Կապանի քաղաքապետը՝ Գեղանուշի պոչամբարի եւ Կավարտի հանքի մասին

24/09/2015 schedule13:55

Կապան քաղաքի եւ մոտակա այլ բնակավայրերի գլխին կախված էկոլոգիական վտանգներին մեկն էլ է ավելացել: Համահայկական բնապահպանական ճակատը կարմիր գույնի ջրային օբյեկտի լուսանկարներ է տարածել, նշելով, որ դա Սյունիքի մարզի Կավարտի լքված հանքավայրն է, որի ծանր մետաղներով հարուստ հոսքաջրերը տարբեր եղանակներով խառնվում են մակերեւութային եւ գրունտային ջրերին՝ շրջակա միջավայրի եւ մարդկանց համար դառնալով դանդաղ գործողության ռումբ։

Տարածքը, որն այժմ կոչվում է Կավարտ, մետաղների մշակմամբ հայտնի է դեռեւս հնագույն ժամանակներից: 8-րդ դարում արդեն հայտնի է եղել որպես պղնձի արդյունահանման եւ ձուլման կենտրոն: 19-րդ դարի կեսերից մինչեւ 20-րդ դարի սկիզբը Կավարտի կամ Ղաթարի պղնձահանքերը շահագործել են հույն արդյունաբերողներ Կոբդուրովները, հայ Խոջամիրովները եւ ապա նաեւ ֆրանսիացիները: Հանքավայրը հայտնի է նաեւ Մեծ Մաղարա անունով:

1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունների կողմից վերաբացվել էին 1917-1918թթ. անիշխանության եւ Հայաստանի Առաջին Հանրապետության օրոք փաստացի չգործող հանքերը: 1924 թ.-ից նրան կոչել էին Լեն հանքեր: Մինչեւ 50-ական թվականներն այն շահագործել են որպես փակ հանքեր, իսկ ահա մինչեւ 1975 թ.՝ որպես բաց հանքեր: Այդ գործունեության ընթացքում ավերվել է հին Կավարտ գյուղը՝ իր սբ. Գեւորգ եկեղեցու հետ:

Հայաստանի անկախացումից հետո շահագործումը դադարացվել է: Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի մասնավորեցումից հետո նոր սեփականատերը՝ կանադական «Դինո Գոլդ Մայնինգ» (ներկայումս «Դանդի Փրիշս Մեթալս») ընկերությունը, վերսկսել է Կավարտի բացահանքի շահագործումը, սակայն 2-3 տարի անց նորից դադարեցնելով՝ տարածքը թողել ռիսկային եւ վտանգավոր՝ շրջակա միջավայրի համար:

Կապանի հանրապետական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց ոչինչ հայտնի չէ Կավարտի նշված տարածքի՝ վնասակար լինելու մասին: «Ես կավարտեցի եմ: Կավարտի առու ասեմ, գետակ ասեմ, ձոր ասեմ, այդ փոքր քանակությամբ ջրերը, որ հոսում են, դրանք ընդամենը Կավարտ գյուղում գտնվող Ցուրտ աղբյուր կոչվող ջրերն են»,-ասաց քաղաքապետը: Մեր հարցին՝ այդ կարմիր ջրե՞րը, քաղաքապետը պատասխանեց. «Դուք եք որակում կարմիր, կամ Համահայկական բնապահպանական ճակատը: Ձորի հատակը, գրունտն է կարմիր»: Մեր հարցին՝ հողը կարմիր է ծանր մետաղների՞ արդյունքում, քաղաքապետը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել: Ես նման տեղեկություն չունեմ: Եթե մենք ձեռքի տակ ունենանք հավաստի տվյալներ, որ այդ ջուրը պարունակում է ծանր մետաղներ, բնականաբար մեր մտահոգությունը կհայտնենք»:

«Դանդի Փրիշս Մեթալս» ընկերությունը, որը ժամանակին շահագործել է Կավարտի հանքավայրը, հիշեցնենք, մտադիր է մեծացնել Գեղանուշի պոչամբարի ծավալները: Բնապահպանության նախարարությանը ներկայացրած հայտում ընկերությունը նշել էր, որ մտադիր են պատնեշ կառուցել, որի արդյունքում՝ պոչամբարի ծավալը ներկայիս 8,7 միլիոն խորանարդ մետրի փոխարեն կկազմի 11,3 միլիոն խմ:

Երեկ Կապանի քաղաքապետարանում այդ հարցով տեղի է ունեցել հանրային քննարկում, եւ ինչպես հայտնեց քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, պոչամբարի ծավալների մեծացման հարցը չի քննարկվել: Ընկերությունը համայնքի բնակիչներին ներկայացրել է իր հայտից տարբերվող հարց՝ պոչամբարի հյուսիսային պատնեշի ամրացման մասին:

«Բոլորիս, ներկաներին հուզում էր ձեր ներկայացրած խնդիրը: Արդյունքում՝ պոչամբարը իր տարողությամբ կավելանա՞, թե ոչ: Եթե պատվարի բարձրությունը լինելու է ավելին, քան նախկինում, ապա դրա մակերեսը փոփոխության ենթարկվելու՞ է, թե ոչ, իսկ եթե մակերեսը փոփոխության ենթարկվելու է, նշանակում է՝ ծավալն էլ է ավելանալու: Ընկերությունը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ պոչերը կուտակելու նախկին տեխնոլոգիային պիտի հաջորդի մեկ այլ պրոցես, ավելի արդիական, որի արդյունքում ծավալները չպետք է ավելանան, այլ կփոփոխվեն կուտակման եղանակները: Դա մի փոքր մասնագիտական հարց է, որին ես չեմ ուզում անդրադառնալ: Ինչ մնում է մեր մտահոգությանը, ապա, բնականաբար, ցանկացած պոչի ավելացումը, որպես ազդակիր համայնք, միանշանակ մեզ մտահոգում է»,-նշեց Կապանի քաղաքապետը:

Լուսանկարում՝ Կավարտի հանքավայրը

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5199 դիտում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը