Երևան
12 °C
Պարզվում է, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի կենտրոնական փողոցը 2 ամիս առաջ անվանակոչվել է գործող գյուղապետ Ֆրոնտիկ Թեւոսյանի անունով: Պարզվում է նաեւ, որ այդ գյուղի երաժշտական դպրոցը եւս Նոր Գեղիի գյուղապետ Ֆրոնտիկ Թեւոսյանի անունն է կրում: Բայց ինչո՞ւ: Բացատրեց ինքը՝ Թեւոսյանը:
- Պարոն Թեւոսյան, ինչո՞ւ է ձեր գյուղի կենտրոնական փողոցը ձեր անունը կրում:
- Դե, ես 30 տարվա աշխատանքային ստաժ ունեմ: 85 թվականից մինչեւ հիմա այդ գյուղի ղեկավարն եմ եւ մարտի 25-ին էլ 70-ամյակս էր, ինձ ժամանակին Անդրանիկ Մարգարյանն էլ է տվել հուշամեդալ, Ազգային ժողովը տվել է, հիմա սպասում եմ՝ նախագահը տա, իսկ ավագանին էլ որոշեց Երեւանյան փողոցը անվանակոչել Թեւոսյանի անունով: Ավագանու որոշում է:
- Բայց նաեւ երաժշտական դպրոցն է ձեր անունով:
- Հա, դա շուտ է եղել: Դա էլ երեւի 65-ամյակիս է եղել:
- Փաստորեն, ձեր կլոր «ամյակներին» ձեր գյուղում մի բան ձեր անունով է անվանակոչվում:
- Դե, ամեն ինչ հաշվի է առնվում, հիմա էլ եկեղեցի է կառուցվում, եկեղեցին հարմար չի լինի, դե, շատ լավ մշակույթի տուն ունենք: Ես չեմ իմանում դուք ինչ կարծիքի եք, ես բանկերում համարյա մեկ միլիոն դոլարի վարկեր ունեմ, չորս հատ տղա ունեմ, վերջը, ավագանին տենց է գտել, տենց է արել:
- Կարո՞ղ է այդ մշակույթի տունն էլ ձեր 75-ամյակին ձեր անունով անվանակոչեն:
- Չէ, մշակույթի տունը, զանգեցին, ասացին, որ կենդանի մարդու անունով չեն նշում, ես էլ ասացի՝ դե, մեզ մոտ ճանաչված Խաչատրյան Ցոլակ կար, ինքը կառուցել էր այդ մշակույթի տունը, կիսակառույց էր, բայց կռիշ-մռիշ չկար, Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ Քոչարյանն ասաց՝ գյուղապետը մտածված բերել է ստեղ, էս կիսաքանդ շենքի մոտ, որ ես ավարտեմ, ներդրումներով եւ գյուղապետարանի միջոցներով շատ լավ մշակույթի տուն եղավ, դա կոչել ենք Ցոլակ Խաչատրյանի անունով: Ինքն էլ շատ լավ ստաժ ուներ, այստեղ այգիներ է հիմնել եւ այլն, ու որ հենց ինքն էր կառուցել, թաղամասն էլ ենք անվանակոչել նրա անունով, ուզում եմ ասել՝ տեղից է գալիս, սկզբում իրա համար ենք արել, հետո էլ ավագանին որոշումը տենց է գտել, ի՞նչ ասեմ: Ես մի քանի անգամ պատգամավորության թեկնածու եմ եղել, մի անգամ Այվազյան Վարդանի հետ, բայց ալիքները խառնվեցին եւ այլն, մի անգամ էլ առաջադրվեցի, չկարողացա պատգամավոր ընտրվել:
- Պարզապես՝ շատ մեծ վաստակ ունեցող մշակույթի գործիչների կամ անձանց անունով են փողոցներ անվանակոչում:
- Դե, Երեւանյան էր, հիմա ի՞նչ է խանգարում, որ Թեւոսյանի անունով լինի: Մարդուն նման բաները դուր են գալիս: Դե, առաջարկեցին, ես էլ հո չէի՞ հրաժարվի:
- Եկեղեցու անունը ի՞նչ է լինելու:
- Սուրբ Հովհաննես եկեղեցի է, դա էլ իր պատմական նշանակությունը ունի, Ղալթախչիում մատուռ կա՝ սուրբ Հովհաննես, 60 թվից գնում, գալիս էինք, ոտքով հազիվ են գնում, գրած էր՝ Ծառուկյանից Հովհաննեսին: Ծառուկյանը 4 հատ աղջիկ ուներ, այդտեղ գնալուց հետո տղա է ունեցել, դրա համար այդ մեծ խաչքարը դրա կապակցությամբ դրել էր: Իսկ իմն էլ իմ ու քրոջս արանքում 2 եղբայր է մահացել եւ մի քույր, հայրս այն ժամանակ ուժեղ կոմունիստ էր, չէր հավատում ոչ մի բանի, մերս գողտու գնում է թուղթ նայողների մոտ, ասում են՝ պիտի տունը փոխեք եւ գնաք սուրբ Հովհաննեսում մատաղ անեք: Գնացինք, եղբայրս ծնվեց, անունը դրեցինք Հովհաննես: Ցոլակ Խաչատրյանը եկեղեցու մակետ ուներ, չհասցրեց կառուցել, էդ մակետը հասավ գյուղապետարանին, ես էլ որոշեցի՝ լավ, էս մակետը որ կա, մի հատ եկեղեցի կառուցենք:
- Ձեր միջոցներո՞վ եք կառուցում:
- Ցեմենտն ամբողջությամբ Ծառուկյանն է տվել, կողքից էլ մի թեթեւ աջակցել են, նու, 80 տոկոսով իմ հովանավորությամբ: Պատմություն է, էլի:
- Հիմա այդ եկեղեցին Ծառուկյանի տղայի անունո՞վ է Հովհաննես:
- Չէ, սուրբ Հովհաննես Լեննականի մոտի մատուռի, սուրբ Հովհաննեսի գերեզմանն էլ այնտեղ է, գերեզմանի մոտից հողերը բերել ենք: Դա ոչ մեկի անունով էլ չի, սրբի անունով է:
- Այսինքն՝ Ծառուկյանն էլ է իր տղայի անունը այդ սրբի անունով դրել:
- Հա, որ գնացել է այնտեղ, եկել է, տղան ծնվել է, անունը դրել է Հովհաննես:
- Երբ գյուղի կենտրոնական փողոցն անվանակոչվեց ձեր անունով, բնակիչներն ինչպե՞ս ընդունեցին:
- Դե, դուք պիտի գաք, հարցնեք: Իմ կարծիքով, հնարավոր չէ, որ դժգոհներ չլինեն, բայց մեծամասնությունը ... մի քիչ առաջ ասացի, ինչքան կարողացել, օգնել եմ ժողովրդին, իմ հնարավորության սահմաններում, դրա համար էլ ընկել ենք վարկերի տակ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT