Կենդանի պատնեշ Բաղրամյան պողոտայում

24/06/2015 schedule10:20

Նախօրեի լուսադեմին ոստիկանությունը բիրտ ուժով ցրեց էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող խաղաղ ցուցարարներին: Երեկ գիշերը Բաղրամյան պողոտայում կրկին լարված իրավիճակ էր: Ժամը 18:30-ին Ազատության հրապարակում հայտարարված միտինգից հետո տասնյակ հազարավոր մարդիկ երթով կրկին շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա եւ այս անգամ շատ ավելի ագրեսիվ էին տրամադրված, քան նախորդ օրը: Կեսգիշերվա դրությամբ մեծ թվով քաղաքացիներ, ովքեր տարածքում գտնվող աղբամաններով բարիկադներ էին կառուցել, շարունակում էին նստացույցը Բաղրամյան պողոտայի սկզբնամասում: Ոստիկանական ուժերը նախորդ օրվա նման մի քանի շարքով պատ էին կազմել, նրանց հետեւում փշալարեր էին, ջրցան մեքենաներ եւ այլ տեխնիկա: Հնարավոր բախումները կանխելու նպատակով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ.

«Այսօր ժամը 00:45-ին խնդրում ենք Ձեզ գալ Ազատության հրապարակ, Հովհաննես Թումանյանի արձանի հարակից տարածք՝ միասին գնալու Բաղրամյան պողոտա՝ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ կենդանի պատ կազմելու համար:

Պատը կազմվում է մեկ նպատակով եւ մեկ կարգախոսով. բռնությունը պետք է բացառվի, կողմերից որեւէ մեկը բռնություն չպետք է կիրառի: Այս հայտարարություն-կոչը, որն ուղղված է ԱԺ նախկին ու ներկա պատգամավորներին, մտավորականներին, շոու բիզնեսի ներկայացուցիչներին, փաստաբաններին, լրագրողներին, հոգեւորականներին անում եմ՝ դերասան Հայկ Մարությանի, դերասան Հովհաննես Ազոյանի, ԱԺ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանի, Թեւան Պողոսյանի, Նիկոլ Փաշինյանի, Զարուհի Փոստանջյանի, Էդմոն Մարուքյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Տիգրան Ուրիխանյանի, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի, երգահան Եղիշե Պետրոսյանի, հեղինակ-կատարող Վահան Արծրունու, փաստաբան Հայկ Ալումյանի, լրագրող Արամ Աբրահամյանի, դերասան Աշոտ Ադամյանի, երգիծաբան Սերգեյ Դանիելյանի, Վիտամին ակումբի անդամներ Արամ MP3-ի, Գարիկ Պապոյանի, Վաչե Թովմասյանի, Արման Խաչատրյանի, Տիգրան Գեւորգյանի, Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի անունից: 00:45-ին Երեւանի Ազատության հրապարակում, Թումանյանի արձանի մոտ»:

Ժամը 1:00-ի սահմաններում Բաղրամյան պողոտա ժամանեցին մեծ թվով հասարակական, քաղաքական գործիչներ, ներկա եւ նախկին պատգամավորներ, մշակույթի եւ արվեստի գործիչներ, այդ թվում՝ Աշոտ Ադամյանը, Վահան Արծրունին, Սերգեյ Դանիելյանը, Հովհաննես Ազոյանը, Արամ MP3-ին, Կարինե Խոդիկյանը, Վասակ Դարբինյանը, Արա Շիրինյանը, Գարիկ Պապոյանը, Արամ Աբրահամյանը, Ռուբեն Բաբայանը, մեծ թվով հոգեւորականներ: Քաղաքական դեմքերից Բաղրամյան պողոտայում էին Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը, Հեղինե Բիշարյանը, Իշխան Խաչատրյանը, Խաչատուր Սուքիասյանը, Սասուն Միքայելյանը, Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Թեւան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը: Շատ հանրաճանաչ դեմքեր շարունակում էին ժամանել, որոնց բոլորի անունները ֆիզիկապես հնարավոր չէ թվարկել: Ավելի ուշ՝ Բաղրամյան պողոտա ժամանեց նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ում դիմավորեցին սուլոցներով, ժողովուրդը վանկարկում էր՝ Աշոտյան, հեռացիր: Չնայած սուլոցներին՝ նախարարը համառորեն չէր հեռանում տարածքից: Գիշերվա ժամը 2:00-ի դրությամբ իրավիճակը շարունակում էր լարված մնալ, վերոնշյալ մարդիկ շարունակում էին կենդանի պատնեշ մնալ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: 

Տպել
1757 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ