«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիր

20/08/2015 schedule10:55

Նախաբան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեության հիմնական նպատակն է հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժի կամ նրա հիմնական մասի կենտրոնացումը Հայաստանի Հանրապետության տարածքում եւ այդ ներուժի անվտանգության ու բնականոն զարգացման ապահովումը:

Կուսակցության գործունեությունը միտված է առաջիկա 20 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը կրկնապատկելուն, ինչը ոչ թե մարդկանց կուտակման մեխանիկական գործողություն է, այլ երկրի բովանդակային վերակառուցման արգասիք:

Մարդու ազատության եւ արժանապատվության պաշտպանությունը, ստեղծարար ընդունակությունների եւ կրթության քաջալերումը, իրավունքի եւ օրինականության վրա հիմնված ազգային միասնությունը պիտի դառնան այն գործոնները, որ կհանգեցնեն տեսանելի արտագաղթի դադարեցման, ծնելիության աճի, Հին եւ Նոր Սփյուռքի հայերի՝ դեպի Հայաստան հարաճուն հայրենադարձության:

Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն. այս ուղենիշներով է առաջնորդվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Իր ծրագիրն իրագործելու համար Կուսակցությունը մտադիր է կազմակերպվել որպես ինստիտուցիոնալ հանրային-քաղաքական կառույց, միավորել նշյալ նպատակներին, կուսակցության ծրագրին համախոհ ՀՀ քաղաքացիների, ովքեր մասնակից կլինեն Հայաստանի Հանրապետության՝ առաջիկա 20 տարիների զարգացման ճանապարհային քարտեզի ձեւավորմանը:

Ճանապարհային քարտեզն իրագործելու համար Կուսակցությունը նպատակադրվում է ընտրություններում ստանալ ՀՀ քաղաքացիների վստահության քվեն եւ ստանձնել Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունը:

***

1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները ձգտում են հասնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հասարակական, քաղաքական, իրավական, կենցաղային նոր հարաբերությունների հաստատմանը՝ հիմնված օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության, Մարդու իրավունքների լիարժեք պաշտպանության եւ կիրառելիության, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության, Հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության եւ ինքնիշխանության պահպանման եւ զարգացման, Հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության իշխանության կրողի իրական լծակներով օժտելու, Հայաստանի՝ Հայ ժողովրդի բնակության եւ զարգացման լավագույն եւ ամենագերադասելի վայրի կարգավիճակը վերահաստատելու հրամայականների վրա: Կուսակցության անդամները եւ աջակիցները համաձայն են համատեղել ջանքերը սույն Ծրագրում ամրագրված նպատակների եւ խնդիրների իրագործման համար:

2. Կուսակցության անդամները ընդունում են, որ անհատի վերափոխումը հանրային վերափոխման կարեւորագույն գործոն է, Կուսակցությանն իրենց անդամագրվելու պահը համարում են մի զրոյական-հաշվարկային կետ, որից յուրաքանչյուրն սկսում է հանրային վերափոխման գործընթաց, այդ նպատակին միտված կարեւորագույն անելիքներից մեկը համարելով սեփական անձի վերափոխումը: Կուսակցությանն անդամագրվելը ինքնահայեցման, հանրային եւ սեփական-անհատական արատների պատճառահետեւանքային կապը դիտարկելու, սեփական-անհատական արատները զննելու եւ դրանցից ձերբազատվելու, հանրային արատները արմատախիլ անելու համար համատեղ պայքարելու պատրաստակամություն է: Կուսակցության անդամը սեփական անձի զարգացումը՝ հմտությունների, գիտելիքների, իմացության ձեռքբերումն ու կատարելագործումը դիտարկում է իբրեւ հանրային բարեփոխումների, զարգացման կարեւորագույն բաղադրիչ:

3. Կուսակցության անդամը հռչակում է իր հետեւյալ պարտավորությունները.

3. ա) չարտագաղթել Հայաստանից. արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների անդամագրվելը կուսակցությանը նշանակում է նրա ցանկությունը՝ ձեռնարկել Հայաստան մշտական բնակության տեղափոխվելու գործընթաց: Սույն ծրագրի իմաստով արտագաղթ չի համարվում արտերկիր ուսումնառության կամ ժամանակավոր աշխատանքի մեկնելը,

3. բ) Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ ռազմական հարձակման պարագայում, ըստ անհրաժեշտության, զինվորագրվել Հայրենիքի պաշտպանության գործին, ինչը նշանակում է որպես կամավոր մեկնել ռազմական գործողությունների գոտի կամ զբաղված լինել գործունեության այնպիսի տեսակով, որն ուղղակիորեն ծառայում է Հայաստանի ռազմական հաջողության ապահովմանը,

3. գ) մերժել բռնությունը՝ որպես ներհասարակական, անձնային հարցերի կարգավորման եղանակ՝ ճանաչելով ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, այնպես էլ հանրության անհրաժեշտ պաշտպանության իրավունքը. Կուսակցության անդամները բռնության ակտ են համարում նաեւ ընտրությունների կեղծումը, հանցագործության դիտավորյալ չբացահայտումը, խոսքի ազատության, տեղեկություններ տարածելու եւ ստանալու, հավաքներ անցկացնելու այնպիսի սահմանափակումները, որոնք չեն բխում միջազգային կոնվենցիաներից եւ հռչակագրերից,

3. դ) առանց ժամկետների սահմանափակման հետամուտ լինել 2008թ. Մարտի 1-ի սպանությունների եւ 1999թ. Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ամբողջական, ինչպես նաեւ հանրային հնչեղություն ունեցող բոլոր հանցագործությունների բացահայտմանը,

3 . ե) առանց ժամկետների սահմանափակման հետամուտ լինել անկախությունից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրությունների արդյունքների կեղծված լինելու վերաբերյալ հայտարարությունների անաչառ գնահատմանը,

3. զ) առանց ժամկետների սահմանափակման հետամուտ լինել երբեւէ Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, նախարարի, ԱԺ պատգամավորի, կառավարությանն առընթեր մարմինների, դատախազության եւ այլ բարձրաստիճան ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց գույքային վիճակի ուսումնասիրությանն ու վերլուծությանը, դրանց հրապարակմանը եւ սրանից բխող օրենսդրական քայլերի ձեռնարկմանը, որ կներառեն նաեւ այնպիսի մեխանիզմներ, որոնք հանրությանը հնարավորություն կտան ընթացիկ վերահսկողության տակ պահել պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց ունեցվածքն ու եկամուտները:

4. Կուսակցության անդամները համաձայն են, որ`

4. ա) Հայաստանի Հանրապետության, որպես պետության հիմնական ազգային գործառույթն է հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժի կամ նրա հիմնական մասի կենտրոնացումը Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ այդ ներուժի անվտանգության ու բնականոն զարգացման ապահովումը:

4. բ) Սեփական քաղաքացիների առաջ Հայաստանի Հանրապետության հիմնական պարտավորությունը նրանց անվտանգության եւ բարեկեցության ապահովումն է:

Քաղաքացիների անվտանգությունն ապահովելու պետական գործառույթը ներառում է.

- պաշտպանություն արտաքին ագրեսիայից,

- պաշտպանություն ապօրինի, այդ թվում՝` քաղաքական հետապնդումներից, ոտնձգություններից, իրավունքների ոտնահարումներից,

- պաշտպանություն բնական եւ տեխնածին աղետներից,

- պաշտպանություն համաճարակներից, հիվանդություններից,

- բնական պաշարների խելամիտ օգտագործումը, վայրի բնության պահպանությունը, նրան հասցված վնասի վերականգնումը:

Քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու պետական գործառույթը ներառում է.

- յուրաքանչյուրի առաջ սոցիալական պատասխանատվությունը,

- կրթության, առողջապահության հանրամատչելիությունը,

- ազատ տնտեսական մրցակցությունը, տնտեսական ազատ գործունեության հնարավորությունը,

- հանրահռչակ ազատությունների լիակատար կիրառման հնարավորությունը,

- հոգեւոր, մշակութային պահանջների բավարարումը,

-հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների եւ արժանապատվության պաշտպանությունը եւ նրանց սոցիալական ներառման ապահովումը,

- քաղաքային, մերձքաղաքային կանաչ գոտիների պահպանումը եւ բազմապատկումը, քաղաքաշինական միջավայրի մարդակենտրոն կազմակերպումը: 

4. գ) Հայոց բանակը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման հիմնական երաշխիքներից է: Բանակի մարտունակության ապահովման կարեւորագույն պայմաններից է Արցախյան պատերազմի մասնակիցների նկատմամբ վարվող պետական քաղաքականությունը, սպայական եւ զինվորական անձնակազմի կրթական մակարդակը: Բանակի կարեւորագույն գործառույթներից մեկը պետք է դառնա սպայական եւ զինվորական անձնակազմի ոչ միայն ռազմական գիտելիքների զարգացումը, այլեւ ընդհանուր կրթական մակարդակի բարձրացումը:

4. դ) Անհատական ջանքը քաղաքական, տնտեսական, մարդու իրավունքների բնագավառում եւ հանրային կյանքի մյուս ոլորտներում զարգացման կարեւոր գործոն է: Անհատի գործունեության բնագավառում պետության հիմնական գործառույթը սեփական քաղաքացիների ստեղծարար ընդունակությունների զարգացման եւ իրացման հնարավորություն ստեղծելն է՝ հանրային կյանքի բոլոր բնագավառներում. գիտություն, մշակույթ, սպորտ, կրթություն, քաղաքականություն, տնտեսություն եւ այլն: Օրենքով չարգելված ցանկացած գործունեություն պետք է լինի հանրամատչելի: Յուրաքանչյուր ոք սոցիալական, գիտական, քաղաքական դիրքին պետք է արժանանա օբյեկտիվ-ստեղծարար ընդունակությունների իրացմամբ:

4. դ. 1)  Քաղաքական ասպարեզում սա ենթադրում է անառարկելիորեն մրցակցային-ազատ ընտրական համակարգի գործադրում, երբ երկրի քաղաքական կառավարման գործառույթները բաշխվում են ժողովրդի ազատ կամքի արտահայտմամբ, ինչը ստեղծում է հավասար հնարավորություններ՝ երկրի կառավարման հավակնորդների համար: Ազատ քաղաքական մրցակցությունն է միակ երաշխիքը, որ երկիրը կունենա առավել արդյունավետ կառավարություն:

4. դ. 2) Տնտեսական բնագավառում պետությունը պարտավոր է ստեղծել պայմաններ Համախառն ազգային արդյունքի ձեւավորման գործում, տնտեսական գործունեության ոլորտում՝ գործարար հմտություններ ունեցող առավելագույն թվով մարդկանց ներգրավման համար: Տնտեսական, բիզնես դաշտը պետք է ձեւավորվի ազատորեն, գործարար հմտությունների անաչառ մրցակցության՝ հովանավորչության բացառման պայմաններում: Սա նաեւ աղքատության հաղթահարման առանցքային պայման է, երբ գործարար հմտություններ ունեցող յուրաքանչյուր ոք պետք է բիզնես արդյունք ստեղծելու, ինքն իր եւ սեփական շրջապատի բարեկեցությունն ապահովելու հնարավորություն ստանա՝ հավասար, մրցակցային պայմաններում:

4. դ. 3) Առաջնային խնդիր է տնտեսական մրցակցության համար իրական պայմաններ ստեղծելը. անհրաժեշտ է ձեւավորել օրենսդրական եւ գործնական միջանցք Հայաստանում «զրոյից» տնտեսական գործունեություն սկսելու իրական հնարավորություններ ձեւավորելու համար: Տնտեսական քաղաքականության նպատակը պետք է դառնա աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի բարձրացումը, մասնավորապես՝ նոսր բնակեցված մարզերի, սահմանամերձ տարածաշրջանների եւ ընդհանրապես Հայաստանի բնակչության թվի աճը:

4. դ. 4) Անկախ դատական համակարգի առանցքային գործառույթը հասարակական-քաղաքական եւ տնտեսական մրցակցության, սեփականության եւ այլ իրավունքների պաշտպանությունն է. հասարակական-քաղաքական եւ տնտեսական մրցակցության, առավել արդյունավետ քաղաքական եւ տնտեսական կառավարման արդյունքում պետք է ձեւավորվի բավարար ազգային արդյունք՝ սոցիալապես անապահով քաղաքացիների արժանապատիվ կենսամակարդակ ապահովելու, կրթության եւ գիտության՝ միջազգային չափանիշերին համապատասխանող ֆինանսավորման, մշակույթի, սպորտի զարգացման համար:

4. ե) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության առաջնային խնդիրը բնակչության թվի աճն է. ըստ այդմ, առաջիկա 20 տարիներին ՀՀ բնակչության թիվը պետք է կրկնապատկվի: Այս խնդրի լուծման կարեւորագույն միջոցներն են Հայաստանի Հանրապետությունից տեսանելի արտագաղթի դադարեցումը, Հին եւ Նոր Սփյուռքը ներկայացնող հայերի՝ դեպի Հայաստանի Հանրապետություն հայրենադարձության հարաճուն գործընթացի հարուցումը, ծնելիության աճը:

4. զ) Քաղաքացիական պայմանագիրը արտաքին քաղաքական սխալ է համարում Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին եւ վերահաստատելով «ոչ... ոչ»-ի դիրքորոշումը, գտնում է, որ քանի դեռ չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հարցը, Հայաստանը չպետք է դիտարկի Եվրոպական միությանը անդամագրվելու հարցը: Հայաստանը պետք է հատուկ հարաբերություններ կառուցի երկու դրացիների՝ Իրանի եւ Վրաստանի հետ. այդ հարաբերությունները պետք է առավելագույնս դուրս լինեն աշխարհաքաղաքական կոնյունկտուրայի ազդեցությունից: ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի, Չինաստանի հետ Հայաստանի հարաբերությունների նպատակը արժանապատիվ հարաբերությունների հաստատումն ու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունն է: Հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների:

4. է) Ղարաբաղի հարցի կարգավորման որեւէ ծրագրի իրագործում հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային լիարժեք կողմի կարգավիճակի վերականգնմամբ, առանց որի համաձայնության հարցի կարգավորման որեւէ տարբերակ չի կարող համարվել դե յուրե ընդունված:

4. ը) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի անվտանգության կարեւոր երաշխիք է. Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը պետք է շարունակվի մինչեւ Համաշխարհային ճանաչում:

4. թ) ներքաղաքական ասպարեզում Հայաստանի առաջ ծառացած կարեւորագույն խնդիրը ժողովրդավարության հաստատումն է, համաձայն ձեւակերպման, որ ժողովրդավարությունը իշխանության խաղաղ, անարյուն, ընտրական ճանապարհով փոփոխությունն է, փոփոխության իրական հնարավորությունը: Ժողովրդավարության գործնական կիրառումն, ըստ այդմ, ընդդիմության իշխանության հասնելն է խաղաղ, ընտրական ճանապարհով, իշխանություն դարձած իշխանության հեռացումը իշխանությունից՝ խաղաղ, ընտրական ճանապարհով եւ այդպիսի պարբերական մեխանիզմի կիրառումը՝ համաձայն ազատ, արդար, օրինական, վստահելի ընտրական համակարգի արձանագրած՝ ժողովրդի ազատ կամարտահայտման: Կուսակցության անդամները համարում են, որ Թավշյա հեղափոխության տրամաբանությունը չի հակասում ընտրական իշխանափոխության տրամաբանությանը: Երբ ընտրական իշխանափոխության ճանապարհը չի գործում, Թավշյա հեղափոխությունը դառնում է ընտրական իշխանափոխության մեխանիզմը կենդանացնելու եղանակ:

4. ժ) քաղաքական ասպարեզում Կուսակցության գործնական խնդիրը իշխանությունը ստանձնելու ընդունակ հասարակական-քաղաքական թիմի ձեւավորումն է, եւ այդ թիմի կողմից իշխանության եւ դրանից բխող պատասխանատվության ստանձնումը՝ սույն ծրագրում շարադրված խնդիրների իրականացման նպատակով:

4. ժա) քաղաքականությունը պետք է լինի հրապարակային. քաղաքական գործընթացների, դրանց բովանդակության ու մանրամասների վերաբերյալ հանրության առավելագույն իրազեկումը ժողովրդավարության կարեւորագույն բաղադրիչ է, որն անհնար է իրագործել առանց խոսքի, մամուլի, ինտերնետի եւ եթերի ազատության. հանրային, պետական հարցերի վերաբերյալ քաղաքական, հանրային բանավեճը անընդհատ գործընթաց է եւ չպետք է դադարի՝ դառնալով հանրային էներգիայի հարաճուն աղբյուր. այսօրինակ բանավեճի կարեւորագույն հարթակը ազատ լրատվամիջոցներն են, հեռուստատեսային ազատ եւ բազմազան հարթակները, որոնց գոյության երաշխավոր լինելը ժողովրդավարական իշխանության առաջնային պարտավորությունն է: Այս ինստիտուտները պետք է դառնան հասարակական կարծիքի արտահայտման հարթակ, ինչը ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում երկրի կառավարմանը ժողովրդի անմիջական մասնակցության կարեւորագույն ինստիտուտ է:

4. ժբ) օրենքները պետք է դառնան հանրային, անձնային, խմբային հարաբերությունների կարգավորման նոր ավանդույթների ձեւավորման առանցք. հարաբերությունների կարգավորման եղանակները, որ լայնորեն փոխ են առնվում հանցագործ աշխարհից՝ պետք է արմատախիլ արվեն հանրային հարաբերությունների բոլոր մակարդակներից. ոստիկանություն, դատարան դիմելը պետք է դառնան իրավունքների պաշտպանության արդյունավետ գործիքներ, հանցագործությունները կանխելը, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության մասին հայտնելը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված պարտավորություն: Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել Քրեական օրենսգրքում մասնավոր մեղադրանքի գործերի շրջանակը լայնացնելու համար:

4. ժդ) իշխանությունը պետք է ստանձնի հստակ քանակական պարտավորություններ: Պարտավորությունների կատարման ընթացքը պետք է լինի թափանցիկ եւ հանրության համար վերահսկելի: Իշխանությունը ստանձնած անձինք պարտավոր են քաղաքական պատասխանատվություն կրել հանրության առաջ ստանձնած պարտավորությունների չկատարման համար:

5. Կուսակցությունը գործում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների եւ ազատությունների հիման վրա եւ կիրառելի է համարում նշված փաստաթղթերում հիշատակված քաղաքական պայքարի միջոցները:

6. Կուսակցության անդամները կարեւոր են համարում, որ քաղաքական գործունեության ֆինանսավորման աղբյուրները լինեն թափանցիկ եւ ջանքեր են գործադրում Հայաստանում քաղաքական գործունեության ֆինանսական թափանցիկության մեխանիզմներ ձեւավորելու համար:

Ընդունվել է կուսակցության հիմնադիր համաժողովում՝  30.05.2015-ին

 

Կուսակցության կանոնադրությունը՝ տես այստեղ

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2810 դիտում

Նախ՝ օրը որոշեցի. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է սափրվել

Նեղվում ենք «Արևմտան Ադրբեջան»-ից, չե՞նք մտածում, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան

Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը

Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով․ Փաշինյան

Վարչապետը ծառայողական ավտոմեքենաները կկրճատի «կացնային» մեթոդով

Ինչու է վարչապետը պաշտոնյաներին նամակով տեղեկացրել ազատումների մասին

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

Վարչապետը պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում

Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված. վարչապետ

Ակնկալում ենք, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն. Հայաստանի բասկետբոլի հավաքականը կընդունի Ավստրիային

ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 3-րդ հորիզոնականում է. Պապիկյանը հրապարակել է մեդալակիրների անունները

Ավանեսյանը «Գյումրի» ԲԿ-ում ընթացող նորոգման աշխատանքներում առկա խնդիրները վերացնելու հանձնարարական է տվել

Մարդու իրավունքների պաշտպանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունները

Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել

Քննարկվել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ավելի մանրամասն՝ հարցազրույցում. վարչապետ (տեսանյութ)

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարն է. Մարագոս

Ներքին Սասնաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել

Հայտնի է վարչապետի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի հեռարձակման ժամը

Վրաստանի խորհրդարանի առաջին նիստին դեսպանները հրավիրված չեն. Պապուաշվիլի

Մկրտիչը 33 տարեկան էր. մահացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկը

Ձեր աջակցությամբ կարող ենք քայլ առաջ անել ներառական տնտեսություն կառուցելու ուղղությամբ. Պապոյանը՝ Էնջելին

Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրամիջոցների առկայության վերաբերյալ թեստի արդյունքները

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը

Ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը հաղթել է հնդիկ մրցակցին

Հայաստանի օրենսդրության մոտեցումը Եվրոպական միությանը կարևոր տեղ ունի նախարարության ռազմավարության մեջ. Գալյան

Ձեր դիմագիծը և հետքը մնայուն ժառանգություն են սերունդների համար. Նորայր Մեհրաբյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով

Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել 18 տարվա ազատազրկման

«ԶԻԼ»-ը բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանն ու կոտրել այն

ՔԿՀ հանձնուք տարած կինը ձերբակալվել է. ինչեր են հայտնաբերվել աղցաններում

Լոնդոնում ոստիկանությունը շրջափակել է ԱՄՆ դեսպանատան շենքը. կասկածելի առարկա է հայտնաբերվել

Աշտարակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել. կան տուժածներ

Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել նորընտիր նախագահին

Ժամկետային զինծառայող Կարեն Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել

Հաղթանակ մրցագորգում, բարձր տրամադրություն՝ դահլիճում. հայ զինվորները պարում են աշխարհի առաջնության ժամանակ

Նախընտրական բանավեճի չգնացած Մարությանը պատրաստակամություն է հայտնել Ավինյանի հետ բանավիճել տրանսպորտի հարցով

Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը

«Կանաչ Հայաստան»-ի նիստում անդրադարձ է կատարվել Լոռու և Տավուշի մարզերի ավերիչ ջրհեղեղի հետևանքներին

Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր