրենց տրամադրությունը բարձր է, ասացին, որ իրենց գործողությունները մնում են ուժի մեջ, օրակարգը չի փոխվել: Ասացին, որ ամեն ինչ ուժի մեջ է, այդ թվում՝ ապրիլի 24-ի հանրահավաքը: Ձերբակալվածներից ոչ ոք առողջական խնդիրների մասին չմատնանշեց, ես էլ բռնության հետքեր չեմ տեսել»,- ասաց Փոստանջյանը՝ հավելելով, որ Սեֆիլյանն ու իր ընկերները ամուր են ու վճռական: Փոստանջյանն ասաց, որ ձերբակալությունները զուրկ են իրավական հիմքից ու ՀԽ անդամները ձերբակալվել են քաղաքական այլ հայացքներ ունենալու համար: Անդրադառնալով ՔԿ այն հայտարարությանը, որտեղ նշվում էր, թե ապրիլի 24-ի ցույցը բարոյական սահմաններից դուրս է, Փոստանջյանը հակադարձեց՝ ասելով, որ եթե խոսում են բարոյականությունից, պետք է գնան ու ռազմաբազայում ձերբակալեն Ավետիսյանների ընտանիքին գնդակահարած Վալերի Պերմյակովին:

Նախօրեին հարուցված քրգործով որպես վկա հարցաքննության է հրավիրվել նաեւ ՀԽ համակիր, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանը (Կոռնիձորցի Արոն), ով նույնպես մասնակցում էր ցույցին: Խուդավերդյանը մեզ տեղեկացրեց, որ իրեն ծանուցագիր են ուղարկել, հրավիրել ՔԿ ու մոտ 4 ժամ հարցեր տվել: «Ժամը հինգից իննը հարցաքննության եմ եղել: Հիմնականում ուզում էին իմանալ՝ ինչ եք մտածում դուք, ի՞նչ է լինելու ապրիլի 24-ին, ի՞նչ են ուզում անել Ժիրոն ու ժողովուրդը: Ես պատասխանեցի՝ եթե ժողովուրդը կանգնի, իր համար ազատություն կբերի, եթե չկանգնի՝ ռեժիմը կքերթի ժողովրդին: Իրենք անպայման ուզում էին իմանալ՝ ժողովրդի ինքնադրսեւորումը ինչպես է լինելու»,- ասաց Խուդավերդյանը՝ հավատացնելով, որ իշխանափոխության պրոցեսը չի կանգնելու: Նա պատմեց, որ ՔԿ-ում իրեն ներկայացրել են իր հեռախոսազրույցը մտերիմներից մեկի հետ. «Ոչ մի բան չնշանակող ձայնագրություն: Իմացել էի, որ սահմանին ունենք 2 զոհ, խոսակցության ժամանակ ասացի, որ մենք գոնե մի 10 հոգու գլխից պիտի խփենք, որ հակակշիռ լինի: Քննիչն էլ հարցնում էր՝ ո՞ւմ եք ուզում խփել եւ այլն: Ես ասացի, որ դա կապ չունի «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման հետ»: Պահանջի հավաքին մասնակցում էր նաեւ սիրված երգիչ Ռուբեն Հախվերդյանը, ով նույնպես պահանջում էր ազատ արձակել Սեֆիլյանին ու իր կողմնակիցներին: Անդրադառնալով ապրիլի 24-ի հանրահավաքին՝ նա ասաց. «Էսքան տարի սգում ենք, դրանից ի՞նչ է փոխվում, ես համաձայն եմ ակցիայի հետ, բայց թե կգա՞մ, թե ոչ՝ վստահ ասել չեմ կարող…»: Ակցիան ավարտվեց «Ժիրայր», «Ազատ, անկախ Հայաստան», «Ազատություն», «Մենք ենք տերը մեր երկրի» վանկարկումներով: ՀԽ անդամներից Վարդան Հակոբյանը հայտարարեց, որ հաջորդ հավաքը անցկացնելու են վաղը, ժամը 14:00-ին՝ ՔԿ դիմաց: Երեկ հաղորդագրություն էր տարածել նաեւ ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու վայրերում դիտորդական առաքելություն իրականացնող հանրային վերահսկողության խումբը: Հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. «Բոլոր 6 ձերբակալվածներն էլ ընդհանուր վերաբերմունքից եւ ՁՊՎ-ի պահման պայմաններից դժգոհություններ չհայտնեցին, բայց ՀԽ անդամ Պ.Մանուկյանը հացադուլ է հայտարարել: Դիտորդական խումբը պարզեց, որ արգելանք է դրված նրանց հարազատների հետ տեսակցության եւ հեռախոսազանգի վրա: Անհասկանալի հիմքով՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանք է դրվել կապն արտաքին աշխարհի հետ իրավունքից օգտվելու վրա: Արդյունքում՝ նշված արգելանքով ձերբակալվածները իրավունք չունեն օգտվելու ռադիոընդունիչից եւ տպագիր մամուլից»:

Տպել
2145 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ