Երևան
12 °C
ՀՖՖ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը շաբաթ օրը երեկոյան ծեծի էր ենթարկել գործարար, «Էյր Արմենիա» ընկերություն 51 տոկոսի բաժնետեր Արսեն Ավետիսյանին: Ավետիսյանի կինը՝ Իզաբելլա Մելքումյանը, երեկ «ՀԺ» թղթակցին հայտնել է, որ իր ամուսնուն ծեծել եւ առեւանգել են անձամբ Ռուբեն Հայրապետյանի հրահանգով: Դեպքը տեղի է ունեցել Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի հարեւանությամբ՝ ֆուտբոլի ակադեմիայի բացօթյա լողավազանի սրճարանում, բազմաթիվ մարդկանց աչքի առջեւ: Արսեն Ավետիսյանը գտնվում է Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրում: Հիվանդանոցի մամուլի խոսնակ Ալեքսանդրա Հարությունյանը «ՀԺ»-ին փոխանցել է, որ գործարարը գնվում է դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում, ունի քթոսկրի կոտրվածք՝ թեթեւ տեղաշարժով, ազդրերի եւ թիակի շրջանում՝ սալջարդ, վիճակը կայուն բավարար է: Դեպքի առթիվ, սակայն, քրեական գործ չի հարուցվել: Ոստիկանությունից մեր թղթակցին հայտնել են, որ կատարվում է հետաքննություն:
«Այ քեզ բա՛ն: Հիսուն անգամ ասել եմ`ես ժուռնալիստի հետ հեռախոսով չեմ շփվում»,- երեկ ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու անջատեց հեռախոսը, երբ ցանկանում էինք հարցնել, թե ինչու են իր թիկնազորի անդամները ծեծի ենթարկել եւ առեւանգել գործարար Արսեն Ավետիսյանին:
«Էյր Արմենիա» ընկերության 51 տոկոսի բաժնետեր եւ տնօրեն Արսեն Ավետիսյանի կինը՝ Իզաբելա Մելքումյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ «Էյր Արմենիան» պարտք է եղել ոմն Գառնիկ Պապիկյանին պատկանող «Ալլա ինթերնեշնլ» ընկերությանը, որը գրանցված է Արաբական Միացյալ Էմիրություններում: Պապիկյանը դիմել է Ռուբեն Հայրապետյանին, որպեսզի վերջինս ստանա պարտքը: Օգոստոսի 15-ին Ավետիսյանին ժամադրել են ֆուտբոլի ակադեմիայի լողավազանի սրճարանում, որտեղ էլ ծեծի են ենթարկել եւ, ըստ Իզաբելա Մելքումյանի, զենքի ճնշման տակ առեւանգել:
- Տիկին Իզաբելա, ձեր ամուսնուն ո՞վ է զանգել, ժամադրել:
- Առաջին անգամ, երբ հանդիպումը տեղի է ունեցել 1 ամիս առաջ, ժամադրել է Գառնիկ Պապիկյանը: Եկել, ասել է` արի մի հատ գնանք, Նեմեցի հետ հանդիպենք, իրեն եմ փոխանցել պարտքը: Գնացել, հանդիպել են, որից հետո պայմանավորվել են օգոստոսի 15-ին նորից հանդիպել, բայց արդեն ամուսինս եղել է մենակ, Ռուբեն Հայրապետյանը եղել է զորքով:
- Առաջին հանդիպմանը երեւի ժամկե՞տ է ուզել ձեր ամուսինը, որպեսզի պարտքը մարի:
- Ոչ, ամուսինս առաջին անգամն էլ չի ընդունել, որ այդ պարտքը Ռուբեն Հայրապետյանինն է, ասել է՝ ես քեզ պարտք չեմ, պարտքը «Ալլա ինթերնեշնլինն» է: Մեր ընկերության պարտքի հետ Հայրապետյանը ոչ մի առնչություն չունի:
- Իսկ ինչպե՞ս է այդ պարտքը գոյացել:
- Ինքնաթիռի վարձակալությունից. մեր ընկերությունը «Բոինգ» է վարձակալել Գառնիկ Պապիկյանին պատկանող «Ալլա ինթերնեշնլից»: Որոշ ժամանակ հետո սկսվել են ֆինանսական դժվարություններ, ու պարտք է գոյացել, որը թղթով գրված է՝ հստակ, այսինքն, ոչ ոք չի հրաժարվում այդ պարտքից, ոչ մի նման խնդիր չի եղել:
- Որքա՞ն գումարի է մասին է խոսքը:
- Չգիտեմ, տեղյակ չեմ:
- Ռուբեն Հայրապետյանն անձամբ ներկա՞ է եղել միջադեպին:
- Իհարկե, ինքն է առաջինը թեւից քաշել, որպեսզի տանեն ամուսնուս: Նստած են եղել Ռուբեն Հայրապետյանն ու ամուսինս: Երբ ամուսինս ասել է` ես քեզ պարտք չեմ, ես պարտք եմ այս ընկերությանը, Հայրապետյանը բարկացել է, ձեռքից քաշել է, ասել է` հլը սրան տարեք ստեղից, որ տանեն ուրիշ, ինչ-որ փակ տեղ, այդ պահին ամուսինս ասել է` ձեռքս թող, ու 7- 8 հոգով հարձակվել են, սկսել են ծեծել ամուսնուս: Երբ ծեծուջարդը սկսվել է, լողավազանում գտնվող մարդիկ շփոթված փախել են՝ տարածքից հեռացնելով երեխաներին: Այսինքն, դեպքը բազմաթիվ մարդիկ են տեսել, բայց, իհարկե, ոչ ոք ցուցմունք չի տա:
- Ռուբեն Հայրապետյանն է՞լ է խփել, թե՞ մենակ քաշել է թեւից:
- Չէ, նա չի խփել, դրա համար ինքը ունի բազմաթիվ անձինք, որոնք մի հրամանով կատարում են այդ ամենը: Ծեծելուց հետո ամուսնուս քարշ են տվել, չգիտեմ ուր են տարել՝ այդ տարածքում, որտեղ էլի բազմաթիվ մարդիկ են եղել` թիկնապահներ, ընկերներ, Հայրապետյանն ասել է` մինչեւ չգրես, որ ինձ ես պարտք, այստեղից դուրս չես գա: Ինձ ամուսնուս եղբայրը զանգեց, ասաց` շատ վատ է վիճակը: Ես գիտեի, որ ինքը պիտի գնա հանդիպման, բայց ոչ ոք չէր մտածում, որ կարող է նման ձեւով ավարտվի: Ինքը մենակ գնացել է՝ տղամարդը տղամարդու հետ խոսելու: Ես միանգամից զանգել եմ լրատվամիջոցներին, ոստիկանություն, ու կոնկրետ չգիտեմ որ լրատվամիջոցի կողմից զանգ է եղել այդ մարդկանց, որից հետո ամուսնուս հանդեպ վերաբերմունքը փոխվել է: Ասել են` հեռախոսը վերցրու, զանգի կնոջդ, ասա` էս ի՞նչ շուխուռ է արել, թող ստոպ տա այս ամեն ինչին, ամուսինս զանգեց ինձ, բայց ես միանգամից հասկացա, որ այն չէ, միայն հարցրել եմ` Արսեն, կարողանո՞ւմ ես այդտեղից դուրս գաս, ասաց` չէ: Ու դրանից հետո ես ավելի բուռն ձեւով եմ շարունակել բոլորին ասել, տարածել: Հետո նրան ինչ-որ մեքենայով իջեցրել են շրջակայքում, գնացել:
- Քանի՞ ժամ է նրանց մոտ մնացել:
- Դժվարանում եմ կոնկրետ ասել, ընդհանուր առմամբ, ենթադրում եմ, որ մի 2 ժամ է տեւել ամբողջը: Ամուսնուս եղբայրները, քեռու տղաներն են վերցրել, տարել հիվանդանոց:
- Ռուբեն Հայրապետյանենք չե՞ն փորձե՞լ դեպքից հետո հաշտվել, զանգ կամ այց չի եղել:
- Եկեք ես չպատասխանեմ այդ հարցին:
- Իսկ Գառնիկ Պապիկյանն ի՞նչ շրջանակներից է, նրա հովանավորն ո՞վ է:
- Ես չգիտեմ: Ինքս տեղյակ չեմ: Ենթադրում եմ, որ չկա:
- Այս ընթացքում սպառնալիքներ ստացե՞լ եք:
- Չգիտեմ, սպառնալիք է, թե` ոչ, առաջին հանդիպմանը Հայրապետյանն ասել է` քեզ պետք է լավ նայենք, թե չէ քեզ որ մի բան լինի, երեխեքդ են փակելու էդ փողը: Իմ ամուսինը գործարար է, այդ աշխարհի հետ ընդհանրապես շփում չի ունեցել ու մեկ էլ... իմ մտքով չէր անցնում, որ նման բան կարող է լինել: Փոքրիկ երեխաներ ունենք, սարսափի մեջ եմ:
- Ձեր ամուսինն արդեն ցուցմունք տվե՞լ է:
- Նա ի վիճակի չէ ցուցմունք տալու, քիթը կոտրած է, քայլել չի կարողանում, բժիշկներն ասել են, որ քայլել չի կարելի, լարվել չի կարելի, խնդրել է, որ այսօր հանգստանա, ես եմ ցուցմունք տվել, ինչ գիտեմ՝ ամեն ինչ պատմել եմ:
- «Էյր Արմենիան» կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանի անվան հետ էր կապվում: Հիմա է՞լ կա այդ կապը:
- Անձամբ Դավիթ Հարությունյանը ոչ մի կապ չի ունեցել: Նրա եղբայրը՝ Վահան Հարությունյանն է եղել մյուս սեփականատերը, բայց որոշ ժամանակ առաջ դուրս է եկել: Հիմա 51 տոկոսը պատկանում է Արսեն Ավետիսյանին, 49 տոկոսը՝ «Իսթ պրոսպեկտ» հիմնադրամին:
Արսեն Ավետիսյանի կինը երեկ բաց նամակով դիմել է Սերժ Սարգսյանին, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: «Մեծարգո պարոն Նախագահ, ելնելով ամուսնուս՝ Արսեն Վարդգեսի Ավետիսյանի նկատմամբ 15.08.2015թ. իրականացված ֆիզիկական բռնության հանգամանքից, եւ հաշվի առնելով, որ որոշ անձինք ի դեմս Ռուբեն Հայրապետյանի՝ դաժանաբար ծեծի են ենթարկել, իսկ այնուհետեւ առեւանգել եւ զրկել ազատությունից իր կամքին հակառակ մոտ երկու ժամ, որի ընթացքում շուրջ քառասուն զինված անձանց ներկայությամբ Ռ. Հայրապետյանը ճնշում է գործադրել՝ պահանջելով ստորագրել մի գրություն, որ իբր ամուսինս Ռ. Հայրապետյանին գումար է պարտք: Սպառնացել են, որ առանց այդ թուղթը ստորագրելու ազատ չեն արձակի: Միայն որոշ լրատվամիջոցների զանգից հետո ազատ են արձակել: Դիմել եմ իրավապահ մարմիններին, սակայն մտահոգված եմ ամուսնուս, ով այժմ գտնվում է Հերացու թիվ 1 հիվանդանոցում եւ մեր ընտանիքի անդամների անվտանգությամբ: Հաշվի առնելով Ձեր անձը, Ձեր խստապահանջությունը նմանատիպ դեպքերի նկատմամբ՝ խնդրում եմ Ձեզ ապահովել ամուսնուս եւ մեր ընտանիքի անդամների անվտանգությունը»,- մասնավորապես ասված է նամակում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է
Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 ընտրող․ ԿԸՀ
«Լավ, անհարմարա, աղչի». Ծառուկյանը՝ լրագրողին
Պետրոսյանը վստահեցնում է՝ կչեզոքացնեն հիբրիդային միջամտությունները՝ կապված հնարավոր հոսանքազրկումների հետ
Ժամը 17։00-ի դրությամբ ստացվել է 57 ահազանգ, ձերբակալվել է 14 անձ, 198 տեղեկություն ստուգվում է․ ՆԳՆ
Շատ լավ ենք գնահատում ընթացքը. ահազանգերի մեծ մասը փաստահեն չէ, որոշ ԶԼՄ-ներ ավելորդ աժիոտաժ են ստեղծում
Գորիսի զինվորականների մասին «Իշխանություն» լրատվականի տարածած տեղեկությունը բացարձակ սուտ է
Ժամը 17։00-ի դրությամբ քանի գործ է մուտքագրվել ՀՀ առաջին ատյանի դատարաններ
Աբովյանում համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցածներին․ նա ձերբակալվել է
Գորիս-Կապան ճանապարհին ավտոմեքենան, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել է ծառերի մեջ․ կա 4 զոհ, տուժած
117 քրվարույթ՝ 2026-ի ապրիլից հունիսի 7-ը՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ
Ինչ բնույթի և քանի հեռախոսազանգ է ստացել ՄԻՊ աշխատակազմի թեժ գիծը ժամը 15։00-ի դրությամբ
Գյումրիում ձերբակալված անձինք ընտրատեղամասի դիմաց կաշառք են բաժանել. հայտնաբերվել են ընտրողների ցուցակներ
Կարոյի մոտ են. փողը կուդան, բայց քյալլա տալ չկա, էշն էլ, վրի վեշն էլ. Պողոսյանի մասնակցությամբ ձայնագրություն
«Մարդասպան շան տղա», «Փողը վերցրել եմ, բայց խ...յ թե կընտրեմ». ինչ են գրում քաղաքացիները քվեաթերթիկների վրա
Ողբերգական ավտովթար Երևան-Երասխ-Մեղրի ճանապարհին. կան զոհ և տուժած
Քանի քաղաքացի է մասնակցել ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ
Ընտրական գործընթացը խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ քանի հաղորդում է ստացվել. դատախազություն
Կրկնաքվեարկության, քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր. ՆԳՆ-ն 6 հոգու ձերբակալել է
Որոշ ընտրատեղամասերում ռումբերի տեղադրման մասին ահազանգերը կեղծ են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ընտրակաշառքի կասկածանքով ձերբակալություններ Գյումրիում. ՆԳՆ
Դատարաններ են մուտքագրվել ընտրական իրավունքը վերականգնելու վերաբերյալ դիմումներ. տեղեկատվություն
Ժամը 12:30-ի դրությամբ տնային կալանքի տակ գտնվող 205 անձ մասնակցել է քվեարկությանը
«Ուժեղ Հայաստանի»՝ քվեարկության գաղտնիությունը խախտած ևս մեկ վստահված անձ է ձերբակալվել
Քվեարկել եմ, որպեսզի խաղաղությունը լինի վերջնական և հարատև, իսկ զինվորները ծառայեն խաղաղ. Սուրեն Պապիկյան
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՄՔԾ-ն հերքում է հրապարակել
Խի՞ ուրիշն ուտի, մենք չուտենք. թող մեզ էլ տա, մեջներն ես, ճշտի, 10-10 բաժանում են. նոր ձայնագրություններ
Ռուսաստանը պետք է մեր ինքնիշխանությանը, ինքնուրույն որոշումներ կայացնելուն հարգանքով վերաբերվի. Միրզոյան
«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը կատարել է կրկնակի քվեարկության փորձ
Ձերբակալվել է գյումրեցի ակտիվիստ Կարապետ Պողոսյանը
ԵԱՏՄ-ում չեն կարող Հայաստանին զրկել կարգավիճակից. Նիկոլ Փաշինյան
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
2031 թվականին ևս Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի թեկնածուն է լինելու. Ալեն Սիմոնյան
11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 14.48%-ը
«Գինու օրեր» փառատոնի ժամանակ տեղի ունեցածը միջանձնային վեճ է, որին փորձ է արվում քաղաքական ենթատեքստ տալ. ՆԳՆ
Թուրքիայի որևէ քաղաքացու հաշվառման դեպք չկա. տվյալ անձը ՀՀ քաղաքացի է. Նելլի Դավթյան
Մոսկվայից Հայաստան ժամանած «ՌԴ հայկական գործարար խորհրդի» փոխնախագահը ձերբակալվել է
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Հարությունյան
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում ՅԱՐՈՒԹՅՈՒՆ հայրանունով թուրք կա. Ալեքսանյան
Վավերականությունն ավարտված անձը հաստատող փաստաթղթով ևս հնարավոր է քվեարկել. պարզաբանում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT