Երևան
12 °C
Լեռնային Ղարաբաղը եւ Մեղրիի տարածաշրջանը աշխարհքաղաքական իրենց նշանակությամբ համարժեք չեն. մեր թղթակցի հետ ունեցած զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ ԱԽ նախկին քարտուղար Ժիրայր Լիպարիտյանը:
Վերջինս չի բացառել, որ Ադրբեջանում լինեն ուժեր, որոնք կհամաձայնեն Մեղրիի դիմաց Ղարաբաղը տալ Հայաստանին: Նման տարբերակը, սակայն, չի կարող ձեռնտու լինել ՀՀ-ին: Ըստ Լիպարիտյանի, ԼՂ ստրատեգիական նշանակությունը Մեղրիի հետ համեմատելի կլինի, եթե մենք ելնենք այն կանխավարկածից, թե դեռ 100 տարի պիտի պատերազմենք Ադրբեջանի հետ: Լիպարիտյանն, ի դեպ, տպավորություն ունի, թե Ադրբեջանում պատրաստ են վերադառնալ հարցի կարգավորման 1997 թվականի տարբերակին: Սրա վկայությունն է նաեւ այն, որ Ադրբեջանը հանդես է եղել կարգավորման նոր առաջարկով, որ ներառում է գրավված 4 տարածքներից հայկական զորքերի ետքաշում եւ կոմունիկացիաների վերաբացում: Ըստ Լիպարիտյանի, այդ առաջարկն ընդունելի են համարել նաեւ Մինսկի խմբի համանախագահները: Նրա տեղեկություններով, սակայն, ՀՀ-ն վերստին մերժել է դրանք:
***
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին գլխավոր խորհրդական, ՀՀ ԱԽ քարտուղար Ժիրայր Լիպարիտյանն այսօր զբաղված է գիտական աշխատանքով: Նա հայ ժողովրդի պատմության եւ Կովկասի պատմության դասախոսություններ է կարդում ԱՄՆ-ի համալսարաններում եւ գիրք է գրում ԼՂ հակամարտության կարգավորման մասին: Այս ֆոնի վրա Լիպարիտյանը ժամանակ առ ժամանակ այցելում է տարածաշրջանի երկրներ: Հերթական անգամ նա վերջերս այցելել է Բաքու, Ստեփանակերտ, իսկ օրերս Երեւանից մեկնեց Թբիլիսի:
- Պարոն Լիպարիտյան, տեսակետ կա, որ Հայաստանը արտաքին աշխարհի կողմից արդեն իսկ ընկալվում է որպես տարածաշրջանային ինտեգրացիային խոչընդոտող գործոն: Արդյոք Դուք ձեր շփումների ընթացքում նման տպավորություն ստանո՞ւմ եք:
- Վստահաբար կարող եմ ասել, որ այս պահին նման ընկալում կա Վրաստանում եւ Ադրբեջանում, բավական վստահ եմ, որ Արեւմուտքը նույնպես այդ կերպ է ընկալում: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, նրանք մեծ հույսեր էին կապում Քոչարյանի ՀՀ նախագահ դառնալու հետ, որովհետեւ վստահ էին, որ Քոչարյանը տարածաշրջանային ինտեգրացիայի խթանման գործում լրջագույն դեր է ունենալու, այնքանով, որքանով լուծելու է Ղարաբաղի հարցը: Նրանք ելնում էին այն բանաձեւից, որ ընդհանրապես կոնֆլիկտները լուծում են այն անհատները, ովքեր պատերազմում մեծ դեր են ունեցել, եւ ժողովուրդը վստահ է, որ նրանք չեն դավաճանի: Անգամ օրինակներ էին բերում, որ, օրինակ, իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման գործում էական դեր ունեցավ Իսրայելի բանակի նախկին հրամանատար Իցհակ Ռաբինը... Իսկ Քոչարյանի հետ կապված հույսերը գագաթնակետին հասան Քի Վեսթում ձեռքբերված պայմանավորվածությունների տեսքով: Բայց հիմա ակնհայտ է, որ ամերիկացիների կողմից ինչ-որ հուսախաբություն կա:
- Նույն ամերիկացի պաշտոնյաները հաճախ են սիրում հայտարարել ԼՂ հարցի կարգավորման ժամկետների մասին: Հիմա էլ խոսքը կարծես թե այն մասին է, որ մինչեւ տարեվերջ կոնֆլիկտը պետք է կարգավորվի: Դուք նման հնարավորություն տեսնու՞մ եք:
- Իհարկե չեմ տեսնում: Չեմ տեսնում, թե որ սկզբունքի շուրջ պետք է համաձայնություն տեղի ունենա, որովհետեւ հայ եւ ադրբեջանցի պաշտոնյաները տարբեր կերպ են պատկերացնում հարցի կարգավորումը: Ես դժվարանում եմ հավատալ, որ Ալիեւը կարող է Ղարաբաղը տալ Հայաստանին, եւ դժվարանում եմ հավատալ, որ Քոչարյանը կարող է Մեղրին տալ Ադրբեջանին: Ուզում եմ ասել, որ կարգավորման յուրաքանչյուր տարբերակի հիմքում պետք է ընկած լինեն փոխզիջումներ: Ես չեմ տեսնում, որ այսօր կողմերը պատրաստ են փոխզիջումների, մանավանդ, որ հայկական կողմի տրամադրվածությունը այն է, որ մենք հաղթած կողմ ենք եւ զիջումներ անելու կարիք չունենք: Այս իմաստով, ես, իհարկե, կարծում եմ, որ 1997 թվականին Ղարաբաղի հարցը կարգավորելու հնարավորությունները շատ ավելի մեծ էին: Իսկ այսօր Հայաստանը փոխզիջման գաղափարից հեռացել է: Ի պատասխան այս դիրքորոշման, Ադրբեջանն էլ նոր դիրքորոշում է որդեգրել. նրանք ասում են՝ այո, դուք պատերազմում հաղթել եք, մենք էլ կսպասենք եւ հինգ տարի հետո կտեսնենք, թե ինչ տեղի կունենա ձեր հաղթանակի հետ: Ադրբեջանցիք ակնարկում են, որ իրենք շատ ավելի մեծ տնտեսական ռեսուրսներ ունեն, ինչի օգտագործման արդյունքում հինգ, տասը տարի հետո տնտեսական, այսպիսով նաեւ քաղաքական ու ռազմական գերակշռություն են ունենալու Հայաստանի նկատմամբ:
- Դուք նշեցիք Հայաստանի՝ զիջումներ չանելուն միտված դիրքորոշման մասին: Ի՞նչ եք կարծում, պետդեպարտամենտի հայտնի հայտարարությունը, թե նրանք Ղարաբաղը ճանաչում են իբրեւ Ադրբեջանի անբաժանելի մաս, կարո՞ղ է կապ ունենալ մեր այդ դիրքորոշման հետ:
- Շատ հավանական է: Դա կարող է կապված լինել նաեւ Երեւանից լսվող այն հայտարարությունների հետ, թե Ղարաբաղի հարցը այս տարի լուծվելիք չէ, ինչը լուրջ անհանգստություն է առաջացնում ԱՄՆ-ում: Նրանք 2001 թվականի աշնանից անընդհատ սպասում են, որ հարցը ուր որ է կարգավորվելու է: Անցյալ տարի Գերմանիայում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Քերի Քավանոն հայտարարեց, որ ԼՂ հարցը երկու շաբաթվա ընթացքում կարգավորվելու է: Մենք նրան խորհուրդ տվեցինք նման հայտարարություններ անելուց առաջ լավ մտածել, բայց նա կարծում էր, որ մենք ուղղակի չենք ուզում հարցի կարգավորում: Հետո պարզվեց, որ ինչ-որ մի պատճառով հարցի կարգավորումը չստացվեց: Ես, իհարկե, չեմ ասում, որ հարցը անլուծելի է...
- Դուք ակնարկում եք, որ Քոչարյանը շահագրգիռ չէ՞ հարցի կարգավորմամբ:
- Ոչ, իհարկե, որովհետեւ կարգավորմամբ բոլորն են շահագրգռված: Այլ բան է, թե ով ինչ նկատի ունի հարցի կարգավորում ասելով, ով ինչ է պատրաստ անել՝ հանուն հարցի կարգավորման: Արեւմուտքում, օրինակ, ասում են, որ Ռուսաստանը շահագրգիռ չէ ԼՂ հարցի կարգավորմամբ: Ես համաձայն չեմ այդ տեսակետի հետ: Չէ՞ որ ռուսները 70 տարի այդ ռեգիոնում պահպանել են խաղաղությունը: Եթե այսօր ԼՂ հարցի կարգավորման մի առաջարկություն լինի, որի արդյունքում Ռուսաստանը ռազմաստրատեգիական լուրջ առավելություններ ստանա, ինչպե՞ս կարող է շահագրգիռ չլինել: Եւ հակառակը, եթե լինի մի լուծում, որի արդյունքում Իրանի դերը կտրուկ մեծանա, ԱՄՆ-ը համաձայնելու՞ է այդ լուծմանը: Ուզում եմ ասել՝ բոլորն են շահագրգիռ հարցի կարգավորման գործում, բայց յուրաքանչյուրը իր ընկալումների եւ արժեքային համակարգի սահմաններում:
- Այս ֆոնի վրա ինչպե՞ս եք գնահատում Լեվոն Տեր-Պետրոսյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին լուրերը:
- Տեր-Պետրոսյանը ԼՂ հարցում ունեցել է հստակ քաղաքականություն, եւ այդ քաղաքականությունը, իմ պատկերացմամբ, առավել մոտ է կարգավորման ճանապարհին: Ինչ վերաբերում է 2003 թվականի նախագահական ընտրություններում նրա առաջադրվել-չառաջադրվելուն, այդ մասին թույլ տվեք չխոսեմ:
Ա.Կ.
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2002 թվականի հուլիսի 9-ի համարում
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT