«Ո՛չ»-ի ճակատ չկա. Վարուժան Ավետիսյան

06/10/2015 schedule10:04

«Ոչ»-ի ճակատի ուրբաթ օրը կայացած հանրահավաքին եւ երեկ կայացած հավաքին չէին մասնակցում «ոչ»-ի ճակատի մաս կազմող հիմնական ուժերի՝ ՀԱԿ-ի, Հիմնադիր խորհրդարանի եւ «Ժառանգության» առաջնորդները:

«Ոչ»-ի Գյումրիի հանրահավաքին էլ երեք ուժերի լիդերներից մասնակցում էր միայն «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Երեկ մեր զրույցում անդրադառնալով լիդերների պասիվությանը՝ «Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ հավաքները ոչ թե «ոչ»-ի ճակատինն են, այլ պարզապես «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությանը. «Դեռեւս կազմակերպակառուցվածքային հստակություններ չկան, այո՛, եղել է համաժողով, հայտարարություն, որի տակ մենք ստորագրել ենք, սակայն դրանից հետո շարժ չի եղել»,-հայտարարեց Վարուժան Ավետիսյանը՝ հավելելով, որ բացի «Չեք անցկացնի» նախաձեռությունից գործում է նաեւ «Հանրային փրկության ճակատ»-ը, որն իր առաջ համակարգային փոփոխությունների խնդիր է դրել: Հիմնադիր խորհրդարանի խոսնակը կարծիք հայտնեց, որ «ոչ»-ի զարգացման  տեմպերն ու աճը իրենց չեն բավարարում.«Պետք է անկեղծ լինել ու ասել, որ իհարկե բովանդակային առումով «ոչ»-ի ճակատ չկա: Կա ընդամենը հայտարարություն «ոչ»-ի գաղափարի շուրջ ու դրա տակ ստորագրած ուժեր, այլ շարժ չկա»,-հայտարարեց նա:

Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի բացակայությանը՝ Ավետիսյանը նշեց, որ նպատակահարմար են գտել հանրահավաքներին մասնակցել այն կազմով, որով մասնակցել են ու լիդերի մակարդակով մասնակցելու հարց հատուկ չեն քննարկել. «Տրամաբանորեն ասեմ, որ եթե տեսնենք, որ մշակվում է ռազմավարություն, մարտավարություն, ձեւավորվում են մարմիններ, որոնք պետք է պրոցեսը առաջ տանեն, մենք ամբողջ թափով կլծվենք այս գործին, բայց հիմա մենք տեսնում ենք, որ երիտասարդները նախաձեռնել են պրոցես ու մենք մասնակցում ենք այնքանով-որքանով: Մենք ներհամակարգային պայքարի մեթոդները արդյունավետ չենք համարում՝ այսինքն՝ գնալ, քվեարկել, հանրաքվեի մասնակցել, ԱԺ-ի մոտ փորձել ճնշել այդ կառույցի պատգամավորներին»,-հայտարարեց ՀԽ խոսնակը:

«Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը մեր զրույցում ասաց, որ «կան մարտավարական խնդիրներ», «տարբեր պատկերացումներ» ու հենց այդ պատճառով էլ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցում հանրահավաքներին. «Դուք գիտեք, որ երկու ճակատ գոյություն ունի («Չե՛ք անցկացնի» եւ «Հանրային փրկության ճակատ») եւ «Ժառանգություն»-ը միավորման կողմնակից է: Ուզում ենք, որ բոլորը կանգնեն կողք-կողքի, զուտ այդ խնդիրն է: «Ժառանգություն»-ը չի կարող հա՛մ այնտեղ գնալ իր խոսքը ասել, հա՛մ այտեղ գնալ իր խոսքը ասել»-հայտարարեց Սանասարյանը: Ըստ նրա՝ պայքարի առանցքում պետք է դրվի իշխանությունների հեռացման հարցը: 

ՀԱԿ վարչության անդամ Սամվել Աբրահամյանն էլ անդրադառնալով հանրահավաքներում կուսակցության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի բացակայությանը, նշեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը կուսակցության նախագահն է ու այս բոլոր պրոցեսները, որոնց մասնակցում է կուսակցությունը, դրան մասնակցում է նաեւ կուսակցության նախագահը....մոբիլիզացիայի ինչ-որ փուլում, մարտավարական  ռանձնահատկություններից կախված,  ինչ-որ գործողության ժամանակ կարող է եւ Տեր-Պետրոսյանը մասնակցել»: Աբրահամյանի խոսքով՝ ՀԱԿ-ը այս փուլում ուրիշ մեթոդներ ու ուրիշ տակտիկա ունի, հնարավոր է առաջիկայում տակտիկան փոխվի եւ հանրահավաքներին գլխավոր մասնակիցների կազմը նույնպես այդ դեպքում հնարավոր է փոխվի:

«Վերջին 8 տարում ավելի շատ պայքար էս ռեժիմի դեմ Տեր-Պետրոսյանից շատ ո՞վ է տարել, Լեւոն Տեր-Պետրոսյանի չափ ելույթներ ո՞վ է ունեցել, Տեր-Պետրոսյանի չափ գործողություններ ո՞վ է առաջնորդել: 365 օր գործողությունների հո չի՞ մասնակցելու, Տեր-Պետրոսյանը այս գործընթացներին մասնակից է որպես որոշում կայացնող»,-ասաց ՀԱԿ վարչության անդամը: Մեր դիտարկմանը, որ անցյալ տարի ընդդիմադիր մեկ այլ ֆորմատի՝«եռյակի» շրջանակներում Լեւոն Տեր-Պետրոսյանը բոլոր երեւանյան հանրահավաքներին մասնակցում էր, Աբրահամյանը պատասխանեց. «Ուրեմն այդ պահին այդպես էր պետք այդ պահին, այդ պահի քայլերի տրամաբանությունը դա էր թելադրում»:

«Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամներից Արմեն Գրիգորյանը անդրադառնալով լիդերների՝ հանրահավաքներին չմասնակցելու հանգամանքին, ասաց, որ այստեղ որեւէ խնդիր ու մտահոգիչ փաստ չեն տեսնում, իրենք լիդերների մասնակցության նպատակ չեն դրել:

Տպել
1746 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ