Երևան
12 °C
Հունիսին հրապարակվեց Համաշխարհային բանկի եզրակացությունը, որի համաձայն «Նաիրիտ» գործարանի վերագործարկումը նպատակահարմար չէ: Նման եզրակացության համար որպես հիմք վկայակոչված էին մի շարք գործոններ: Նախ նշվում էր, որ «Նաիրիտի» արտադրանքի հնարավոր ինքնարժեքը գերազանցելու է պոլիքլորոպրենային կաուչուկի շուկայական հնարավոր գինը, ինչը գործարանի արտադրանքը դարձնելու է ոչ մրցունակ եւ դուրս է մղելու շուկայից: Ըստ Համաշխարհային բանկի եզրակացության՝ ՀՀ կառավարությունը տեխնիկական եւ ֆինանսական նկատառումներից ելնելով պետք է դիտարկի գործարանի լուծարման ծրագիրը մշակելու եւ իրականացնելու խնդիր: Իսկ լուծարման դեպքում, ինչպես հայտնի է՝ պետք է իրականացվի պարտքերի մարում: «Նաիրիտը», ըստ տարբեր հաշվարկների, արդեն կուտակել է 300-400 մլն դոլարի պարտք, որը մարելու միջոցներ առայժմ չեն նշմարվում:
Ո՞րն էր Համաշխարհային բանկի նման եզրակացության պատճառը, կլուծարվի՞, արդյոք, «Նաիրիտը». մեր հարցերին պատասխանել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
- Պարոն Բագրատյան, ի՞նչ եք կարծում ինչո՞ւ է Համաշխարհային բանկի կողմից այսպիսի եզրակացություն կազմվել, որքանո՞վ է այն հիմնավոր:
- Չգիտեմ ինչու են այդպիսի եզրակացություն կազմել։ Մենք, օրինակ, 1993-ին վերագործարկել ենք գործարանը ացետիլենի բազայի հիման վրա։ Եվ ոչինչ, շահութաբեր աշխատում էր։ Համաշխարհային բանկը եզրակացություն կազմելիս այն ժամանակվա արդյունաբերության ղեկավարներին եւ ինձ ոչ միայն չի դիմել այդ եզրակացությունը կազմելիս, այլ նույնիսկ հարցում չի ուղարկել։ Եվ, ուրեմն, նման «հետազոտությունը» կողմնակալ է, ունի պատվերի էլեմենտ։
- Ո՞վ կարող է պատվեր տված լինել, ո՞վ է շահագրգռված նման եզրակացության համար:
- Չգիտեմ:
- Բազմաթիվ պնդումներ կան, որ եթե գործարանի ղեկավարությունը «աստղաբաշխական» թվերով աշխատավարձ չստանար, կամ գործարանի գույքը չվաճառեր՝ «Նաիրիտն» այս վիճակին չէր հասնի եւ դրա վերագործարկումը աննպատակահարմար չէր համարվի: Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ առումով:
- Աշխատավարձը խնդրի չնչին մասն է։ Խնդրի մեծ մասը միջոցների վատնումն է։ Խոսքը մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին է (ներառյալ չստացված եկամուտները)։ Գործարանի ղեկավարությունը ամեն ինչ արել է գործարկման անվան տակ պետության երաշխիքներով կամ պետական գույքը գրավադրելով հսկայական գումարներ փոշիացնելու համար։ ՀՀ պատմության մեջ դա աննախադեպ երևույթ է։
- Կոնկրետ կա՞ մարդ, ո՞վ մեղավոր է այս ամենի համար:
- Իհարկե։ 2004-2013 թվականների բոլոր վարչապետները, ԿԲ նախագահները, էներգետիկայի նախարարը, գործարանի ղեկավարները։ Մեծ հաշվով ընդհանուր պատասխանատվություն ունեն նաև ՀՀ Նախագահները։
- Այս իրավիճակում գործնականում տեսնո՞ւմ եք որեւէ հնարավորություն «Նաիրիտը» վերագործարկելու: Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ դրա համար:
- Այն, ինչ արել է մեր կառավարությունը 1993թ՝ վերագործարկելիս։
- Տեղյա՞կ եք, թե ՀՀ Կառավարությունը ինչ պլաններ ունի գործարանի ապագայի հետ կապված:
- Ոչ, տեղյակ չեմ։
- Եթե Կառավարությունը որոշի լուծարել գործարանը՝ որո՞նք կլինեն հետեւանքները: Հայաստանի տնտեսությունը ի՞նչ վնաս կկրի դրա հետեւանքով:
- Նման գործարանն անհնարին է լուծարել։ Դրա համար պետք է զրոյացնել հաշվեկշիռը։ Ուրեմն պետք է լուծել հարյուրավոր միլիոնների հասնող պարտքի հարց։ Այսինքն, վճարողը մեկն է՝ բյուջեն, այն է՝ ժողովուրդը։ Հենց նման պարտքերի պատճառով է (այդպիսին է նաև ՀԷՑ-ի պարտքը), որ առաջիկա մի քանի տարիներին կյանքի բարելավում չի լինի։
Զրուցեցինք նաեւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գնումների քաղաքականության փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ.
- Պարոն Մանուկյան, ի՞նչ եք կարծում, իշխանությունները կորոշեն լուծարե՞լ «Նաիրիտը»՝ հիմք ընդունելով Համաշխարհային բանկի եզրակացությունը, թե՞ այնուամեյանիվ վերագործարկման ուղղությամբ քայլեր կարվեն:
-Մի բան ակնհայտ է, որ հիմա Համաշխարհային բանկի եզրակացությունը իշխանությունների կողմից կօգտագործվի որպես հիմնավորում. կասեն տեսեք, Համաշխարհային բանկն է ասում, պետք է լուծարել: Բայց կներեք, Համաշխարհային բանկը չէ, որ մեր սոցիալական քաղաքականության համար պատասխանատու է: Մենք մեր Կառավարությանը, պատգամավորներին փող ենք տալիս, որ ոչ միայն նստեն օրենքներ գրեն, այլ այսպիսի ճգնաժամանյին իրավիճակներում ճիշտ վերլուծություն իրականացնեն: Համաշխարհային բանկը միայն տնտեսական գործոնն է հաշվում, չի դիտարկում, որ այդքան աշխատատեղ, ադքան մարդկանց ճակատագրերի հետ գործ ունենք: Ուստի ես վերապահումով եմ մոտենում նման կարգի կազմակերպությունների գնահատականներին, որովհետեւ նրանց հիմքը բանկն է, իսկ բանկին հետաքրքրում է միայն շահույթը: Համաշխարհային բանկը հետաքրքրված է իր հնարավոր ծրագրերը կառավարությանը հրամցնելով, որ վարկ տա, իր գործառույթները անի: Պետությանը միայն շահույթը չպետք է հետաքրքրի, այլ նաեւ ժողովրդի բարեկեցությունը:
-Այսինքն Համաշխարհային բանկի եզրակացությունը կողմնակա՞լ է:
- Ես այդպիսի արտահայտություն չեմ օգտագործի: Իրենց գնահատումների համար հիմք է հանդիսացել այն, որ շուկայի հագեցվածությունը շատ է եւ «Նաիրիտի» արտադրանքը չի կարող մրցունակ լինել, նաեւ այն պատճառով, որ ինքնարժեքը բարձր է: Էս մասով նախ լրջագույն խնդիր կա, որը Համաշխարհային բանկինը չէ, այլ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը: «Նաիրիտից» ինքնարժեքից ցածր գնով վաճառք է եղել շարունակաբար եւ նախարարությունը աչք է փակել դրա վրա: Դրա համար լուրջ հիմնավորում պետք է լինի, որը պատկան մարմինները չեն ներկայացնում. իսկ վնասի պատճառը, ներկա իրավիճակի ստեղծման պատճառը նաեւ պայմանավորված է դրանով:
-Առկա իրավիճակում ՀՀ Կառավարությունը ի՞նչ պետք է անի:
-Ասում են «Նաիրիտի» արտադրանքի ինքնարժեքը բարձր է լինելու եւ մրցունակ չի լինելու շուկայում: Բայց չէ՞ որ բարձր ինքնարժեքը պայմանավորված է, ասենք, հարկերի մեծությամբ: Հնարավո՞ր հարկային արտոնություններ տալ «Նաիրիտին»: Իհարկե հնարավոր է: Հնարավո՞ր է, որ մենք փորձենք գերուռճացված աշխատավարձի ֆոնդը, որը գաղտնիք չէ, դա եւս նվազեցնենք: Հնարավո՞ր է ավելի տեխնոլոգիական լուծումներ գտնել: Հնարավոր է՝ հատկապես Իրանի հետ հարաբերությունների բարելավման համատեքստում, քանի որ «Նաիրիտը», բացի տնտեսական բաղադրիչից, ռազմավարական նշանակություն ունի: Ասում են սնանկ է, լավ, փակում-գնում ենք, բայց մենք դրա հետեւանքով կորցնում ենք այդ անձնակազմը, որը աշխատել է տարիներ շարունակ եւ ունի փորձ: Կորցնում ենք հնարավորությունը՝ ապագայում շուկայական կոնյուկտուրայի լավացման դեպքում եւս մեկ մրցունակ արտադրանք ւնենալու: Եթե Համաշխարհային բանկը ասում է՝ գործարանի արտադրանքը թանկ է, ես էլ ասում եմ՝ եկեք անարդյունավետ ծախսերը նվազեցնենք, տեսնենք թա՞նկ կլինի, թե կենսունակ կլինի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԶովունի գյուղի սկզբնամասում մեքենաներ են բախվել
Անթալիայում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և Վրաստանի վարչապետը
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին
Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար
Լիոնել Մեսսին իր պաշտոնական էջում հայկական «Թումո» ընկերությունը ներկայացնող story է հրապարակել
Ինչո՞ւ են միմյանց «սևացնում» Քոչարյանն ու Սարգսյանը, ի՞նչ խնդիր են դրանով լուծում. Սաֆարյան
Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել
Փոփոխություն՝ դպրոցի տնօրենի ընտրության և նշանակման կարգում. մանրամասներ
ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել. մեկ դիվանագետ հետ է կանչվել
Միրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առավել հավակնոտ օրակարգի հաստատման քայլերի շուրջ
Պահպանել անտառը ՀՀ քաղաքացիների համար. վարչապետը Կապանում մասնակցել է Էկոպարեկային ծառայության մեկնարկին
Ժամանակը պատահական չէր ընտրված. Ալիևն ընկալե՞լ է Հայաստան-Իրան զորավարժությունների մեսիջը. Ստեփանյան
Վարչապետը ծանոթացել է Սյունիքի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ, տեսանյութ
Շահագրգիռ ենք աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ. Միրզոյանը՝ Անգոլայի ԱԳ նախարարին
Սյունիքը՝ ջերմ, սիրառատ ու գրկաբաց. վարչապետի մամուլի քարտուղարը լուսանկարներ է հրապարակել
Կապահովվի տեսակապով մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին․ նախագիծը հանրային քննարկման փուլում է
Ովքե՞ր են ձեր ամենալավ ընկերները. վարչապետն այցելել է Կապանի թիվ 1 հիմնանորոգված մանկապարտեզ. տեսանյութ
Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը եզրափակչում է
Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում
Միրզոյանն ու Միացյալ Թագավորության պետնախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Զոհ կամ վիրավոր չկա, պետք չէ անհարկի շահարկել. ՆԳՆ-ն՝ Սյունիքում ՊԾ մեքենայի մասնակցությամբ վթարի դեպքի մասին
Հնդկաստանը սատարում է խաղաղության օրակարգին. Հակոբ Արշակյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան
Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է. Քըլըչ. Civilnet
Նոր նշանակումներ Քննչական կոմիտեում
Կապանում սուբվենցիոն ծրագրով հանգստի գոտի է հիմնվել. վարչապետը հետևել է իրականացված աշխատանքներին. տեսանյութ
Հայտնի է՝ երբ տեղի կունենա Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստը
Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը. ԱԳՆ-ն՝ ՀՀ-Ադրբեջան կարգավորման մասին
Գլխավոր հարկադիր կատարողը Գեղարքունիքում, Տավուշում և Սյունիքում ծանոթացել է շարժական գրասենյակների աշխատանքին
Չնախատեսված հանդիպում նաև Խոտ գյուղում․ վարչապետը Սյունիքում է. տեսանյութ
Առաջիկա օրերին կհայտնեմ դիրքորոշումս ստեղծված իրավիճակի և իմ հետագա քայլերի վերաբերյալ. Սարիկ Մինասյան
Ալիևը Անթալիայում հանդիպել է Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ
ՊԵԿ-ում քննարկվել են Հայաստանի Հանրապետության նավթամթերքի շուկայի զարգացումներն ու առկա խնդիրները
Լուսանների գիշերային զբոսանքը Խոսրովի անտառում. տեսանյութ
ԱԺ-ի միջանցքներից մեկը կունենա յուրահատուկ եվրոպական ճեմուղու տեսք. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Վարչապետը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին. տեսանյութ
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 102 մլն եվրոյի առողջապահական վարկային համաձայնագրին
Իլհամ Ալիևը հայտարարում է, որ չի ենթարկվի ՄԻԵԴ-ի որոշումներին. սա ընդունելի՞ է. Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ նիստում
Ի՞նչ վիճակում են շտապօգնության վթարից տուժած բուժքույրն ու վարորդը. նոր մանրամասներ
Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացին. Էրդողանը՝ Ալիևին
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա. հայտնի է օրակարգը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT