Երևան
12 °C
Չնայած բազմաթիվ հրապարակումներին, որ սահմանին լարվածություն կա, Հայաստանից դեպի Թբիլիսի տանող ամենակարճ եւ հարմար ճանապարհը՝ հաճախ ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծության ենթարկված, Նոյեմբերյանով անցնող Մ4 մայրուղին սպասարկում է ծանրաբեռնված:
Մայրաքաղաքից, Արարատյան դաշտից, ինչպես նաեւ Սյունիքից ու Վայոց Ձորից Թբիլիսի հասնելու համար երկու հարմար ճանապարհ կա. Իջեւան-Նոյեմբերյան-Բագրատաշեն եւ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն: Այս երկուսի մեջ տարբերությունն ընդամենը 7 կիլոմետր է, եւ առաջին ճանապարհն ավելի երկար է: Սակայն լինելով հակառակորդի ուղիղ նշանառության տակ, այնուամենայնիվ այն մնում է զբոսաշրջիկների եւ ճանապարհորդների համար առավել նախըտրելի տարբերակը: Լոռվա մարզի ճանապարհներն անհարմարավետ են երթեւեկության համար, նեղ, եւ շատ են ոլորանները:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Տավուշի մարզի Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը, այս օրերին էլ Թբիլիսի տանող ճանապարհը ծանրաբեռնված աշխատում է, եւ ոչ մի վտանգ չկա: Նշենք, որ միջպետական Մ4 ճանապարհը Ոսկեպար-Բաղանիս հատվածում կիսվում է: Դեպի ձախ թեքվում է թիկունքային, բացարձակ անվտանգ ճանապարհը, իսկ հիմնականը՝ մայրուղին, շարունակվում է ուղիղ: Գնդակոծությունների եւ սահմանային միջադեպերի օրերին հիմնական ճանապարհը, որն անցնում է Բաղանիսի ողջ երկայնքով եւ ադրբեջանական զինուժի ուղիղ նշանառության տակ է, փակվում է, այդ ժամանակ գործում է թիկունքայինը: Բայց քանի որ հիմա սահմանում համեմատաբար խաղաղ է, գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան, բոլորը երթեւեկում են մայրուղով: Այն փակվում է յուրաքանչյուր 14 օրը մեկ, այն օրերին, երբ սահմանապահները հերթափոխ են անցկացնում, եւ պետք է մեքենաների շարասյունն անցնի: Բայց դա տեւում է մոտ մեկ ժամ, եւ այդ ընթացքում ճանապարհորդներին սպասարկում է թիկունքային ճանապարհը:
Նարեկ Սահակյանը պատմեց, որ բաղանիսցիներին ձեռնտու է հիմնական ճանապարհի գործարկված լինելը: Այն անցնում է ողջ գյուղի միջով, եւ գյուղացիները գյուղմթերք են վաճառում ճանապարհորդներին: Երբ հիմնականը ժամանակավորապես փակվում է, եւ սպասարկում է թիկունքային ճանապարհը, որը շրջանցում է գյուղի զգալի մասը, ապա գյուղացիների առեւտուրը պակասում է:
Ճանապարհային ոստիկանության ոչ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Թբիլիսի մեկնողների մոտ 65 տոկոսն օգտվում է Տավուշին մարզի ճանապարհներից:
Նշենք, որ Հայաստանից Վրաստան հասնելու մեկ այլ ճանապարհ էլ կա՝ Շիրակի մարզով դեպի Բավրայի մաքսակետ: Թբիլիսի գնացողների համար սա պակաս նախընտրելի է: Նախ՝ ամենաերկար ճանապարհն է: Եթե Երեւան-Թբիլիսի Մ4 ավտոմայրուղին (Տավուշի մարզով) 284 կիլոմետր երկարություն ունի, ապա Երեւան-Թբիլիսի ուղղությունը Մ1-ով (Գյումրիով) 314 կիլոմետր է: Այլ բան, որ այս ճանապարհը հարմար է Շիրակի դաշտավայրի բնակչության համար, քանի որ Թբիլիսին Գյումրի քաղաքից Բավրայով ընդամենը 191 կիլոմետր հեռավորության վրա է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կարապետյանը Պուտինի ասածը չանի՝ կպատժվի. ամսական 15-20 հազար դոլար են ծախսում մարդկանց մոբիլիզացնելու համար
Գագիկ և Ջավահիր Ծառուկյաններին մեղադրանք է առաջադրվել
ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը կախված է հետագա զարգացումներից. ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգանում են
«Կրթվելը նորաձև է»․ հանդիպումը սարոյանական ջերմությամբ լցրեց «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի նախագահը․ Հակոբյան
Մեկնարկեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը․ ներքին առաջնությունների կազմակերպման նոր ստանդարտ ենք սահմանում
Եկեղեցին գահ չէ․ սփյուռքը լծակ չէ, որը կարելի է գործադրել հայ ընտրողի կամքի դեմ․ Գարո Արմենի հայտարարությունը
Չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու․ վարչապետը՝ մի քանի երկրի քաղաքացի Կարապետյանի մասին
Թույլ չեմ տալու Կաթողիկոսությունը ՀՀ-ից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ․ շատ կոշտ հակազդեցություն է լինելու
Տեառնընդառաջը հեթանոսակա՞ն տոն է, թե՞ ոչ. ինչ է խորհրդանշում կրակը, ինչ ուտեստներ են դրվում սեղանին. տեսանյութ
ՔՊ ներքին ընտրությունները շատ կարևոր են ոչ միայն կուսակցության համար, այլ՝ ապագայի․ Ղազարյան
«Զայեդ»-ի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդը Հայաստանն Ադրբեջանի հետ կիսել է․ վարչապետ
«Վրացական երկաթուղին» չի քննարկում Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը
Վերսկսվում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը․ Պապոյանը մանրամասներ է ներկայացրել
Էրդողանին, Ալիևին կզսպի, հողերը, գերիներին հետ կբերի, ողջ բերքը կմթերի, ոչ մի կին չի մնա չբավարարված․ Ղազարյան
Սուրեն Պապիկյանը Պաշտպանության նախարարությունում ընդունել է մի խումբ նորակոչիկների․ տեսանյութ
Դավիթ Խուդաթյանն ու ՌԴ դեսպանը ՀԱԷԿ-ի հետ կապված հարցեր են քննարկել
Աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը բացառապես թվային համակարգով իրականացնելու ժամկետը փոխվել է
Իրանը ողջունում է խաղաղությանը միտված ՀՀ վարչապետի քաղաքականությունը․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շիրլողամիին
ԱՄՆ-ն պատրաստակամ է պաշտպանության ոլորտում ՀՀ-ի հետ զարգացնել համագործակցությունը․ Դեյվիդ Ալենը՝ Պապիկյանին
Ձմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանը 53-րդն է
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ․ 26 և 38 տարեկան երկու տղամարդ է կալանավորվել․ տեսանյութ
Տնտեսվարողներից կաշառք ստանալու համար ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչ է կալանավորվել․ կան ձերբակալվածներ
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Սևանի ափամերձ տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ․ վարչապետ
Շարունակվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Գեղաքարում ճանապարհի դժվարանցանելիության պատճառով բժիշկը չի կարողացել մոտենալ հիվանդին
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 13-ին
«Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության համար. վարույթը դատարանում է
13-ամյա անչափահասի միջադեպի մասով խստացրել եմ ՆԳՆ քաղաքականությունը. դպրոցները նման դեպքերում լռում են
Հիմա Հայաստանի վրա նույն սցենարն են փորձում կիրառել․ Սահակյանը ներկայացրել է «2 Սամվելների անալոգիան»
Մեկնարկել է կլոր սեղան-քննարկում Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ
Միացյալ Նահանգները չի նշում Հայաստանի ապագա ատոմակայանի էներգիայի գինը. Ռուսաստանի ԱԽՔ-ը մտահոգիչ է համարել
Հրդեհ Կոտայքի խանութ սրահներից մեկի պահեստում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Սահմանների կառավարման «խելացի» համակարգը քաղաքացիներին թույլ կտա անցնել ավելի արագ և արժանապատիվ․ նախարար
ՆԳՆ-ն արդիականացնում է բնակչության պաշտպանության համակարգը
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ցամաքային սահմանազատված հատվածով ժամանել են ՀՀ
Հրազենի գործադրմամբ հանցագործությունների բացահայտման մակարդակը էապես աճել է. ՆԳ նախարարը՝ վիճակագրության մասին
Հաշվառման-քննական համակարգն անցնում է առավել ճկուն մոդելի. ՆԳ նախարարը ներկայացրել է ներդրված նոր ստանդարտները
ՀՀ ղեկավարությունը տեղյակ է ատոմային էներգետիկայի ՌԴ առաջարկներից. հույս ունենք՝ սթափ հաշվարկով որոշում կլինի
2024-2025 թվականներին ՃՏՊ-ների արդյունքում ունեցել ենք 95 խնայված կյանք․ ՆԳ նախարար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT